Владимир Мсрян

ՓՈՔՐ ԴԵՐԻ ՄԵՋ ԷԼ ՎԱՌ ԷՐ ՈՐՊԵՄ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Владимир МсрянԳործի բերումով Ֆրունզիկի հետ վերջին տարիներին շատ մտերմացանք։ Ֆրունզը, որ ասեմ միշտ րնկերներով էր շրջապատված, չէ։ Նրա վերջին տարիների ընկերը Թամարն էր։ Թամարը իր ընկերն էր, կինը և սիրուհին։
Մհերը շատ բարոյական անձնավորություն էր։ Թվում էր, թե ինքը, այդքան ճանաչված լինելով, պետք է աջ ու ձախ... Բայց ո՛չ։
Մենք իրար հետ և՛ խմել ենք, և՛ քեֆերի ենք եղել։ Ես երբեք չեմ տեսել, որ նա հայհոյանք անի։ Անգամ ես, որ ինձ համարում եմ այդ առումով շատ զուսպ մարդ, մեկ-մեկ ափերից դուրս էի գալիս։ Զարմանում էր, որովհետև ինքը հայհոյանք չէր ընդունում։ Եթե մեկն ու մեկն էլ հայհոյում էր, նա իրեն վատ էր զգում։ Մեր մտերմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես ուսանում էի թատերական ինստիտոսոում։ Նա ավարտեց, մենք ընդունվեցինք։ Չնայած երիտասարդ էր, բայց հոյակապ դերեր էր խաղացել Լենինականի թատրոնում, և նրան տեղափոխևլ էին Գ. Մունդուկյանի անվսն ակադեմիական թատրոն։ Անգամ փոքր դերերի մեջ ինքը վառ էր որպես անհատականություն։ Եվ մեզ համար նա դերասանի չափանիշ էր։ Բոլորն ուզում էին նմանվել նրան, բայց նա Աստծո տված էր, նրան Աստված էր այդպես ստեղծել։ Իհարկե, նրա արտաքինը և՛ կինոյում, և՛ թատրոնում շատ շահագործեցին որպես կոմիկ։ Մինչդեռ ինքը մեծ ողբերգակ էր՝ իր խառնվածքով, իր հոգեկանով։
Առաջին անգամ նրան տեսա «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Ապրիլի 24-ն էր։ Ինձ և ընկերոջս տարավ «Երևան» ռեստորան։ Մի խումբ տղաներ էին հավաքվել, բոլորն էլ նկարիչ-մտավորականներ, Գյումրիից էին եկել։ Սեղան չնստեցինք։ Բերեցին օղի, վարունգ։ Կանգնած վիճակում մեծ բաժակներով օղի էին խմում. Եղեռնի օրն էին նշում։ Աա շատ տպավորվեց իմ մեջ։
Դրվածքն այնպես էր, որ ամեն մեկը պետք է կենաց ասեր ու խմեր։ Կենացները միայն Եղեռնի շուրջ էին։
Մի օր էլ ինձ զանգ տվեց.
— Վովա, ի՞նչ ես անում։
— Սուրճ եմ խմում։
— Արի մեր տուն, այդ սուրճը միասին խմենք։ Գնացի, ասաց.
.— Մտահղացում ունեմ։ Պատրաստվում եմ «Հատակում»-ը նկարահանել։ Դա իմ վաղեմի երազանքն է։ Ես ուզում եմ քեզ առաջարկություն անել ֆիլմի նկարահանման կապակցությամբ։
Պարզ է, որ իսկույն համաձայնվեցի, մանավանդ որ Ֆրունզիկի պես արվեստագետն էր ինձ առաջարկություն անում։ Հարցրեց, թե ինչ եմ ուզում։ Ասացի՝ Սատինը։
— Չէ, Մատինը որոշել եմ Մոսին տալ։
— Դե,— ասացի,— ցանկությունս Սատինն էր, սիրածս դերը՜ «դերասանը»։
— «Դերասան» ես էլ եմ շատ սիրում։ Ինչ-որ սիրում եմ, այն ես սիրում, Վովա։ Չեղավ, չէ։ Այնտեղ լուրջ դերեր էլ կան, Բարոն կա...
— Լավ, սպասիր։ Մի բան կարդա «դերասանից»։ Ես էլ կկարդամ։ Ով լավ կարդա, նա էլ կխաղա։
— Ո՞նց, դե եթե ինձ հետ պիտի մրցես, դու կշահես էլի։
— Չէ, ես շատ խիստ ժյուրի եմ։ Դու էլ կխաղաս, ես էլ կխաղամ, հետո կտեսնենք։
Ես կարդացի ինչ որ գիտեի, նաև իմ ավելացումներով: Նա շատ ուշադիր, զմայլված նայում էր։ Վերջացրի, ասաց.
— Դու հաղթեցիր, ես էլ չեմ կարող խաղալ։ Այդ հարցը լուծված է, Վովա ջան։ Դու իմ «դերասանն» ես, ես էլ Բարոն կխաղամ, ի՞նչ է եղել որ։
Լավագույն ուժերը հավաքվեցին նրա շուրջը՝ Սոսը, Թամարը, Կարեն Ջանիբեկյանը, Շերենցը և այլն։ Շատ հետաքրքիր աշխատանք էր սպասվում։ Ինքը Բարոն նկարվեց։
Ֆրունզիկի մտահղացումները շատ նոր էին, շատ հետաքրքիր։ Ամեն ինչ սկսում էր հումորով։ Նախքան նկարահանումը հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծում։ Տվյալ տեսարանի համար իր ուզած աուրան էր ստեղծում և հետո միայն սկսում նկարահանել։ Երևանի տարբեր թաղամասերում էինք նկարահանում, որը շատ զարմանալիորեն իր ոճով համընկնում էր «Հատակում»-ի հետ։ Նկարահանումները տևեցին մոտ երեք ամիս։ Երբ որ ինքը սկսեց նայել, ամեն ինչ շատ լավ էր։ Բայց ինչն էր հետաքրքիր և Ֆրունզին բնորոշ. ինքը մոռացել էր իրեն նկարել։ Ամբողջ ֆիլմում հիանալի տեսարաններ էին, բայց հետադարձ կադրը, որը պետք է իրեն նկարեր, չկար։ Եվ հետո նա ստիպված սկսեց հակառակիորեն նկարել։
Ինչքան կենսուրախ մարդ էր կյանքում, այնքան ողբերգակ էր իր անձնականի մեջ։ Ամբողջ կյանքում երազում էր «Սիրանո դը Բերժերակ» խաղալ։ Չեմ ասի, թե վատ խաղաց, լավ խաղաց, բայց անհաջող բեմադրություն էր, չստացվեց։ Հետաքրքիր բան է, միշտ այդ գործը կարդալիս իմ առջև Ֆրունզն է եղել՝ իր տեսակով։
Հումորով էր, հանճար էր։ Աստված նրան շռայլորեն շնորհել էր դերասանական մեծ տաղանդ։

Վլադիմիր Մսրյան
ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու շքանշանակիր

Печать

— Չէ, Սատինը որոշել եմ Սոսին տալ։