Жора Арутюнян о Фрунзике Мкртчяне

Жора АрутюнянГоворить, рассказывать, писать о Мгере Мкртчяне, представлять его, этого великого артиста насколько по сердцу мне и приятно, настолько же и обязывает, требует -  признательности. Да, признательности, поскольку наше знакомство началось с этого изначально счастливого случая, развилось в творческое и человеческое родство, которое длилось и согревало нас в течение всей нашей жизни.
...Как говорится, да будет благословен день и час нашего знакомства, крестным которого стал великий покровитель армянского театра Вардан Аджемян, так любивший и понимавший Фрунзика Мкртчяна, еще не ставшего Мгером.
Фрунзик был уже актером театра имени Сундукяна, знавшим успех, а я, еще некто, совершенно неизвестный в театре, всего лишь начинающий автор маленького фильма “Золотой бычок”, знать не знал, что удостоюсь внимания Великого Аджемяна, и он поставит мою первую комедию “Порок сердца”, в которой роль главного героя Гвидона исполнит не кто иной, как избранник Аджемяна - Фрунзик Мкртчян. Он был неповторимым, безупречным и, что важнее всего, со свежим, новым взглядом, подлинным. Увы, напрасно мы бываем так немногословны, даже осторожны с незаурядными, яркими людьми, живущими рядом с нами - мы сдержаны в их оценке, похвале их преданному труду и талантам во дни их жизни. пока они рядом с нами, мы словно не в силах раскрыть рта и сказать им об их действительном значении, высоко оценить их.
Словно чего-то ждем - вот придет день, тогда и скажем.
... Мгер был любим в театре, в кино, его любили друзья, его многотысячные зрители, весь его народ. » залог этой возрастающей всенародной любви, по моему убеждению, был в том, что он никогда не искал своей заслуженной славы...

Жора Арутюнян,
драматург,заслуженный деятель искусств Арм ССР
из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"


 Այդ պարզ մարդը իր արվեստոիմ երբեք պարզունակ չդարձավ

Ինչպես ասում են, թող օրհնվի այն սհաթը, երբ տեղի ունեցավ իմ և Ֆրունզիկի հանդիպումը։ Դա կարծեմ 1956 թվականին էր։ Մեր ծանոթության կնքահայրը ղարձավ հայ թատրոնի մեծ երախտավոր Վարղան Աճեմյանը, որն այնքան սիրում և գնահատում էր դեռևս Մհեր չդարձած Ֆրունզիկ Մկրտչյանին։ Ես՜ թատերական կյանքում տակավին անհայտ մեկս, որ ընդամենը «Ոսկե ցլիկ» ֆիլմի հեղինակն էի, ի՞նչ իմանայի, որ պետք է արժանանամ մեծն Վարդան Աճեմյանի ուշադրությանը, և նա էլ իր ձեռնադրմամբ պետք է բեմադրի իմ առաջին՝ «Սրտի արատ» կոմեդիան, որի գլխակոր Գվիդոնի դերն էլ պետք է կատարի մեր սիրելի Ֆրունգիկ Մկրտչյանը։ Մի հրաշք դերակատարում էր, նկարիչը շատ լավ ձևավորել էր նրա հագուստը կոստյումը, գլխարկը և այլն։ Եվ երբ որ արդեն փորձերը ավարտին էին մոտենում, և հարկավոր էր, որ Ֆրունզիկը գգեստով խաղար, մեկ էլ դուրս է գալիս բեմ. մի այնպիսի գլխարկ է գտել, դրել գլխին, մի այնպիսի բաճկոն է հագել, որ ապշել կարելի էր։ Վարղան Աճեմյանր տեսավ ու...
  Վարղան Նիկիտիչ, այսօր այսպես խաղամ, հետո կփոխենք։
Ինքն այնպես էր ընտրել իր ֆակտուրան, որ դրանից հետո անհնար էր փոխել։ Աճեմյանն ասաց.
Լավ, այդպես էլ խաղա։
Մեծ հմայքի տեր էր Ֆրունզիկ Մկրտչյանը, և այդ հմայքը, ըստ իս, նրա տաղանդի մի շերտն էր նաև։ Ֆրունզիկը մեծ տաղանդի տեր լինելով հան­դերձ պարզ մարդ էր, հեշտ մարդ էր, խաթրաշահ։
Բայց այդ հասարակ, պարզ մարդը իր արվեստի մեջ երբեք պարզունակ չդարձավ։
Լավ եմ հիշում, Ֆրունզիկը խաղաց Պաղտասար աղբար։ Շատերն ասացին, որ Հրաչյա Ներսիսյանից հետո... Հրաչյա Ներսիսյանը շատ լավ էր խաղում, բայց պետք է շարունակող ունենար, չէ՞։ Ֆրունզիկը խաղաց և ստացվեց։ Ես կարծում եմ, որ եթե նրան նայեր Հրաչյա Ներսիսյանը, ճա­կատը կհամբուրեր և կասեր. «Ապրե՚ս, մանչս»։
Այլոց համար ուրախ, իր համար ամենատխուր մարդն էր։ Նա ի ծնե էր այդպիսին, ի բնե։ Բավական է նայենք մի դրվագ «Հուշարձան» ֆիլմից՝ համոզվելու համար, թե ով է Ֆրունզիկ Մկրտչյա­նը։ Երբ այդ ֆիլմը ցուցադրվեց էկրաններում, մոսկովյան մամուլը գրեց. «Ֆրունզե Մկրտչյանը հա­նում է իր դիմակը»։
Սիրված էր թատրոնում, սիրված էր կինոյում, սիրված էր ընկերների, սիրված էր համաքաղա­քացիների, սիրված էր ռուս բարեկամների, սիր­ված էր բոլորի կողմից: Եվ, ըստ իս, ժողովողի այդ հարաճաս՜ սերը նրա նվատմամբ գալիս էր նրանից, որ Մհեր Մկրտչյանը երբեք իր հաջողությունից, ժողովրդի սիրուց առաջ չընկավ։ Նա միշտ գնաց այդ մեծ սիրո հետևից։ Մհերը համով մարդ էր։ Այդքան տարիների ընթացքում ես նրանից կոպտություն չտեսա, մի հայհոյանք չլսեցի։ Նա կարող էր վրդովվել, վեճեր ունենալ, բայց չափի մեջ, իր արժանապատվությանը համապատաս­խան։ Արժանապատիվ մարդ էր և շատ կատակասեր։ Հատկապես բեմական կատակներ էր անում։ Օրինակ՛ «Սրտի արատ» ներկայացման մեջ մի կտոր կար, երբ Գվիդոնը թերթ էր կարդում ապահարզանների մասին։ Նախօրոք իմանում էր այն մարդկանց անուն֊ ազգանունները, ում հրավիրել էինք։ Դահլիճում սկսում էր կարդալ. «Այսինչ Վարդանյանը ապահարզան է տվել իր կնոջը։ Ամո՚թ Ձեզ»։ Դահլիճում այդ մարդիկ մի պահ մտա­ծում էին, թե այդ որտեղից, պիեսում է գրված այդպիսի բա՞ն, թե՞ ինչ։
Ֆրունզիկի լռությունը շատ դեպքերում ավելի խոսուն էր, քան այն խոսքը, որ նա պետք է ասեր։

ժորա Հարությունյան
Դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ


Печать