Gagik Karapetyan - Гагик КарапетянՀուլիսի 15-ին "Արբատ" ռեստորանում հոբելյանական երեկո էր նվիրված հայազգի լեգենդ Մհեր Մկրչյանի 90-ամյակին, որտեղ մասնակցում էին մոտ 400 մարդ։
Երեկոին մասնակցում էին երգիչներ, պարային համույթներ, արվեստագետներ և իհարկե հանդիսության կազմակերպիչ, Ֆրունզի ընկեր-հարևան-բարեկամ՝ գյումրեցի Ղուրբանը, որը ինձ հաճույքով ձայնի իրավունք տվեց։



frunzik_arbat-restoran.jpgԼոս-Անջելեսում հարսանիքի ժամանակ, լեննագանցի Ղուրբանը հարցնում է Ֆրունզիկ Մկրտչյանին, թե ի՞նչ բան է "բանը" որպես պատասխան Ֆրունզը սկսում է բաժակաճառ.
- Հարգելի բաներ՝սեղանակիցներ, էս իմ պուճուր բանով՝ բաժակով, խմում եմ Ձեր մեծ բանի կենացը՝ սրտի կենացը: Բան ջան՝ հարս ջան, հանկարծ կեսրարիտ բան չտաս՝ պատասխան չտաս, կեսրարդ շոֆեր տղա է, քեզ մեկ-մեկ ընպես բան կենե՝կնեղացնե, օր ամբողջ կյանքում բան կեղնիս՝կնեղվիս: Բան ջան՝ փեսա ջան,հանկարծ բանդ հարսին ցույց չտաս, մեր հարսի բանը շատ նուրբ է՝ սիրտը, քո ամեն թեթևակի բանից՝ խոսքից, իրա բանը թռթռում է՝ սիրտը: Հարգելի բաներ՝ սեղանակիցներ, էս իմ պուճուր բանով՝ բաժակով, խմում եմ մեր երկու բաների՝ ծաղիկների կենացը, բաներ ջան՝ ծաղիկներ ջան, ինչքան կռնաք իրար բան էրեք՝ սիրեք, ու ձեր էդ բանով էլ՝ սիրով, մինչև կյանքի վերջ իրար բան էղեք, սիրեք: Հըբը, ըդպես բաներ...

Печать

Աշխատանքային գործուղումից հետո վերադառնում էի Փարիզից:felix grigoryan
Օդանավի սալոնում հանդիպեցի Ֆրունզիկին: Թեև նրա հետ Երևանում հանդիպել էի ոչ շատ վաղուց, բայց այս անգամ նրա արտաքին տեսքը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Կարծես ավելի նիհարած էր, անտրամադիր, չափազանց հոգնած: Ուզեցի պարզել Փարիզում գտնվելու և իր այս վիճակի պատճառը: Նա շատ դժվարությամբ գլխի թեթև շարժումով ցույց տվեց շարքի առաջին աթոռին կծկված նստած մի երիտասարդի, որը ինչ-որ անորոշ հայացքով նայում էր իլյումինատորից դուրս: Թեև չէի ճանաչում, բայց անմիջապես կռահեցի, որդին էր, որի հիվադության մասին գիտեի: Ցածր, համարյա անլսելի շշուկով հավելեց.
- Բուժման էի բերել, ոչ մի հուսադրող բան չասացին, ես աստծուն ի՞նչ ըսեմ, ախր ես ի՞նչ էի էրել, որ ընձի ըսպես պատժեց:
Феликс Григорян, Вардкес АмбарцумянՁայնը բեկվեց, զգացի, որ հազիվ է զսպում արցունքները: Ուզեցի հուսադրել, որ Փարիզը դեռևս չափանիշ չէ, որ... Հասկացրեց, որ լսել չի ուզում, իրեն բնորոշ ձևով թափ ավեց ձեռքը և գնաց նստեց աղայի մոտ: Ականատես էի կենդանի ողբերգությանը: Մինչև Երևան  այլես ոչ մի խոսք չփոխանակվեցինք: Երեանի օդանավակայանում գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք իրար, խոստացավ, որ շուտով կլինի Լենինականում:
Հիրավի, շատ շուտով Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմահարթակից ըմբոշխնեցի հանճարեղ արտիստի կարապի երգը դարձած «Հացագործի կինը» բեմադրությունը: Ցավոք, ներկայացումից հետո չկայացավ ավանդույթ դարձած մեր հանդիպումը՝ բացված սեղանի շուրջ: Դարի դերասանը վատառողջ էր և հուսահատ:

Ֆելիքս Գրիգորյան


Печать

adamyan karlen guevork kevorkian felix grigoryan  
Адамян Карлен Геворгян Геворг Григорян Феликс   
aram karagashyan Тамазян Гамлет Гагик Карапетян  
Карагашян Арам Тамазян Гамлет Карапетян Гагик  

Адамян Карлен - Кардиолог. Главный кардиолог Республики Армения, академик АН РА
Геворгян Геворг - Биохимик. Доктор биохимических наук, профессор.
С 2006—2013 — Директор Института биохимии им. Г. Бунятяна НАН РА
Феликс Григорян - акушер-гинеколог, заместитель директор Гюмрийского роддома
Карагашян Арам
Тамазян Гамлет - Хирург. Доктор медицинских наук, профессор.
С 1993—2000 — Директор института хирургии им А. Микаеляна.
Гагик Карапетян - доктор медицинских наук, физиотерапевт-мануалист, действительным член академии  медико-технических наук  РФ.


Отрывок из интервью Фрунзика Мкртчяна тбилискому тележурналисту Хачатуру Вартанянцу (из фильма "Мимино. Тайны нашего кино")



"Однажды навестил его в больнице. На вопрос: "Фрунз джан, что произошло?", он мне ответил: Я лежал на столе, и когда у меня произошла клиническая смерть, я вышел из моего тела и поднялся наверх. Я попал в один светлый коридор, и все летел и летел по нему, а со мною летел маленький ребенок. Когда я дошел до края, то увидел один золотой город, очень светлый и красивый. Мы с остальными хотели войти в него, но кто-то мне и этому ребенку приказал вернуться обратно. Мы вернулись: зашел в палату, вошел в свое тело и почувствовал неимоверную тяжесть…"

Николай Цатурян.

народный артист Армении


 

Печать

ՙՄեր Ֆրունզն ուրիշ էր՚

Геворг ГеворгянԱսում են, մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են: Ասացվածքի տրամաբանությամբ առաջնորդվելիս, հաստատակամ կարելի է պնդել. Մհեր Մկրտչյանն այսօր էլ մեզ հետ է ու մեր կողքին՝ նրա մասին օրեցօր ավելացող հուշերի, պատմություն դարձող հիշողությունների ու անընդհատ պատմվող պատմությունների համապատկերում: Դերասանին ու նրա արվեստը գնահատող, նրա մասին հիշողությունները մասունքի նման պահպանող նվիրյալները շատ են, շատ են նաև մինչև այժմ հանրությանն անհայտ, բայց Մհեր Մկրտչյանին մի նոր հորիզոնից ներկայացնող բացահայտումները:

Ծնունդով Գյումրեցի, կենսաբան, ՙԷրեբունի՚ բժշկական ինստիտուտի դասախոս, Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի և ռադիոտոպների բաժնի ղեկավար, մի շարք միջազգային գիտական ընկերությունների անդամ,  Ռուսաստանում բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գևորգ Գևորգյանի հիշողություներում Մհեր Մկրտչյան արտիստն ուրվագծվել է դեռ մանկության տարիներից: Օրեցօր ավելացող ֆրունզյան հուշապատումին նա ևս իր ավելացնելիք չափաբաժինն ունի: Դրանք հիշողություններ են, որոնք սկիզբ առնելով մանկության տարիներից, ձգվել ու հասել են մինչև երիտասարդություն ու ամբողջացել հորեղբոր՝ դերասան Տելեմաք Գևորգյանի՝ թատերական կյանքի ու Մհեր Մկրտչյանի մասին պատումներով: Այս ամենին զուգակցվել է նաև ընտանեկան հիշողություններն ու տարիներ անց՝ դերասանի հետ ունեցած անձնական ծանոթությունն ու շփումները:
Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը Գևորգ Գևորգյանին տանում է մանկության տարիներ: Հորեղբայրը՝ Տելեմաք Գևորգյանը, Գյումրիում հայտնի դերասան Արմեն Արմենյանի փոխարինողը (դուբլյորը) պատմում էր, թե ինչպես պատերազմի ու սովի տարիներին Վահրամ Փափազյանը Գյումրիում բեմադրել է Շեքսպիրի ՙԼիր արքան՚: Ներկայացման դերասանական կազմում է եղել նաև Մհեր Մկրտչյանը: Ներկայացումից առաջ, հյուրասեր ու թատերասեր գյումրեցիները որոշում են դերասաններին պատվել Գյումրիում ամենահարկի ուտեստով՝ խաշով: Երիտասարդ Մհեր Մկրտչյանը խաշի սեղանին չի հրաժարվում մի երկու բաժակ օղուց, որը, սակայն, անհետևանք չի մնում.
- Ներկայացման ժամանակ կա մի դրվագ, երբ Լիր արքային մարմնավորած Վահրամ Փափազյանը պառկած է ծառի տակ: Մհեր Մկրտչյանը պետք է գար ու, զանգերի ղողանջի տակ, ասեր. ՙԱրքա՜, դղյակի զանգերն են ղողանջում (այդ պահին նշելով շոտլանդական դղյակի անունը)՚, բայց Ֆրունզը դղյակի անունը չի հիշում, ու փոխարենն ասում է. ՙՎարպե՜տ, վարպե՜տ, Փրկչի զանգերը քաշեցին՚: Վահրամ Փափազյանը մռնչալով վեր է կենում տեղից, բռնում Մհեր Մկրտչյանի ականջից, մոտեցնում բեմի եզրին ու ասում է. ՙՏղաք, նայեք, այս ջահելը, դերասան չդարձած, ներկայացումից առաջ խաշ կուտե ու րախի կխմե՚, ու Ֆրունզին հրելով դեպի կուլիսներ, ավելացնում է. ՙԿրկնի՜ր մուտքդ՚:
Խստապահանջ գյումրեցին բեմին սխալված դերասանին երբեք չէր ների, սակայն Մհեր Մկրտչյանի դեպքում այլ էր: Նրան ներելի էր ամեն սխալ, անգամ բեմական, մանավանդ, երբ Փափազյանի այդօրինակ պահվածքին հաջորդելու էր մեկ այլ՝ ավելի անսպասելի քայլ:
Մկրտչյանի երկրորդ մուտքին քարացած դահլիճը սպասում էր անհամբեր. նորից սխալվելն աններելի էր, ու, բարեբախտաբար, Մկրտչյանին հաջողվում է մտաբերել դղյակի անունը: Այդ պահին, մոտենալով Ֆրունզին, Վահրամ Փափազյանն ասում է. ՙԱպրես տղաս, նստի՜ր, ապա, դառնալով հանդիսատեսին, ավելացնում. ՙԺողովուրդ, նայեք, ապագան սրա պայծառ է, նա հանճարեղ դերասան կդառնա՚, ապա նորից շրջվում է դեպի Ֆրունզը. ՙԲայց այսօրվանը երբեք չմոռանաս. ՙԼիր արքա՚ խաղալուց առաջ ո՜չ օղի կխմես, ո՜չ խաշ կուտես՚:
Фрунзик Мкртчян с сыном ВаагномՀորեղբոր նման, տարիներ անց Գևորգ Գևորգյանն հիշում է ու պատմում դերասանի մասին՝ արդեն անձնական ծանոթության ու տպավորությունների ապրումներով: Երկու՝ արդեն երևանաբնակ գյումրեցիների երեխաներն են սկիզբ դնում նրանց ծանոթությանը. ՙՄհեր Մկրտչյանը կնոջ՝ Դոնարայի հետ Կոմիտասում էր ապրում, նրա որդին՝ Վահագը, և իմ տղան նույն մանկապարտեզն էին հաճախում: Առավոտյան, երբ երեխաներին տանում էինք մանկապարտեզ, միշտ հանդիպում էինք ու, որպես համաքաղաքացիներ, զրույցի բռնվում: Վահագը՝ Ֆրունզի տղան, սարսափելի չար երեխա էր ու Ֆրունզը, ամեն անգամ դաստիարակչուհուն կատակով ասում էր. ՙԽնդրում եմ, կապեք մահճակալից, որ ձեզ չանհանգստացնի՚: Ու մի օր Վահագը մանկապարտեզի պահարանից վերցնում է իմ որդու նախաճաշն ու ուտում: Տղաս սկսում է վիճել Վահագի հետ, ծեծում են իրար, ու դաստիարակներին մի կերպ հաջողվում է նրանց բաժանել: Մի քանի օր անց, երբ հանդիպեցինք, Ֆրունզն ասում է. ՙՄայլի տղա (մենք իրար այդպես էինք դիմում), էդ տղուդ բեր շաբաթըմ մեր տունը պահենք, տղես քիչըմ խելոքնա: Իրեք օր է՝ ձենը չենք լսում, էդ ինչղ է դաստիրակել՚:
Իսկ թե ինչպես ստացվեց, որ նույն թաղից չլինելով, Գևորգ Գևորգյանը դարձավ Ֆրունզի ՙմայլի տղան՚, զրուցակիցս լավ է հիշում. ՙՀին օրերի երգը՚ մեր թաղում էին նկարում՝ Սլաբոդկայում: Ու Ֆրունզը, միշտ որ տեսնում էր, ասում էր. ՙՄենք նույն մայլից ենք, մայլի տղա ենք՚:
Ապա հաջորդում են պարբերաբար դարձած երեկոյան հանդիպումները Երևանում՝ արվեստագետների հետ կամ նրանց մասնակցությամբ: Հետո մի քանի հանդիպում Մոսկվայում, որը, թերևս, ամենից շատն է տպավորվել: Հանդիպման պատրվակը, ոչ ավել, ոչ պակաս՝ լավաշն է եղել, խաշի համար ուղարկված հայկական լավաշը: ՙՖրունզը հյուրախաղերի էր գնում Ամերիկա: Նրանց հետ Ամերիկա էր գնում նաև Վանուշ Խանամիրյանի պարի անսամբլը: Ու նրանք ինձ Մոսկվա լավաշ էին բերելու. փետրվարի 23-ի տոնի առթիվ ուսանողներով խաշ էինք դրել ու կինս տղաների հետ լավաշ էր ուղարկել: Մինչ Ամերիկա հասնելը՝ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում, ու նրանք բոլորը 3-4 ժամ օդանավակայանում մնացին: Այդ մի քանի ժամը կարողացանք բավական արդյունավետ օգտագործել: Այդ օրվա հիշողություններն ամբողջ կյանքի համար էին՚:
Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված երեկոյի պատվավոր հյուրը Ֆրունզիկ Մկրտչյանն էր: Հյուրին ակադեմիա բերելու պարտավորությունը ստանձնում է ակադեմիայի երկարամյա աշխատակիցը՝ Գ.Գևրոգյանը. ՙԳնացի Ֆրունզի հետևից: Պարզվեց, նա Սունդուկյանի թատրոնի դիմաց գտնվող խինկալանոցում էր: Մտա խինկալանոց՝ տեսնեմ այնտեղ է նաև հորաքրոջս տղան՝ Լենինականում շատ հայտնի Փեշտմանջյաններից էր: Փոքրիկ խնջույքին մասնակցում էր նաև  հանրահայտ կոշկակար ու հայտնի գյումրեցի, պարող Աշիկը: Տրամադրություններն արդեն լավ էր: Ես էլ միացա նրանց, ու մոռացանք ինստիտուտի հանդիպման մասին: Այն այդպես էլ չկայացավ՚: Հանդիպումը չկայացավ, բայց կայացած օրվա պայծառ, լուսվոր ու պատմություն դարձած հիշողություններն առ այսօր չեն մոռացվել ու չեն մոռացվելու դեռ երկար ժամանակ. ՙՖրունզն իր դերակատարություններից տարբեր դրվագներ էր կատարում, իմպրովիզացիաներ անում,- հիշում է զրուցակիցս, ապա կարճ դադարից հետո, եզրափակելով իր ասելիքը, վերստին գնահատում գյումրեցի մեծ արտիստին,- ամբողջն իր մոտ իմպրովիզ էր, նա դերասան էր ի ծնե, և հնարավոր չէր, որ Ֆրունզին դեր վստահվեր, ու ինքը վատ կատարեր: Մեր Ֆրունզն ուրիշ էր՚:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

http://shrjapatweekly.am N32 от 14.08.2012
http://shrjapatweekly.am/comment/reply/213#comment-form

Печать

Гамлет Тамазян

В 1992 г. распространился слух о том, что Мгер тяжело заболел. Разрыв язвы желудка произошел во время репетиции. Артиста прооперировал известный хирург Института хирургии Микаэляна Гамлет Тамазян.
Когда больной полностью выздоровел, он поставил в основанном им "Артистический" театре драму Марселя Паньоля “Жена пекаря” - гениальный актер был не только режиссером, но и сыграл главную роль - пекаря Эмебле.
На премьеру этого памятного многим спектакля Мгер Мкртчян пригласил весь коллектив врачей во главе с Гамлетом Тамазяном. 
После окончания¤ спектакля знаменитый актер объявил, что тот, кто его прооперировал и спас ему жизнь, находится¤ здесь, в зале театра.
Артист пригласил Гамлета Тамазяна подняться на сцену.
Одареннейший актер встал на колени перед своим спасителем и поцеловал руку хирурга, и тот в свою очередь преклонил колени перед великим армянским артистом.
И они оба, на коленях друг перед другом, обнялись и, как дети, тихо плакали, а весь зал стоя, долго и бурно им рукоплескал...
Спектакль «Жена пекаря» рассказывал о возникшей связи хорошенькой жены пожилого пекаря с молодым пастухом. Общество осуждает этот проступок жены, обвиняет и пекаря Эмебле. Наивный и добропорядочный булочник и сам чувствует себя в этой ситуации чем-то виноватым.
Тем не менее, пекаря тревожит не столько проступок жены, сколько само общество — хранитель морали. Неверная жена совершает попытку покаяния. Пекарь-Мкртчян — добрый и прощающий, скромный и человеколюбивый, и, естественно, что он прощает свою жену.
Виновная жена возвращается, пекарь Эмебле всю свою желчь изливает на ни в чем не повинное животное — кота в доме, потом хватает ведро воды и выплескивает себе на голову, создавая трагикомическую ситуацию.
В своей постановке гениальный актер, изображая драму пекаря, создал неповторимый чудо — спектакль. Эта постановка полна интересных и остроумных решений, краски её новы и свежи, и она занимает свое достойное место в истории армянского театра. А здесь, в одной из самых значительных ролей Мгера Мкртчяна, выявился драматический в сочетании с трагическим талант великого армянского актера.
Мгер Мкртчян показал в этой роли пекаря свой драгоценный талант трагика, но, как говорится, талант не имеет границ, ему сыграть ещё - новые, более масштабные трагические роли, но увы! ..
Чарли Чаплин, всемирно известный актер, как-то сказал, что если комическое и драматическое соединяются в одном актере, то этот артист оказывается владеющим великим даром.
Существует такое мнение профессионалов, что роль пекаря — это шедевр великого актера, и хотя нам и трудно настаивать, но мы склонны все-таки думать, что главная роль актера — это Казар со всеми его разнородными проявлениями.
Великий армянский актер Mrep Мкртчян лелеял самые яркие и красочные мечты, связанные с театром «Артистический», но...
Сегодня «Артистическим» руководит Альберт Мкртчян - достойный брат Мгера Мкртчяна, выдающийся кинорежиссер, народный артист Республики Армения, лауреат государственных премий Армении.
Из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"


«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ

Ա՜խ, Համլետ Սերգեյի,
Իմ կյանքի իրիկնամուտին
Նվիրեցիր լուսաբաց։
Երկար կյանք քեզ, եղբայրս։
Քո Ֆրունզիկ Թամազյան

Фрунзик Мкртчян, художник Зулум Григорян и хирург Гамлет Тамазян1991 թվականին կյանքի ցուցումով վիրահատել եմ Ֆրունզիկ Մկրտչյանին։ Կատարել եմ ստամոքսի մասնահատում։ Խոցային հիվանդ էր և աղեստամոքսային տրակտի արյունահոսություն ուներ։ Վիրահատական շրջանը անցել է հարթ։ Այդ օրվանից մինչև մահը ինձ հետ շատ էր կապված։ Համարյա ամեն օր գալիս-գնում էր։ Իրեն շատ սիրում էի, քանի որ արդեն այդքան փառքի հասած անձնավորություն՝ դեռ մեծ երեխա էր։ Երբ իրեն այդ խառը տարիներին տվեցին՛ մի փոքր տարածք, որ իր թատրոնը ստեղծի, նա շփոթվել էր։ Անգամ չգիտեր հիմնարկ ղեկավարելն ինչ է։ Անընդհատ իմ կոդքին է եղել, ես եմ նրան հուշել։ Աշխատավարձ ո՞նց են տալիս, աշխատավարձից ինչ հարկեր են տալիս պետությանը։ Մի խոսքով՝ վիրահատությունից հետո շատ մտերմացանք։ Մեր կոլեկտիվի բոլոր անդամները նրա բարեկամները դարձան։ Հիշում եմ, նախքան վիրահատությունը բոլոր վիրաբուժական միջոցառումները պետք է պատրաստեինք կորցրած արյունը վերականգնելու։ Ինքը անգի-տակից վիճակում էր։ Ուղիղ փոխներարկում էր անհրաժեշտ։ Ալբերտն ասաց. «Ես արյուն կտամ»։ Փոխներարկեցինք։ Հետո անցավ ահագին ժամանակ, արդեն լավ էր։ Երբ հայտնեցինք, որ Ալբերտը իրեն արյուն է տվել, ասաց. «Ես էլ մտածում եմ՝ իմ բնավորաթյունն ինչո՞ւ է փոխվել։ Ալբերտի մեջ ինչքան վատ բան կար, անցել է իմ մեջ»։
Երկրորդ անգամ էլ վիրահատվեց այստեղ։ Ուներ անոթների լայնացում։ Իմ ծննդյան օրն էլ կոլեկտիվի հետ միասին ինձ անակնկալ մատուցեց։ Իմ 45-ամյակն էր։ Առավոտյան գալիս եմ խորհրդակցության, ամբողջ դահլիճը լիքն է։ Երկու վայրկյան հետո Ֆրունզին պառկած բերում են, ու ինքը պառկած պատմում է այն կլինիկական մահը, որը տարել է առաջին վիրահատության ժամանակ։ Եվ այդ ամբողջը՝ բեմականացված։ Այդ ընթացքում 45 աղջիկներ էին գալիս 45 մեխակներով։ Մի 10-15 րոպեանոց բեմադրություն էր դա։ Ու հետո ելույթներ, շնորհավորանքներ։ Իսկ երկրորդ վիրահատությունը աոանց նարկոզի արեցինք։ Անընդհատ խոսեցնում էի, ինքը պատմում  էր, իր գրած «Երկրաշարժ» պոեմը Էյֆորիայի մեջ արտասանում էր։

Ваагн Мкртчян - Портрет отцаԻր թատրոնում նա բեմադրեց «Հացթուխի կինը», և պրեմիերան մեր կոլեկտիվի համար ներկայացրեց։ Նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և իր խաղով ուզում էր ամբողջ կոլեկտիվին իր մարդկային շնորհակալությունը հայտնել։ Այնպես էր խաղում, այնպես էր տրվել դերին, որ ինձ թվաց, թե այս մարդը բեմի վրա կմեռնի։ Հետո ինձ կանչեց բեմ, խոնարհվեց, ձեռքս համբուրեց, ես էլ խոնարհվեցի, ու այդպես լաց եղանք բեմում։ Կոլեկտիվի անդամները հոտնկայս ծափահարում էին...
Դրանից հետո փոքր ընդունելություն կազմակերպեց և ինձ նվիրեց իր տղայի նկարած նկարը։ Նկարի հետևի մասում գրել էր. «Համլետ Թամազյանին՝ Ֆրունզե Թամազյանից»։ Ասում էր. «Դու իմ փրկիչն ես, իմ ա՛զգանունը փոխելու եմ՝ դնեմ Թամազյան»։ Շատ մարդիկ են եկել, մեծ գումարներ են առաջարկել, նույնիսկ մինչև  50000 դոլար, որ նկարը տամ։ Բայց դա ինձ համար այնքա՜ն թանկ նվեր էր։ Մհերն ինձ համար լավ ընկեր էր, լավ հայ, լավ դերասան։



«Հիշում եմ մի անգամ Զուլումի մոտ էինք, նա Օմար Խայամ էր կարդում, հայրիկը, որ արդեն լուրջ հիվանդ էր, հանկարծ առաջարկեց գուշակություն անել. ասաց` գիրքը բացենք, տեսնենք, թե ինչ է ընկնում յուրաքանչյուրիս։ Եվ իրեն մի շատ տխուր քառատող ընկավ, ծանր կորստի մասին… կարդաց, մի պահ ծիծաղեց, ապա հուզվեց ու բարձրաձայն լացեց… Այդպես, իրար սիրող ու ջերմորեն գնահատող, բայց և սպասվող դաժան իրողությունը գիտակցող երեք հարազատ ու հասուն մարդիկ` մանկան նման սկսեցինք լացել,-պատմում է Լուսինեն, հավելելով,- նույն կերպ ժամանակին շատ մտերիմ էր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, նրա կյանքն էր մի քանի անգամ վիրահատությամբ փրկել։ Ու կապվել էին միմյանց, հաճախ էին հանդիպում, կիսվում. Ֆրունզիկը վհատված էր իր որդու առողջական վիճակով, իր առողջությունն էլ այն չէր,-շարունակում է Լուսինեն, ցույց տալով լուսանկարը, որտեղ «Հացթուխի կինը» ներկայացման պրեմիերայից հետո հոր հետ լացակումած գրկախառնվել էր Ֆրունզիկ Մկրտչյանը, -այդպես անկեղծ մաքուր ընկերություն էր սիրում, ազնիվ ու մաքուր զգացողություններից փոքրի նման կարող էր հուզվել, արտասվել»։

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ
http://www.df.am/news/768/tamazyan_65.html


Բժշկի դստեր հուշերը՝ Մհեր Մկրտչյանի մասին

Վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ԱԺ պատգամավոր ու պարզապես՝ հրաշալի բժիշկ Համլետ Թամազյան։ Բժշկի ու հիվանդի, տվյալ դեպքում ՝ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի ճանապարհները մի օր խաչվեցին՝ վերածվելով ամուր ընկերության։ Երկուսն էլ այսօր, ցավոք, չկան, բայց կան նրանց բարեկամության, ընկերության մասին հուշերը, որոնք մեզ սիրով փոխանցել է Համլետ Թամազյանի դուստրը՝ ակնաբույժ, Ավագյան-Մալայան կենտրոնների աչքի էքսիմեր-լազերային բաժնի վարիչ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը։

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ