Երբ Մկրտչյան—Եզովպոսը դուրս է գալիս բեմից, հանդիսատեսը անհամբեր սպասում է, թե երբ պետք է աներեր քայլվածքով նորից բեմ մտնի ու կրկին փիլիսոփայի՝ խորն ու իմաստալից՝ հոգուդ մեջ հնչեցնելով թախծի գեղեցիկ նոտաներ: Նման նոտաներ Մհեր Մկըրտչյանր հանդիսատեսների հոգում հնչեցրեց, երբ հանդես եկավ Երևանի հեռուստատեսային ստուդիայի բեմադրած «Ֆիզիկոսները» ներկայացման մեջ: Ֆրիդրիխ Դյուրենմաթի հերոսը՝ ֆիզիկոս Մեբիուսը, խելագար է ձևանում, չի ցանկանամ գժանոցի պատերից դուրս գալ՝ վախենալով, որ քաղաքական խաբեբաները կօգտագործեն իր գյուտը՝ աշխարհով մեկ մահ սփռելու համար: Հիանալի է խաղում Մկրտչյանը այն տեսարանում, երբ Մեբիուսի կինն ու երեխաները գալիս են նրան հրաժեշտ տալու: Առաջին հայացքից խելագարի զառանցանք թվացող խոսքերը, որոնց մեջ դառն ճշմարտություն է թաքնված, նա արտասանում է՝ ստեղծելով ողբերգական-կոմիկական իրավիճակ. «Մեր նավերի մեջ մենք վաղուց արդեն մումիաներ ենք դարձել՝ չորացած ու ծածկված կեղտի հաստ շերտով»: Իսկ ինչպես է սարսափած ետ նետվում, երբ փոքր որդին ասում է, թե ինքը վճռել է հոր նման ֆիզիկոս դառնալ: Մկրտչյան—Մեբիուսը վախով աղերսում, թախանձում է որդուն, որ նա չանի այդ: Հետո ճչում և խելագարի նման ու դուրս վռնդում կնոջն ու երեխաներին. ընդհատում, չի ցանկանամ լսել որդու ջութակի նվագը: Այդ երաժշտությունը նրան հիշեցնում է աշխարհի, գեղեցիկի, երջանկության մասին, որոնցից ընդմիշտ զրկված է ինքը:
Զգալով, որ իրեն խնամող բուժքույրը՝ Մոնիկան հասկացել է, որ նա խելագար չէ, Մկրտչյան—Մեբիուսի աչքերում փայլում են արցունքի կաթիլները, նա մեծ տառապանքով է իր մեջ սպանում սիրո զգացումը:
Արտիստը սքանչելի է արտահայտում Մեբիուսի հոգու խռովքը, երբ համոզում է մյուս երկու ֆիզիկոսին՝ մնալ հոգեբուժարանում, զոհել իրենց՝ հանուն մարդկության փրկության: Ինչպիսի՜ թախիծ, միևնույն ժամանակ բողոք կա նրա ձայնի մեջ, երբ արտասանում է. «Մենք կմնա՞նք գժանոցում, թե՞ աշխարհը գժանոց կդառնա: Մե՞նք կջնջենք մեզ մարդկության հիշողության միջից, թե՞ մարդկաթյունը կջընջվի աշխարհի երեսից... Միայն գժանոցում դեռ կարող ենք ազատ լինել, միայն գժանոցում դեռ կարող ենք հանգիստ մտածել: Այնտեղ՝ ազատ աշխարհում, մեր գաղափարները ջախջախիչ ուժ են»:
«Սովետական Հայաստան» ամսագիր
Режиссер Грачья Ашугян
Постановка Мгера Мкртчяна
В ролях : Фрунзик Мкртчян, Тамар Оганесян, Ким Ерицян, Маис Карагезян, Степан Арутюнян,
Нижнее фото из личного архива режиссера телевидения Грачья Ашугяна
"Բաղդասար ախպար" հեռուստատեսային ներկայացման նկարահանման հրապարակ: Նկարում պատկերված են՝
Վերևի շարք՝ (ձախից – աջ) ??? , դերասան Մայիս Կարագյոզյան
Մեջտեղում կանգնած են՝ դերասան Կիմ Երիցյան, միկրոֆոնայնի տեխնիկ Զինա Ալիխանյան, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյան,???,???,դերասան Մուրադ Ջանիբեկյան,???, դերասանուհի Սոֆիկ Սարգսյան,???, դերասան Ստեփան Հարությունյան, դերասան Խաչիկ Նազարեթյան, օպերատոր Սամվել Օհանյան,???,դերասան Աշոտ Ներսիսյան:
Մեջտեղի շարքում նստած են՝ ???,???, դերասան Մհեր Մկրտչյան, դերասանուհի Թամար Հովհաննիսյան, դիմահարդար Գրետա, հնչյունային ռեժիսոր Հովհաննես Գորոյան:
Նեքևի շարքում նստած են՝ ռեժիսորի ասիստենտ Թորգոմ Մովսիսյան, ռեժիսորի ասիստենտ Սերգեյ Սարգսյան, բեմադրող ռեժիսոր Հրաչյա Աշուղյան, դերասան ՄակիչՄխիթարյան, բեմադրող օպերատոր Ֆրունզե Մկրտչյան, օպերատոր Լեռնիկ …:
«Բաղդասար ախպար» | Մհեր Մկրտչյան
Фрунзик Мкртчян в телевизионном спектакле "БАГДАСАР АХПАР"
Free Joomla Lightbox Gallery
В сожалению в то времена Армянское телевидение вело трансляции телеспектаклей в черно-белом изображении и в прямом эфире и они не записывались. По этой причине почти все телеспектакли не сохранились.
Free Joomla Lightbox Gallery