Ալբերտ Մկրտչյանը եղբոր մասին

mkrtchyan frunzik tamara7

В нашей семье царила сердечность, она шла от испытаний прошлой жизни наших отца с матерью, нашего тяжелого детства.
Мы сплотились - две сестры, два брата. Ни какая сила не могла нас разлучить. Всей семьей в душе мы жили Мушем, Ваном, озером Ван и Западной Арменией.
Отец наш очень хотел, чтобы Фрунз стал художником.
Во время одного из представлений в клубе комбината текстильщиков в Ленинакане я внезапно увидел отца, идущего к сцене, испугался. Мне показалось, что сейчас он поднимется на сцену и побьет Фрунза. Отец подошел к сцене и встал рядом, смотрел, смотрел и ушел.
Растерянный Фрунз был испуган, но продолжал играть.
Отец вернулся поздно вечером, Фрунз уже лежал, отец стянул с него одеяло и сказал:
“Молодец, Фрунз-джан, этой ночью я хочу спать у твоих ног...” Так он и сделал.
Мгера ценили и узнавали везде и всюду - и у нас в стране, и за рубежом.
Однажды в Москве мы с Мгером поехали на метро, входим в вагон. Все пассажиры узнали его, встали и начали аплодировать...
Mrep дал мне два совета – “Постарайся выдержать успех”, а второй “Каждый человек хозяин своей судьбы”.Cудя по всему, и Мгер был хозяином своей судьбы. я держался за него, а он - за смерть, и он оказался сильнее.
Если ему надо было сняться в каком-нибудь эпизоде, он всегда готовился к съемке. Мгер говорил: “Роль для меня как мышь. Я должен как кот ходить по ее кругу, пока не изучу ее, не освою, чтобы суметь сыграть”

Альберт Мкртчян
Народный артист РА, лауреат Государственных премий
из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"



Հայ կինոյի մեծանուն վարպետներից՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, բացառիկ խոսք է ասում մեր կինոյի ու թատրոնի հանճարի՝ Մհեր Մկրտչյանի մասին:
Նյութի հեղինակն է Ալբերտ Մկրտչյանի այրին՝ Սեդա Սահակյանը:


Դարձա տասը տարեկան և ես էլ մասնակցեցի Լենինականի տեքստիլ կոմբինատի թատերական խմբի ներկայացումներին: Հիշում եմ բեմադրել էինք «Գիքոր»` Սրվարթյանի ղեկավարությամբ: Ես խաղում էի Գիքոր, Մհերը`Բազազ Արտեմ: Մի օր էլ, երբ դահլիճը լիքը, ասեղ գցելու տեղ չկար, մայրս էլ էր գտնվում դահլիճում: Մհերն իմացել էր, որ այդ ակումբի կիսավեր նկուղում ես ղումար եմ խաղացել : Իսկ ես իսկապես խաղում էի,խաղում էի ոչ միայն երեխաների,այլ արդեն մեծահասակների հետ:

Ներկայացման ընթացքում, երբ ես ասացի`«Բալը թանկ է», Մհերն ասաց. «Բալը թանկ է, հա՞, էլի ղումար ես խաղացել, հա՞»:
Մի հատ հարվածեց ինձ,երկրորդը որ հարվածեց,մայրս ճչաց. «Թևերդ թուլանար,էդ երեխուս ու՞ր կզարգես»:
Ու ղժժալով, աղաղակելով բարձրացավ բեմ: Մհերին սկսեց քաշել այս ու այն կողմ, դահլիճը սկսեց գոռգոռալ,սուլել, ծիծաղել: Կյանքիս մեջ այդպիսի ներկայացում չեմ տեսել. դահլիճը ու բեմը, միանալով իրար,դարձել էին մի ամբողջականություն, որը կոչվում է թատրոն: Ես իմ ողջ կյանքում որոշել էի ստեղծել մի այդպիսի թատրոն:


Фрагмент из фильма "Կյանքն ինչպես կա" - ռեժիսոր Արմեն Ամիրյան

Печать

ԱՅՍՕՐ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

robert-matosyan_albert mkrtchyanՓՈՔՐ ՄԻ ՆԱԽԱԲԱՆ
Ալբերտ Մկրտչյանի հետ երկար տարիների ընկերներ ենք եղել: Միասին ուր ասես գնացել ենք: Եվ իր հաջողություններն եմ տեսել, ևՙ բերկրանքը, և ՙ ապրումները:
Ամենադժվարին պահը այն ժամանկ էր , երբ ասում էին , մի տանից երկու տաղանդավոր մարդ չի կարող լիել , ու մեկ էլ կյանքի վերջին շրջանը :
Երկու կարճամետրաժ՝ « Լուսանկար» և « Հուշարձան » ֆիլմերի նկարահանելուց հետո լիամետրաժ կինոնկար տալը երկար ձգձգվեց …Սրտնեղած էր… Ինչպես նշեցի, կես-կատակ, կես-լուրջ պատճառաբանում էին,որ մի տանից երկու տաղանդավոր մարդ չի կարող լինել: Կարճամետրաժների նկարահանումից 5-6 տարի հետո , նոր միայն , Մուշեղ Գալշոյանի սցենարով «Բովտունը» ծնվեց, որն էլ հետագա ֆիլմերի համար Ճանապարհ հարթեց…
Սպիտակում « Մեր մանկության տանգոն » ֆիլմի ցուցադրման և հանդիպման ժամանակ Ֆրունզիկ Մկրտչյանն անկեղծորեն ասաց «Մինչև հիմա ասում էին Ալբերտ Մկրտչյանն է Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրը « Տանգոյից…» հետո կասեն , Ֆրունզիկ Մկրտչյանն է Ալբերտ Մկրտչյանի եղբայրը » : Դա մեծագույն գնահատական էր ևՙ ֆիլմին ևՙ եղբորը…
Սպիտակի « Գարուն» կինոթատրոնի լեփ լեցուն դահլիճը ,որտեղ ներկայացրի ստեղծագործական խմբին, անդադար ծափահարում էր,այս դեպքում արդեն, Ալբերտ և Մհեր Մկրտչյան տաղանդաշատ եղբայրներին …
ԻՆՔՆ ԻՐ ՖԻԼՄԵՐՆ ԷՐ…
Եթե փոքր - ինչ փորփրենք, կտեսնենք, որ լրջմիտ արվեստագետն, ի վերջո, գալիս է իր մանկությունից, սեփական արմատներից: Ալբերտ Մկրտչյանի կինոհենքը նրա մանկության տառապանքներն են, որոնցում սեփական «ես» - ը խառնվելով հանուրի «մենք»-ին՝ դարձել են սցենար ու ֆիլմ: Այս ամենը հավաստելու համար պետք է թվարկել նրա նկարահանած ֆիլմերը. երկու կարճամետրաժ՝ «Լուսանկարը» և «Հուշարձանը», հետո «Բովտուն», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը և այլն: Կոնկրետ ինձ համար Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի այս ֆիլմերը հայկական կինոյի չշեղված ճանապարհից են: Հատկապես դրանցից երկուսը՝ «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն», քայլում են հայկինոյի այն ճանապարհով, որով անցել են Հենրիկ Մալյանի ֆիլմերը:
Նա իր առաջին իսկ «Լուսանկար» կարճամետրաժով ասաց, որ սա է իմ քաղաքացիական դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը և անցյալը մոռացության չտալու գաղափարը իր շարունակությունն ունեցավ «Հուշարձան» կարճամետրաժում: Այդ ֆիլմերը հիրավի դարձան այն ատաղձը, որի վրա հետագայում խարսխվեց «Հին օրերի երգը» և «Տանգո…» կինոնկարները:
Ալբերտ Մկրտչյանը չէր կարող չնկարահանել տաղանդաշատ արձակագիր Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» վեպը: Նրանց երկուսի ծնողներն էլ 1915 թվականի մեծ եղեռնից հրաշքով փրկվածներ էին, ովքեր դեգերելով ՏաճկաՀայաստանից հասել էին ՌուսաՀայաստան: Գալշոյանի վեպի հերոսները նույնպես եղերական կերպարներ են, ինչպես իրենց հայրերը, ովքեր արդեն Արևելյան Հայաստանում քարից հաց էին քամում բառի իսկական իմաստով:
Եվ Մուշեղ Գալշոյանը և Ալբերտ Մկրտչյանն իրենց ծնողներից ժառանգել էին աշխարհի ամենանվիրական բանը` «Էրգրի կորստյան վիշտն ու կարոտը»: Սա արդեն այն դեպքն է, երբ վիպողն ու ռեժիսորը հանդիպել են կամոքն Աստծո, որպեսզի իրենց նախնիների կանչով խոսեն բնօրրանի մասին:
42 տարի առաջ նրա նկարահանած «Կյանքի լավագույն կեսը» ժամանակակից էր և այն տարիներին և խիստ արդիական է նաև այսօր: Եթե փորձենք ֆիլմի ասելիքը ներկայացնել մեկ նախադասությամբ, ապա ոչ ավելի, ոչ պակաս, կինոնկարն այսօրվա օլիգարխիկ հասարակության մասին է: Այո, այո, տասնամյակներ առաջ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած այս ֆիլմի հերոս Հայկը (դերակատար՝ Շահում Ղազարյան ) , արդի օլիգարխիայի , մեծահարուստների նախատիպն է, որի տենդենցն ու զարգացումը ձևավորվել են դեռևս 42 տարի առաջ:
Դրամատուրգ Ժորա Հարությունյանի սցենարով 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Խոշոր շահում» կատակերգությունը: Սյուժեն սովորական մի փաստ է: Մարդը վիճակախաղի տոմսով ավտոմեքենա է շահում և այդ շահումը դառնում է նրա հոգեկան ապրումների արտացոլումը: Իր ժամանակին այս ֆիլմն ընդունվեց սովորական՝ համարվեց երիտասարդ ռեժիսորի հերթական գործ: Այսօր, երբ նկարահանումներից տասնամյակներ անց առիթ ես ունենում մեկ անգամ ևս դիտելու, պարզ է դառնում, թե որտեղից է գալիս նրա կինոյի տեսակի տրագիկոմեդիան: Որն իր խորունկ մարմնավորումն է գտել գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանի կերպարում:
«Հին օրերի երգի» թեման գալիս է նրա առաջին «Լուսանկար» կարճամետրաժից: Պատերազմական թեման միշտ էլ կինոռեժիսորի մտահորիզոնում է եղել: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են այդ դժնի տարիներին: Ի վերջո փոստատար Նիկոլը (դերակատար՝ Մհեր Մկրտչյան) մտացածին կերպար չէ, այլ՝ իրականություն: Իսկ իրականությունը արվեստագետը որքան կարող է պիտի բարձրացնի, որպեսզի այն համամարդկային հնչողություն ունենա:
Արվեստում Ալբերտ Մկրտչյանը ճակատային էր, բոլոր խոչընդոտները մինչև վերջ հաղթահարող:
Ուշագրավ մի փաստ: Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմերը, երբ արտերկրում ես դիտում, եղած ասելիքին կարծես մի նոր երանգ և ուժգնություն է հաղորդվում: Տարօրինակ ոչինչ չկա, օտար միջավայրում ազգայինի և համամարդկայինի բաղդատումը ավելի ցայտուն է աչքի զարնում և ակամա հպարտանում ես կինոռեժիսորի ստեղծածով:
Հիմա, երբ հետին թվով ծանրութեթև եմ անում նախկին համամիութենական կինոփառատոների կշիռն ու արժեքը, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ գնահատման արժևորման չափանիշներով ոչնչով չէին զիջում աշխարհի ամենահեղինկավոր «Ա» դասի փառատոներին: Այստեղ ես ականատես եմ եղել ժյուրիի խստապահանջությանը, մանրակրկիտ ու անզիջում քննարկումներին, կինոյի ապագային միտված ուղղվածությանն ու նախանշումներին: Ալբերտ Մկրտչյանի հետ առիթ եմ ունեցել մասնակցելու Լենինգրադի (1983 թ., XVI) և Մինսկի (1985 թ., XVIII) համամիութենական փառատոններին: Երկու անգամն էլ հայկական կինոն արժանապատիվ է ներկայացել: Լենինգրադում ներկայացված էր «Հին օրերի երգը», իսկ Մինսկում «Մեր մանկության տանգոն»:
«Հին օրերի երգը» ֆիլմի ցուցադրումից հետո խորհրդային ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Նիկոլայ Կրյուչկովը ասաց. «Մեր երկրի գրեթե բոլոր անկյուններում Նիկոլներ ու Մուշեղներ են եղել, միայն թե տարբեր անուններով: Եվ պատերազմում մի փոքրիկ քաղաքի ողբերգությունը դարձել է համընդհանուր: Ապրել հոգևոր ու ֆիզիկական զրկանքների պայմաններում և չկորցնել մարդկայինը, սա է ինձ համար ամենակարևորը»: Իսկ գերմանացի Գյունտեր Ռաշը հավելեց, որ տասնամյակներ շարունակ խորհրդային կինոյում գերմանացիները միայն ֆաշիստների տեսքով են ներկայացել: Հայկական ֆիլմը մեզ էլ է հոգեհարազատ, մեր մայրերն էլ են «սև թղթեր» ստացել: Նա նաև ասաց, որ «Հին օրերի երգը» ոչ միայն ԳԴՀ - ում, այլև ամբողջ Գերմանիայում լայն արձագանք կառաջացնի: Հետագայում այդպես էլ եղավ:
Այն, ինչ տեղի ունեցավ Մինսկի կինոփառատոնում, կարծում եմ Հայկինոյի պատմության ընթացքում հազվադեպ երևույթ էր: «Մեր մանկության տանգոն» արժանացավ լավագույն ֆիլմի համար սահմանված գլխավոր մրցանակին, իսկ Գալյա Նովենցը՝ կանացի լավագույն դերակատարման համար գլխավոր մրցանակին:
Հայկական կինոյի ամբողջ պատմության մեջ «Մեր մանկության տանգոն» միակ ֆիլմն է, որ Վենետիկի միջազգային հեղինակավոր փառատոնի մրցանակն ունի՝ Գալյա Նովենցի դերակատարումը արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին: Ինչպես մեր կինոյում, այնպես էլ դերասանական աշխարհում, ընդհանրապես, ոչ ոք նման բարձրագույն պարգևի չի արժանացել: Գալյա Նովենցին համեմատել են իտալացիների կուռք Աննա Մանյանիի հետ: Այդ առիթով մեր զրույցի ժամանակ Ալբերտ Մկրտչյանն ասաց:
- «Տանգոն» Վենետիկում ցուցադրվեց հայկական օրինակով, իտալերեն սուբտիտրերով (ենթագրերով): Հետաքրքիրն այն է, որ ցուցադրման ընթացքում իտալական և տարբեր երկրների ֆիլմերի դիտմանը եկած հայ հանդիսականներն էկրանային ռիթմին, դիալոգին արձագանքում էին անմիջապես՝ ծիծաղ, ծափահարություն, իսկ իտալացիները փոքր - ինչ ուշացումով, այսինքն՝ սուբտիտրերը կարդալուց հետո: Ու ցուցադրման ընթացքում մի աշխույժ մթնոլորտ էր տիրում:
Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի ստեղծած կերպարները դուրս են գալիս ազգային շրջանակներից և դառնում համամարդկային արժեք: Այդ են վկայում իտալական, բազմաթիվ թերթերի արձագանքները, որոնցից ընդամենը մի փոքրիկ մասն ուզում եմ մեջբերել
:
«Ուրախ, համակրելի, երբեմն էլ ուղղակի անզուսպ է հայ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Այստեղ գերիշխողը Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելացված տեսակը»:
«Մկրտչյանը ցուցաբերում է մարդասերի աչք և կոմիկականի կատարյալ զգացողություն: «Տանգոյի» Հայաստանը մեզ՝ իտալացիներիս թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարը, որ ստեղծել է Գալյա Նովենցը, լուսավոր ու պայծառ հուշեր է արթնացնում Միտինա դե Ֆիլիպոյից մինչև Աննա Մանյանի», - գրել է «Լա Ռեսպուբլիկան»:
Մի անգամ Ալբերտին հարցրի, թե ինչպես ընտրեց Գալյային: Ասաց.
- Սկզբում մտածում էի Սոֆիկո Ճիաուրելու մասին, որովհետև Գալյան շատ իներտ էր, ամբողջ օրը խմբում նստած էր, շարժում չկար: Ի վերջո, Գալյայի նախատիպը մայրս էր, ով տեղում հանգիստ նստել չուներ, ամեն ինչում առաջինն էր: Առանց իրեն ոչ միայն մեր տանը, այլև հարևան - բարեկամների մոտ հարց չէր լուծվում: Մի օր Գալյայի ներկայությամբ դիտմամբ ասացի, որ «Տանգոյում» խաղալու համար Սոֆիկոյին եմ հրավիրել: Աներևակայելի մի պայթյուն առաջացավ: Գալյան 180 աստիճանով փոխվեց, մի տեսակ «լրբացավ», ինչ ասես ինձ ասաց… Շվարած նայում էի նրան ու այդ պահից հասկացա, որ միայն ու միայն նա է գլխավոր դերակատարը:
Մինսկի և Վենետիկի միջազգային կինոփառատոներից վերադառնալուց հետո երեք-չորս տարի նա ոչինչ չնկարահանեց: Անընդհատ ստեղծագործական խմորումների մեջ էր:
Եվ դա հասկանալի էր, «Տանգոյի» իր բարձրացրած նշաձողը այնքան բարձր էր, որ ծանրաձողին մոտենալ անգամ չէր ուզում:
«Շնչառություն» ֆիլմը դիտելուց հետո, երբևէ մտքովդ չի անցնի, որ գլխավոր հերոսի՝ Արմեն Կարպիչի կերպարը Խորեն Աբրահամյանից բացի մեկ ուրիշը կարող էր խաղալ: Չնայած սցենարի առաջին տարբերակում նա այլ նկատառում ուներ…
Սպիտակյան սարսափելի երկրաշարժից հետո, որն ավերել է Հայաստանի Հյուսիսային ամբողջ շրջանը, այդ թվում նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ծննդավայրը՝ Լենինականը (Գյումրին), նա հաճախ էր բարձրաձայնում, որ պետք է այդ մասին ֆիլմ նկարահանի: Սակայն ոչ թե լացուկոծի դրամատուրգիայով, այլ ծիծաղի: Արցունքներ ծիծաղի միջով, այս է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի բոլոր ստեղծագործությունների կրեդոն: Այդ առումով բացառություն չէ 2000 թվականին նկարահանած «Ուրախ ավտոբուս» ֆիլմը: Ինչպես ասացինք, նրա նկարահանած ֆիլմերը, կինոնկարների ասելիքը երկու հիմնական շերտ ունի՝ տրագիկականն ու կոմիկականը, նրանք հաճախ առանձնանում են, երբեմն էլ միահյուսվում: Ահա այդ շերտերից մեկը «Ուրախ ավտոբուսն» է, որը գալիս է «Խոշոր շահումից»:
Նրա բոլոր կինոնկարները՝ «Լուսանկար» ու «Հուշարձան» (1969 - 71 թթ.), «Բովտուն» (1977 թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Խոշոր շահում» (1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Շնչառություն» (1988 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.) , կինոռեժիսորի սրտի և ոգու արտահայտությունն են:
Նրա բոլոր ֆիլմերը նախնիների և ժամանակակիցների տառապած աշխարհից է...

Ռոբերտ Մաթոսյան
27.02.2022 FB էջից