Արմեն Չալդրանյանի միակ կինոդերը, այն էլ` Ֆրունզի հետ

Армен ЧалдранянՆրան փոքր ժամանակ  բակում Ֆրունզ են ասել։ Ֆրունզին շատ նման է եղել. խոշոր, սևորակ աչքեր՝ անկյունները մի քիչ կախ ընկած, արտահայտված մեծ քիթ, սաթի պես սև մազեր ու յուրահատուկ դիմագծեր։ Թերևս հենց անսովոր արտաքինի պատճառով էլ Նորքի մանկական ճամբարում նրան Քաջ Նազարի դերն են տվել։ Ու 9 տարեկանում առաջին անգամ գլխավոր դերով բեմ է բարձրանում, իսկ եղբայրը՝ Վիգենը, «Քաջ Նազարում» տիրացու է խաղում։
Բեմադրության հաջողության ու 9-ամյա Քաջ Նազարի մասին տպագրվում է  «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթում, որը պատահաբար ընկնում է սկսնակ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ձեռքը: Նա տեսնում է Քաջ Նազարի լուսանկարն ու  նույն վայրկյանին գտնում իր դիպլոմային աշխատանքի՝ կարճամետրաժ ֆիլմի փոքրիկ հերոսին։ Ալբերտ Մկրտչյանը թերթի հոդվածի հետքերով գնում հասնում է «Նարինե» մանկական առողջարան, որտեղ աշխաատում էր փոքրիկ արտիստի մայրը։
Ռեժիսորը հայտնում է իր նպատակը. ուզում է փոքրիկ Քաջ Նազարին նկարահանել իր ֆիլմում, որտեղ նա խաղալու է Մհեր Մկրտչյանի հետ ու մարմնավորելու է նրա թոռանը։ Մայրը հյուրերին հրավիրում է իր տուն՝ անձամբ տեսնելու որդուն, որն այդ պահից այլևս Քաջ Նազար չէր, այլ Ֆրունզի թոռը՝ Արմենը։ Իրականում էլ նրա անունն Արմեն էր։
Ալբերտ Մկրտչյանը տիկնոջ նշած հասցեով գնում է Արմենին տեսնելու։ Հասնելով նրանց շենք՝ բարձրացնում է գլուխը. 9-ամյա մի տղա նայում էր պատշգամբից։ «Վերջ, ինքն է որ կա. էլ իմաստ չունի բարձրանալ»,- հայտարարում է Ալբերտ Մկրտչյանը։
"Фотография" - Фрунзик МкртчянՕհանավան գյուղում սկսվում են նրա դիպլոմային աշխատանքի՝ «Լուսանկար» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Պատմություն պատերազմի մասին։ Ռազմաճակատից նամակներ ու «սև թղթեր» են գալիս։ Ավագի որդին նամակ է գրում ու խնդրում հարազատներին լուսանկարվել ու նկարն ուղարկել ռազմաճակատ։ Նամակը մեծ ոգևորությամբ կարդում է Ավագի թոռը։ Ընտանիքն աշխարհով մեկ է լինում, որ իրենց զինվորը ողջ-առողջ է։ Բայց փոստատարը քիչ հետո Ավագ պապին հայտնում է, որ որդուց «սև թուղթ» է եկել, իսկ այն նամակը նա երկու ամիս առաջ էր գրել։ Ընտանիքը ոչինչ չգիտի բոթի մասին և գնում է լուսանկարվելու։ Ավագը թաքցնում է ճշմարտությունը. ինչքան էլ լուսանկարիչը հորդորում է նրան ժպտալ,  ժպիտ չի գալիս նրա դեմքին։ Ու հանկարծ հեռվից լսվում է Արմենի ճիչը՝ սպասե՜ք։ Նա շտապում էր՝ միանալու իր լուսանկարվող ընտանիքին։ Պապը, տեսնելով թոռանը, արցունքների միջից հրճվում է ու ծիծաղում։
Այս փոքրիկ ֆիլմը պատերազմի ցավն է խտացնում։ Ֆիլմում խաղում է  նաև Արուս Ասրյանը, մյուս դերերում նկարահանվել են Օհանավան գյուղի բնակիչները։
1969-ին նկարահանված «Լուսանկար» ֆիլմի տիտրերում Մհեր Մկրտչյանի ու Արուս Ասրյանի անունների կողքին գրվում է նաև 9-ամյա Արեմն Չալդրանյանինը։
Այս ֆիլմից էլ սկսվում է նրա սերը դեպի դերասանական արվեստը, ու սպորտում բավականին հաջողություններ վաստակած Արմենը վճռում է դերասան է դառնալ։
Դառնում է թատրոնի արտիստ։ Արմենի միակ դերը կինոյում եղել և մնում է «Լուսանկարը»,  հետո  առավել հոգեհարազատ ու գրավիչ է դառնում թատրոնը։
Սակայն 1980-ականների վերջերին, երբ կյանքում ու արվեստում արժեհամակարգը գլխիվայր շուռ է գալիս, Արմեն Չալդրանյանը թողնում է թատրոնն ու մեկնում ԱՄՆ։ Իր  անցյալի, հատկապես մանկության աշխույժ ու խենթ տարիները նա հրճվանքով է հիշում։ Հիշում է՝ երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին, մայրը Ֆրունզիկ Մկրտչյանին ու Ալբերտ Մկրտչյանին նկարահանող խմբի հետ հրավիրեց իրենց տուն՝ խաշի։ Հիշում է Վոլգան, որով Ֆրունզը եկել է իրենց տուն։ Մայրն արտիստին ասել է. «Մի տեսեք՝ որդիս նման չի՞ Ձեզ. ախր նրան բակում Ֆրունզ են ասում»։
Ֆրունզը պատասխանել է. «Էս սիրուն երեխուն ինչի՞ են Ֆրունզ ասում»։ Բայց պրոֆիլից տեսնելով նրա քիթը՝ համոզվել է՝  Արմենն իսկապես նման է իրեն։
Տարիներ անց` Սունդուկյան թատրոնում Մհեր Մկրտչյանին նվիրված երեկոյին, դահլիճում նստածներից մեկը խոսելու թույլտվություն է խնդրում, բարձրանում բեմ, որտեղ նստած էր սիրված արտիստը։ «Վարպետ, բարև Ձեզ, ես Ձեր թոռն եմ»,- հայտարարում է։ Ֆրունզն ու դահլիճն ապշում են. ինչպե՞ս թե՝ ես Ձեր թոռն եմ։ «Հապա մի լավ նայեք, մի՞թե նման չեմ Ձեզ, չէ՞ք հիշում ինձ, Արմենն եմ, Ձեր թոռը»,- ասում է համարձակ հանդիսականն ու պրոֆիլով կանգնում Ֆրունզի դիմաց։ Արտիստն ուրախությունից վեր է թռչում. «Պապը գտավ իր թոռանը»,- բացականչում է ու համբուրում Արմեն Չալդրանյանին, որն արդեն գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնի ուսանող էր։
Армен ЧалдранянԱրմեն Չալդրանյանը սրբորեն, որպես մասունք, պահպանում է այն ծաղրանկարը, որ Ֆրունզը նվիրել է իրեն՝ ի հիշատակ իրենց հանդիպման ու «Լուսանկար» ֆիլմի նկարահանումների։
Այս քաղցր ու բարի հուշերն Արմեն Չալդրանյանն իր հետ Ամերիկա է տարել դեռ 25 տարի առաջ. դրանք երբեք վաղեմության ժամկետ չեն ունենալու, որովհետև իր կյանքի բոհեմական ակնթարթներն են։ Արտիստի մասնագիտությունն ու խառնվածքը նրան օգնել են ԱՄՆ-ում մտնելու բիզնեսի աշխարհ։ Նա իր խոսքի արվետով հավատ է ներշնչում մարդկանց, որպեսզի նրանք վստահեն իրեն ու ապահովագրեն իրենց կյանքը՝ այդ գործը հանձնելով կյանքի ապահովագրման ընկերություններին։
«Ես խոստումներ եմ վաճառում, այո, հենց այդպես, խոստումներ։ Իմ արտիստական շարժուձևը, դիմախաղն օգնում են ինձ համոզելու մարդկանց, որ «Փենսիլվանիա» ապահովագրական ընկերությունն ամենահուսալին է, ու մարդիկ վստահում են ինձ։ Ահա թե էլ որտեղ է պետք գալիս իմ դերասանական վարպետությունը»,- անկեղծանում է Արմեն Չալդրանյանը։ Նա ճանաչվել ԱՄՆ-ի 25 լավագույն կրակող աստղերից մեկը, այսինքն՝ մենեջեր, պրոդյուսեր, որի նկատմամբ վստահությունը շատ մեծ է։ Արմեն Չալդրանյանի ուսմունքներով նույնիսկ գիրք է տպագրվել՝ «Մի մահացեք ձրի» խորագրով. ենթատեքստը հուշում է՝ ապահովագրեք ձեր կյանքը, մարդիկ։
Արմեն Չալդրանյանը զբաղվում է նաև իր եղբոր՝ կինոռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ֆիլմերի պրոդյուսերությամբ։ Ինքն ու կինը որդուն՝ ռեփ երգիչ Դեյվիդ Չալդրանյանին, դաստիարակում են՝ նրան պատրաստելով համառ ու նպատակասլաց պայքարի, որ թելադրում է կյանքը։

Лого киноашхарՆաիրա Փայտյան 
August 14, 2014 
http://kinoashkharh.am/2014/08/7744#sthash.zz0wHLt3.dpuf

Печать

«Գտնված երազի» գտնված հեղինակները

դիլՉկա մեկը, որն անտարբեր լինի «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմի նկատմամբ: Բոլորս կհաստատենք, որ խոշոր, երազկոտ աչքերով աղջնակը, իր անփոփոխ առօրյայից հոգնած ծերուկը, քունը կորցրած պապիկն ու գունեղ թիթեռներն ամեն անգամ գերում են մեզ, եթե անգամ «Գտնված երազը» դիտենք հազարերոդ անգամ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մուլտֆիլմը չի մաշեցնի անգամ ինքը՝ ժամանակը: 
Սիրում ենք մուլտը, ամեն անգամ այն էկրանին տեսնելիս ժպտում, հերոսների յուրքանչյուր բառը նրանց հետ անգիր կրկնում: Բայց ովքե՞ր են «Գտնված երազի» հեղինակները. երկար ժամանակ անհայտ էր: Պարզվում է՝ նրանք Դիլաքյան եղբայրնեն են՝ Հովիկ և Գագիկ, արդեն 30-40 տարի ապրում են ԱՄՆ-ում, այսինքն՝ Հայաստանից Ամերիկա են տեղափոխվել մուլտֆիլմը նկարելուց մեկ-երկու տարի անց՝ 1978-ին ու այլևս երբեք մուլտֆիլմ չեն նկարել: «Գտնված երազը» նրանց միակ հեղինակային աշխատանքն է: Հովիկ և Գագիկ Դիլաքյանները տարբեր առիթներով հաճախ են այցելում Հայաստան: Այս անգամ պատճառը երկու նոր գրքերի հրատարակումն էր: The LOFT զարգացման կենտրոնը հյուրընկալել էր եղբայրներին ու կազմակերպել նրանց հետ հանդիպում, ինչպես նաև «Գտնված երազ» և «Հորս արև, մորս արև» պատկերազարդ գրքերի շնորհանդեսը: 
Դիլաքյան եղբայրների հետ kinoashkharh.lc-ի զրույցն անդրադարձ է «Գտնված երազի» գտնված հեղինակներին ու նրանց երկատված՝ հայաստանյան կարճ ու ամերիկյան երկարատև գործունեությանը:
- Ավանդական հարց. ինչպե՞ս նախաձեռնեցիք ու ստեղծեցիք «Գտնված երազը»: 
- Մտածում էիքն ինչ-որ արտասովոր մուլտ նկարել, որտեղ չեն լինի խոսող կենդանիներ, որտեղ մարդկային զգացումներ կլինեն, մարդկային պարզ պատմություն: Նստած էինք եղբայրներով, մեր ընկերներից մեկն էլ էր մեզ հետ: Պապիկը կորցրել է քունը, իսկ ինչ որ մեկը փորձում է օգնել նրան ու այդ ընթացքում օգնում է նաև կյանքից ձանձրացած, չփոփոխվող միջավայրից հոգնած ծերուկին: «Տար ինձ այնտեղ…Ես երբեք չեմ տեսել գիշեր», – ասում է ծերուկն աղջկան: Այստեղ թաքնված ենթատեքստ կա:
դիլ2- Թվում է՝ պարզ պատմություն է, բայց սովետական ժամանակների համար՝ փիլիսոփայական ու քննադատական. Շուրջը ոչինչ չի փոխվում, իսկ մարդը մի ումպ թարմ օդի, ազատության կարիք ունի, այդպե՞ս է, պրն. Հովիկ:
- Այո, գիտեինք, որ աշխարհն առաջ է գնում, որ այլ վայրերում մարդիկ ազատ են ապրում ու մտածում, իսկ մեզ մոտ կաղապարներն ուղղակի խեղդում են: «Տար ինձ այնտեղ…Ես երբեք չեմ տեսել գիշեր», -ասում է ծերուկն աղջկան: Այստեղ թաքնված ենթատեքստ կա. Սովետական մարդը ձգտում էր թարմության, նոր շունչ ու գույներ էր ուզում տեսնել: Ի դեպ, այս մուլտֆիլմի ծերուկի նախատիպը ես եմ: Այդ տարիներին, երբ ուղղակի խեղդվում էի սովետական միջավայրում, մուլտի աղջնակի նման մի ամերիկուհի դուս քաշեց ինձ այնտեղից ու իր հետ տարավ Ամերիկա. Այնտեղ էլ ես զգացի ու ապրեցի երանելի ազատությունը: Իսկ 10 տարի հետո Ամերիկա տեղափոխվեց նաև Գագիկը: Այսպես սկսվեց մեր կյանքն Ամերիկայում:
դիլ1- Ուրեմն, այն ինչ կատարվեց ծերուկի հետ, իրականում կատարվել է նաև ձեզ հետ:
- Այո, հիմա մեզ շատերն են ասում, որ նմանվել ենք մեր մուլտֆիլմի ծերուկին:
– «Հայֆիլմը» հե՞շտ հաստատեց սցենարը:
- Ո՛չ «Հայֆիլմը», ո՛չ «Սոյուզմուլտֆիլմը»: Այն ժամանակ ոչ մի բանը հեշտ չէր հաստատվում:
- «Հայֆիլմի» յուրաքանչյուր արտադրանք հատուկ ցուցադրվում էր, մասնագիտական քննարկման ու եզակացությունների ենթարկվում: Այն տարիներին «Գտնված երազն» ինչպե՞ս է ընդունվել:
- Պատկերացրեք՝ ոչ լավ: Դահլիճում փակ դիտում կազմակերպվեց, որին ներկա էին կինոստուդիայի անդամները: Մեղմ ասած՝ մեր վիճակն անմխիթար էր: Ես սցենարի հեղինակն էի, բեմադրող ռեժիսորն ու նկարիչը, Գագիկն՝ իմ ասիստենտը: Սա մեր հեղինակային մուլտֆիլմն էր, ու բոլոր քննադատական խոսքերը հենց մեզ էին ուղղված: Դե այնտեղ չկային խոսող աղվեսներ, երգող ագռավներ, պիոներներ, չկա սովետական գաղափարախոսություն, խրատական-դաստիարակչական գիծ. կարճ ասած՝ մուլտֆիլմը չէր համապատասխանում սովետական գաղափարախոսությանը: Այդ պատճառով էլ սառն ընդունվեց. «Գտնված երազը» չհավանեցին:
դիլ6- Իսկ Մոսկվայո՞ւմ. չէ՞որ բացի հայաստանյան կինոմիջավայրից, յուրաքանչյուր արտադրանք պետք է քննություն անցներ նաև Մոսկվայում:
- Պատկերացրեք, «Գտնված երազն» այնտեղ հավանեցին: Մուլտֆիլմը թարգմանվեց ռուսերեն և հնչյունավորվեց: Ծերուկին կրկնօրինակեց Եվգենի Լեոնովը: Հիշում եմ՝ նա հիվանդանոցում էր. կոնյակ խմեցրինք ու տարանք ձայնագրվելու: Լավ ստացվեց, բայց կրկնօրինակը կորավ. Մինչև հիմա չեն գտնում, թեև ռուսները շատ են ուզում ունենալ այն, չէ՞ որ Լեոնովի ձայնն է հնչում:
- Իսկ «Գտնված երազի» բնօրինակում լսում ենք Մհեր Մկրտչյանի ձայնը, նաև պապիկ-Էդգար Էլբակյանի: Լսում ենք նաև Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը»: Մի խոսքով՝ ներդաշնակ, համահունչ, միմյանց լրացնող ձայներ ու հնչյուններ են ու շատ կարևոր է՝ հայտնի ու սիրված արտիստների: Միայն թե գլխի չենք ընկնում՝ ո՞վ է հնչյունավորել աղջնակին:
- Դերսանուհի Հռիփսիմե Կիրակոսյանը: Տարիներ առաջ նա Ամերիկա տեղափոխվեց: Մհեր Մկրտչյանի հետ ընտանիքներով էինք շատ մոտ: Նա հաճախ էր մեր տանը լինում. հորս ընկերն էր:
- Իսկ ո՞վ է ձեր հայրը:
- Թաթուլ Դիլաքյանը, որ կինոյում առավել հայտնի է իր կոմիկական դերերով: Հիշո՞ւմ եք «Շրթներկ համար 4-ը»… լո-գի-կա՝ Սարգիս Լևոնիչը, կամ հիշեք «01-99»-ը. Այդ ֆիլմում հայրս երկրորդական դեր է խաղում՝ ոստիկանության աշխատող, որը ևս փորձում է պարզել Գարսևանի ավտովթարի առեղծվածը:
GE10- Ուրեմն կինոն ձեր երակներում է՝ արյան հետ:
- Այո, բայց մենք դերասան չդարձանք: Աշխատում էինք «Հայֆիլմի» մուլտարտադրության բաժնում: Եղբայրս՝ Հովիկը, Ռոբերտ Սահակյանցի հետ նկարել է «Ուրբաթագիրքը», մի-երկու մոռացված մուլտֆիլմերում էլ է աշխատել:
- Վերադառնանք Ֆրունզին: Ինչպե՞ս եղավ, որ հենց նա կարդաց Ծերուկի խոսքերը:
- Այնպես է ստացվել, որ ով կարդացել է ծերուկի խոսքերը, լավ խմած է եղել՝ Լեոնովն էլ, Ֆրունզն էլ: Նախապատմություն չկա. Ուղղակկի գիտեինք, որ Ծերուկը կենտրոնական կերպար է և ուզում էինք, որ ճանաչված արտիստ կարդար նրա խոսքերը: Այդ օրը Ֆրունզիկը մեր տաննէր: Հայրիկիս հետ պոկեր էին խաղում: Մենք ասացինք Ֆրունզին, որ փորձի ծերուկի դերը: Ինչպես ասացի՝ քեֆը լավ էր: Էդպես փորձեց, մի ժամվա մեջ իմպրովիզացիաներ արեց, դերն անմիջապես իրենը դարձրեց, իր կերպարին հարմարեցրեց, իսկ մենք՝ ջահել տղաներ՝ 24-25 տարեկան, թողեցինք, որ Ֆրունզը ստեղծագործի, իհարկե, սցենարին հավատարիմ մնալով: Նկարները մի քիչ փոփոխեցինք, որ կերպարի բերանի շարժումները համապատասխանեն Ֆրունզի կարդացածին. էդպես էլ ունեցանք Ծերուկ-Ֆրունզին: Էդգար Էլբակյանն էլ սիրով կարդաց Պապիկի խոսքերը: Դե իսկ Ռուբեն Հախվերդյանի երգը կար մինչև մուլտֆիլմը: Մենք նրան դիմեցինք հարցրինք՝ արդյոք դեմ չէ՞, որ երգն օգտագործենք «Գտնված երազում»: Ասաց՝ ոչ, դեմ չեմ: Ռուբենը դեմ չէր, բայց նրան ձայնակցող 16 տարեկան երգչուհու՝ Ջինա Վանյանի ծնողները դեմ էին, որ իրենց աղջկա ձայնը հնչի մուլտֆիլմում: Ասում էին, թե դա կվնասի իրենց աղջկա կարիերային, իսկ Ջինան ուզում էր օպերային երգչուհի դառնալ…ու հանկարծ ոչ ավել, ոչ պակաս՝ երգում է մուլտում: Բայց դե երգն, ի վերջո, օգտագործվեց ֆիլմում: Ռուբիկը մի անգամ ասաց. «Էդքան երգեր եմ գրել, ամբողջ աշխարհում շրջել, բայց «Գտնված երազով» են ինձ ճանաչում»:
դիլ7– 42 տարի է անցել մուլտֆիլմի ստեղծումից: Երբևէ չե՞ք մտածել այլ ֆիլմ նկարել:
- Մեզ հաճախ են հարցնում՝ չե՞ք ուզում մուլտի շարունակությունը նկարել: Չգիտենք, արժե՞: Ֆրունզը չկա, Էդգար Էլբակյանը՝ նույնպես: Չգիտենք՝ արդյո՞ք պետք է Ծերուկին արթնացնել քնից: Կարծում եմ՝ ոչ: Թող այս մուլտֆիլմը մնա այդպիսին՝ մաքուր, պարզ. Նրան պետք չէ ձեռք տալ: Իսկ ուրիշ ծրագրեր ունենք, մտածում ենք: Կուզեինք Հայաստանում բեմադրություն անել, որի և՛ ռեժիսորը, և՛ բեմադրող նկարիչը մենք կլինենք:
- «Գտնված երազը» բուռն ընդունելություն չգտավ այն ժամանակ: Մուլտֆիլմը հետո սիրվեց, ու համաժողովրդական այդ սերը գնալով աճեց: Ի՞նչը փոխվեց մարդկանց մեջ, որ նաև այդ մուլտի նկատմամբ վերաբերմունքը փոխեց:
- Ոչինչ չի փոխվել: Պարզապես ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Երբ Փարաջանովը ցուցադրեց «Մոռացված նախնիների ստվերները», ֆիլմի կեսերից դահլիճում համարյա մարդ չէր մնացել: Իսկ մենք՝ եղբայրներով, ֆիլմը երկրորդ անգամ էլ նայեցինք, որովհետև չէինք հագեցել: Բայց ժամանակը ցույց տվց Փարաջանովի ու նրա ֆիլմերի իրական արժեքը: «Գտնված երազից» 42 տարի է անցել. արդեն 2-3 սերունդն է դիտում այս ֆիլմն, ու դեռ վատ արձագանք չենք լսել: Երեկ 98 տարեկան մի մարդու հետ էինք խոսում, ասում էր՝ սա իմ մանկության մուլտֆիլմն է: Մեկն էլ ասաց՝ մինչև երեխաս այս մուլտը չի նայում, չի քնում: Շատ հաճելի է, որ մեր աշխատանքը 40 տարի անց դեռ ապրում է ու շարունակում է սիրված մնալ: Թեև մենք Ամերիկայում ենք, բայց գիտենք, որ մուլտֆիլմի կերպարները տարբեր ոլորտներում շատ են կիրառվում՝ շապիկների ու այլ զգեսների վրա, նկարչական դիզայնում, անգամ սպասքի, պայուսակների, տորթերի վրա:
- Հեղինակային իրավունքները չե՞ն խախտվում, օգտագործողները ձեզնից երբևէ թույլտվություն վերցրե՞լ են:
- Այսքան ժամանակ միայն մեկն է զանգել-հարցրել: Իսկ մի անգամ էլ, երբ մեր կերպարներն օգտագործող մեկին ասացինք, որ հեղինակային իրավունք գոյություն ունի, պատասխանեց. «Դեռ պիտի ուրախ լինեք, որ օգտագործում եմ ձեր հերոսներին»:
Փաստորեն, «Գտնված երազը» Դիլաքյան եղբարների առաջին ու առայժմ վերջին մուլտֆիլմն է: Նկարիչ եղբայրներն Ամերիկայում ստեղծագործում են, բեմեր, տարածքներ, կորպորոտիվ սրահներ ձևավորում, հեղինակային գործեր ներկայացնում տարբեր ոլորտներում: Նրանք գոհ ու ինքնաբավ են: Ի դեպ, Դիլաքյան եղբայներն են Փարաջանովի տուն-թանգարանին 5 տարի առաջ նվիրել Փարաջանովի շապիկը, որ Վարպետը տարիներ առաջ նվիրել էր իրենց:

Лого киноашхарՆաիրա Փայտյան 
29 Հունվար 2018