23 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Մհեր Մկրտչյանը
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»,-իր այս կերպարն այս խոսքերով էր բացահայտել Մհեր Մկրտչյանն ինքը:
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից:
Մհերը շատ դժվար և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:
Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ,որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին, և սկսվեց նրա արտիստական մեծ ու լեցուն կյանքը:
«Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»,-ասում էր Ֆրունզը:
Արսեն («Նվագախմբի տղաները»), «Տերն ու ծառան» / Սիմոն/ , Գասպար («Եռանկյունի»), «Միմինո» /Ռուբիկ Խաչիկյան., «01-99» /Մհեր/ , որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչ Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք») դերերում,Նիկոլը («Հին օրերի երգը»), «Կովկասի գերուհին»/Ջաբրայիլ/ »Տղամարդիկ»/Սուրեն/ , «Խոշոր շահում»/Գառնիկ/, «Այբոլիտ-66»,«Մեր մանկության տանգոն», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» «Հայֆիլմ» ու միութենական արտադրության կինոժապավեններում Մհեր Մկրտչյանի ֆիլմերում մարմնավորած 50 –ից ավելի կերպարներից առավել սիրվածները:
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու նախ հայ կինոարվեստի, ապա Խորհրդային միության ` ամենաբարձր անունների շարքում:
1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001թվականին `հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Ֆրունզը, նախ, թատրոնի դերասան էր ու ասել էր «Կինոն ի՞նչ է, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»:
Մհեր Մկրտչյանի առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի:
Սակայն Մհեր Մկրտչյան թատրոնի դերակատարումներից առանձնանում էին Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») ,Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»):
Ֆրունզիկ Մկրտչյանի վերջին դերը հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսում:
Պարզվում է` Մհեր Մկրտչյան մարդն ու դերասանը ունեցել է սիրելի իրեր. նա ուներ փղերի ու բանալիներ հավաքածուներ, ավելին` նա երբեք չէր վերադարձնում հյուրանոցների բանալիները:
Մեր Մկրտչյանի թանգարանում է գտնվում նաև հանրահայտ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կոմոդը, որի ձեռքը իր մարմնավորած կերպարը` Ռուբենը կրակն էր ընկել և անընդհատ տեղափոխում էր մի կնոջ մոտից մյուսի տուն:
Նաև Մհեր Մկրտչյանին հնդիկները նվիրել էին 35 գնդիկներից բաղկացած համրիչ . որն աղոթելու համար էր:
Համաձայն հնդկական հավատքի՝ 35 անգամ աղոթելուց հետո հոգևոր և ֆիզիկական դաշտերը հավասարվում են և մարդը կարողանում է հոգին ձուլել տիեզերքի շերտերին: Ահա այս միտքն է հանդիսանում նրա համրիչի խորհուրդը:
Նյութը պատրաստելիս օգտագործվել են «Ֆրունզիկ Մկրտչյան-հուշաթանգարան», ազատ էլեկտրոնային հանրագիտարան կայքերում զետեղված նյութեր:
https://www.tert.am/am/news/2016/12/29/mher-mkrtchyan/2237839
29.12.16