‹‹Հայրս ամենատխուր դեպքը դարձնում էր ծիծաղելի, իսկ կատակը` թախծոտ, եւ երկուսն էլ` իմաստուն››

Ֆրունզիկ ՄկրտչյանՀանճարեղ դերասանը 86 տարեկան է

Հուլիսի 4-ը տրագիկոմիկ, մեծանուն հայ դերասանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:
«Դերասան դառնալ երբեք չեմ երազել, չեմ հասցրել: Միգուցե այն պատճառով, որ իմ մանկության տունը թատերական ակումբին մոտ էր…Միգուցե` որ ես 13 տարեկան սկսեցի աշխատել կինոմեխանիկի օգնական եւ նույն տարիքում արդեն խաղում էի ինքնագործ խմբում: Միգուցե…Ինչպես ծայր առավ այս ամենը, ինչպես սկսվեց իմ թատրոնը…երեւի մանկական հեքիաթից…»:
Լեփ-լեցուն դահլիճներում հանդիսատեսին իր խաղով ու կերպարով հիացրած դերասանն անմնացորդ ու հավերժ նվիրումով էր խաղում. Մհեր Մկրտչյանն անհացավ բազմաթիվ ֆիլմերում ու բեմադրություններում:

Նա թատերական մկրտությունն ստացել է Լենինականի պետթատրոնի բեմում՝ մարմնավորելով գերմանացի զինվորի կերպարը` «Երիտասարդ Գվարդիա»-ում, ապա Գարրի Պերրեբեյնոդա` «Պրովինցիայի նահանգապետը» պիեսում, 1954-ից արդեն Երեւանի Սունդուկյանի անվան պետթատրոնում` Զաբիի դերը «Թեհրան» պիեսում, 1966-ից կինոյում` Վարդանի դերը «Պատվի համար»-ում: Իր փայլուն խաղով Ֆրունզիկ Մկրտչյանը հավերժացավ բազում ֆիլմերում ու բեմադրություններում` «01-99», «Միմինո», «Նվագախմբի տղաները», «Հացագործին կինը», «Ինչու է աղմկում գետը», «Հին օրերի երգը», «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները» եւ այլն:

Ֆրունզիկ Մկրտչյան և Թամար ՀովհաննիսյանՄկրտչյանների բազմանդամ ընտանիքը բնակվել է Լենինականի Տեքստիլ ակումբի հարեւանությամբ գտնվող տներից մեկում:
«Մեր ընտանիքում տիրում էր ջերմությունը, այն գալիս էր հորս եւ մորս կենսագրությունից, մեր ծանր մանկությունից: Մենք համախմբվել էինք` 2 քույր, 2 եղբայր: Ոչ մի ուժ չէր կարող մեզ բաժանել: Ընտանիքով ապրում էինք Մուշով, Վանով, Վանա լճով եւ Արեւմտյան Հայաստանով: Հայրս շատ էր ուզում, որ Ֆրունզը նկարիչ դառնա: Լենինականի Տեքստիլ կոմբինատի ակումբի մի ներկայացման ժամանակ հանկարծ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ, վախեցա, թվաց, թե պիտի բարձրանա բեմ եւ Ֆրունզին ծեծի: Հայրս գնաց, կանգնեց բեմի մոտ, երկար նայեց եւ հեռացավ… Ֆրունզը շփոթված, վախեցած շարունակեց խաղալ: Երեկոյան հայրս ուշ եկավ տուն, Ֆրունզը պառկած էր, վերմակը քաշեց վրայից եւ ասաց. «Ֆրունզ ջան, ապրիս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ քնեմ… Այդպես էլ արեց»,- մի առիթով ասել է դերասանի եղբայրը` ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

Ֆրունզիկ Մկրտչյան«Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի կատվի նման այնքան պտտվեմ շուրջը, այնքան ուսումնասիրեմ, դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»…. այսպես է տաղանդավոր Մ.Մկրտչյանը բնութագրել դերասանի կյանքը:

Մեծանուն դերասանի կյանքի մտորումները, հուշերն ամփոփվել են դստեր` Նունե Մկրտչյան-Տերտերյանի կողմից, որոնք հրապարակվեցին մեկ գրքում` 2013 թվականին` Մհեր Մկրտչյան «Հավերժական մենախոսություն»: Գրքի հրապարակումը Մ.Մկրտչյանի կամքն է եղել:

«1991 թվականի ամռանն էր, երբ հայրս ինձ իր ցանկություն հայտնեց գրքի վերաբերյալ ու ավելին, նույն օրը պառկած իր մահճակալին, որը կատակով անվանում էր չեխովյան անկողին, միացրած տեսախցիկի առաջ` սկսեց պատմել իր կյանքի պատմությունը…

Գրքի առիթը հորս կամքն էր…Մի օր շտապ կանչեց իր տունը` ասաց. «Գիրք պետք է գրես այսօր, վերցրու արխիվս ու սկսիր«: Զամացա` ինչո՞ւ այսօր, ինչու շտապ: Հետո հասկացա, որ շտապը նրա կյանքի սովորական արագությունն էր: Շտապ նրա համար նշանակում էր հանգիստ աշխատանք, ստեղծագործական ընթացք…նա ապրում էր մի արտակարգ ռիթմի մեջ` հասցնելով խաղալ բեմի վրա, նկարահանվել, նկարել, գրել, ընկերություն անել, օգնել, սիրել…Իսկ եթե մեկ վայրկյան հանգստանում էր, նստում, պառկում, այն ժամանակ նրա միտքը ավելի մեծ արագություն էր հավաքում, հասնում էր կայծակնայինի…նա ապրում էր` վառվելով ու հեռացավ մեզանից նույնպես շտապելով, չսպասելով ծերությանը, չսպասելով մահվան գալուստին, ինքը դուրս եկավ հանդիպումի նրան…Նա գնաց այն ժամանակ, երբ գտնվում էր ստեղծագործական կյանքի բարձրակետում, գնաց դեպի հավերժություն, որը երջանկություն էր համարում››:

Արտիստի մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, հեծանիվ, որին այնքան սպասել է. ‹‹Հավերժական մանկություն›› գրքում դուստրը հոր կամքին հնազանդ հրապակել է նաեւ այս երազանքի մասին:http://www.asparez.am/wp-content/uploads/2016/07/mher-5.jpg 640w" sizes="(max-width: 300px) 100vw, 300px" style="box-sizing: border-box; max-width: 100%; height: auto; vertical-align: top; margin-bottom: 0px; border: 0px; display: inline; float: left; margin-right: 30px;">

‹‹Ամեն մարդ կյանքում իր երազանքն ունի: Բայց ամենավառ երազանքները կապված են մանկության հետ, սակայն մանուկները չեն երազում, մանուկները ուզում են: Ես էլ էի ուզում, գիշեր-ցերեկ ուզւոմ էի…Ես պատրաստ էի ամպի չափ բան տայի, միայն մի հատ հեծանիվ ունենայի…էլ ինչ մանկություն` առանց հեծանիվի: Եվ երբ վերջապես ինձ խելոք պահելուց տանջահար էի եղել, ինձ խոստացան, որ երազանքս կգնեն: Ահա եւ հանդիսավոր օրը. մեր ողջ ընտանիքը, Սանամի գլխավորությամբ, որը հագել էր իր տոնական զգեստը, ճանապարհ ընկավ դեպի խանութ: Առջեւից գնում էր մայրս, նրա ետեւից ես` նայելով ձեռքի պայուսակին, խորհելով` կհերիքի՞ նրա մեջ եղած ամբողջ դրամը: Իմ ետեւից գալիս էին քույրերս ու մեր բակի բոլոր երեխաները` փոքր եղբորս` հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ: Նա երբեմն առաջ ընկելով քծնանքով նայում էր աչքերիս եւ աղերսում` ‹‹Ապեր, հեծանիվդ կտա՞ս քշեմ››: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի սիրում ավելորդ խոստուներ: ‹‹Ապեր, հեծանիվդ կտա՞ս քշեմ››,-կրկնում էր եղբայրս: ‹‹Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան››,-ռուսերեն կրկնում էր բարձրախոսը` պատերազմ էր: Ապեր, հեծանիվդ կտաս քշեմ, խոսում էր Մոսկվան, խոսում է Մոսկվամ.. եւ այդպես չորս ու կես տարի շարունակ…

Ֆրունզիկ ՄկրտչյանՄեծ եմ, ամեն տարբեր քաղաքաներից տուն վերադառանալիս ես բերում եմ տղայիս համար գույնզգույն հեծանիվներ: Որդիս, մի պտույտ անելով, մի կողմ է նետում եւ վերցնելով ատրճանակը` դուրս է թռչում կռիվ-կռիվ խաղալու: Մնում եմ ես ու իմ հեծանիվը: ‹‹Ապեր, հեծանիվը դե քշի, է››: Մի օր ես նստեցի…եւ վրեժս լուծեցի, թեպետ մարդուն ամեն ինչ ժամանակին պետք է տրվի››:

‹‹…Հորս գալը մեր տուն իրադարձություն էր: Հարցն այն էր, որ մենք շենքի 4-րդ հարկում էինք ապրում, վերելակ չուներ, իսկ նա սարսափում էր աստիճաններից:..Գալիս էր, ներքեւից կանչում էր իջնեմ` կարոտներս առնենք: Դրանից անկրկնելի անսպասելի էր, երբ Փարիզում լինելու փոխարեն գիշերվա կեսին մեր դռան մոտ հայտնվեց…մեկնել էր մեկ ամսով, շաբաթը նոր էր լրացել…Առանց զանգի, առանց զգուշացնելու, որ վերադարձել է…Շատ ու շատ կարող եմ պատմել, բայց ամեն մի պատմածիս մեջ չի լինելու այն երբեմնի փոքրիկ մասնիկը, որ ամենատխուր դեպքը դարձնում էր ծիծաղելի, իսկ կատակը թախծոտ, եւ երկուսն էլ` իմաստուն…››,-գրում է դերասանի դուստրը` Նունե Մկրտչյան-Տերտերյանը:

asparez-logoԱնի Մկրտչյան

Печать