Մհեր Մկրտչյանի ժամանակը
(Արտիստի մահվան 10-ամյակի առիթով)
Տասը տարի է անցել 1993-ի տարեվերջի այն մութ ու ցուրտ օրերից, երբ մահը շանթեց մեզ Մհեր Մկրտչյանի անժամանակ ու ողբերգական վախճանով:
Եվ Ամանորի առաջին բաժակները շատ օջախներում բւսրձրացվեցին ամենայն հայոց արտիստի հիշատակին: Նա հայկական հանճարի թումանյանական-աբովյանական տեսակից էր, երեւույթ ոչ միայն թատրոնում, այլեւ մեր կյանքում:
Եվ մեկն էր այն քչերից, ովքեր իրենցով լցնում են ժամանակն ու տերը դառնում այդ ժամանակի` ապրելով բոլորի մեջ, բոլորի հետ, բոլորի համար:
Ասվել է, թե նրա անօրինակ ժողովրդականության գաղտնիքը «փոքր մարդու» բարձրարվեստ անձնավորումն է: Իսկ ավելի ստույգ չի՞ լինի ասել, որ Մհեր Մկրտչյանը հայ մարդու հավաքական տիպար էր, նրա բնավորության անձնավորոդը: Այո, իր իսկ խոսքով, ծնունդով «մշեցի, վանեցի, գյումրեցի, երեւանցի» նա, իսկապես, կրողն էր համայն հայություն նկարագրի, ինքնությւսն: Ու իսկապես, նման էր լեռնային այն վճիտ աղբյուրին, որի հատակին, թվում է, մատով կհասնես, բայց մտցնում ես ողջ ձեռքդ ու չես հասնում: Այդ «հատակի» զմրուխտ քարերի փայլով նա գերեց ամենքին թե բեմում, թե էկրանին. թե կյանքում:
Իհարկե, դյռւրին չէր պատկերել հային` լինել նրա պես ուրախ-տխուր, նրա պես աչքաբաց ու միամիտ, խանդավառ ու անվստահ; Ու նրա պես անչափ, անսանձ, անբռնելի... Դրա համար պետք էր ծնվել ու լինել այդպիսին, լինել ամենքի սիրելի Ֆրունզիկ եւ աշխարհին հայտնի մեծ արտիստ Մհեր Մկրտչյան: Ծնվեց ու եղավ այդպիսին:
Եվ դա այնպիսի բարդ, խճողուն մի ժամանակաշրջանում. երբ կարճատեւ «ձնհալից» հետո լճացող կյանքը կարծես թե բացառում էր ազգայինն ու մարդկայինը ի խնդիր «դասակարգային-գաղափարախոսական» կաղապարների հաստատման:
Շուրջ չորս տասնամյակ, արդեն անցյալ դարի 50-80-ական թվականներին, Մհեր Մկրտչյանը մեր մշակույթի առաջին գծում էր, ամենամեծերի կողքին, որոշ առումով կենտրոնական դեմք: Եվ այդ ժամանակը ճանաչելու համար անպայման հարկ կլինի ճանաչել ու գնահատել նրա արածը, ստեղծածը:
Այժմ իսկ տեսանելի է այն գեղարվեստական խնդիրը, որի իրագործմանը նվիրվել էր իր բացառիկ մեծ տաղանդով, իր անմոռանալի արարումներով:
Գվիդոնը...
Մի ամբողջ տասնամյակ մայր թատրոնի լեփ-լեցուն դահլիճը (նաեւ կուլիսները) բռնված էր խինդով ու հիացումով: Մհերը, իր համախոհ թատերագիր ժ. Հարությունյանի, բեմադրող Վ. Աճեմյանի հետ ստեղծած կերպարն ամեն օր նորից էր վերստեղծում. Ու այնքան բնահունչ, համոզիչ ու գրավիչ, որ ներկայացումն արդեն տասնյակ անգամ դիտած մարդիկ գալիս էին կրկին ու կրկին ներկա լինելու «պրեմիերային»:
Իսկ տեսածները սոսկ զավեշտ ու կատակ չէր, այլ կյանքի, ժամանակի նորորակ ընկալում ու պատկերացում, ըստ էության, ծանակումն այն կացության ու ապրելակերպի, որ պարտադրված էր հասարակությանը, ժողովրդին: Ու դրա հետ ինքնադիտման ու ինքնահեգնանքի սուր շեշտեր, սթափվելու յուրատեսակ կոչ. հայեր, էս ի՞նչ ենք անում, ի՜նչ ենք դառնում, ո՜ւր ենք գնում:
Ղազարը...
Հեղափոխություն-տեղեկատվություն, սպիտակ ու կարմիր, դաշնակ ու բոլշեւիկ. ամեն ինչ խառնվել է իրար ու շփոթմունքի մատնել ճակատագրի վայրիվերումներից առանց այդ էլ հոգնած հայ մարդուն, որի մեն-միակ տենչն է վերագտնել խաղաղ, թող որ քրտնաթոր ու տաժանելի, աշխատանքի հնարավորություն եւ ապրել իր սրտի բանականությամբ ու բարոյականությամբ: Ու եթե պատրաստ է կռիվ գնալ, ապա միայն այն պայմանով, որ դարձյալ առաջ չընկնեն անբան, փուչ. պոռոտախոս ու «ակտիվ» լալազարները: Որ լինի խաղաղություն ու բարեկամություն, ոչ թե կռիվ ու թշնամություն:
Պադտիկը...
Նոր ժամանակի ու նոր բարքերի հետ բախվող հայը ոչ թե սոսկ իր միամտությամբ ու անփործությամբ դրանց կուլ գնալու դառնագին իրողության հավաստումով, այլ նաեւ դրա մեջ սեփական, հայկական հակվածության, մեղքի շեշտադրումով: Այո, Մկրտչյան Պադտիկը միայն զոհ չէր, այլ պարոնյանական հայացքով դիտված-հնչեցված ահազանգ հայեր, դուք կկորցնեք ձեզ, կկորցնեք ամեն ինչ, եթե չազատվեք ձեր թուլություններից ու արատներից, որոնք դուռ են բացում նոր «քաղաքակրթության» ամեն ինչ ապականող, խաթարող հորձանքի առաջ:
Ռուբենը...
«Միմինո» ֆիլմում հային այդպես կարող էր ներկայացնել թերևս միայն Մհեր Մկրտչյանը. անհաշվենկատ բարություն, միամտութ յան հասնող անկեղծություն, անմիջականություն, բայց եւ աչքաբացություն ու ազգային արժանապատվության արթուն զգացում:
էմեբլեն...
Արտիստի կարապի երգն իր ստեղծած թատրոնում: Ֆրանսիացի Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» դրամայի բեմադրությունն ու գլխավոր հերոսի դերակատարումը, իրոք որ, «ողբերգակատակերգական» արտիստի հավատամքի յուրատեսակ ամփոփումը եղավ: Ու ցավագին հաստատումը անչափ տխուր մի իրողության այս խառնակված աշխարհում չի ըմբռնվում եւ ըստ արժանվույն չի գնահատվում արդարամիտ, ազնիվ մարդու Գործն ու Աշխատանքը, հարամվում է նրա Հացը: Եվ առաջ են ընկնում, իբրեւ հասարակության սերուցք ներկայանամ հացավաճառը, չարչին, չինովնիկը: Համամարդկային խնդիր. նաեւ հայկական խնդիր...
... Այդպես ապրեց. արվեստում իր ժամանակը ստեղծեց մեծ Հայ ու մեծ Արտիստ Մհեր Մկրտչյանը. որի հանճարի լույսը շողալու է դարեր ու դարեր: Եվ այսօր ուզում ես ասել. դու կաս, ապրում ես ու հար կապրես սերունդների մեջ, սիրելի Մհեր, շնորհավոր քո Նոր տարին...
Խաչատուր Ավագյան
N 51 Եթեր 12.12.2013