«Ծարավ աղբյուր» գրքից

Խաչատուր Ավագյան
Ծարավ աղբյուր:(Եղելություններ, հանդիպումներ, դեմքեր)
Երևան: ՀԳՄ հրատ., 2007
314 էջ






Хачик АвагянՆա հայկական հանճարի թումանյանական-աբովյանական տեսակից էր, երևույթ ոչ միայն թատրոնում, այլև մեր կյանքում: Եվ մեկն էր այն քչերից, ովքեր իրենցով լցնում են ժամանակն ու տերը դառնում այդ ժամանակի՝ ապրելով բոլորի մեջ, բոլորի հետ, բոլորի համար: Ասվել է, թե նրա անօրինակ ժողովրդականության գաղտնիքը «փոքր մարդու» բարձրարվեստ անձնավորումն է: Իսկ ավելի ստույգ չի՞ լինի ասել, որ Մհեր Մկրտչյանը հայ մարդու հավաքական տիպար էր, նրա բնավորության անձնավորողը. նա իսկապես կրողն էր համայն հայության նկարագրի, ինքնության: Ու նա էլ նման էր լեռնային վճիտ աղբյուրի, որի հատակին, թվում է, մատով կհասնես, բայց մտցնում ես ողջ ձեռքդ ու չես հասնում: Այդ հատակի զմրուխտ քարերի փայլով նա գերեց ամենքին թե՛ բեմում, թե՛ էկրանին, թե՛ կյանքում: Դյուրին չէր պատկերել հային, լինել նրա պես ուրախ-տխուր, նրա պես աչքաբաց ու միամիտ, խանդավառ ու անվստահ: Ու նրա պես անչափ անսանձ, անըմբռնելի: Դրա համար պետք էր ծնվել ու լինել այդպիսին, լինել ամենքի սիրելի Ֆրունզիկ և աշխարհին հայտնի մեծ արտիստ Մհեր Մկրտչյան: Ծնվեց ու եղավ այդպիսին: շ
Շուրջ չորս տասնամյակ Մհեր Մկրտչյանը մեր մշակույթի առաջին գծում էր, ամենամեծերի կողքին: Այժմ տեսանելի է այն գեղարվեստական խնդիրը, որի իրագործմանը նվիրվել էր իր բացառիկ մեծ տաղանդով, իր անմոռանալի արարումներով:
Фрунзик Мкртчян в роли ГвидонаԳվիդոնը... Կյանքի, ժամանակի նորորակ ընկալում ու պատկերացում, ծանակումն այն կացության ու ապրելակեպի, որ պարտադրված էր հասարակությանը: Ու դրա հետ ինքնադիտման ու ինքնահեգնանքի սուր շեշտեր, սթափվելու յուրատեսակ կոչ:
Ղազարը... ճակատագրի վայրիվերումներից հոգնած հայ մարդ, որի մեն-միակ տենչն է՝ վերագտնել խաղաղ, թող որ քրտնաթոր ու տաժանելի աշխատանքի հնարավորությունը և ապրել իր սրտի բանականությամբ ու բարոյականությամբ:
Պաղտիկը... Նոր ժամանակի ու նոր բարքերի հետ բախվող հայը: Մկրտչյան-Պաղտիկը միայն զոհ չէր, այլև պարոնյական հայացքով դիտված-հնչեցված ահազանգ՝ հայեր, դուք կկորցնեք ձեզ, կկորցնեք ամեն ինչ, եթե չազատվեք ձեր թուլություններից ու արատներից, որոնք դուռ են բացում նոր «քաղաքակրթության»՝ ամեն ինչ ապականող, խաթարող հորձանքի առաջ: 
Ռուբենը... Անհաշվենկատ բարություն, միամտության հասնող անկեղծություն, անմիջականություն, բայց և աչքաբացություն ու ազգային արժանապատվության արթուն զգացում:
Էմեբլեն... Արտիստի կարապի երգն իր ստեղծած թատրոնում: Ու ցավագին հաստատումը անչափ տխուր մի իրողության. այս խառնակ աշխարհում չի ըմբռնվում և ըստ արժանվույն չի գնահատվում արդարամիտ, ազնիվ մարդուԳործն ու Աշխատանքը: 
Այդպես ապրեց, արվեստում իր ժամանակն ստեղծեց մեծ Հայ ու մեծ Արտիստ Մհեր Մկրտչյանը, որի հանճարի լույսը շողալու է դարեր: Եվ այսօր ուզում ես ասել. դու կաս, ապրում ես ու հար կապրես սերունդների մեջ՝ սիրելի Մհեր...

Խ. Ավագյան
«Ծարավ աղբյուր» գրքից

Печать