«Մհեր Մկրտչյան թատրոնի հանդիսատեսը գիտի` ուր է գալիս եվ միշ'տ է գալիս»

Фрунзик МкртчянՈւղիղ երկու տասնամյակ առաջ` 1986 թ. հայոց թատրոնի «արգանդը եղավ սրբորեն բեղուն»։ Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումով իր արժեքավոր գոյությունն ազդարարեց մի նոր թատրոն։ Հայոց բեմի մեծ երախտավոր Վարդան Աճեմյանի անունը կրող արտիստական թատրոնը ծնունդ առավ հայոց թատերարվեստի և կինոարվեստի մեկ այլ երախտավորի` Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանի ջանքերով։
Աոաջին ներկայացման մեջ գլխավոր դերն ինքը խաղաց։ Ավա~ղ, դա նրա վերջին բեմելը եղավ, վերջին խաղը, նրա կարապի երգը։ Ձեռնարկել էր Լևոն Շանթի «Կայսրը» պիեսի բեմականացումը։ Կտոր էր հայթայ­թել, արդեն կոստյումներն էր մտմտում։ Չհասցրեց։ 1993-ին ընդհատվեց ՄԵԾ ԴԵՐԱ­ՍԱՆԻ, ՄԵԾ ՈՂԲԵՐԳԱԿԻ, ՄԵԾ ՄԱՐԴՈԻ կյանքը։ Մի վիթխարի տարածություն, մի անչափելի տարածություն բե­մի վրա, էկրանին, մարդկանց սրտերում դատարկ մնաց։
Դա նրա՝ Մհեր Մկրտչյանի տեղն էր, որինքըևմիայն ինքը կարող էր լցնել։
Արտիստի մահից հետո պատշաճ պիտի լի­ներ իր հիմնած մշակութային օջախը իր անու­նով վերանվանելը։ Եվ մահվանից  ի վեր այն այդպես էլ կոչվում է` «Մներ Մկրտչյան արտիս­տական թատրոն»։
... Հետո վատ, դժվար, տխուր օրեր եկան, և ժամանակների խորշակը սուրաց-անցավ թատ­րոնի վրայով։ Որոշ ժամանակ այս մշակութա­յին օջախի գործունեությունը դադարեց։ Ներ­սում ի՞նչ կար-չկար ՝ թալանեցին-տարան։ Հետո էլի լավ ժամանակներ եկան, հնարավորություն­ներ բացվեցին, բարի կամք դրսևորվեց` թատրո­նը նորովի կազմակերպելու-վերականգնելու։ Ո՞վ կարոդ էր ավելի սրտացավ, ավելի հոգա­ծու լինել այս թատրոնի նկատմամբ, քան նա, ում վրա էլ հենց կանգ առավ քաղաքապետա­րանի ընտրությունը։ Իսկ ընտրությունը երիցս ճիշտ էր կատարված։ Մհեր Մկրտձյան թատրո­նի տնօրեն ե գեղարվեստական ղեկավար նշա­նակվեց մեկ ուրիշ ժողովրդական արտիստ, մեկ ուրիշ Մկրտչյան. ոչ այլ ոք, եթե ոչ նույն ար­գանդից ծնված, ստեղծագործական նույն բո­վով անցած նրա եղբայրը. նույն ինքը` Ալբերտ Մկրտչյանը։
   Այդպես էլ եղբայրաբար, սիրով դեպի եղ­բայրն ու նրա մեծ արվեստը, Ալբերտ Մկրտչյա­նը տեր կանգնեց թատրոնին։ Ուզեց շարունա­կել եղբոր գործը, նրա անելիքներն ու երազանք­ները ավարտին հասցնել։ «Սհերը երազում էր ունենալ այնպիսի թատրոն, ինչպիսին ինքն էր ուզում։ Ես դա իրականություն դարձրեցի։ Ինձ ոգևորում էին Հենրիկ Մալյանը, Սոս Սաոզսյանը»։
MMAT2000-ին թատրոնի խարխուլ շենքն ընդգրկ­վեց մշակութային օջախների նորոգման Լինսի ծրագրում։ Եվ, իհարկե, դարձյալ Ալբերտ Մկրտչյանի ջանքերով։ Բարենորոգված թատ­րոնը 2004-ի կեսերին արդեն հանդիսատեսին ներկայացավ Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» պիեսի բեմադ­րությամբ։ Ապա, հաջորդաբար` Անույի «էվրիդիկե», Սամվել Խալաթյանի «Աքլորականչ», «Վերջին ծաղրածուն», Ֆռեշետի «ժանը և Բիատրիսը» բեմադրությունները։
  Մեկուկես տարում 8 ներկայացում հաջող­ված, ջերմ ընդունելություն գտած, հանդիսա­տեսի ճաշակը բավարարող։ Ընդամենը տասը դերասանով և չորս տասնյակի հասնող աշխատակագմով հաջողվել է լուծել մեր ժամանակ­ների թատրոնի համար շատ կարեոր մի խնդիր. դառնալ ճանաչելի  ու հանդիսատես ու­նենալ։ Մհեր Մկրտչյան թատրոնը հանդիսատեսի խնդիր չունի։ Հանդիսատեսը գիտի՝ ուր է գալիս, ինչու է գալիս ե մի՛շտ է գա­լիս։ Ո՞վ է այս թատրոնի հանդիսատեսը։ Մեծ դերա­սանի երկրպագունե՞րը։ Ասացեք, խնդրեմ, իսկ ո՞վ նրա երկրպագուն չէ։ Ողջ ժողովուրդն է երկրպագում սիրելի դերասանին` մեծով-փոքրով, ահել-ջահելով։ ժողո­վուրդը նաև Մկրտչյան երկու անհատականություններին տեսնում է մեկի մեջ, և որ­քան ժամանակի իմաստով Մհերը հեռանում է, այնքան ահագնանում է նրա կարոտը, այնքան ժողովուրդն ուզում է մոտենալ նրան։ Ահա թե ինչու «Հացթուխի կինը» վերաբեմադրելիս Ալբերտ Մկրտչյանը երկար ժամանակ մտատանջության մեջ էր, ո՞վ պիտի խաղա Մհերի դերը։ Նա համոզված էր, որ Մհերի խաղը տեսած հանդիսատեսը ոչ մի այլ դերակատարում չի ըն­դունելու, եթե նույնիսկ դա լինի ոչ պակաս կամ ավելի տաղանդավոր։ Ի վերջո լուծումը գտնվեց. դերը զուգակցել Մհերի տեսապրոյեկցիայով` այդպիսով նրան «ներկա» դարձնելով ներկա­յացմանը։
Театр "Артистакан" Фрунзика МкртчянаԱյս ներկ՚այացմամբ թատրոնը հյուրախա­ղերի մեկնեց Հայաստանի մարգեր ու քաղաք­ներ։ Եվ դա էլ` Մհերի «դրդմամբ»։ «Արգենտինայում  իմ ձեռքն ընկավ մի տետր, որտեղ Մհե­րը նշել էր Հայաստանի բոլոր գյուղերի անունները։ Չկա մի այնպիսի վայր, որտեղ նա իր խաղով հանդես չի եկել։ Ես պիտի պահեի նաե նրա այս սկզբունքը` արվեստը հասցնել ժողովր­դին»,– ասում է Ա. Մկրտչյանը։
  Ի պահպանումն դրա, ներկայացումներին բարեգործաբար հրավիրվում են պատերազմի վե­տերաններ, զոհվածների ընտանիքի անդամներ, ազատամարտիկներ:
  Բեմադրությունների ընտրությունը նույնպե՞ս պայմանավորված  է դերասանի նախասրություններով։ «Ոչ այնքան։ ժամանակները փոխվել են, – հիմնավորում է մեր զրուցակիցը։ 
  – Մենք կպահպանենք Մհեր Մկրտչյան արտիստի արվեստի ավանդույթները՝ նորի համադրու­մով։ Իսկ հիմքը պետք է լինի աճեմյանական, գուլակյանական ռեալիստական թատրոնը»։
   Երազում էր աշխատել երիտասարդների հետ։ Նրա այս ցանկությունը թատրոնում ոսկե կանոն է դարձել։ Տանտերն ասում է՝ դերասան­ների 95 տոկոսը երիտասարդներ են, որ օր-օրի բացվում են և նրանցով միայն հիանալ կարելի է։ Նրանք այս թատրոնի հետ պիտի ծերանան։ Հիանալ կարելի է ողջ աշխատակագմով. «Ես ընտրում եմ բարի մարդկանց։ Թատրոնը մի ընտանիք է, ջերմ օջախ, միմյանց ու թատրո­նին նվիրված մարդիկ են հավաքվել այստեղ»: Բարությունը Մկրտչյաններին Աստծուց է տրված։ «Երկուսս էլ ապշելու բարի ենք, եր­կուսս էլ աշխարհին բարի աչքով ենք նայում։ Մհերը մինչև վերջ էր բարի»։ Բարությունը թատրոնի մթնոլորտի հիմնական բաղադրիչն է դարձել և հզորանալով՝ վերածվել բարեկր­թության։ Այս թատրոն մտնողը զգում է, որ մշա­կութային օջախ է եկել։ Մթնոլորտն այստեղ այդ­պիսին է՝ բարեկիրթ։ Դռնապանի բարևից, պարզ մի հարցի պատաասխանից սկսած։
   Կինո՞, թե՞ թատրոն. 21-րդ դարում և այդուետ որի՞ն է վիճակված հաստատուն գոյություն։ «Կինո չկար, թատրոն կար հազարամյակներ առաջ։ Կյանքն, ինչպես էլ վերափոխվի, թատ­րոնը իր տեղը միշտ կունենա, կմնա, որովհետև մարդու հոգու մեջ է, մարդու հոգու հետ է»։
   Թատրոնի հավատավորն ինչպե՞ս է պատ­կերացնում մշակութային այս օջախի ապագան մեկ-երկու տասնամյակ հետո։ «Նվիրյալները` դերասան, թե տեխնիկական աշխատող, կմնան։ Փոփոխություններ կլինեն, շոուներ, այլ մատու­ցումներ, բայց էությամբ, բովանդակությամբ թատրոնը կմնա այնպիսին, ինչպխփն հիմ­նադրվել է»։
   Մնում է վերստին փաստել, որ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը լուծել է իր գերխնդիրը։ Թատրոնը կա հանդիսատեսի ըն­կալումներում, թատրոնը վերածննդի ճանապարհ է ելել։ Այժմ թևակոխել է մի փուլ, երբ արդեն բարձունքի պիտի հասնի։ Բարձունք, որի ստո­րոտից մինչև գագաթն ի վեր հպարտ ու հաս­տատուն կանգնած են Մհեր և Ալբերտ Մկրտչյան եղբայրները, երկու անվանի արվեստագետնե­րը, սիրված դերասանն ու կինոգործիչը։
Մշեցի Մուշեղի երկու որդիները...

АвангардՍուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
23-29 մարտի 2006թ.
«ԱՎԱՆԳԱՐԴ»

 

Печать