ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ՝ ՀԱՎԼԱԲԱՐԻ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԻ ՎԿԱՆ (19.07.2013)

Фотосессия в студии у Азата Манукяна (Тбилиси)

Азат МанукянРодился в 1937 году в городе Ленинакане (ныне Гюмри, Армения). Через год наша семья переехала в Тбилиси. Фотографией профессионально занимаюсь с 1957 г. С этого же года работаю в фото-ателье, которое находится на самом историческом центре города Тбилиси - Авлабаре, по улице Царицы Кетеван Цамебули (бывшая ул. Шаумяна) дом №3, напротив армянского драм. театра им. Петроса Адамяна.
Вот уже более пол века руковожу фото-студией. Работаю вместе с сыном Артуром, молодым и талантливым фотохудожником.
К нам специально приезжали фотографироваться видные мастера театра и кино, представители грузинской, армянской и мировой элиты. Участвовал в многочисленных фотовыставках разного уровня. Многократно награждён почётными грамотами всех степеней за победу в различных фотоконкурсах.
В 1998 году в Тбилиси прошла моя персональная выставка под названием «Тбилиселеби» , где на зрительский суд было представлено около 250 высокохудожественных фотопортретов.
Являюсь членом Союза армянских писателей Грузии «Вернатун» , членом Союза журналистов Грузии. Министерство культуры республики Армении наградил почётной грамотой за заслугу в армянской литературно-общественной жизни Грузии.
Фотографии с сайта www.azatmanukyan.com


Մանուկյան ստուդիան՝ Հավլաբարի երբեմնի փառքի վկան

Թբիլիսիի հայաշատ Հավլաբար թաղամասում է գտնվում «Մանուկյան լուսանկարչական ստուդիան»: Լուսանկարիչ Ազատ Մանուկյանը այն անցյալ դարի 50-ականներին է բացել և շատ չանցած դարձրել է քաղաքի հայտնի լուսանկարչական սրահներից մեկը: Այստեղ լուսանկարվելու համար ժամանակին նույնիսկ հերթեր էին գոյանում: Հիմա էլ շատերի հին ալբոմներում պահպանվում են նկարներ, որոնք արվել են վարպետի կողմից:

Ազատ Մանուկյան Մանուկյանի սրահում ոչ միայն լուսանկարվում էին, այլև Թիֆլիսի հայկական մշակույթի խնդիրները քննարկում: Ինքը` Մանուկյանը, ևս այդ քննարկուների ակտիվ մասնակիցներից էր: Նա նաև գրում էր. գրքերից մեկը  իր սրահի հարևանությամբ գտնվող Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեության մասին է: Իսկ գրքի հերոսները ժամանակի հայտնի դերասաններն են, ովքեր լուսանկարվում էին միայն Ազատ Մանուկյանի մոտ:
Մինչ անցյալ տարի Մանուկյանը լուսանկարում ու դրանցով իր սրահի պատերն էր զարդարում: «Հայրս շատ էր սիրում իր գործը: Այստեղ փակցված նկարերը նա արել է երիտասարդ տարիքից: Կիկաբիձե, Փարաջանով, Մհեր Մկրտչյան, Շառլ Ազնավուր և ուրիշներ»,- ասում է Ազատ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը, ով դեռ մանուկ հասակից օգնում էր հորը և այսօր էլ փորձում է շարունակել նրա գործը: Ասում է` թեև քչերն են գալիս «Մանուկյան ստուդիայում» նկարվելու, որովհետև հիմա բոլորն ունեն իրենց լուսանկարչական ապարատները, սակայն սրահը նա փակել չի պատրաստվում: «Ես ուզում եմ պահպանել. զգույշ եմ, որ հանկարծ չսխալվեմ ու կորցնեմ: Այսօր շատերն են հետաքրքրված կենտրոնում գտնվող այս տարածքով: Այս սրահն ու այս նկարները ինչպես հայրիկիս, այնպես էլ իմ կյանքն են», — արցունքոտ աչքերը սրբելով ասում է Արթուր Մանուկյանը:
Ստուդիան Արթուրն այսօր պահպանում է այնպես, ինչպես հայրն է նրան թողել. աշխարհի տարբեր երկրների նախագահների, քաղաքական ու արվեստի հայտնի գործիչների, ինչպես նաև հասարակ մարդու ինքնատիպ նկարները տեղադրված են այնպես, ինչպես վարպետ Մանուկյանն էր դասավորել: Դրանց կողքին պահպանվում ու ցուցադրվում են նաև վարպետի լուսանկարչական ապարատները, որոնք ժամանակին համարվել են լավագույնները:

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
19 Հուլիսի 2013
http://www.armradio.am/hy/2013/07/19/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-

 
 
Free Joomla Lightbox Gallery

Печать