Фильм "СОЛДАТ И СЛОН"

Дмитрий КеосаянЯ никогда не поверил бы в подлинность подобной истории, если бы однажды мне не пришлось увидеть документы, ясно свидетельствовавшие, что в этом невероятном на первый взгляд сюжете все — правда.
В 1942 году из Москвы в Ереван был отправлен слон. Зоопарка в столице Армении еще не было. Его лишь предполагалось создать. Создать, несмотря на то, что шла война. Вопреки войне.
Однако необычный по тому времени «груз» к месту назначения доставлен не был. Под Ростовом железнодорожный состав был разбомблен, и долгое время о судьбе слона ничего не знали. Его обнаружили лишь три года спустя, под Берлином, куда его угнали фашисты... Но все это предыстория нашего сюжета. Действие картины, по сути, начинается в тот момент, когда советские войска, продвигаясь с боями по земле третьего рейха, отбили нашего слона. Но что было делать с ним в такой ситуации? И тогда одному из солдат, армянину по национальности, был дан приказ — доставить слона в Ереван теперь уже из Германии.
Нам со сценаристом Эдуардом Акоповым захотелось рассказать эту историю — такую удивительную, бесхитростную и поучительную.

Главную роль в картине сыграл Мгер Мкртчян. Его герой не производит впечатления этакого бывалого и воинственного человека, которому все нипочем. Вместе с тем в его исполнении рядовой Арменак Гаспарян обладает мужеством, отзывчивостью, готовностью прийти на помощь. Словом, это настоящий человек и настоящий солдат.
Изобразительное решение, над которым мы работали вместе с художником Микаэлом Антоняном и оператором Левоном Атоянцем. 
Я благодарен актерам, снявшимся у нас в больших и малых ролях — Лайме Штримайтите, Владимиру Пицеку, Вячеславу Рындину, Стапасу Коспаускасу, Валентине Давтян, Игорю Медведеву и другим за их верность общему замыслу фильма. В столкновении с их персонажами раскрывается характер Арменака, обнажаются движения его души.
И, конечно же, все члены съемочной группы признательны замечательным артистам цирка — семье Корниловых, чье искусство мы смогли вполне оценить, когда работали с их подопечным. Слон, «сыгравший» Габуша — так зовут второго главного героя картины,— оказался трудолюбивым, смышленым исполнителем, хотя и с непростым характером...
Долгое путешествие Арменака и Габуша к экрану окончено. Но впереди у них — новый и трудный путь: их ждут встречи со зрителями. С волнением отправляем мы наших героев в эту дорогу, с надеждой и грустью смотрим им вслед.

Дмитрий Кесаян
"Советский экран",
09.1978 год

Печать

Նկարահանում էինք Մհերի լուսապսակը

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին, իսկ գլխավոր հերոսի դերակատար չկար: Չէի գտնում: Փնտրում էի ինչ-որ անսովոր, անծանոթ, ինքնօրինակ մեկին: Շատերին փորձեցի, բայց զինվոր Արմենակ Գասպարյանի՝ իմ պատկերացմանը ոչ մեկը չէր բռնում: Ու երբ նկարահանումներն սկսելուն մնացել էր մի քանի օր, որոշեցի գնալ «տրորված» ճանապարհով, որն ինձ տարավ... լեչկոմիսիայի հիվանդանոց, որտեղ պառկած էր Մհեր Մկրտչյանը:
Նրան գտա մահճակալի վրա Բուդդայի նման ոտները ծալապա­տիկ նստած: Դեսից-դենից խոսեցինք, ստուդիայի գործերից: Հիշեցինք «Տերն ու ծառան» ֆիլմի նկարահանումները, երբ նա ինձ պաշտ­պանում էր Թաթիկ Սարյանի անտեղի հանդիմանություններից.
- Ոչինչ, համբերի: Դա նա չի խոսում, այլ իր հիվանդությունը... Վերջում սեղանին դրի սցենարը. 
- Խնդրում եմ կարդաս, մի խորհուրդ տաս դերի համար ո՞ւմ դիմեմ...
Երբ հաջորդ օրը եկա հիվանդանոց, նրան դարձյալ տեսա նույն դիրքում, միայն թե դեմքի ավելի կենտրոնացած ու մտահոգ արտահայտությամբ: նա ինձ հառեց իր անհամբեր հայացքը, բայց թողեց, որ առաջինը ես խոսեմ. Իսկ ես թոթովեցի, թե չէի ուզի գնալ ավանդական ճանապարհով...
- Խելքիդ զոռ մի տա,- ընդհատեց նա, - դա ի՜մ դերն է: Ես լավ կխաղամ... 
Ու մինչ ես ուրախությունից սսկվել էի, նա մոտեցավ սեղանին, վերցրեց մի անձեռոցիկ, վրան գծեց իր դիմանկարը ու տակը գրեց. «Ես՛ Մհեր Մկրտչյանս խոստանում եմ, քանի դեռ նկարահանում ենք չխճել»: Ապա, մի քիչ մտածելուց հետո, ավելացրեց. «առանց ոեժիսորի» և ստորագրեց: «Պարտավորագիրը» գրպանս խոթելով հարցրեց. 
- Վաղը կինոպրոբ ես հանում, հա՞... 
- Ինձ դա պետք չէ, ես առանց դրա էլ քեզ գիտեմ: Ոչ էլ գեղխորհրդին... 
- Դա ինձ է հարկավոր,- առարկեց նա: 
- Լավ, թող ասածդ լինի: Իսկ հիվանդանո՞ցը... 
- Այ տղա, ես եզան նման առողջ եմ, ինձնից, իմ կյանքից եմ փախել այստեղ: Բռնում են ամեն քայլափոխի ու քարշ տալիս ռեստորան. խմիր մեզ հետ... Ե՞րբ գամ
- Առավոտ իննին...
Քսան տարի է անցել, բայց ես դեռ հիշում եմ «Սովետսկի» հյուրանոցային հրապարակը, ուր ամեն օր 9-ից հինգ րոպե առաջ միայնակ կանգնած էր լինում ծանրամարմին, մռայլադեմ, զինվորի հնամաշ զգեստով, ավտոմատով և ուսապարկով մի մարդ՝ Սովետական Միության ժողովրդական արտիստ, ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մկրտչյանը:
Նա այլ կերպ վարվել չէր կարող, չէ որ նա չորս տարի կռված զինվոր Արմենակ Գասպարյանն էր, որ սովոր էր կատարել ամեն հրաման «անխոս ու ժամանակին»:
Նկարահանումները Լիեպայայի մոտակայքի անտառներում տնեցին չորս ու կես ամիս, և ո՜չ մի ուշացում ու ձախողում...
Ասենք, մի «ձախողում» եղավ. ոչ մի կերպ չէր ուզում մասնակցել այն դրվագին, որտեղ Արմենակը փախչում է 3,5 մետր բարձրից իր վրայով սլացող գերմանական ինքնաթիռից. «Իսկ եթե մի բան պատահի՞... Ուզում եք, որ իմ թշնամիները Երեանում լսեն ու չարախնդան թե' Ֆրունզիկն ընկել է ինքնաթիռի տա՞կ»:
Հումորը վարպետից անբաժան էր: Դժվար էր ասել ինքնօրինակ բնավորությունն էր լրացնում իր էկզոտիկ արտաքինը, թե՞ հակառակը: Պարզապես աճբողջական ու անբաժանելի կերտվածք էր՝ լի խնդությամբ ու խոհով: Եվ ինչպե՜ս էր կարողանում իր բուռն տարերքը ենթարկել գործին...
Հիշում եմ, դրվագներից մեկում փիղը քարշ էր տալու նրան ջրափոսի միջով. պարանը կապեցինք մեքենայի ետնամասից, և դրա ծայրից պինդ բռնած Մհերը, իբր թե գազազած փղից ձգված, թավալվեց ցեխաջրի մեջ. ոտից-գլուխ ցեխակոլոլ եղավ... Ես սպասում էի, թե նա հիմի ինձ ցեխը կկոխի, կհայհոյի, բայց նայեց ինձ և... ժպտաց՝ բութ մատը տնկելով.
- Այ էսպիսի կադր էր... Բայց մի դուբլը քիչ չէ°...
Եվ ո՞վ էր հորինում-տարածում, թե իբր նրան նկարահանել են գի­նարբուքի կարճատև դադարներին, կամ թե օրվա կեսն անցել է ոեստորաններում ու խորտկարաններում նրան որոնելու վրա...
Այդ ասեկոսեները վերաբերում էին ուրիշ Մհերի: Գործի մեջ Մհերը պարտաճանաչության հազվադեպ մի օրինակ էր...
... Մհեր Մկրտչյանը տարավ իր հետ «Ձնհալի» մի աճբողջ շրջափուլ, 60-ականներին սկիզբ առած նոր մշակույթի շրջափուլը: Իսկն ասած, նա հենց վաթսունականներից էր: XX դարի հայկական մշակույթի պատմության մեջ ոսկե տառերով կգրվի տխրակերպ կոմիկի, ոգեշունչ ողբերգակի և անխոնջ, անհագ ստեղծագործողի՝ Մհեր Մկրտչյանի անունը:

Դմիտրի ՔԵՈՍԱՅԱՆ
1993 թ.
Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը: Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում» գրքից