Мультипликационный фильм "Найденный сон"

Мультипликационный фильм "Найденный сон"Студия Арменфильм, 1976 год.
Режиссер Г. Дилакян 
Композитор Рубен Ахвердян
Фрунзик Мкртчян озвучил роль гномика

Тонкая лирическая история о том, как девочка отправляется на поиски "потерянного сна" своего дедушки и попадает в волшебный мир красочных картин и сказочных героев. В фильме звучат песни популярного армянского барда Рубена Ахвердян

Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողը այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին: Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ…


Սցենարը գրեց Հովիկ Դիլաքյանի քույրը՝ Մարինա Դիլաքյանը: Երաժշտությունը ստեղծվեց Ռուբեն Հախվերդյանի կողմից, իսկ երբ Մհեր Մկրտչյանի ձայնով էլ խոսեց Ծերուկը, ամեն ինչ իր տեղն ընկավ: Անշուշտ, չափազանց գեղեցիկ ձայն ունի նաև Աղջիկը, սակայն ցավոք, ոչ մուլտֆիլմի մասին տեղեկություններում, ոչ էլ մուլտֆիլմը ստեղծող անձնակազմի հիշողություններում չի պահպանվել նրան հնչյունավորողի անունը:«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը պատմում է, որ այս և մյուս մուլտերի ստեղծման և աշխատանքային գործընթացի մասին բավական մեծ արխիվ է եղել, ինչպես էսքիզների, այնպես էլ լուսանկարների տեսքով, սակայն այդ ամենը ամբողջությամբ ոչնչացել է: Մնացել է միայն մուլտֆիլմը, որը բարեբախտաբար ռեստավրացվել է և այժմ շատ լավ որակով է ներկայացվում ձեզ: 
«Երբ մուլտը հայտնվեց էկրաններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից: Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»-հիշում է Իգոր Պատրիկը: 
Անահիտ Ալեքսանյան



This is a lyrical story about a girl who sets off in search of the “lost dream” of her grandpa and finds herself in the magic world of beautiful pictures and fairy-tale heroes. When she returns, she finds her grandpa sleeping. Songs of the popular Armenian bard Ruben Hakhverdyan are used in the film.


Գտնված երազից» առաջ և հետո

Դիլաքյան եղբայրները 1976-ին արտադրված և ԽՍՀՄ-ում էկրան բարձրացած հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներն են: Նրանք հանրահայտ դերասան Թաթուլ Դիլաքյանի որդիներն են։ Այսօր եղբայրներն ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Սիվիլնեթին Երևանում նրանք պատմել են իրենց երիտասարդ տարիների, ներկա գործունեության և ապագա ծրագրերի մասին։



18 փետրվար, 2018
https://www.civilnet.am/news/2018/02/18/%C2%AB%D4%B3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%AB%D6%81%C2%BB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D6%87-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8/329928?fbclid=IwAR28fX7wyk3J5TPFJQIld9Gcd-jBmIcxxY_B-thv43Vl_43_7G64a1KwHlw


Գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել «Գտնված երազ» մուլտֆիլմը։
Դիլաքյան եղբայրները պատմել են ԱՅԴՔԱՆ սիրված երազի ստեղծման պատմությունը

Печать