Документальный фильм "Веселый грустный человек, Мгер Мкртчян"

Документальный фильм "Веселый грустный человек, Мгер Мкртчян"Սցենարի հեղինակ Մոնիկա Տեր-Պողոսյան,
ռեժիսոր - Արմեն Ավանեսով,
օպերատոր - Լևոն Աթոյանց
Հեռուստաֆիլմերի
"Երևան" ստուդիա  1982թ.
автор сценария - Фрунзик Мкртчян и Моника Тер-Погосян
режиссер - Армен Аванесов
оператор - Левон Атоянц
производство студии "Ереван" 1982 г.

ԱՐՏԱՍՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Լրանում է սիրված դերասան, հիրավի ժողովրդական Մեծ մարդ Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-րդ տարեդարձը: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որի ապրած տարիները մի փոքր ակնթարթ էին իրեն շատ սիրող ժողովրդի համար: Նա շարունակում է ապրել, ապրել անգամ նրանց հոգիներում, ովքեր արդեն նոր սերնդի ներկայացուցիչներ են և ապրում են նոր ժամանակաշրջանում: Նա Մեծ հանճարի վառ օրինակ է, ով իր արվեստով ցույց տվեց հավերժ ապրելու արվեստի հրաշագործ ուժը:
Ակամայից հիշում եմ "Եռանկյունի" կինոնկարի հետևյալ տողերը`
- նա բարձրացավ վեր, վեր և այլևս չվերադարձավ` իր հետ տանելով "ՈՒուրախ և տխուր մարդու գեղեցիկ լեգենդը": Մենք չիմացանք, թե ինչպես նա հեռացավ մեր կյանքից և մեզ թվում է, որ նա շարունակում է ապրել մեզ հետ մեր կողքին:
Фрунзик (Мгер) МкртчянԳյումրիում նկարահանվում էր հերթական ֆիլմը Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ: Դա մեծ տոն էր գյումրեցիների համար, որովհետև հնարավորություն կար մոտիկից տեսնելու սիրված "Ֆռունզիկին", խոսել նրա հետ, վերցնել նրա ինքնագիրը: Այդ օրերին Գյումրու "Տեքստիլագործների մշակույթի պալատում" կազմակերպվեց քաղաքի երիտասարդության հանդիպումը սիրված դերասանի հետ: Արդեն նկարարահանվել էր Մհեր Մկրտչյանի մասին պատմող "ՈՒրախ և տխուր մարդը" ֆիլմը: Նա ցանկացել էր, որ այդ օրը լիներ նաև այդ ֆիլմի առաջին ցուցադրումը: Դահլիճը լեփ-լեցուն էր: Դա երկխոսություն էր սիրված դերասանի և նրա հանդիսատեսի հետ, որտեղ հանդիսատեսը չէր հագենում իր կուռքից: Հանդիպումից հետո շատերը փորձում էին կրկին մոտենալ սիրելի դերասանին և որպես հուշ իր հետ տանել նրա ինքնագիրը և խոսքը:
Ես այն երջանիկներից մեկն եմ, որ կարողացա մոտենալ նրան և խնդրել նրա ինքնագիրը: Նա նկարեց իր ժպտացող դեմքը և ներքևում գրեց. Երբ տխուր լինես, նայիր ու ժպտա: Ես , որպես թանկ մասունք այն պահում եմ ինձ մոտ, և դժվար պահերին նայում եմ ու հետևում նրա խորհրդին: Մի օր հորդ անձրևի պատճառով նկարը թրջվեց: Երբ վախեցած բացեցի նկարը և նայեցի, ուրախացա, որ այն չէր վնասվել: Սակայն մի հրաշք էր կատարվել` ժպտացող դեմքի աչքի կողքին հայտնվել էր արցունքի կաթիլ. կարծես թե լուսանկարի ժպտացող դեմքը արտասվում էր: Այդ պահին ես տեսա իր անձնական տխրությունը իր մեջ պահող, բայց հանդիսատեսին ժպիտ պարգևող "Ուրախ և տխուր մարդուն": Ես տխրեցի նրա համար և ավելի շատ սիրեցի նրան: Այսօր էլ այդ լոսանկարը ինձ հետ է, ինձ ուղեկից` որպես Մեծ մարդու Մեծ խորհուրդ:

Գուրգեն Տարախչյան  (Գյումրու համար 8 դպրոց,  փոխտնօրեն)

Печать