Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 83 տարեկան

Այսօր հուլիսի 4-ին կլրանար մեծ դերասան, գյումրեցի Մհեր Մկրտչյանի ծննդյան 83 ամյակը :
Դերասանի արվեստի սիրահարները ու երգրպագուները այսօր ծաղկեպսակ դրեցին Գյումրիու թաթերական հրապարակում դերասանի արձանի մոտ :Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 20 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:
Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի (Նվագախմբի տղաները), Իշխանի («Մենք ենք մեր սարերը), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք) և այլ դերերում։
gala-logoՄհեր Մկրտչյանը Հայֆիլմում հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Միմինո» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։
Նշենք որ այսօր երկոյան ժամը
19:00-ին Գյումրու Գորկու 22 հասցեում նախատեսվում է Մհեր Մկրչյանի ֆիլմերի ցուցադրություն:

Մարինե Ալեքսանյան


Печать

Комик с грустными глазами. Gala TV



Гюмри — кузница талантов. Фрунзик Мкртчян
Даже когда он шутил, глаза его оставались грустными.
Но даже самая грустная сцена с его участием вызывала улыбку зрителя.

«Միակ դերը, որ չկարողացավ խաղալ, ինքն իրեն խաղալն էր». Ալբերտ Մկրտչյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին

Фрунзик Мкртчян«Ֆրունզիկ Մկրտչյանն իմ հուշերում մնացել է այնպիսին, ինչպիսին ինքը եղել է միշտ. բարի, տաղանդավոր, հումորով և տխուր մարդ-արվեստագետ», -ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեծ արտիստի ծննդյան օրը հիշելով եղբորը՝ նման կարծիք հայտնեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Համաձայնելով այն մտքի հետ, որ Մհեր Մկրտչյանը երևույթ է մեր բեմում ու կինոյում՝ Ալբերտ Մկրտչյանը միևնույն ժամանակ իր այն համոզմունքը հայտնեց, որ նման մեծեր էլի կծնվեն. «Երբ Մհերը դեռ չկար, այն ժամանակ էլ ասում էին՝ արդյոք կծնվի՞ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան. ծնվում են, որովհետև ինչքան էլ որ կոտորած ու եղեռն լինի, միևնույն է՝ ազգի արգանդից է կախված, և նա կծնի, անպայման կծնի. Մհերը ո´չ առաջինն է, ո´չ էլ վերջինն է: Ազգի արգանդը չի չորանում մի հանճարի մահով»:
Այն հարցին, թե ո՞ր դերն էր, որ այդպես էլ երազանք մնաց Մհեր Մկրտչյանի համար, Ալբերտ Մկրտչյանը պատասխանեց. «Միակ դերը, որ չկարողացավ խաղալ, դա ինքն իրեն խաղալն էր. ամենադժվար դերը դա է եղել և միշտ զարմացած հարցնում էր՝ ես չե՞մ կարող իմ դերը խաղամ, ես էլ ասում էի՝ ոչ, որովհետև մարդը երբեք չի կարող իր մեջ տեսնել այն նյուանսները, որոնք դրսինն է տեսնում, և միշտ մի բան պակաս կլիներ, եթե ինքն իր կերպարը խաղար:
Նա դեռ ուսանող էր գեղարվեստա-թատերական ինստիտուտում, երբ Եզովպոս էր խաղում, և ես ականատես եմ եղել, թե ինչպես Վաղարշ Վաղարշյանը հենց բեմում հանեց իր գրիմը, պարիկը, գրկեց Ֆրունզիկին, և դրանից հետո Ֆրունզը շարունակեց իր դերը խաղալ: Դա շատ մեծ քայլ էր իր դասախոսի կողմից»:
Ռեժիսոր եղբոր համար դժվար է եղել նույն նկարահանման տաղավարում աշխատել տաղանդավոր և միևնույն ժամանակ իմպրովիզներով հարուստ արտիստ եղբոր հետ:
Ալբերտ Մկրտչյանը պատմեց, թե ինչպես է ստացվել, որ բոլորիս համար շատ սիրելի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի «էհե՟յ» պատառիկը հայտնվել է ֆիլմում և որտեղից են գալիս դրա ակունքները:
«Այն, ինչը ինձ դուր չէր գալիս նրա իմպրովիզներից, դա վիճաբանություն էր, իսկ ինչը հավանում էի՝ համատեղ ստեղծագործություն:
Հիսուն տարի առաջ, երբ հայրս փախել էր բանտից, փորել էր գետինը և այնտեղ թաքնվել էր, երբ ասեցին, մենք վազեցինք ու պատուհանից նայեցինք, ոստիկանը ատրճանակը պահել էր այդ փոսի վրա և կամաց հետ էր պահում, որ հորս աչքերը երևա, և հայրս ասեց՝ էհե՟յ: Ֆրունզիկ Մկրտչյանին պետք էր մի հիսուն տարի, որից հետո, երբ Հենրիկ Մալյանը նկարում էր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, Ֆրունզիկ Մկրտչյանը, ով ֆիլմում բարկանում է ոստիկանի վրա, ում մարմնավորում էր Սոս Սարգսյանը և ասում՝ «էհե՟յ». նա չէր մոռացել հորս այդ ժեստը:
«Մեր մանկության տանգո» ֆիլմում ես ապշեցի, երբ իմ գրած տեքստը ուրիշ էր, էկրանի վրա երբ որ նայում էի, սցենարն ուրիշ էր, ես ապշեցի ֆրունզիկի մտածելակերպի վրա. մթնշաղ է, կանգնած է Գալյա Նովենցը և Ֆրունզիկ Մկրտչյանը և ասում է՝ Հրանուշ, էս ի՞նչ դժբախտություն է, մարդ չի՞ կարող երջանիկ լինել: Դա իր իմպրովիզն էր, ես լրիվ ուրիշ տեքստ եմ տվել»:

04.07.2013 
http://galatv.am/hy/culture-history

Веселый, грустный человек Фрунзик Мкртчян

Фрунзик Мкртчян с женой Тамар Оганесян

Фрунзик Мкртчян с женой Тамарой

Фрунзе показывал жену именитым специалистам, но те помочь не могли. Жена начала жутко ревновать Мкртчяна, ей мерещилось, что у него везде любовницы, и уезжает он не на гастроли, а из семьи. Личная жизнь актёра превратилась в ад. Эти проблемы в какой-то момент отразились и на карьере актера – у него был крупный перерыв в значимых ролях и крупных проектах.

Состояние Донары постепенно ухудшалось. Мкртчяну пришлось согласиться на госпитализацию жены в психиатрическую лечебницу во Франции без права выхода оттуда. Мкртчян остался один с двумя детьми. Вскоре дочь уехала в Аргентину, а у сына врачи обнаружили то же заболевание, что и у матери.  Все усилия Мкртчяна вылечить Вазгена оказались напрасными. Сын был госпитализирован в ту же клинику, что и его мать. Говорили, что они, встречаясь в коридоре, ни разу не узнали друг друга.

Фрунзик Мкртчян c сыном Ваагном

Фрунзе Мкртчян с сыном Вазгеном

В третий раз. его супругой стала дочь председателя Союза писателей Армении Тамара Оганесян, но этот брак вскоре распался. Именно в этот период артист, по данным прессы, начал злоупотреблять спиртным. Ушёл сначала из кино, а потом и из театра.
Болезни самых близких людей и крупные проблемы на работе подкосили артиста. Алкоголь, к которому, по слухам, актер обратился за утешением, вероятнее всего, и стал причиной смерти Фрунзика Мкртчяна. Из-за алкоголя у актера уже случилась одна клиническая смерть, но врачи сумели вытащить его с того света.
Позже его брат Альберт Мкртчян вспоминал, что телефон Фрунзика был сломан, с него можно только звонить, а принимать звонки – нет, но какое-то нехорошее предчувствие не давало брату успокоиться. Когда Альберт пришел проверить брата, то нашел его мертвым.Фрунзика Мкртчяна не стало 29 декабря 1993 года, когда ему исполнилось 63 года. Официальной причиной смерти был назван инфаркт. Это была настоящая трагедия, многие верили, что актер мог бы сыграть еще множество звездных ролей. На похороны любимого артиста 31 декабря, несмотря на праздничный день, собрался весь Ереван, тысячи людей шли за гробом артиста до могилы в Пантеоне гениев армянского духа в Ереване. Горевали о любимом артисте не только в Армении, но и во всём бывшем Союзе. Он и правда был всенародно любим.

Памятник Фрунзику Мкртчяну в Гюмри

Сейчас актеру посвящено в общей сложности пять памятников – четыре из них в составе композиций по культовым фильмам с участием Фрунзика Мкртчяна, и один личный. В Гюмри, на малой родине Мкртчяна, открыт музей его имени. В 2006 году в Армении была выпущена посвященная актеру почтовая марка.

https://galatv.am/ru/2993643/
04.07.2021

Ֆրունզիկից ամեն մեկս մի մասնիկ ունենք մեր սրտում

Մհեր ՄկրտչյանՆրան սիրում էին միլիոնները, սակայն նրան պետք էր միայն մեկի սերը, որն այնպես էլ նա չկարողացավ գտնել իր կյանքում. շնչահեղձ անելու չափ դաժան է այս ճշմարտությունը, որ հնչում է նրա կենսագրական ֆիլմերից մեկում… Նրա, ով երջանկագույնն էր մարդկանց մեջ իր հանճարի մեծությամբ, անհատի մոգական գրավչությամբ, մարդկային կերպարի անմոռանալի ազդեցությամբ, բայց նա նաև ամենադժբախտն էր մարդկանց մեջ և ամենամիայնակը, ով այնքան ցավ ու թախիծ էր կրում իր սրտում, բայց եթե անգամ ցավն այդ երբևէ զգաց հանդիսատեսը, ապա միայն նրա մարմնավորած այն հանճարեղ կերպարներում, որոնց ակնդրելիս, զգալիս մարդը մաքրվում է` դառնալով ավելի վեհ, ավելի մարդկային:
Մհեր Մկրտչյան. նրա մասին նոր բան ասելն այնքան դժվար է, որքան դժվար է մարդու մասին նոր հայտնագործություն անելը, այ´, մարդու` բառի ընդհանրական իմաստով, քանի որ Մհերն իր մեջ կրում էր մարդ էակին ամբողջությամբ, մարդու անցած ճանապարհը, զգացմունքների բոլոր նրբերանգները, և որ ամենակարևորն է` նա կարողանում էր այդ ամենը փոխանցել միլիոններին` աչքերով, հայացքով, ժեստերով, խոսքի զարմանալի ճկունությամբ, մտքի կայծակնային արագությամբ: Նա չէր կերտում ոչ մի պատահական կերպար, նրա` քանդակ հիշեցնող դիմագծերը կարծես մխրճվում են մարդու հիշողության մեջ` թողնելով լուսավոր թախծի կամ ժպիտի փոքրիկ մի ամպ, որն այդուհետ սկսում է բնակվել քո մեջ` դառնալով քո մի անբաժան մասնիկը: Մի՞գուցե հենց այստեղ պետք է փնտրել նրա հանճարի բանալին և այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող է մեկ մարդը սիրելի լինել բոլորի համար անխտիր:
Այսօր` հուլիսի 4-ին, նա կդառնար 83 տարեկան…Հայ կինոյի և թատրոնի դյուցազնական Փոքր Մհերն, ով անջնջելի հետք թողեց արվեստի պատմության մեջ` իր տաղանդի հզորությամբ «մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասելով»…

Մարինե Ալեքսանյան
 04.07.2013 
https://galatv.am/hy/5786/