Գևորգ էլբակյան

Գևորգ ԷլբակյանԴերասան
19 նոյեմբեր, 1923 - 26 հուլիս, 1975
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցում:
1938թ. բռնադատվել է:
1943թ. ստալինյան ճանբարից զորակոչվել է պատերազմ: Ծառայել է Վլադիվոստոկ քաղաքում, մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին:
1945-47թթ ծառայել է Սախալինում` որպես նավաստի:
1948-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Գևո), Բ.Աֆինագենովի «Մաշենկա» (Սենյա), Հ.Թումանյանի «Ոսկե քաղաք» (Գլաշաթայ), Լ.Լագինի «Ծերուկ Խոտաբիչ» (Ոստիկանապետ), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Բախշո), Յ.Լյուբիմովի «Քարե սիրտ» (Միխաել Աժդահա), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրներ» (Ռոշֆոր), Ի.Կալմանի «Մոնմարտրի Մանուշակը» (Պարիջի), Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում» (Արշակ Զանգունի), Ա.Պետրովի, Ա.Չերնովի «Երեք ուսանողներ էին» (Բորիս), Գ.Չալիկյանի «Մարսեցի փեսան» (Սիմոն), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Արտաշես), Ա.Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր» (Մացակ), Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Դիտո) և այլն:
Նկարահանվել է «Երաժշտախմբի տղաները», «Սայաթ-Նովա», «Ում է ժպտում կյանքը», «Աղքատի պատիվը», «Գիշեր ու ցերեկ», «Մենք ենք, մեր սարերը», Ռ.Բիկովի «Հեռագիր» գեղարվեստական ֆիլմերում:
Մահացել է Երևանում:


Գևորգ էլբակյանը Մհեր Մկրտչյանի հետ


Դերասան` Գևորգ (Ժորա) Էլբակյան: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում և աշխատել է Երևանի մի քանի թատրոններում:
1938-ին բռնադատվել է: Երբ վերադարձել է, ընկերներից միակը, որ չի վախեցել դիմավորել Գևորգին եղել է Ֆռունզը:
Մինչև վերջ էլ մնացին հավատարիմ ընկերներ:

Free Joomla Lightbox Gallery

Печать