«ՖՐՈՒՆԶ ՋԱՆ, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՆՀԱՎՈՐ»...
Կարկատած շալվարով եւ կոշիկը երկաթալարով կապված՝ նա մտավ թատրոն եւ դարձավ Մհեր Մկրտչյան: Կամ պարզապէս մեր Ֆրոնզը...Մեծ դերասանի 75-ամյակը լրացավ հուլիսի 4-ին: Էական չէ, որ տարեթիվը հոբելյանական է, Մհեր Մկրտչյանին հիշում են ոչ թե տարեթվից տարեթիվ, այլ միշտ:
«Նրա աչքերի մեջ մեր ժողովրդի պատմուտյունն Էր, մեր հողերը, սերը, բարությունը, ներողամտությունը, ապագան...»,- ասում է թատերական գործիչնեփ միության նախագահ Երվանդ Ղազանչյանը:
Դերասանի ծննդյան օրը լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպվել միությունում, ցուցադրվեց նաեւ 1992 թ. ռեժիսոր Գուրգեն Գադաչիկի տեսագրած «Հացթուխի կինը» ներկայացումը՝ Ֆրունզի վերջին մեծ խաղը...
«Ներկայացումը Մհերը դեռ էքսպերիմենտալ էր համարում, դեռ էպիզոդներ ուներ փոխելու: Բայց լավ արեցինք, որ տեսագրեցինք, հետո հիվանդացավ, շատ քիչ էր խաղում» - պատմում Է Գարգեն Գադաչիկը: Ռեժիսորը բազմաթիվ ներկայացումներ ունի տեսագրած՝ մեծ արտիստի հանճարեղ խաղի шապացույցներ, նաեւ ֆիլմ ունի, եռագրություն՝ Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան եւ Սոս Սարգսյան եռյակի մասին: Ի՞նչ տրամադրություն ուներ Ֆրունզն այդ օրը, երբ իր գլուխգործոցը պիտի տեսագրվեր:
«Ինքը չէր խաղում, որ ես նկարեի» ֊ սպառիչ Է ռեժիսորի պատասխանը:
...Վախը ներկայացումից առաջ: Առանց ձեւականության: Ներկայացումը անվան հետ Է կապված: Մհեր Մկրտչյանի անվան: 34-ամյա Հայկ Սարգսյսւնն է կերտում Մարսել Պանյոլի հերոսի՝ Էմաբլեի դերը, Ֆրունզի դերը: Երիտասարդ դերասանը Ֆրունզե Դովլաթյանի վերջին ավարտական կուրսից Է, թատրոնում խաղալու բավական փորձ ունի, սակայն.«Երկար ժամանակ հրաժարվում էր, Ալբերտ Մկրտչյանը համոզեց»:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր հիմնադրին ծննդյան օրը նվեր Էր պատրաստել: «Հացթուխի կինը» վերաբեմադրված է եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի կողմից, դերասաններն էլ երիտասարդ են, ինչպես Մհեր Մկրտչյան հին թատրոնում:
«Անհնար Է կրկնել, փորձել ենք չպատճենել, ուրիշ ճանապարհով գնալ»,- ասում Է Հայկ Սարգսյանը: Ներկայացումն արդեն ցուցադրվել է Գյումրիում եւ Վանաձորում, Ալբերտ Մկրտչյանի խոսքերով՝ դեռ Գորիսում, Կապանում եւ ՄԵղրիում էլ կցուցադրվի:
Թատրոնի վերածննդի մեկ տարին լրացավ վարպետի ծննդյան օրը. 5 ներկայացում կա խաղացանկում, «Հացթուխի կինը» 6-րդն է, եւս 2 ներկայացում պատրաստվում են:
Իսկ հանդիսատեսի խնդրանքով արտիստին նվիրված հոբելյանական երեկոները կշարունակվեն 3 օր. չէ՞ որ բեմում ոչ միայն երիտասարդ դերասաններն են, այլեւ Մհեր Մկրտչյանը. ներկայացման ամենակարեւոր հատվածները, թեեւ էկրանից, բայց նա է խաղում...
Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»
6.07.2005