Մհերի հեռանալը մեծ կորուստ էր

Гурген Сетракян

Մհեր Մուշեղիչի հետ ոչ միայն խաղացել եմ, այլև նրա բոլոր ներկայացումները, փորձերը կլանել եմ, կուտակել։ Մհեր Մուշեղիչը եղել ու մնում է իմ ամենասիրած դերասաններից մեկը։ Նրա փորձերին անպայման պետք է ներկա լինեինք։ Ներկայացում էր խաղում, եթե չէինք մասնակցում, պետք է դահլիճում լինեինք, հակառակ դեպքում կուլիսներից էինք նայում։ Հնարավոր չէր այդ ամենը բաց թողնել, որովհետև դա կլիներ մեծ կորուստ։ Երևի թե դերասան չէինք էլ դառնա։
Մի անգամ, հիշում եմ, ինձ թատրոնից հեռացրել էին։ Ֆրունզր կանչեց իր մոտ, թե.
— Ի՞նչ է եղել, ինչի՞ համար են հեռացրել։ Ասացի.
— Դե, շրջաններից մեկում ներկայացում էինք խաղում, ինչ-որ մեկի բարեկամուհուն վիրավորել էի։ Մյուս օրր եկա թատրոն, տեսնեմ՜ հեռացրել են։
Նա սովոր էր, որովհետև իրեն էլ շուտ-շուտ հեռացնում էին, նկատողություն էին անում կամ էլ աշխատավարձն էին իջեցնում։
— Որ հեռացրել են, ուրեմն կարգին դերասան կդառնաս։
«Ղազարր գնում է պատերազմ»Միջնորդեց, ինձ չհեռացրին, այն դեպքում, երբ ինքն էլ էր հեռացված։ Գյուղում էինք, պետք է խաղայինք «Ղազարր գնում է պատերազմ» ներկայացումը։ Այդ ժամանակ էլ աշխարհի ֆուտբոլի խաղերն էին։ Ֆրունզիկին խնդրել էինք՝ շուտ վերջացնի, որ հասցնենք խաղին։ Համաձայնվեց։ Ներկայացումը տևելու էր մոտ երկու ժամ։ Նա խաղաց բոլորի դերերը ընդամենը 45 րոպեում։ Ոչ մեկիս չթողեց բեմ մտնենք կամ էլ այնպես էր անում, որ մտնում էինք, մեկ֊ երկու խոսք ասում, դուրս գալիս։ Նա մենակ 45 րոպեում խաղաց ողջ ներկայացումը։ Դահլիճը ցնծում էր, երբ բեմում կանգնում էինք ոըպես հասարակ զինվոր, նա այնպես էր խաղում, մենք մոռանում էինք, որ պետք է բեմում ինչ-որ բան անենք։ Կամ մի տեսարան կար, որ պետք է չծիծաղեինք, անկախ մեզնից սկսում էինք ծիծաղել, որովհետև այլ կերպ հնարավոր չէր։
«Սիրանո դը Բերժերակ» ներկայացման բոլոր փորձերը մինչև հիմա աչքիս առաջ են։ Նա շատ հմայիչ էր՝ մեռնելու տեսարանում՝ իր խոսելով։
Իսկ նրա բոլոր գործերի գագաթը ես համարում եմ նրա վերջին՝ «Հացթուխի կինը» ներկայացումը, որը հենց ինքն էր բեմադրել իր թատրոնում։

Գուրգեն Սեդրակյան
Երևանի երիտասարդական փոսի թատրոնի տնօրեն, դերասան

 

Печать