Ո՛վ պետք է պատասխան տա

Акоп КазанчянՄհեր Մկրտչյանի հետ մեր գործնական հանդիպումը եղավ 1984 թվականին, երբ ես նոր նշանակվել էի Կապանի թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Խաղացանկում ունեինք «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Սհեր Մկրտչյանին հրավիրեցինք, որպեսզի մեր թատրոնի հետ խաղա Պաղտասարի դերր։ Անգամ ամենաանհարմար դահլիճ ունեցող գյուղերում էլ, որտեղ բեմ չկար, տեղեր չկային, երբ որևէ դերասան փորձում էր մի քիչ թերանալ, արժանանում էր Մհեր Մկրտչյանի ամենախիստ նախատինքին։ Նա պրոֆեսիոնալ էր՝ բառիս բուն իմաստով։
Շատ լրջորեն էր վերլուծում թատրոնը։ «Հացթուխի կինը» ներկայացումը դիտելիս ինձ թվում էր, թե իր համակարգը մշակելիս Ստանիսլավսկին նայել է Մհեր Մկրտչյանի խաղը։ Վերջին տարիներին նա շինարար էր դարձել, իր թատրոնն էր սարքում, այստեղից-այնտեղից ցեմենտ, խողովակներ, շինանյութ գտնում։ Սակայն...
Ո՞վ էր մեղավոր, ո՞վ պետք է պատասխան տա։ Եվ ընդհանրապես, պե՞տք է մի օր իմանանք, թե ինչ արժե տաղանդն այս երկրում, թե ով քանդեց Արտիստական թատրոնը...

Հակոբ Ղազանչյան
Երևանի «Պատանի հանդիսատեսի» թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար


«Դերասանական արվեստի անբացատրելի մեծ դիապազոն ունի Մհեր Մկրտչյանը։ Անծայրածիր հոգու տեր դերասան էր։ Նույն ներկայացման ընթացքում հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր, հետո հուզվում, լաց լինում, ապա կրկին ծիծաղում… Մենք ու մեզնից ավագներն այն երջանիկներից ենք, ովքեր առիթ ունեցան ոչ միայն բեմում տեսնելու Մհեր Մկրտչյան մեծությունը, այլ նաև պատիվ ունեցավ կյանքի որոշակի հատվածներում ընկերություն անելու նրա հետ։ Այսօր էլ թատերական ինստիտուտում գրեթե յուրաքանչյուր ուսանող, ում հարցնում ես հայ թատերարվեստի երախտավորների մասին, նախ նշում են Մհեր Մկրտչյան անունը ու քաջատեղյակ են նրա ստեղծագործական կյանքին», - նշել է Հայաստանի թատերական գործիչների միության հախագահ Հակոբ Ղազանչյանը
Նյութի աղբյուրը` YN.am

 

Печать