Վարդգես Համբարձումյան
Երևան էինք գնում «Սատուրյան» (Ռաբոչի) գնացքով, որի երթևեկելը մեզ համար անվճար էր: Կառամատույցում կանգնսւծ' սպասում էինք գնացքի շսւրժվելուն, մեզ մոտեցավ մի տիկին, որին | էս ճանաչում էի: Գյումրեցիք նրան կոչում էին «ճռճռան Խանութի Վարդուշ»: Ինքը Ֆրունզիկ Մկրտչյանի զոնքաչն էր, դիմեց հետևյալ բառերով
«Տղա' ջան. Երևա՞ն կերթաս, էս մի յաշիկը աար Երեան, Ֆրունզը գուքա կդիմավորէ»:
Մենք սիրով համաձայնվեցինք ու արկղը դրեցինք վագոն, «ըսեց մէ հադմ էլ կա աղա ջան», մենք համաձայնվեցինք նորից, միաժամանակ հպարտ էինք, որ մեզ պետք է դիմավորի Ֆրունզիկ Մկրտչյանը: Երբ գնացքը շարժվեց, մենք տուփերի վրա նկաաեցինք, որ գրած էր հասցե և հեռախոսի համար, իրար երեսի նայեցինք և ծիծաղեցինք. թե ո՞ր Ֆրունզը պեաք է մեզ դիմավորի: Զգացինք, որ քաշվել ենք, որովհետև գնացքով գնում էինք անտոմս, փող չունենալու պատճառով, սակայն տաքսով պեաք է աանեինք Ֆրունզենց տուն: Տարանք արկղները տեղ հասցրեցինք, երբ, ղռան զանգը տվեցի դուռը բացեց հենց ինքը Ֆրունզը, շշմած երեսներիս նայեց, հետո տեսավ արկղները պինդ թելով կապված', հարցրեց, «Տղերք ջան, խաշի թաթարուքն է՞, գոնքաչ մաման է՞ ղրկե, պատասխանեցինք, թե այո: Դրեցինք միջանցքը, Ֆրունզը շնորհակալություն հայտնեց: Եկանք «Արմենիա» հյուրանոցի ղուռը, ժամադրություն ունեինք: Մտանք հյուրանոցի նախասրահը, ոչ ծանոթ ունեինք, ոչ էլ համար տվող, ադմինիստրատրն էլ Գագոն էր, որը մինչե օրս էլ աշխատում է: Հանկարծ նկատեցինք Ֆրունզին կանգնած Խորհրդային Սիության կինոաստղերի հետ: Ընկերներով որոշեցինք, քանի որ տան դռան զանգը ես եմ սւվել, ուրեմն ես էլ պետք է մոտենամ հյուրանոցի հարցով Ֆրունգին խնդրելու: Մոտեցա, դիմեցի.
- Ընկեր Մկրտչյան, էսքանին տեղավորեցիր, ըսա մէ համարմ էլ մեզի տան:
- Ը՞նչի, ես համար տվող եմ: Ես ինձ չկորցրեցի.
- Ը՞նչի, մենք խաշ բերող էինք, նայեց մեզի ու ասաց.
- Տղեք ջան, էտ դո՞ւք էիք խաշ բերողները, ըսի, չի՞ էրէվա:
Ֆրունզի պատասխանը եղավ.
- Գագո, տղոնցը համար տուր, և մենք տեդավորվեցինք:
Եվ ըսպես, տեսա՞ք խաշի թաթարուքը, որտեղ մեզի պետք եկավ:
Վարդգես Համբարձումյան «Թոթոլ»
Կոշիկի ֆաբրիկայի տնօրէն