Աստծո բեմի այս վարպետը
Մեր գողտրիկ քաղաքում իր հավերժական հանգրվանը գտավ Մհեր Մկրտչյանի տուֆակերտ արձանը։ Այսուհետ մեզ՝ քաղաքի բնակիչներիս հետ կլինի հանճարեղ արտիստը, տխուր աչքերով, բարի ժպիտով, վարակիչ ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով օժտված տաղանղավոր դերասանը, որն իր մարմնավորած կերպարներով դարձել է բոլորին սիրելի և հարազատ։ Ողբերգա՞կ է արդյոք. թե՞ կատակերգակ՝ դժվար է ասել։ Թե Բաղդասար աղբարի, թե փոստատարի դերում («Հին օրերի երգը» կինոնկարից) նա ուղղակի անգերազանցելի է։ Եթե մտովի հիշենք այն բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական են, հավանաբար նրանց պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ, իսկ ղրամատիկական ընդգծված երանգներով ստեղծված կերպարները հուզիչ են, քնարական ու սրտագրավ։
Հետաքրքրականն այն է, որ Մ. Մկրտչյանն իր բեմական գործունեության առաջին շրջանում (սկզբում Լենինականի, ապա՜ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում) նշանակալի հաջոդության է հասել հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելիս։ Ահա դրանց ոչ լրիվ ցանկը՝ Կոն («Թշնամիներ»), Սաղաթել («Պատվի համար»), Ուլ («Երկու գույն») և այլն։ Դերասանի այդ տարիների թատերական հունձքից առանձնանում են երկու կերպար՝ Հայրապետն ու Մերկուցիոն Վ. Աճեմյանի հեղինակած «Նամուս» և «Ռոմեո ու Ջուլիետ» բեմաղրություններում։ Ղրամատիկական ընդգծված երանգներով ստեղծված կերպարներ, մեկը՝ ազգային կերտվածքով, մյուսը՜ շեքսպիրյան։
Եթե թատրոնում արտիստն արղեն ինքնահաստատման լուրջ փորձություններով էր անցնում. ապա կինոն դեոևս չէր «վստահում» նրան։ Նկարահանվում էր բացառապես Էպիզոդներում, այն էլ՝ գրեթե անխոս դերերում. «Պատվի համար», «Ինչու է աղմկում գետը», «Հասցեատիրոջ որոնումները» և այլն։ 1959-ին ռեժիսոր Հ. Մարտիրոսյանը նրան հրավիրեց «01-99» խորագիրը կրող կարճամետրաժ ժապավենում նկարահանվելու։ Գրեթե անեկդոտային ֆաբուլա ունեցող այս ֆիլմում արտիստն ստեղծեց կինեմատոգրաֆիական հյութեղ կերպար։ Գարսևանը մեծ Էկրան տանող ճանապարհի առաջին լուրջ փորձությունն էր, որից հաջոդությամբ սկսվեց դերասանի երթը կինոյի բարդ ու դժվարին արվեստում։ Ի դեպ, հարկ է նշել, որ արտիստը հետագայում ևս մի քանի կարճամետրաժներում ստեղծեց հաջողված կերպարներ. Սիմոն («Տերն ու ծառան»), Ավագ («Լուսանկար») և այլն։
Սակայն Մ. Մկրտչյանի կինեմատոգրաֆիական ամենալուրջ քայլերը կապվում են հայկինոյի այսօրվա ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի անվան հետ։ Բարձր պրոֆեսիոնալիզմ, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն, էկրանի ճշմարիտ զգացոդություն՝ հատկանիշներ, որոնք հնարավորություն տվեցին նրան դասվելու հայրենական կինոյի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին հիշյալ ռեժիսորի բեմադրած ժապավեններում. Արսենից («Նվագախմբի սպաները», համահեղինակ՝ Հ. Մարգարյան) մինչև Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), հայրիկ («Հայրիկ») և Ափրո («Նահապետ»)՝ շուրջ քսան տարով չափվող այս ճանապարհը ներկայացնում է դերասանի ստեղծագործական աճը։ Կերպարներ, որոնց միավորում է մի շատ արժեքավոր հատկանիշ, բոլորն էլ ստեղծված են ազգային վառ գույներով, հայ մարդուն բնորոշ նկարագիր ունեն, ճակատագիր. նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող։
Այս շղթայի բարձրակետը, անշուշտ, Գասպարն է՝ վիպական մի կերպար, որը շատ բանով հիշեցնում է մեր հեքիաթի հերոսներին։ Դերակատարը շռայլ գույներ չի օգտագործել՝ ցուցադրելու իր մարմնավորած անհատի մարդկային նկարագիրը, նրա կյանքն ինքն արդեն շատ բան է հուշում այդ մասին։ Ծննդավայրը կորցրած, նա հրաշքով ընկել է գավառական փոքրիկ քաղաքը՝ հոգում իր կյանքի ու գերդաստանի կարոտը։
Չեմ կարծում, թե լինի մեկը, որին հարազատ չլինի Մհեր Մկրտչյանի անունը։ Նա կարողանում էր մարդկանցից հեշտությամբ ծիծաղ «կորզել»՝ խնամքով թաքցնելով հոգու ցավը, սրտի մրմուռը։ Նրա դերակատարումները տեխնիկայի խաղ չէին, այլ իրական կյանքի զգացությամբ ծնված անմիջական զրույց։ Նա չէր խաբում հանդիսատեսին, և հանդիսատեսը հավատում էր նրան, հավատում նրա խոսուն աչքերին, դիմախաղին, ձայնային երանգներին։ Հանդիսատեսը հավատում ու սիրում էր մեծ արտիստին, նրա անձնավորած կերպարներին՜ տպավորիչ ու գունեղ։ Այսօր մեզ հետ է մեծ արտիստը։ Այսուհետ ամեն օր մեզ հետ (և առանց մեզ) կողջունի արշալույսը ու բարի գիշեր կմաղթի։ Նա կնայի մեզ ու կասի.
«Հիմա ես ձեզ մի խելացի բան կասեմ. եթե ձեզ համար լավ լինի, ինձ համար էլ լավ կլինի»։
Եվ գոնե հիմա թող խադաղ լինի մեծ արտիստի հոգին։
Անահիտ ԱԱՔԱՆՅԱՆ
Վանաձորի N 25 միջն. դպրոց