Հենրիկ Հովհաննիսյան

ՈՂԲԵՐԳԱԿԱՏԱԿեՐԳԱԿԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հենրիկ ՀովհաննիսյանՎաղուց բեմում չէր երևում և շատերի պատկերացման մեջ մնում էր կինոկատակերգության հերոս: Նրան մինչև օրս այնքան Էլ լավ չեն ճանաչում հանդիսականները, նաև ոմանք' թատրոնի միջավայրում Մհեր Մկրտչյանի դերասանական հնարավորություններն անհամեմատ ավելին են, քան թվացել է ու թվում է: Ես զարմանքով լսեցի թատրոնի մարդկանցից մեկ-երկուսի հարևանցի խոսքը, թե ահա իր բեմադրած Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» հոգեբանական կատակերգությունում դերասանն ի հայտ է գալիս նոր, անծանոթ գույներով: Թերևս այնքանով նոր, որ վաղուց չի երևացել բեմում որպես հոգեբան կատակերգակ: Ես չեմ զարմանում՝ հիշելով նրա դեոևս ուսանողակ՝ ծիծաղելի ու ցավագին, չեմ զարմանում աչքի առաջ ունենալով նրա փոստատարը «Հին օրերի երգը» կինոնկարում:
Մհեր Մկրտչյանն այժմ հանդես է գալիս որպես բեմադրիչ և դերասան իր կազճմած թատերախմբում: Սրահը, Երեանի հին՝ երբեմնի շքեղությունը կորցրած շենքերից մեկում, փոքր է, տեղավորում է հարյուր տասներ­կու մարդ, խաղահարթակը նեղ է, չունի խորք և կուլիսային տարածություն: Դեկորներն ու մտածված իրային միջավայրը հնարավորություն չեն տալիս ստեղծելու կամ պատկերացնելու նախատեսվող առարկայական աշխարհը: Իսկ բեմադրությունն առարկայական է, խաղը՝ կերպարային ու տիպական նշանների ծանոթ ցույց: Ներկայացվում է դրաճատիկական մի պատմվածք, որտեղ գլխավոր գործող անձանց միջավայրը սոսկ ակնարկված է ավելի շուտ դրվագային տիպերով, քան կերպարներով Հացթուխի կինը' ջահել, սիրունատես, լուո ու հնազանդ, գիշերով դուրս է սողուճ տարեց ճարդու անկողնուց և փախչում ջահել հովվի հետ: Հա­մայնքը դատապարտում է նրան և տեսնում իր առջև կնոջ անհավատւսր- մութտան վրա չկասկածող, իր դժբախտութունը չպատկերացնող, նահա­պետական, բարեպաշտ, միամիտ ու աճոթխած մի մարդ՝ մեղքի ողբեր­գական գիտակցութունն իր ուսերին առած: Այս է մարդու վիճակը, և նրան այդ վիճակի մեջ է քաշում ոչ այնքան անհավատարիմ կինը, որ­քան բարոյականության պահապան միջավայրը: Ի դեպ, տպավորիչ է հացթուխի կնոջ լուռ, մեղավոր հայացքը, ներքին գայթակղվածության անորոշ, հակասական զգացումով, նաև գղջման զգացումի ակնարկը (դերասանուհի՝ Թ. Հովհաննիսյան): Տրամաղրող է ջահել հովվի գրեթե անխոս, գգույշ ու կենտրոնացած կերպարանքը (դերասան՝ Գ. Գաբրիելյան): Համայնքը ներկայացնող խումբը ընդհանուր Է, կերպարային-դիմակային ակնարկների, արտաքին նշանների մի գումար, ոչ այնքան հետևողական, բեմականորեն մակերեսային, տոնային անփույթ մշակումով: Բեմական տարածքի անհարմարությունն էլ իր դերն է կատարում: Խորքային բեմի պայմաններում կարող է այլ լինել տպավորությունը, տալ հավաստի իրականաթյան պատկեր, որին իհարկե ձգտում է բեմադրությունը իր լուսագունային համոզչականությամբ (նկարիչ՝ Ս. Արուտչյան)

Այս ամենի հետ դժվար Է անտարբեր անցնել Մհեր Մկրտչյանի դերակատարման և, առհասարակ, նրա դերասանական անձի կողքով: Նորություն հայտնած չենք լինի՝ ընդգծելով դերասանի բացառիկ տա­ղանդն ու վարպետությունը: Սուր բնութագրական կերպագծումների, տիպականության ու հոգեբանական բարդ անցումների այնպիսի պատկեր է նա դնում մեր աոջև, որ շատ քիչ ենք տեսել ոչ միայն մեր բեմում: Նա շատ է աճբողջական, հարուստ, ավարտուն, գունեղ: Այն­պիսի թեթևությամբ ու անճիգ Է վերարտադրամ մարդուն իր կենսագրությամբ, վիճակով, բնավորությամբ, գգացումների ու զգացմունքների կոնկրետությամբ, որ մոռացվում են ներկայացման հակադիր պայմանական հանգամանքները, որ մոռացվում Է թատրոնն առհասա­րակ: Այս հացթուխը պարկեշտ, ամոթխած, բարի, ներող ու մարդասեր մի էություն է, որ պատկերացում չունի ոչ մեղքի մասին, ո՛չ կ ըմբռնում է շրջապատի դաժանությունը: Եթե վիրավորվում է, ապա միայն իրենից, ամաչում է ճիայն իրենից: Նրան այնքան դժվար է հաճոզել, թե աշխարհում դավաճանություն կա... ժպտում է, ծիծաղում է, վանաճ է իրենից բոլոր տարակուսանքները, ներքուստ համոզում ինքն իրեն, ստեղծում իր հմար ներքին պատրանք և դանդաղորեն, թաքցված դիմադրությամբ սահում ցած, հասնում վերջապես օթելլոյական վի­ճակի և հարբում ինչպես օղուն անսովոր մի անտեր ու անպաշտպան գլուխ: Եվ այսպես, կատարյալ հիմարացումից հետո սկսվում է խաղալ հիմարի դեր ու հիմարացնում իրեն արդեն կարեկցող համայնքին: Վերադառնում է մեղավոր կինը: Նա չի նկատում իր հետ խմորին ջուր լցնող անհավատարիմ կողակցին: նկատում է ուշ, երբ տեսնում է նրան իրենից քիչ հեռու, պատի տակ անշարժ կանգնած: Խոսում է միատոն, պաղ, անտարբեր, մեղմ... Ոչինչ չի եղել: Եվ հանկարծ պոռթկում է: Ո՞ւմ վրա Է թափում վիրավոր հոգու մաղձը: Կատվի վրա Հետո վերցնում Է դույլը և ջուրը լցնում գլխին: Դա և՝ հոգեբանական պահ է, և՝ պայմանական: Մարդն ուզում է սթափեցնել իրեն, և ջուրը ողողում է գլուխն ու կուրծքը ինչպես զսպված վիճակից դուրս ժայթքող հորդառատ արցունք: Սա արդեն կատարյալ ողբերգություն Է, ողբերգակատակերգական բարձրակետ դերասանի խաղում:
Մեր առջե է հայ բեմի մեծ կատակերգակների արժանի ժառանգորդը: Եվ ափսոսում ես, թե ո՞ւր էր մինչե հիմա: Ինչո՞ւ չենք տեսել Մհեր Մկրտչյանի երեույթը մեծ բեմում:
Ես մտածում եմ, որ ժամանակն է վերջապես վերհիշելու դերասա­նական թատրոնը, այն թատրոնը, որ այս տարիների ընթացքում ունեցել է առկայծումներ ու պոռթկումներ, բայց չի դարձել սկզբունք և մտածողություն: Մհեր Մկրտչյանն ասում է, որ այդ թատրոնը դեռ կա­րող Է լինել ու պետք է լինի: Դրա համար հարկավոր Է միասնական պե­տական բեմ և դերասանական կարողությունների կազմակերպված պետականորեն հովանավորված համախմբում

Հենրիկ Հովհաննիսյան
«Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում գրքից.1992 թ.
Հովհաննիսյան Հենրիկ
«Թատրոն և թատերախոսություն» (Երևան, 2004)


Հոգևոր հայրենիք. Մհեր Մկրտչյան

Ի՞նչ է հայրենիքը, որտե՞ղ փնտրենք հայրենիքը. այս հարցերը հայության ֆիզիկական գոյության մասին չեն, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Եվ չ՛կամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, այլ հոգու մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան, տենչանք ու աշխատենք հոգևոր Հայաստանի համար: Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:
Հաղորդաշարի հիմնական թեմաները շոշափում են կարևորագույն հարցեր՝ ի՞նչ սյուների վրա է կառուցված հայրենիքը և ի՞նչ սյուների վրա է շարունակում կառուցվել՝ աշխարհագրական, տնտեսական, պատմական, մշակութային:

logo-hanrayinhttps://www.1tv.am/hy/video/%D5%80%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84-%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/36450
05 օգս, 2016

Печать

Նաիրա Եղիազարյան

Տասնյակ տարիներ պետք է անցնեին, որ Ֆրունզը Մհեր Մկրտչյան դառնար, որ Գարսևանին մարմնավորող դերասանը կարողանար իր մեջ Պաղտասարի, Սիրանո դե Բերժերակի, Հացագործի ողբերգությունը հայտնաբերեր և այդ ողբերգությունը այնպես լուսավոր ներկայացներ, որ հանդիսատեսը ոչ թե հանդիսատես, այլ իրական դեպքի ականատեսը դառնար:
1930թ. Գյումրիում ծնված Մհեր Մկրտչյանը ուսանել էր տեղի նկարչական եւ երաժշտական դպրոցներում, խաղացել ինքնագործ թատերախմբերում:
Նրան նկատել էր Ժան Էլոյանը եւ հրավիրել Մռավյանի անվան դրամատիկական թատրոն: Այստեղից էլ տեղափոխվել էր Երեւան, ընդունվել Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ էլ ավարտական քննություններին դերասանի վարպետություն առարկայից անբավարար էր ստացել ու մնացել առանց դիպլոմի:
Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը դերասանի մասին մի առիթով գրել է. «Նա այն դերասաններից էր, ովքեր չեն սովորում: Եթե նույնիսկ ավարտում են ուսումնական հաստատություն, միևնույն է, դարձյալ չեն սովորում, որովհետև ոչ մեկից սովորելու կարիք չեն ունենում: Նա մեր դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն տաղանդավոր»: Մհեր Մկրտչյանը մեր ազգային թատրոնում իր ողջ ներուժով այդպես էլ լիովին չդրսևորվեց: Նրա կինեմատոգրաֆիական ճակատագիրը ավելի բարեհաճ էր իր տաղանդի հանդեպ: Էկրանի ճշմարիտ զգացողությունը և անմիջական խաղը նրան դարձրին հայ կինոյի ինքնատիպ անուններից մեկը:
Մհեր Մկրտչյանի մարմնավորած հարյուր բեմական և հիսուն էկրանային կերպարներում այդպես էլ չբացահայտվեց նրա թախծոտ աչքերի գաղտնիքը: Նրա կյանքն իր կինոհերոսի` Գասպարի կյանքի պես ավարտվեց հանելուկային ու անսպասելի: Նա գնաց վե՜ր, վե՜ր ու այլևս չվերադարձավ...

Naira Yeghiazaryan
( @naira.yeghiazaryan )