Մհեր Մկրտչյանի հետմահու կյանքը կախված է մեզնից

Մհեր Մկրտչյանը մեզանում առաջինն էր, որը թողնելով Սունդուկյանի անվան թատ­րոնը, տարվեց մասնավոր թատրոն ստեղծելու գաղա­փարով: Նրա շուրջը խմբվեցին մի շարք համախոհներ, սակայն պետական օժանդակությունից զուրկ թատրո­նի գոյության համար, բնականաբար, գումար Էր անրաժեշտ:
Պատրաստելով «Դազարը գնում է պատե­րազմ»-ի մի թեթեւ տարբերակ Մհեր Մկրտչյանի խումբը հյուրախաղերի մեկնեց հանրապետության շրջաննե­րը, ձեոք բերեց ինչ-որ գու­մար, որով կարող էին սկսել աշխատանքը. Բնականաբար, նախ՝ անհրաժեշտ էր շենք գտնել: Երկար փնտրտուքից հետո վարպետի ուշադրությունն իր դասականությամբ գրավեց Խորենացի 18 (այն ժամանակ Մարքսի փողոց) շենքը: Բավական ժամանակ պահանջվեց, սակայն, այդ շենքում տեղավորված երկու հիմնարկները տեղափոխելու, շենքը նորոգելու եւ այլ կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Թատրոնը, այնուամենայնիվ ստեղծվեց, Մհեր Մկրտչյանն այն կոչեց Վարդան Աճեմյանի անվամբ, բայց երբ հետագայում Գյումրի թատրոնը կոչվեց նույն անվամբ, թյուրիմացություններից խուսափելու համար նոր թատրոնը անվանեցին Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն: Հինգ տարվա գործունեությունից հետո, երբ արդեն ավարտվել էր շենքի վարձակալության պայմանագրի ժամկետը, դա զուգադիպեց վարպետի մահվանը 1993-ին. որից հետո թատրոնի ղեկավարությունն անցավ նրա կնոջը դերասանուհի Թամար Հովհաննիսյանին: Ի՞նչ ճակատագիր ունեցավ թատրոնը հետագայում: Այս էր շարժա­ռիթը. որ հանդիպեցի օրերս Երեւանում գտնվող Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅՍՆԻ եւ ռեԺիսոր Արմեն ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հետ, ում Թամարը, ԱՄՆ մեկնելուց առաջ, վստահել է շենքի տնօրինությունը.


ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Մհերի համար այդ թատրոնը մի տուն էր, որտեղ տաղանդավոր մարդը կարող էր ազատ ելումուտ ունենալ: Նա թատրանն ստեղծեց այն արվեստագետների համար, ովքեր վտարվում են, իրենց տեղը չեն գտնում ուրիշ թատրոններում: Նա շատ էր տառապում իմ սերննդի ողբերգության համար: Կյանքն ինձ հետ կապելով առիթ ունեցավ մոտիկից տեսնելու այդ ողբերգությունը: Նրա աչքի առաջ մեր սերնդից ես էի՝ չիրագործված, չսպառված, ինչ-որ տեղ չկայա­ցած... Եւ ես միշտ վիճում էի նրա հետ, թե իրենց սերունդը կայացեԼ է, որովհետեւ ժամանակներն էին նպաստավոր, որովհետեւ իրենց մեծերը թուլ էին տվել.. Նա մի տեսակ մեղքի կոմպլեքս ուներ, թե մեր սերնդի առաջ նաեւ իրենք են մեղավոր. պետք է ինչ-որ բան անեն, պսարտք են այս սերնդին... Թատրոնի ստեղծումը կարծես թե այդ «ինչ-որ բանն էր», սակայն թատրոնը շատ կարճ ապրեց, ընդամենը հինգ տարի: Այդ թատրոնն ստեղծվեց այնպիսի ժամանակ, երբ ամեն ինչ քանդվում Էր: 1992 թվին մենք կարողացանք ներկայացում խաղալ «Հացագործին կի­նը», եւ դա մեր առաջին ու միակ ներկայացումն էր իր մասնակցությամբ: Միայն այն հանգամանքը, որ Մհեր Մկրտչյանն իր վերջին դերը խաղացել է այդ շենքում, այդ բեմի վրա, բավական է. որ շենքի վրայից այլեւս չջնջվի նրա անունը, չփոխվի շենքի գործունեության ուղ­ղությունը: Նա վերջին հինգ տարում ոչինչ չարեց որեւէ այլ տեղ, ոչ մի ֆիլմում չնկարվեց, ուտում էր այդ շենքում, քնում էր այդ շենքում, շատ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու.. Իր մահից հետո թատրոնում մնացինք ես, Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը, եւ բեմադրեցինք Թենեսի ՈՒիլյամսի «Ապակե գազանանոցը»: Միաժամանակ փոր­ձում էինք Շանթի «Կայսրը», որի բեմական մի հրաշալի տարբերակ էր պատրաստել Մհերը եւ շատ էր երազում իրականացած տեսնել: Ես հովանավորներ գտա շքեղ ձեևավորում արեցինք, շքեղ կոստյումներ պատվիրեցինք, որոնք մինչեւ հիմա էլ պահպանվում են: Ինքս էլ էի զարմանում, թե որտեղից էի այդ գումարները գտնում. երբ հովանավորչական համակարգը դեռ նոր Էր, եւ շատ դժվար էր որեւէ մեկին համո­զել. թե թատերական գործի մեջ կարելի է գումար ներդնել... Հետո դերասանները հեռացան, աշխատավարձ չկար: Ես մենակ մնացի, մի կողմից էլ որդիս էր օտար երկրում, եւ, որպես մայր, ես պարտավոր էի հասնել նրան: Սկսեցի դիմել իմ բոլոր ըն­կերներն, թե կկարողանա՞ն արդյոք ինձ հետ համագործակցել եւ պահել այդ շենքը, որպեսզի այն շարունա­կի մնալ որպես Մհեր Մկրտչյանի տուն: Ինձ համար սար­սափելի էր կորցնել Մհերի տունը (պայմանագրի ժամ կետն ավարտված էր, գումար­ներ չկային նոր խումբ հավաքելու. մյուս կողմից էլ ես պետք է գնայի այստեղից): Իմ այդ կանչին արձագանքեց թերեւս միայն Արմեն Մազմանյանը եւ 1996-ին մենք կնքեցինք շենքն իրեն հանձնելու պայմանագիրը:


ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ
- Մհերն ինձ հրավիրում Էր թատրոն, ես ասում է - Ի՝ վարպետ, կաս դու, կա քո թատրոնը, եւ այդտեղ նոր ռեժիսորը իր նոր գեղագիտությամբ ոչինչ անել չի կարող: Եւ երբ իր մահվանից հետո գնացի այնտեդ, նախ՝ այն պատճառով, որ կարողանամ պահել իր ստեղծած այդ թա­տերական տարածքը, որովհե­տեւ համոզված եմ, որ առաջիկա 50-100 տարվա ընթացքում Երեւանում այլեւս թա­տերական տարածք չի ստեղծվի, ոչ ոք կագինո ու ռեստորան չի քանդի եւ այդ տա­րածքի վրա դրամատիկական թատրոն կառուցի... Անհրա­ժեշտ Էր պահպանել ստեղծված թատրոնը, եւ հետո՝ չէի կարող համակերպվել, որ 20-րդ դարի երկրորդ կեսի միակ արտիստական մեծության անունով ընդամենը, ասենք, Չարբախում մի փողոց կոչվի: Պետք էր պահպանել նրա տունը, ուր վերջին տարիներին բառացիորեն ապրում Էր:
Թամարի հետ առաջին իսկ պահից անկեղծ եղանք եւ առաջնորդվեցինք մի սկզ­բունքով աշխարհում գոյություն ունեն տարբեր անուննե­րով hall-եր, ենթադրենք՝ Քարնեգի հոլ, Արամ Խաչատրյանի դահլիճ, բայց դա չի նշանակում, որ այնտեղ նվագում է միայն Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ նվագախումբը. կամ միայն Խաչատրյանի գործերն են կատարվում: Վարպետ նույնպես միանշանակ կարծիք ուներ դրա վերաբերյալ. նա կողմ էր ազատ թատրոնի գա­ղափարին:
Եւ այսօր ոչ ոք իրավունք չունի կամայականորեն ջնջել այդ պատմությունը, որն արդեն բացարձակ արժեք է: Իսկ դրա վտանգը կար, եւ ուզում եմ հավատալ, որ այսօր անցյալ է այդ վտանգը: Այսօր թատրոնում նորոգման աշխատանքներ են կատարվում, սակայն երբ թատ­րոնը գործում էր, գործում Էր Մհեր Մկրտչյանի երազած ազատ թատրոնը, որտեղ «Խաթաբալադա» բեմադրվեց (խաղացվեց, սակայն, Ստանիսլավսկու անվան թատրոնում), Լեւոն Իվանյանի «12 տարի անց» մենաներկայացումը, Համլետ Հովհաննիսյանի «Արտալռություն» էքսպերիմենտալ նախագիծը ներկայացվեց, բեմադրվեց թատերական ինստիտուտի մի դիպլոմային աշխատանք (Գոլդոնիի «Հյուրանոցի տի­րուհին»՝ Հրաչիկ Աշուղյանի բեմադրությամբ): Մեր թատե­րական ինստիտուտը բեմ չունի, եւ մենք պարտավոր էինք այդ բեմը տրամադրել երիտասրդներին, որովհետեւ Մհերն է այդպես ցանկացել: Ես էլ, Թամարն էլ շնոր­հակալ ենք թատերական գործիչների հոծ բազմությանը. որ մի քանի ժամում ստորագրեց այն նամակի տակ, որը պատասխան էր կաոավարությանը: Վերջինս՝ անտեղյակ մեր գործունեությանը, մեզ մեղադրում Էր, թե թատ­րոնի անվան տակ գբաղվում ենք այլ գործով:
Մեկ այլ նամակով դիմե­ցինք քաղաքապետարանին, կառավարությանը, որպեսզի շենքը մտցվի չսեփակւսնաշնորհվող շենքերի ցուցակը, ստանա պետական կարգավիճակ: Մենք նպատակ ունէինք բեմը տադանդավոր երիտասադներին տրամադրելուց բացի, ստեղծել նաեւ Մհեր Մկրտչյանի անվան ամենաամյա թատերական մրցանակ. որն ամեն տարի՝ նրա ծննդյան օրը տրվելու էր տարվա լավագույն թատերական նույթին: Ծրագիրը շատ պարզ ներկայացված էր, բայց տա­րօրինակ պատճառաբանություններով մեզ մերժեցին: Սակայն պետք է գիտակցել ամենակարեւորը. մեծ դերա­սանի հիշատակը պահպանելը մի քանի հոգու անձնա­կան հոգսը չպետք է լինի, այլ՝ պետության, ողջ ժողովրդի գործը:
Մենք ծրագիրը ներկայացրել ենք նոր իշիանություններին, դեռեւս պատաս­խան չենք ստացել, բայց կարծես թե նրանք էլ համակար­ծիք են մեզ: Շուտով կլուծվի նաեւ կարգավիճակի հարցը, ընթացող նորոգմանն էլ գուցե քաղաքապետարանը օգնի, եւ հույս ունենք, որ առաջիկայում թատրոնը կսկսի իր աշխատանքները:


ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Թատրոն կոչվածը մի­այն սովետական թատրոնի տեսակը չէ: Աշխարհում թատ­րոնի տեսակներ շատ կան, խոսքը, իհարկե, ժանրերի մասին չէ, այլ թատրոնարտադրության տեսակների... Կա թատրոն, որը թափառում եւ խաղում է վարձու սրահներում. կա թատրոն, որ մերի տեսակն է շենքը կա. եւ այդտեղ ուրիշ թատրոններ են մուտք գործում: Մհերը թատրո­նի այդ տեսակն էր ուգում, եւ նրա ստեղծած թատրոնն այնպիսին էր, որտեղ թատերախումբ չէր կարող լինել: Այնտեղ միայն կագմակերպչական կորիզ է պետք, որ կա. եւ բնավ ցանկալի չէ, որ գա մի գեղարվեստական ղեկա­վար՝ իր թատերախմբով եւ կարծրանա մնա: Ամեն նախագծի հետ նոր դերասան, նոր ռեժիսոր է անհրաժեշտ...
Մհեր Մկրտչյանը մի տուն է ստեղծել, որտեղ տաղանդավոր մարդիկ պիտի մտնեն. պիտի գործ անեն. պիտի լավ զգան իրենց, իսկ թե հետո ինչ կփնի՝ գործը, ժամանակը եւ ինքը՝ Մհերը ցույց կտա: Հսավատացնում եմ՝ նա կա. ինչպես որ բոլոր ան­մահները կան:

«Հայաստանի Հանրապետություն»ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ
Հայաստանի Հանրապետություն 
12.08.1998

 

Печать

Արտիստը՝ թախիծը սրտում:

Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այս տարի լրանում է նաև Գ. Սունդուկյանի անվան ակաղեմիական թատրոնի 80 և մեծն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի 70-ամյակները: Միջոցառումը դահլիճում մեկտեղել էր թատերասերների  ու Մ. Մկրտչյանի երկրպագուներին:
Մարդ, անհատականություն, կերպար, որ իր խաղով շատ ղերեր մարմնավորեց թե՝ կինոյում, թե թատրոնում, հեծանիվ ֊ երազող մանկահասակ երեխայից մինչև Վահրամ Փափազյանի բնորոշմամր «չոջւսխի աչքերով ծերունին», ում վարպետությունից ու խաղից, իր իսկ խոսքհրով ասած, «սաղ դալիճը խելռսվ ընկավ»:
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի  նախարար Ռոլանդ Շառոյանի խոսքերով, նա իրեն համարում Էր ամենաերջանիկ մարդը, ով հավատարիմ մնաց մայր թատրոնին:                              Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղագանչյանի բնորոշմամբ Մհեր Մկրտչյանը հայ ժողովրդի առեղծվածներից մեկն Է, ով աշխարհ եկավ այն ավելի բարի դարձնելու համար: Նա ապրեց ու արարեց ազատ, անկախ, շռայլ: Նրա մեջ բաբախեցին Շե­րամի կերտած «ջիգյարը», Շիրազի վառվող սիրտը, Մինասի պայծառ գույները:  Մհեր Մկրտչյանը եկավ ու իր ծիծաղով լցրեց հայ բեմը, խոսուն աչքե­րով հայ հանդիսատեսին տվեց իր վիշտը, ասելիքը և գնաց: Բեմում հին և նոր սունդուկյանցիները նրա պատրանքը ստեղծեցին, Կինոմատոգրաֆիստների միության կողմից հետամահու նվեր մատուցեցին, երգեցին նրա երգած երգերից, ցու­ցադրեցին հատվածներ այն կինոնկարներից, որոնցում հրաշա­լի դերեր Է մարնավորել Մհեր Մկրտչյանը: Մի քիչ Էլ կատակեցին ու թախծեցին: Ամենի մեջ գլխավոր գործող կերպարը Մհեր Մկրտչյանն Էր իր բարի ծիծաղով ու հմայքով, թատրոնի ու կյանքի հանդեպ անչափելի ու անսահ­ման սիրով:
Մհեր Մկրտչյանին կարոտում և սիրում Է հայ հանդիսատեսը: Նորերի մեջ նաև նրա կերպն Է փնտրում ու ինչ որ տեղ փորձում Է նմանեցնել ու երբեմն Էլ համեմատվել նրա հետ: Հիասթափվում Է, ոգևորվում ու հոգու խորքում անթեղված Է պահում սերը դեպի դերասանական բույլը, որ եկավ ու ծաղկեցրեց մայր թատրոնը և որոնց կենւորոնում իր «մշտադա­լար» ներկայությունն է վայելում և վայելելոլ Մեծն Մհեր Մկրտչյա­նը: ժողովուրդը հիշում Է նրան «Հայրիկ»-ից համեստ ու ամաչկոտ, «Հին օրերի երգ»-ից՝ հոգեխռով ու տխրադեմ, «Մեր մանկության տանգո»-ից գյումրեցու իրեն իսկ հարազատ կեր­պարի մեջ ու շատ ու շատ այլ դերերով, որոնց թվարկումը կա­րող Է անվերջ թվալ: Նրան նվիրված հոբելյանական միջոցառմանը հավաքվածները ազդարա­րեցին նաև, որ այսպիսով սկիզբ է դրվում նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 80-ամյա տարվա գարնանային թատերաշրջանի:

«Հայաստանի Հանրապետություն»Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»
ՈՒՐԲԱԹ, 29 ՄԱՐՏԻ 2002թ.

Վերածնված երազանք

Մհեր Մկրտչյան
«Մհեր Մկրտչյանի օրոք ծիածաններ էին կա­մարում, шրեւ էր լինում մայր թատրոնում, եւ ծա­փերն ամպրոպի պես ժայթում էին նրա կամարների տակ: Մհերը հայտնվում էր, դահլիճը  դղրդում էր ծափերի որոտից: Մհերը հայտնվում էր, մի ծով հմայք  էր գալիս...» (Սոս Սարգսյան):
Նա ստեղծեց իր թատրոնը և անվանեց այն «Արտիստական թատրոն»: Բեմադրեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» եւ երկար ընդմիջումից հետո բեմ բարձրացավ՝ խաղալու կարապի երգը:
Տասնմեկամյա լռությունից չհամրացած և Լինսի հիմնադրամի օգնությամբ վերսծնված՝ այժմ արդեն Մհեր Մկրտչյանի անվան «Արտիստական թատրոնը» հունիսի 10-ին՝ հրաշալի վերանորոգված շենքում ընդունեց իր առաջին հանդիսատեսին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանի բեմադրած Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սիրային նա­խատինք բազկաթոռին նստած ամուսնուն»՝ թատերաշրջանի սկիզբն ազդարարող պիեսը ազդարարեց վերածնունդը մկրտչյանական երազանքի:
Ըստ փոխտնօրեն Մարտին Հուրիխանյանի, թատրոնն իր կարեւրագույն խնդիրներից մեկը համարում է հանրապետության մշակութային կյանքին լիովին մասնակցելն ու նոր թափ հա­ղորդելը եւ ավելին, թատրոնը որոշել է շրջանա­յին հյոիրախաղերի ժամանակ ծանոթանալ տե­ղի խոստումնալից երիտասարդների հետ և հրավերի կարգով ներգրավվել նրանց թատրոնի նոր բեմադրությունների մեջ: Սա լինելու է մի թատ­րոն, որը շարունակելու է Վարդան Աճեմյսւնի եւ Արմեն Գուլակյանի աշխսւտանքը' խրախուսե­լով նորարարական քայլերի, նաեւ սխալվելու իրավունքը:
Նոր թատերաշրջանի բացման ընթացքում սպասվում են միայն պրեմիերաներ. հուլիսին հանդիսատեսը կարող է դիտել Ալբերտ Մկրտչյանի երկու նոր բեմադրությունները՝ Հենրիկ Հովհաննիսյանի՝ «Կույրը կամ երկու լումա» եւ Սամվել Խալաթյանի՝ «Վերջին ծաղրածուն»:

«Հայաստանի Հանրապետություն»Կարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»  
11.07.2004

Դարձյալ Մհեր Մկրտչյանի մասին:

«ՄԵծություններ կան, որոնց Աստված է տալիս, որ կարողանան իրենց մեջ կենտրոնացնԵլ իրենց ծննդավայրի, իրենց հող ու ջրի, բառ ու բանի, հոտի ու գույնի լավագույնը:   Մհերը նման երևութ էր»:

Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Մհեր ՄկտրչյանՆա  արտիստ էր, Հորա'ցիո
Մհեր Մկտրչյանը էն հազվադեպ դերասանն է, որի ստեղծած կերպարները խաղի ծնունդ չեն, նրանք Մհերի մեջ ապրող մարդիկ են, բոլորն էլ իր պես իրական, իր պես անհատ-անհատ: Ու դեռ ինչքան պիտի ծնվեին:
Պատահական էր Եղեռնից մազապուրծ՝ որբանոց ընկած վանեցի ու մշեցի «քուր ու ախպեր» Սանամի ու Մուշեղի ամուսնութունը: Շատ պատա­հական: Բայց օրինաչափ էր Մհերի ծնունդը որպես խորը, զգայուն արվեստագետի, մեջը նկարիչ ունեցող դերասանի: Հայրն Էլ նկարիչ չէր, բայց նկարում էր, իսկ նկարիչ դառնալու երազանք ունեցող եղբոր կար­ծիքով «Ֆքունզիկը շատ լավ էր նկարում»:
Ինքը դպրոց չէր ավարտել, ինքը Աստծուց տված խելոք Էր, «ապշելու զգայուն ու բացա­ռիկ խելոք», «տրամաբանության մեջ՝ հզոր»: Ալբերտ Մկրտչյանի բնութագրումները եղբոր չէ, արվեստագետի բնութագրումներ են, նույն կենսագրությունից ծնված արվեստագետի:
Եթե կենսագրության դուռը փակվել էր, ապա տաղանդի դուռը լայն, շատ լայն էր բացված Մհերի համար:
Եղբոր նկարահանած «Հին оրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը խիստ կենսագրական են: Եվ ճիշտ է, որ Սանամ մայրը փորձում էր բոլորից «վրեժխնդիր լինել» եւ իր գեշ, չսիրված երեխային ամենաշատն էր սիրում: Ու իր «դժբախտ տղի» կողքին երկրի պրեզիդենտն էլ լինէր, ճաշի մեջ եղած միակ մսի կտորը իր «առաջին փորը» պիտի ուտեր: Իսկ Մհերը բարի էր ի ծնե, գեշ ու մերժված երեխայի բարությամբ ու իր «ինքնուրույն» դժբախտությամբ: Քաշվում էր մարդկանցից, չէր վիճում, չէր կռվում, հեռանում էր: Ու բյուրեղապակու նման փշրվում էր ներսից: Ու էդպես էլ մնաց մինչեւ վերջ:
Ալբերտ Մկտրչյանի հետ ու­նեցած «թեմատիկ» զրույցից անգամ վեպ կարելի է գրել, որը կլինի հայի պատմություն: Եվ որից կծնվի տխրությունը որպես բնական վիճակ հոգու մեջ մշտապես ունեցող Մհեր Մկտրչյանը: Վայրկյանով ու տարերքով ապրող նրա էությունը: Մեծ էությունը: Իսկ օղու առաջին բաժակը խմել էր 17 տարեկանում, որ Շերենցն էր լցրել թե՝ «Դու տաղանդավոր տղա ես, իսկ բոլոր տաղանդնե­րը պիտի խմել իմանան»: Հենց էդ տարիքից սկիզբ առավ նրանց ընկերությունը:
Եղբայրների համար «դժ­բախտ ամուսնությունից» մայրն եր իրենցը: Հայրը մերժված էր ու «սիրուն» կնոջ մոտ, որ կինոյում Վարդուշ դարձավ: Եղբայրներն իրենց լուռ, նաիվ, անգրագետ ու «մաքուր» մորը դերասանական ունակություններով հայտնաբերեցին նրա մահվան շեմին, երբ 70-ամյա կինը անբուժելի հիվանդությամբ սկսեց կրկնօրինակել հարեւաններին: Կրկնօրինակեց փայլուն եւ եղբայր­ները ծիծաղից թավալվեցին հատակին:
Բարիթյունը իր մեջ էր ու դիմում էր «ամենամեծին»: Բարիությունը իսկական մեծերին է հատուկ: Ինքը պահանջ չունեցող տեսակ էր, բայց իրենից բոլորը պահանջում էին՝ հարազատները, ծանոթները, անծանոթները: «ժողովրդա­կան պատգամավորի» գործունեություն էր անում: Ինչ հարցով դիմում էին, հարցնում էր՝ ամենամեծը ո՞վ է: Այսինքն այդ հարցով զբաղվող ամենամե­ծը: Մի օր էլ դուռը բախեցին, ու մի կին ասաց. «Սանամ մայրիկին եմ ուզում»: Երբ ասացին, որ նա մահացել է, կինը չոքերին խփեց թե՝ «էրեխեքս անտեր մնացին» ու վշտից կծկվեց: Մհերը զարմա­ցած ներս հրավիրեց: Պարզվեց, որ նա չորս երեխաների հետ ապրում է վարձով եւ հիմա իրեն դուրս են անում, որովհե­տեւ չի կարողանամ վճարել: Իսկ Սանամ մայրիկը խոստսացել էր օգնել, որ ինքը տուն ունե­նա:
Ու իր համար անճար Մհերը օգնեց, որ այդ խեղճ ու կրակ կինը տան տեր դառնա: Ինքը մեծացել էր տեքստիլի թաղամասի «բոլոր սովածների մեջ ամենասոված» ընտանիքում, ինքն իր կյանքի դերը մուրալով էր սկսել, ել ամենադժվարը իր համար այդպես էլ մնաց իր՝ Մհեր Մկտրչյանի դերը, որի հա­ճար «մի կին չեղավ, որ վերնա­շապիկը լվանար, մի կին չեղավ, որ տաք ճաշ եփեր», ու մի կիճ չեղավ, որ դրսերից նրան ներս տաներ:
93-ի մութ Հայաստանի դեկտեմբերի 28-ի ցերեկը եղբոր՝ Ալբերտ Մկտրչյանի հետ պետք է գնային Շերենցի հուղարկավորմանը: Չկաչողացավ, իսկ երեկոյան 7-ի մոտ, իր կենսագրությունից հոգնած, իր ջերմացած ճակատագիրը հանձնեց պատմությանք:

«Հայաստանի Հանրապետություն»Լիլիթ ԵԳԱՆՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն» 
18.12.2002