Մհեր Մկրտչյանի հետմահու կյանքը կախված է մեզնից

Մհեր Մկրտչյանը մեզանում առաջինն էր, որը թողնելով Սունդուկյանի անվան թատ­րոնը, տարվեց մասնավոր թատրոն ստեղծելու գաղա­փարով: Նրա շուրջը խմբվեցին մի շարք համախոհներ, սակայն պետական օժանդակությունից զուրկ թատրո­նի գոյության համար, բնականաբար, գումար Էր անրաժեշտ:
Պատրաստելով «Դազարը գնում է պատե­րազմ»-ի մի թեթեւ տարբերակ Մհեր Մկրտչյանի խումբը հյուրախաղերի մեկնեց հանրապետության շրջաննե­րը, ձեոք բերեց ինչ-որ գու­մար, որով կարող էին սկսել աշխատանքը. Բնականաբար, նախ՝ անհրաժեշտ էր շենք գտնել: Երկար փնտրտուքից հետո վարպետի ուշադրությունն իր դասականությամբ գրավեց Խորենացի 18 (այն ժամանակ Մարքսի փողոց) շենքը: Բավական ժամանակ պահանջվեց, սակայն, այդ շենքում տեղավորված երկու հիմնարկները տեղափոխելու, շենքը նորոգելու եւ այլ կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Թատրոնը, այնուամենայնիվ ստեղծվեց, Մհեր Մկրտչյանն այն կոչեց Վարդան Աճեմյանի անվամբ, բայց երբ հետագայում Գյումրի թատրոնը կոչվեց նույն անվամբ, թյուրիմացություններից խուսափելու համար նոր թատրոնը անվանեցին Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն: Հինգ տարվա գործունեությունից հետո, երբ արդեն ավարտվել էր շենքի վարձակալության պայմանագրի ժամկետը, դա զուգադիպեց վարպետի մահվանը 1993-ին. որից հետո թատրոնի ղեկավարությունն անցավ նրա կնոջը դերասանուհի Թամար Հովհաննիսյանին: Ի՞նչ ճակատագիր ունեցավ թատրոնը հետագայում: Այս էր շարժա­ռիթը. որ հանդիպեցի օրերս Երեւանում գտնվող Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅՍՆԻ եւ ռեԺիսոր Արմեն ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հետ, ում Թամարը, ԱՄՆ մեկնելուց առաջ, վստահել է շենքի տնօրինությունը.


ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Մհերի համար այդ թատրոնը մի տուն էր, որտեղ տաղանդավոր մարդը կարող էր ազատ ելումուտ ունենալ: Նա թատրանն ստեղծեց այն արվեստագետների համար, ովքեր վտարվում են, իրենց տեղը չեն գտնում ուրիշ թատրոններում: Նա շատ էր տառապում իմ սերննդի ողբերգության համար: Կյանքն ինձ հետ կապելով առիթ ունեցավ մոտիկից տեսնելու այդ ողբերգությունը: Նրա աչքի առաջ մեր սերնդից ես էի՝ չիրագործված, չսպառված, ինչ-որ տեղ չկայա­ցած... Եւ ես միշտ վիճում էի նրա հետ, թե իրենց սերունդը կայացեԼ է, որովհետեւ ժամանակներն էին նպաստավոր, որովհետեւ իրենց մեծերը թուլ էին տվել.. Նա մի տեսակ մեղքի կոմպլեքս ուներ, թե մեր սերնդի առաջ նաեւ իրենք են մեղավոր. պետք է ինչ-որ բան անեն, պսարտք են այս սերնդին... Թատրոնի ստեղծումը կարծես թե այդ «ինչ-որ բանն էր», սակայն թատրոնը շատ կարճ ապրեց, ընդամենը հինգ տարի: Այդ թատրոնն ստեղծվեց այնպիսի ժամանակ, երբ ամեն ինչ քանդվում Էր: 1992 թվին մենք կարողացանք ներկայացում խաղալ «Հացագործին կի­նը», եւ դա մեր առաջին ու միակ ներկայացումն էր իր մասնակցությամբ: Միայն այն հանգամանքը, որ Մհեր Մկրտչյանն իր վերջին դերը խաղացել է այդ շենքում, այդ բեմի վրա, բավական է. որ շենքի վրայից այլեւս չջնջվի նրա անունը, չփոխվի շենքի գործունեության ուղ­ղությունը: Նա վերջին հինգ տարում ոչինչ չարեց որեւէ այլ տեղ, ոչ մի ֆիլմում չնկարվեց, ուտում էր այդ շենքում, քնում էր այդ շենքում, շատ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու.. Իր մահից հետո թատրոնում մնացինք ես, Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը, եւ բեմադրեցինք Թենեսի ՈՒիլյամսի «Ապակե գազանանոցը»: Միաժամանակ փոր­ձում էինք Շանթի «Կայսրը», որի բեմական մի հրաշալի տարբերակ էր պատրաստել Մհերը եւ շատ էր երազում իրականացած տեսնել: Ես հովանավորներ գտա շքեղ ձեևավորում արեցինք, շքեղ կոստյումներ պատվիրեցինք, որոնք մինչեւ հիմա էլ պահպանվում են: Ինքս էլ էի զարմանում, թե որտեղից էի այդ գումարները գտնում. երբ հովանավորչական համակարգը դեռ նոր Էր, եւ շատ դժվար էր որեւէ մեկին համո­զել. թե թատերական գործի մեջ կարելի է գումար ներդնել... Հետո դերասանները հեռացան, աշխատավարձ չկար: Ես մենակ մնացի, մի կողմից էլ որդիս էր օտար երկրում, եւ, որպես մայր, ես պարտավոր էի հասնել նրան: Սկսեցի դիմել իմ բոլոր ըն­կերներն, թե կկարողանա՞ն արդյոք ինձ հետ համագործակցել եւ պահել այդ շենքը, որպեսզի այն շարունա­կի մնալ որպես Մհեր Մկրտչյանի տուն: Ինձ համար սար­սափելի էր կորցնել Մհերի տունը (պայմանագրի ժամ կետն ավարտված էր, գումար­ներ չկային նոր խումբ հավաքելու. մյուս կողմից էլ ես պետք է գնայի այստեղից): Իմ այդ կանչին արձագանքեց թերեւս միայն Արմեն Մազմանյանը եւ 1996-ին մենք կնքեցինք շենքն իրեն հանձնելու պայմանագիրը:


ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ
- Մհերն ինձ հրավիրում Էր թատրոն, ես ասում է - Ի՝ վարպետ, կաս դու, կա քո թատրոնը, եւ այդտեղ նոր ռեժիսորը իր նոր գեղագիտությամբ ոչինչ անել չի կարող: Եւ երբ իր մահվանից հետո գնացի այնտեդ, նախ՝ այն պատճառով, որ կարողանամ պահել իր ստեղծած այդ թա­տերական տարածքը, որովհե­տեւ համոզված եմ, որ առաջիկա 50-100 տարվա ընթացքում Երեւանում այլեւս թա­տերական տարածք չի ստեղծվի, ոչ ոք կագինո ու ռեստորան չի քանդի եւ այդ տա­րածքի վրա դրամատիկական թատրոն կառուցի... Անհրա­ժեշտ Էր պահպանել ստեղծված թատրոնը, եւ հետո՝ չէի կարող համակերպվել, որ 20-րդ դարի երկրորդ կեսի միակ արտիստական մեծության անունով ընդամենը, ասենք, Չարբախում մի փողոց կոչվի: Պետք էր պահպանել նրա տունը, ուր վերջին տարիներին բառացիորեն ապրում Էր:
Թամարի հետ առաջին իսկ պահից անկեղծ եղանք եւ առաջնորդվեցինք մի սկզ­բունքով աշխարհում գոյություն ունեն տարբեր անուննե­րով hall-եր, ենթադրենք՝ Քարնեգի հոլ, Արամ Խաչատրյանի դահլիճ, բայց դա չի նշանակում, որ այնտեղ նվագում է միայն Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ նվագախումբը. կամ միայն Խաչատրյանի գործերն են կատարվում: Վարպետ նույնպես միանշանակ կարծիք ուներ դրա վերաբերյալ. նա կողմ էր ազատ թատրոնի գա­ղափարին:
Եւ այսօր ոչ ոք իրավունք չունի կամայականորեն ջնջել այդ պատմությունը, որն արդեն բացարձակ արժեք է: Իսկ դրա վտանգը կար, եւ ուզում եմ հավատալ, որ այսօր անցյալ է այդ վտանգը: Այսօր թատրոնում նորոգման աշխատանքներ են կատարվում, սակայն երբ թատ­րոնը գործում էր, գործում Էր Մհեր Մկրտչյանի երազած ազատ թատրոնը, որտեղ «Խաթաբալադա» բեմադրվեց (խաղացվեց, սակայն, Ստանիսլավսկու անվան թատրոնում), Լեւոն Իվանյանի «12 տարի անց» մենաներկայացումը, Համլետ Հովհաննիսյանի «Արտալռություն» էքսպերիմենտալ նախագիծը ներկայացվեց, բեմադրվեց թատերական ինստիտուտի մի դիպլոմային աշխատանք (Գոլդոնիի «Հյուրանոցի տի­րուհին»՝ Հրաչիկ Աշուղյանի բեմադրությամբ): Մեր թատե­րական ինստիտուտը բեմ չունի, եւ մենք պարտավոր էինք այդ բեմը տրամադրել երիտասրդներին, որովհետեւ Մհերն է այդպես ցանկացել: Ես էլ, Թամարն էլ շնոր­հակալ ենք թատերական գործիչների հոծ բազմությանը. որ մի քանի ժամում ստորագրեց այն նամակի տակ, որը պատասխան էր կաոավարությանը: Վերջինս՝ անտեղյակ մեր գործունեությանը, մեզ մեղադրում Էր, թե թատ­րոնի անվան տակ գբաղվում ենք այլ գործով:
Մեկ այլ նամակով դիմե­ցինք քաղաքապետարանին, կառավարությանը, որպեսզի շենքը մտցվի չսեփակւսնաշնորհվող շենքերի ցուցակը, ստանա պետական կարգավիճակ: Մենք նպատակ ունէինք բեմը տադանդավոր երիտասադներին տրամադրելուց բացի, ստեղծել նաեւ Մհեր Մկրտչյանի անվան ամենաամյա թատերական մրցանակ. որն ամեն տարի՝ նրա ծննդյան օրը տրվելու էր տարվա լավագույն թատերական նույթին: Ծրագիրը շատ պարզ ներկայացված էր, բայց տա­րօրինակ պատճառաբանություններով մեզ մերժեցին: Սակայն պետք է գիտակցել ամենակարեւորը. մեծ դերա­սանի հիշատակը պահպանելը մի քանի հոգու անձնա­կան հոգսը չպետք է լինի, այլ՝ պետության, ողջ ժողովրդի գործը:
Մենք ծրագիրը ներկայացրել ենք նոր իշիանություններին, դեռեւս պատաս­խան չենք ստացել, բայց կարծես թե նրանք էլ համակար­ծիք են մեզ: Շուտով կլուծվի նաեւ կարգավիճակի հարցը, ընթացող նորոգմանն էլ գուցե քաղաքապետարանը օգնի, եւ հույս ունենք, որ առաջիկայում թատրոնը կսկսի իր աշխատանքները:


ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Թատրոն կոչվածը մի­այն սովետական թատրոնի տեսակը չէ: Աշխարհում թատ­րոնի տեսակներ շատ կան, խոսքը, իհարկե, ժանրերի մասին չէ, այլ թատրոնարտադրության տեսակների... Կա թատրոն, որը թափառում եւ խաղում է վարձու սրահներում. կա թատրոն, որ մերի տեսակն է շենքը կա. եւ այդտեղ ուրիշ թատրոններ են մուտք գործում: Մհերը թատրո­նի այդ տեսակն էր ուգում, եւ նրա ստեղծած թատրոնն այնպիսին էր, որտեղ թատերախումբ չէր կարող լինել: Այնտեղ միայն կագմակերպչական կորիզ է պետք, որ կա. եւ բնավ ցանկալի չէ, որ գա մի գեղարվեստական ղեկա­վար՝ իր թատերախմբով եւ կարծրանա մնա: Ամեն նախագծի հետ նոր դերասան, նոր ռեժիսոր է անհրաժեշտ...
Մհեր Մկրտչյանը մի տուն է ստեղծել, որտեղ տաղանդավոր մարդիկ պիտի մտնեն. պիտի գործ անեն. պիտի լավ զգան իրենց, իսկ թե հետո ինչ կփնի՝ գործը, ժամանակը եւ ինքը՝ Մհերը ցույց կտա: Հսավատացնում եմ՝ նա կա. ինչպես որ բոլոր ան­մահները կան:

«Հայաստանի Հանրապետություն»ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ
Հայաստանի Հանրապետություն 
12.08.1998

 

Печать