"Frunzik Mkrtchyan: India Remembers Me" ● "Фрунзик Мкртчян - Индия помнит меня"

"Frunzik Mkrtchyan - India remambers Me" "Фрунзик Мкртчян - Индия меня помнит""Frunzik Mkrtchyan: India Remembers Me"
"Фрунзик Мкртчян - Индия помнит меня"

Продюсер - Давид Беджиташвили 
Сопродюсер - Рананджай Ананд
Режиссер - Отар Микеладзе
Сценари - Шушаник Саакян
Оператор - Ани Никабадзе
Музыка - Тиграна Мансуряна
Премьера - 14 августа 2021 кинотеатр "Москва" (Ереван)


Morning Talk Show about Documentary "Frunzik Mkrtchyan: India Remembers Me" on Armenian TV Channel

Печать

Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է քեզ

Մհեր Մկրտչյան«Տխուր աչքերով կոմիկ արտիստը», «թախիծը՝ հոգում, արվեստն՝ աչքերում մեծ արտիստը». Մհեր Մկրտչյանին շատերն են բնութագրել՝ փորձելով ամբողջացնել նրա արտիստական ամբողջ երանգապնակը, նրա բացառիկ տաղանդն ու վարպետությունը։ Բայց ոչ ոք ի զորու չէ բառերով, խոսքերով նկարագրել արվեստի  տիեզերական այն խորությունը, որն ամբարված է Մհեր Մկրտչյանի կերտած յուրաքանչյուր դերում, անգամ վայրկենական հայացքում ու շարժումներում։ Ժողովուրդն է ամենաբարձ ու ամենաճիշտ գնահատականը տվել՝ նրան անվանելով՝ մեր Ֆրունզը։ Ժողովուրդն այդ պարզ արտահայտությամբ Մհեր Մկրտչյանին ամբողջովին իրենն է դարձրել։ Եվ կոչումը, տիտղոսն այստեղ ամենևին էլ կարևոր չէ։ Մհեր Մկրտչյանը «Մեր Ֆրունզ»-ով արդեն իսկ վաստակել է բոլոր տիտղոսները, կոչումներն ու պարգևները։

Մհեր Մկրտչյանի համբավը դեռ սովետական տարիներին դուրս էր եկել ոչ միայն Սովետական Հայաստանի, այլև Սովետական Միության սահմաններից։ Նրա ինքնատիպ, անսովոր արտաքինը, արտիստական հզոր ներաշխարհը շատ ռեժիսորների է գրավել։ Ոչ հայկական կինեմատոգրաֆիայում Մհեր Մկրտչյանը մնայուն, արժեքավոր դերեր է կերտել՝ «Միմինո», «Կովկասի գերուհի», «Այբոլիտ -66», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Ունայնություն ունայնությանց»։«Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 4-ին ցուցադրվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով։ Ֆիլմի ռեժիսորը Օթար Միքելաձեն է։
«Մհեր Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը հատկանշվեց նաև Հայաստանի և Հնդկաստանի,  Հայաստանի և  Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյա հոբելյանով։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը խոսեց Մհեր Մկրտչյանի միջազգային համբավի ու այդ համատեքստում արտիստի ունեցած դերի մասին  Հայաստանի ու Վրաստանի, Հայաստանի ու Հնդկաստանի բարեկամական հարաբերությունների հաստատման գործընթացում։

«Ես այնքան ուրախ եմ, որ հայ-վրացական, հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշնավորվում է  Մհեր Մկրտչյանի ծննդյան օրով, որովհետև մեր արտիստական անցյալից միջազգային ամենաակտիվ շփումները կապված են հենց Մհեր Մկրտչյանի անվան հետ։  Ես տեսել եմ վավերագրական կադրեր, որտեղ Մհեր Մկրտչյանը խոսում է թատրոնի, դերասանական արվեստի մասին։ Ուղղակի զարմացել էի նրա մտքի նրբության, խորատեսության, նրա մտավոր կարողությունների վրա։ Մենք այս առումով այնքան էլ լավ չենք ճանաչում մեր արտիստին։ Ուրախ եմ, որ հերթական առիթն է՝ ցույց տալու Մհեր Մկրտչյանի արվեստի խորությունը, ստեղծարարությունը, շփումն այլ մշակույթների հետ, օտարազգի դերասանների ու ռեժիսորների  միջավյար մտնելու նրա  հաջողությունները»,- ֆիլմի ցուցադրման առիթով ասաց Արա Խզմալյանը։
Հաղպատում անց են կացվել կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի օրերը։ Ցուցադրվել են նրա ֆիլմերը։ Յուրի Երզնկյանի դուստրը՝ կինոգետ Անետա Երզնկյանն այդ առիթով հիշեց «Խաթաբալա» ֆիլմը, որտեղ Մհեր Մկրտչյանը մարմանավորում է խորամանկ Իսայու դերը։ «Ես առիթ ունեցա նորից նայելու «Խաթաբալան» ու կենտրոնանալու Մհեր Մկրտչյանի կերտած կերպարի վրա։ Վայրկյանների ընթացքում նա փոխվում է, կերպարը մի վիճակից մյուսն է անցնում այնքան արագ, դու էկրանից տեսնում ես նրա փոփոխվող միտքը, ներաշխարհը։ Ամեն անգամ կերպարի մի նոր երանգ եմ բացահայտում»,-ասաց Անետա Երզնկյանը։
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադարումից առաջ պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին պատմեց, թե ինչ նվիրումով ու սիրով են հնդիկ գործընկերների հետ փորձել ներկայացնել Մհեր Մկրտչյանին։ «Այս ֆիլմում մեր սերը, սիրտն ու հոգին ենք դրել, որպեսզի կարողանանք արտահայատել այն մեծ ակնածանքը, որ զգում ենք Ֆրունզիկ Մկրտչյանի նկատմամբ։ Մինչ այս ֆիլմը ստեղծելը, գիտեի, որ Մհեր Մկրտչյանին նվիրված շատ հաջողված ֆիլմեր են նկարվել։ Ես պետք է այնպես անեի, որ այս աշխատանքն ինչ-որ բանով տարբերվեր մյուսներից։ Եկա Երևան ու առաջին հերթին այցելեցի Ֆրունզիկի շիրմին։ Ուսումնասիրեցի նրա կյանքը, կինոն, բեմարվեստը, շատ կարդացի նրա մասին ու հարցուփորձ արեցի։ Ուսումանսիրեցի նաև նրա երկու դերերը հնդկական «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սիրո լեգենդ» ֆիլմերում։ Մեր ֆիմում ցույց ենք տվել, թե Մհեր Մկրտչյանը միջազգային մակարդակի ինչ հրաշալի դերասան է, որը ներկայացնում է իր երկիրը։ Նա Հայաստան անունը բարձրացնում է, նրա արվեստի միջոցով իր հայրենիքի հեղինակությունն է նաև աճում»,-նկատեց վրաց-հնդկական ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին։
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը բացառապես Մհեր Մկրտչյանի արվեստի մասին է. անձնական կյանքին անդրադարձ չկա։ Հեղինակների նպատակը եղել է միայն ու միայն արտիստին ներկայացնելը, նրա մարդկային, իրական կերպարի ու դերերի միջև զուգահեռներ անցկացնելը՝ ցույց տալով, որ կյանքում էլ Մհեր Մկտչյանը նույնքան բնական, անմիջական ու հարազատ է եղել, որքան ֆիլմերում։
«Այսօր հավաքվել ենք Մհեր Մկրտչյանի շուրջը, նա նորից միավորեց բոլորիս, որովհետև բարեկամասեր էր, ընկերասեր էր, կարող էր կամրջել տարբեր ազգերի ու բոլորի համար նույնքան հարազատ լինել։ Նա բարեկամության մարդ էր, սիրո մարդ էր։ Տեսեք, նա այսօր էլ ներկա է, նրա հոգին այստեղ է, որովհետև մենք բոլորս ժպտում ենք նրան հիշելիս ու լուսավոր ջերմություն է պատել մեզ հիմա»,-ֆիլմի ցուցադրման ու Մհեր Մկրտչյանի ծննդայն առիթով նշեց  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը  արտիստի հետ աշխատելու բազմաթիվ առիթներ է ունեցել։
Ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի մասին անչափ ջերոմ է խոսում Վախթանգ Կիկաբիձեն, որն ուղղակի փորձում է տասնամյակներ շարունակ իր ներսում կուտակած ջերմ զգացումներն արտահայտել իր վաղեմի ընկերոջ մասին, էկրանից փոխանցել իր ապրածը, տեսածն ու ընկալածը։
«Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում ցուցադրված էին  հնդկական «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Լեգենդ սիրո մասին» ֆիլմերից բացառիկ լուսանկարներ։ 1979 թվականին ԽՍՀՄ-ն ու Հնդկաստանը նկարահանեցին «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմը, որը ուզբեկ Լատիֆ Ֆեյզիևի և հնդիկ Ումեշ Մեխրայի առաջին համատեղ ֆիլմն էր։  Մհեր Մկրտչյանն այնտեղ մարմնավորում է Մուստաֆային։ Մեխրայի ու Ֆեյզիևի  համատեղ երկրորդ ֆիլմը  1984-ին է նկարահանվել՝  «Լեգենդ սիրո մասին»,  որտեղ դարձյալ խաղում է Մհեր Մկրտչյանը՝ մարմնավորելով Բարմանդուին։

«Ալի Բաբան և 40 ավազակները» 1980 թվականին ԽՍՀՄ կինովարձույթում 5 պահանջված ֆիլմերից մեկն էր, որը դիտել է 53 միլիոն մարդ։ Ֆիլմում խաղում են հնդիկ հայտնի դերասաններ Դհարմենդրան և Հեմա Մալինին, ինչպես նաև Ռոլան Բիկովը։

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ
5 Հուլիս 2022