Կինոերեկո «Է՜ն ուրիշ Ֆռունզիկը»


Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահում» հավաքվածները երկար ժամանակ չէին շտապում կինոսրահ՝ դիտելու Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի «Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՌՈՒՆԶԻԿԸ» ֆիլմը, որովհետև բոլորն էլ բազմաթիվ հուշեր ու պատմություններ ունեին կապված Մեծ Արտիստի հետ, իսկ ջերմ միջավայրը նպաստում էր, որպեսզի այդ հուշերն ու պատմությունները պատմվեն նորից ու նորից:
Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի «Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՌՈՒՆԶԻԿԸ» ֆիլմի դիտումը կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում մի յուրահատուկ տուրք էր Մեծ Արտիստի հիշատակին, որը կյանքին հրաժեշտ տվեց 1993-ի դեկտեմբերյան ցուրտ օրը՝ թողնելով ահռելի մշակութային ժառանգություն, հիշողություններ ու մարդկային իր տեսակի մասին անվերջանալի հուշեր ու պատմություններ:
Մինչ ֆիլմի դիտումը կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը և ռեժիսոր Շուշանիկ Սահակյանը խոսեցին ֆիլմի ստեղծման բարդ ու հետաքրքրական պատմությունից, ֆիլմի անցած ճանապարհից և, իհարկե Մհեր Մկրտչյան Մեծ Արտիստից, որի կյանքն ու ստեղծագործություննէլ հենց ֆիլմի հիմքում է:
Իսկ ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահում» երկար շարունակվեց խոսքուզրույցը, հուշերի բազմաթիվ դրվագներ ներկայացվեցին, որոնք էլ շատ յուրահատուկ կերպով լրացրեցին պատումը Մեծ Արտիստի մասին:
Երեկոյին ներկա էր նաև անվանի բժիշկ, վիրաբույժ, երջանկահիշատակ Համլետ Թամազյանի դուստրը՝ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, որը բացառիկ հիշողություններ պատմեց Մհեր Մկրտչյանի կյանքի այն օրերից, որոնք կապված էին նրա կենաց-մահու պայքարի հետ և որտեղ կրկին երևաց Մեծ Արտիստի մարդկային տեսակն ու կերպը:
Այս երեկոն երկար կմնա մասնակիցների հիշողություններում:

Կինեմատոգրաֆիստների միություն FB էջից


«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի.կինոդիտում

Free Joomla Lightbox Gallery

Печать

Փաստորեն վիզան Ֆրունզիկն էր

Фрунзик Мкртчян Ռեժիսոր, հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի օրերս կայացած դիտմանը պատմում է՝ երբ տարիներ առաջ Մհեր Մկրտչյանն իրեն Հայաստան էր կանչել, Խորհրդային Հայաստանի սահմանն անցնելիս որոշ խնդիրներ էին առաջացել, քանի որ նա ծնվել էր Թուրքիայում, ֆրանսիաբնակ էր։ Պատմում է, որ ցույց տալով Մհեր Մկրտչյանի և իր լուսանկարը, թույլատրել են մուտք գործել Հայաստան։
Րաֆֆին կատակում է․ «Փաստորեն վիզան Ֆրունզիկն էր»։ «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» Ֆիլմի դիտումը կայացավ Կինոյի տան փոքր կինոսրահում։ Ֆիլմի հեղինակներն են Շուշանիկ Սահակյանը և Հովհաննես Պապիկյանը։
Լուսինե Թամազյանն էլ  ներկայացրեց, թե ինչպես է իր հայրը՝ Համլետ Թամրազյանը փրկել սիրելի դերասանի՝ Մհեր Մկրտչյանի կյանքը:
Ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը նշում է, որ 2010 թվականից մինչ այսօր ֆիլմի 12 տարբերակ է ստեղծվել։ Հանդիսատեսին ներկայացվեց 47 րոպե տևողությամբ ֆիլմի վերջին, նոր տարբերակը։
«Սկզբում պատրաստեցինք 19 րոպեանոց տարբերակը, որը մասնակցեց WEBԾիրան փառատոնին և խրախուսական մրցանակ ստացավ։ Ֆիլմը պատրաստելիս բացառել ենք այլ մարդկանց կարծիքներ, որպեսզի մեզ համար կարողանանք ամբողջացնել Ֆրունզիկ Մկրտչյան անհատի դիմագիծը։ Այստեղ հենց ինքն է պատմում դերը պատրաստելու իր մոտեցման, իր առանձնահատկությունների, իր ոգևորությունների մասին։ Սա մի հսկայական դասախոսություն է ռեժիսորների և սկսնակ դերասանների համար»,- պատմում է հեղինակն ու ավելացնում,- Մհեր Մկրտչյան թեման անսահման է, և Ֆրունզիկ Մկրտչյան երևույթը տիեզերքի պես անվերծանելի»։

aravot logoԳայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ
23.12.2018 
https://www.aravot.am/2018/12/23/1004105/