Маргарита Мурадян о Фрунзике Мкртчяна

Սատանան ասում է՝ մեծ դերասան դարձիր

Маргарита МурадянԵրբ ւոալիս են Ֆրունզիկ Մկրտչյան անունը, իմ աչքի առաջ միանգամից պատկերվում են բազմաթիվ կերպար­ներ։ Այդ արտաքինով, այդ անհամաչափ դիմագծերով ինչպե՞ս էր մտածել դերասան դառնալ։ Եվ իրականում ինչքա՜ն «շատ» դերասան էր։ Ֆրունզը նոր էր եկել Գ. Սունդուկյանի անվան թատրոն, դեռ երիտասարդ, սակայն արդեն վարպետ էր։ Մեծերի, տարիքավորների դերեր էր խաղամ։ Մեծերի պես փոխարինում էր մեծ դերասաններին։ Բայց մեծամիտ չէր, շատ համեստ էր, շատ զուսպ։ Տեսնես՝ ինչ բնազդ ուներ, որ այդպես լավ կերպարանափոխվում էր, փոքրիկ դերերում էլ դառնում էր շատ նշանակելի։ Խաղում էինք «Նույն հարկի տակ» պիեսը, որտեղ ինքը փոքրիկ, համարյա անխոս դեր ուներ։ Ես էլ խաղում էի զլխավոր հերոսուհու դերը։ Երկուսս էլ ստացանք մրցանակ՝ լավազույն դերակատարումների համար։
Фрунзик Мкртчян и Маргарита МурадянՖրունզիկին միշտ հիշում եմ ուրախ, անեկդոտ պատմելիս։ Բայց ինքը տխուր մարդ էր։ Մի օր իմացանք, որ թոքախտով հիվանդացել է։ Նրան սնունդ էր պետք, բուժում։ Բայց մի անգամ ես չտեսա, որ նա օզնություն խնդրի։ Պայծառ տղա էր։
Ֆրունզը ճանաչված էր ամենուր։ Խորհրդային Միության բոլոր երկրներում նրա մասին հոդվածներ էին գրում, գրքեր էին տպագրում, իր նկարներով պայուսակներ էին արտադրում։ ժողովուրդը նրան աստվածացնում էր։ Ես իր հետ խաղացել եմ «Սրտի արատ» պիեսում։ Այդ ի՜նչ էր անում։ Բոլոր դերասանները, աշխատողները, անգամ մեր Աճեմյանը հավաքվում էին կուլիսներում, նայում։ Օրական մի բան էր հնարում։ Քարացած դե­րասան չէր, երևակայությունը միշտ գործում էր։
Вардуи ВардересянԼենինականում, երբ Ֆրունզիկը նոր-նոր ստուդիայում էր սովորում, սիրահարվել էր երիտա­սարդ դերասանուհիներից մեկին։ Անընդհատ գնում էր նրանց տան մոտ, ուզում էր տեսնել։ Մի օր էլ այդ դերասանուհու մայրը պատուհանը բա­ցում է ևասում.
—  Գնա, գնա այստեդից։ Իմ աղջիկը պետք է մեծ դերասանուհի դառնա։ Նա քեզ համապա­տասխան չէ։
Մհերն էլ, որ ընկերոջ հետ կանգնած էր, շուռէ գալիս, թե.
—Սատանան ասում է՝ մեծ դերասան դարձիր։ Իրոք, նա դարձավ մեծ դերասան։

Մարգո Մուրադյան
ՀՀ Ժողովրդական աոտիստուհի

Печать