Масис Григорян
Եթե դերասան չդառնար, անվանի նկարիչ կդառնար
Ես Մհերին ճանաչել եմ շատ վաղուց՝ դեռ Լենինականում։ Հավաքվում էինք՝ սկսնակ դերասաններ, նկարիչներ, ովքեր շատ թե քիչ արվեստ էին սիրում, զրուցում էինք, վիճում, ուզում էինք նմանվել մեծերին։ Բաճկոնի նման մի սև բան էր վրան գցել, ինքն էլ ամբողջ օրը արևի տակ կանգնած սևացել էր։ Մի խոսքով, շատ անհրապույր տեսք ուներ։ Թատրոնի դիմաց կանգնած էինք, մեկ էլ հանկարծ Վահրամ Փափազյանը եկավ։ Մոտեցավ Ֆրունզին և զարմացած հարցրեց.
— Մանչս, դուն ո՞վ ես։
— Այստեղի բնակիչ եմ, Վարպետ։ Թատրոնն էլ շատ եմ սիրում։ Ուզում եմ դերասան դառնալ։
— Ի՞նչ կուզեիր խաղալ։
— Օթելլո։
— Մանչս, ամեն սև բան Օթելլո չէ։
Արդեն, երբ Երևանում ուսանող էինք, հանրակացարանում միասին էինք ապրում։ Խեղճ սպաներ էինք, ոչինչ չէինք տեսել։ Առաջին անգամ որ տրամվայ տեսանք, զարմացանք, թե դա ինչ բան է, գնա՞ցք է, ինչ է։ Ինքը դասերին առանձնապես ոգևորված չէր հաճախում, որովհետև իր մեջ կար այն ամենը, ինչ պետք է արտիստին։
Առավոտյան վեր էինք կենում, որ գնանք ինստիտուտ։ Փող չունեինք։ Նստում էինք տրոլեյբոա (իրեն արդեն շատ թե քիչ ճանաչում էին), տոմսավաճառը գալիս էր, ասում.
— Ձեր տոմսերը։ Ֆրունզն էլ ասում էր.
— Իրենք ինձ հետ են։
— Տոմսավաճառը թողնում գնում էր։
Եթե դերասան չուզենար դառնալ, նա անվանի նկարիչ կդառնար։ Մինչև ինչ-որ դեր խաղալը նկարում էր, պատկերում էր իր կերպարը։
Աճեմյանը հրաշալի նկարում էր։ Իր տղան՝ Վահագնը, իմ ուսանողն էր։ Շատ շնորհքով տղա էր։ Նա էլ էր լավ նկարում։
Ֆրունզը թոքախտով հիվանդ էր։ Այն ժամանակ մենք բոլորս հանրակացարանում էինք ապրում։ Նա այնքան զգայուն էր, ուշադիր։ Ամեն ինչ առանձնացնում էր, որ չվարակվենք։ Իսկ երբ գնում էր ստուգվելու, ասում էր. «Եկեք միասին գնանք, դուք էլ ստուգվեք»։ Անչափ հոգատար էր։ Պարգ, միամիտ մարդ էր։ Երեխան էլ կարող էր նրան խաբել։ Ինքնաբուխ արվեստագետ էր, նվիրկած ընկեր։
Մասիս Գրիգորյան
ՀՀ Ժողովրդական նկարիչ