ԱՊՐԻԼԻ 16-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐՆ Է
-Անցյալ տարի որոշել էինք կինոյի օրը, , առաջին անգամ մեծ շուքով նշել, այն էլ , ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ... Աշխարհում կորոնովիրուս հայտնվեց , իսկ այս տարի էլ հետպատերազմյան անկումային տրամադրությունները...
Սա իմիջիայլոց...
Երբ խոսք է բացվում, թե այսօր իվերջո խաղարկային կինո ունենք թե ոչ, հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ. ,, Ունենք, սակայն այդ կինոն խմորումների մեջ է, ինքն իրեն վերագտնելու մեջ է..,,: Խնդիրներ, պրոբլեմներ որքա՜ն ուզեք, ինչպես մյուս բոլոր բնագավառներում...Իսկ եթե մեծ հաշվով, կինոն հարուստ երկրի գործ է:
Սակայն, այսօր կինոյին հատկացված սուղ միջոցներն անգամ ՝ մեզանից կրկնակի աշխատանք, եռանդ ու պատասխանատվություն է պահանջում:
Իսկ ՀՀ-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞վ եք բացատրում Հայկինոյում նկարահանված հին շրջանի ֆիլմերի հաջողությունը, որոնք այսօր էլ հաճույքով դիտում ենք հեռուստատեսությամբ, կարող եմ ասել, որ առիթ լինելու դեպքում, ես նույնպես հաճույքով եմ դիտում...
Այստեղ խնդիրն արդեն իսկ, համակարգային է: Սրա խորքային վերլուծությունը առանձին խնդրո առարկա է...Սակայն եթե հակիրճ, ժամանակին կինոն ամբողջովին ֆինանսավորում էր պետության կողմից:Մշակված էր այնպիսի մի համակարգ, որտեղ սկսած սցենարիստի, օպերատորի,ռեժիսորի և մյուս մասնագետների ուսումնական ընթացքից միչև պրակտիկա ու արտադրություն, պետության պատասխանատվության ոլորտում էր:
Հարց.. Կար , արդյո՞ք , գրաքննություն, այո,իհարկե կ կար...
Սակայն այսօր մի շատ ավելի վատ գրաքննություն կա, որին ես անվանում եմ, ֆինանսական գրաքննություն :
Տեսեք, Խորհրդային գրաքննության պայմաններում, քանի որ կինոյի օրը մոտենում է, շեշտենք նաև ստեղծագործողների անուններ՝ կինոռեժիսորներ Համո Բեկնազարյանի, « Նամուս » , « Շորն ու Շորշորը » , «Պեպո », «Դավիթ Բեկ » , Ամասի Մարտիրոսյանի « Մեքսիկական դիպլոմանտներ » ,,Գիքոր,, , Արտաշես Հայ-Արտյանի « Հյուսիսային ծիածան » , ,« Պատվի համար » , Մոկո Հակոբյանի, « Ոսկե ցլիկ,, Ստեփան Կևորկովի և Էրազմ Մելիք- Քարամյանի Կամոյին նվիրված ֆիլմերը,Գրիգորի Մելիք Ավագյանի, «Ինչու՞ է աղմկում գետը » , Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի
«Առաջին սիրո երգը » Չմոռանանք վերջինիս « Խաթաբալա »-ն , Հենրիկ Մալյանի «Եռանկյունին » , « Մենք ենք մեր սարերը », « Նահապետ » «Կտոր մը երկինք,, , Ֆրունզե Դովլաթյանի, « Բարև ես եմ » , « Երկունք » , « Երևանյան օրերի խրոնիկա » , Հենիկ Մարգարյանի և Հենրիկ Մալյանի « Նվագախմբի տղաները » Արման Մանարյանի « Կարինե » , « Տժվժիկ » Սերգեյ Փարաջանովի « Նռան գույնը » Էդմոնդ Քեոսայանի « Տղամարդիկ » , Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան » , « Տերը » , Առնոլդ Աղաբաբովի « Որտեղ էիր մարդ Աստծո » Դմիտրի Կեսայանցի « Տերն ու ծառան » , « Ավդոյի մեքենան » , Ալբերտ Մկրտչյանի « Հին օրերի երգը » , « Մեր մանկության տանգոն » Ներսես Հովհաննիսյանի « Երջանկության մեխանիկան » Աղասի Այվազյանի, « Լիրիկական երթ » Գենադի Մելքոնյանի « Թթենին » , Էռնեստ Մարտիրոսյանի «Ատամնաբույժն արևելյան » , կարելի է թվարկումը երկար շարունակել, սակայն պատկերացում կազմելու համար այսքանն էլ բավական է: Այստեղ տեղին է նշել, որ 90-ակններից սկսած, կարծում եմ մեր խաղարկային կինոյի տեսակը փոխվեց: Կինոն իր հնամենի ճանապարհից շեղվեց : Ֆիլմեր,իահարկե, ստեղծվեցին , նույնիկ քանակապես ավելին, սակայն ասելիքի առումով չունեցան այն ճանաչելիությունն ու դիտարժանությունը, ինչպիսին նշածս ֆիլմերն են:
Այդ ամենն իր մեջ կրում է և՜ օբյեկտիվ և ՜սուբյեկտիվ պատճառներ:
Սա արդեն մեկնաբանության, բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում :
Իհարկե, այս շարքից չի կարելի առանձնացնել Հայկական վավերագրական, կինոնկարների հեղինակներին՝ Արտավազդ Փելեշյան, Արա Վահունի, Ռուբեն Գևորգյանց, Հարություն Խաչատրյան և էլի մի քանիսը, ովքեր պահպանելով Հայկական ազգային կինոյի ավանդույթները, իրենց յուրահատուկ ձեռագրով , ստեղծեցին ժամանակին համահունչ մի շարք արժեքավոր գործեր:
Կինոն երկրի հայելին է...Ամեն ինչ պետք է անել, որ այդ հայելին, որքան հնարավոր է, գեղեցիկի անդրադարձը դառնա... Դրա համար արվեստում , հատկապես կինոյում սևի ու սպիտկի ցեցը պիտի իսպառ բացակայի...Թե չէ արվեստի պատմությունում չարության ու նախանձի պակասություն չկա ... Բոլոր ժամանակներում այն եղել է և էլի կլինի...
Կարևորը ՝ մենք ինքներս մոռացության չտանք, որ ԿԻՆՈՆ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՅԵԼԻՆ Է..
Ռոբերտ Մաթոսյան
2.04.2021
FB էջից