Նիկոլայ Ծատուրյան

Նիկոլայ ԾատուրյանՀայ բեմի մեծանուն արտիստն այսօր կդառնար 83 տարեկան: Թատերարվեստն ու հայ կինոն հիրավի նորանոր թռիչքներ կունենար, եթե Ֆրունզիկ Մկրտչյանը այսօր լիներ թատրոնում եւ ուրախ-տխուր մարդու իր հոգեկերտվածքով շարունակեր մարմնավորել նոր դերեր: Սակայն այսօր չկան միայն նոր դերերը, իսկ Ֆրունզն ամենուր է՝ կինոյում, թատրոնում, մեր կողքին ու մեզ հետ:
«Զարամանալի բնածին տաղանդ ուներ: Օրինակ, մարդիկ կան, որ շատ են կարդում, շատ են հետաքրքրվում, հավաքում են իրենց մեջ ամեն ինչը, որպեսզի կարողանան ստեղծագործել:Մհերն այդպիսին չէր, Մհերը բնությունից էր օժտված: Ես չէի ասի, որ նա շատ էր կարդում, ես չեի ասի, որ նա քաջատեղյակ էր ամեն ինչից, բայց տարօրինակ բնական զգացողություն ուներ, իր մտածողությունը նման չէր բոլորի մտածողությանը, ծուռ էր մտածում եւ հետաքրքիր էր մտածում»,- Մհեր Մկրտչյանի մասին հիշողություններով անկեղծանում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Իրար հաջորդելով կենդանանում են հիշողության պատառիկները՝ կինո, թատրոն, ընտանիք զուգահեռներով՝ միշտ եւ անընդհատ արտիստի ողբերգական ու կոմիկական «ես»-երի համատեղման պատկերներով:
Հանրությանն ավելի շատ ֆիլմերից հայտնի դերասանը Սունդուկյանի թատրոնի երկարամյա ռեժիսորի հուշերում նախեւառաջ  թատրոնում խաղացած դերերն են.«Հիշում եմ, թե ինչպես նա Սունդուկյան թատրոնում «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ Մերկուցիո էր խաղում: Ներկայացման ամենահետաքրքիր կերպարն էր: Եթե մենակ ինքն էլ խաղար, առանց Ռոմեո-Ջուլիետի, երեւի ներկայացումն էլի կկայանար»:
Ն.Ծատուրյանը հիշում է՝ Հրաչյա Ներսիսյանի կատարյալ խաղից հետո Պաղտասար Աղբար խաղալիս էլ, ինչն անչափ բարդ էր, Մհեր Մկրտչյանը նոր ուղիով է գնացել, իր մեկնաբանությամբ՝ չկրկնելով եւ շատ հետաքրքիր կերպար ստեղծելով: «Հացթուխի կինը» ներկայացման բեմադրիչը, Մհեր Մկրտչյանի ցանկությամբ Ն.Ծատուրյանն է  դառնում.«Փորձերը սկսել էինք սեղանի շուրջ: Եւ ինչն էր հետաքրքիր: Մհեր Մկրտչյան մարդը երեխա էր դարձել, ինչ որ ասում էի՝ «Եղավ, հասկացա» արձագանքում էր: Այ, սա է մեծությունը, երբ ինքը չի միջամտում, չի գոռոզանում: Բայց հետո այնպես  պատահեց, որ Ֆրունզը գնաց, հեռացավ թատրոնից, եւ երբ իր Արտիստական թատրոնը ստեղծեց, ինձ անընդհատ կանչում էր փորձերին, ես էլ պարզ է, գնում էի, խորհուրդներ էի տալիս: Արդեն հիվանդ էր, հյուծված, բայց հենց բեմ էր բարձրանում, ամեն ինչ մոռացվում էր, եւ տեսնում էիր ստեղծագործող դերասանին, հզոր դերասանին»:

Фрунзик Мкртчян и Николай ЦатурянՖիլմերում կերտած դերերի մասին շատ չխոսելով՝ Ն.Ծատուրյանն այնուամենայնիվ հիշեց «Միմինոն» ու ֆիլմի բեմադրիչին՝ Գեորգի Դանելյային, ում կուրսում է եղել Մոսկվայում ուսանելու տարիներին.«Մի անգամ հարցրեցի՝ Գեորգի Նիկալաեւիչ, «Միմինոն» որ նկարում եք, գո՞հ եք Ֆրունզից, ասաց՝ չէ: Ասի՝ ինչու՞,  պատասխանում է՝ «Այնպիսի բաներ էր մտածում ու նկարվում, որ հետո ստիպված կեսից ավելը թափեցի»: Հարցնում եմ՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ «Որ մյուս դերակատարը մի քիչ երեւար: Եթե ես դրանք թողնեի, Կիկաբիձեն շատ կխեղճանար»:Հիշողությունները կենդանություն են առնում մեկը մյուսին հաջորդելով, իրար հետեւից ու մարմնավորվում Ն.Ծատուրյանի՝ Ֆրունզին նմանակելու բացառիկ շնորհով, ձայնային նույն ելեւէջումներով՝ տպավորություն ստեղծելով, թե հենց այդ պահին կողքիդ մեծանուն արտիստն է: «Կարոտս եմ առնում»,- Ֆրունզի «ձայինին» հաջորդում է Ն.Ծատուրյանի բացատրությունը:
«Մի անգամ ինձ տեսավ, արդեն իրա թատրոնում էր: Ասի՝ Ֆրունզ, իմ ներկայացումն է  Սունդուկյանում, կգաս,  չէ՞: «Կգամ, կնայեմ, չեմ հավանի». ամեն ինչ չհավանելու հայկական սովորույթի օրինակով կատակել է Ֆրունզը:

Մհեր ՄկրտչյանՆ.Ծատուրյանը պատմում է նաեւ հուշեր ընտանեկան կյանքի ուրախ ու զավեշտալի պատկերներով.«Ֆրունզը չէր կարող տան կին առներ՝ եփող-թափող, կինն անպայման «խելառ» պիտի լիներ, որովհետեւ ինքն էլ էր խելառ»: Մի օր ձուկ է առնում, գալիս  է տուն, կինը՝ Թամարը,  քրոջ տանն է  լինում, զանգում, հարցնում է՝ «Թամար, ձուկը ինչքա՞ն պիտի եփվի», ասում է՝ «Դիր, հենց որ աչքերը դուրս կգան, ուրեմն՝ եփել է»: 45 րոպե հետո զանգում է, թե դուրս չի գալիս աչքերը, դեռ ինքա՞ն պիտի եփվի: Թամարը թե՝ սպասի, էլի, պիտի դուրս գա: Մի կես ժամ հետո նորից է զանգում, ասում՝ աչքերը դուրս չեն գալիս: Թամարը վեր է կենում, գալիս է տուն, բացում կաթսայի կափարիչն ու ասում.«Այ տղա, առանց գլխի են էս ձկները»»:
Կյանքն հումորով ապրելու ու ողբերգականը կոմիկականին շաղախելու վարպետությունը Մհեր Մկրտչյան արտիստի մոտ ստացվել է առանց որեւէ դժվարության: Ամենաբարդ թվացող իրավիճակում դիմացինին ժպիտ պարգեւելու մկրտչյանական  ֆենոմենն այսօր էլ շարունակում է մնալ անգերազանցելի:
 

«Մի անգամ փորձից հետո Ֆրունզն ասաց՝ արի գնանք խաշ ուտենք: Գնացինք: Խաշը կերավ, լավ խմել էր: Ասի՝ Ֆրունզ, արի մի հատ տաքսի կանչենք, դրանով գնա: էս մեքենան թող էստեղ մնա: Ասաց՝ «արի,  ի՞նչ է եղել, ո՞վ է խմած»: Վերջը նստեցինք, ես էլ ձեռքս դրել եմ ղեկին, որ հանկարծ չտանի, խփի պատերին: Հենց դուրս եկանք, ասի ձախ չի կարելի թեքվել, ինքը թեքվեց, գային կանգնեցրեց: Պատուհանները փայլփլում էին, չտեսան ով է, մոտեցան թե՝ էստեղ չի կարելի, հետո տեսան Ֆրունզին՝ «Վայ, բարեւ Ձեզ: Ախր, Ձեր կյանքն ինչո՞ւ եք վտանգում, էստեղ չի կարելի ձախ»: Ասաց՝ ջհանդամ լինի իմ կյանքը: Քեզ տեսա, ըսի գամ, բարեւեմ»:
Բեմական հաջողություններն իրական կյանքում անհամատեղելի էին: Անձնականում ամեն ինչ դժվար էր, բարդ ու ողբերգական: Անձնական անհաջողությունները քողարկվում էին ստեղծագործական վերելքներով, իսկ այդ ամենի վկան միայն արտիստի խոշոր ու թախծախառն աչքերն էին:
«Ներքին ինչ-որ կապ կար իմ ու իրա մեջ, չեմ հասկանում թե ինչ, բայց ինչ-որ մտերմություն կար, իրար տեսնելու, իրար հետ շփվելու տարօրինակ պահանջ կար: Երեւի նրանից է, որ ամեն ինչի մեջ, անգամ ողբերգականի, ես փնտրում, տեսնում եմ կոմիկականը, նույնը Ֆրունզն էր: Այն վատ ժամանակներն էին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում Ադրբեջան-Ղարաբաղ հարցն էր քննարկվում, մենք էլ հավաքվել էին իրա թատրոնում, հեռուստացույցով նայում ենք: Սոսը դուրս եկավ բեմ, խոսեց, նայեցինք, լսեցինք, վերջացավ,  Ֆրունզն ասաց.«Ապուշ մարդիկ են էս ադրբեջանցիները, Սոսը ուզում է, ընչի չեն տալիս, շատ վատ մարդիկ են էդ ադրբեջանցիները, Սոսն ասում է  հողերը մերն են, ասում են՝ չէ»: Հետո խոսեց Հենրիկ Իգիթյանը. «Ի՞նքն ինչ է  ուզում»: «Լավ էլի, Ֆրունզ,- նախատեց Թամարը,- ուզում է, որ հողերը մեզ տան»: «Էլի չե՞ն տալիս, արա…»: Հետո խոսեց Սերգեյ Համբարձումյանը, ասեց՝ նայեք, հողերը կտան, Համբարձումյանն է խոսում»: Իսկ այդ ընթացքում անընդհատ ցույց էին տալիս Խորեն Աբրահամյանին, որ նստած էր դահլիճում, ասաց՝ «Խորիկը, Խորիկը»…բայց Խորիկը այդպես էլ չխոսեց: Որ վերջացավ, ասաց՝ «Իյաաա, չհասկացա, Խորիկն ընչի՞ էր գնացել, հասել, Մոսկվա, Երեւանից տելեվիզրով լավ էլ երեւում էր ամեն ինչ»: Այն ժամանակ, երբ բոլորը կարմրած աչքերով գոռում էին «Միացում», «Ղարաբաղը մերն է», ինքը հարցին այս տեսանկյունից էր նայում:
Նույնը ինձ մոտ էր: Երբ ես մի անգամ գնացի միտինգի, ես չեմ գնում առհասարակ, ինձ էլ Արման Մանարյանն էր տարել, կարմրած աչքերով մարդիկ գոռում էին՝ «Ղարաբաղը մերն է»: Ես որ տեսա խելագարված մարդկանց աչքերը, ու հենց լռեցին, ձեռքս բարձրացրեցի, կատակով ասացի՝ «Զանգեզուրը չենք տա»: Ու տեսա մարդիկ շուռ եկան, ու ասին՝ իիիի՞նչ: Արմանն ասաց՝ «Արի, արի գնանք, էստեղ կատակ մի արա»: Բայց ես ամեն տեղ եմ կատակ անում»:

Коллектив Гюмрийского драматического театра им. Вардана АджемянаՀուլիսի 4-ն այսօր քչերն են հիշում: Գյումրիում գտնվող դերասանի հուշարձանին հատուկենտ ծաղիկներ են հայտնվում, լավագույն դեպքում փոքրիկ միջոցառում է կազմակերպվում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում: «Այսօր մեր երկիրն այնքան խնդիրներ ունի, որ այս բոլոր բաները մոռացվում են: Այ, եթե երկիրը հանգիստ է, երկիրը  ճգնաժամային վիճակում չէ, ամեն ինչ կանոնակարգված լինի, ամեն ինչն էլ կհիշվի: Եւ ոչ միայն մեր Մհեր Մկրտչյանը. Շիրազի, Սեւակի տարեդարձներն էլ ափալ-թափալ անում, վերջացնում են: Երբ երկիրը երկիր դառնա՝ նորմալ, կարգին օրինակելի երկիր, երբ վերանա կոռուպցիան, երբ հերոսը լինի ոչ թե օլիգարխը, ինչպես մեր սերիալներում է, այլ մտավորականը՝ բժիշկը, ուսուցիչը, գիտնականը, այս անտարբերությունն էլ կվերանա»- եզրափակում է  Նիկոլայ Ծատուրյանը:

Մարինե Պետրոսյան
04 Հուլիս, 2013 00:07


Николай Цатурян
Художественный руководитель Гюмрийского драматического театра им. Вардана Аджемяна

Николай ЦатурянВся моя жизнь – сплошной анекдот, а все мои анекдоты – сплошная нецензурщина. Потому расскажу из жизни. Новый год – самый подходящий повод для хаша. Мы с Фрунзиком, надеюсь, фамилию указывать не надо, возвращаемся с подобной трапезы. Он – за рулем. Нарушая правила дорожного движения, заворачиваем и попадаем прямо в лапы гаишника. Узнав его, гаишник с улыбкой спрашивает: «Товарищ Фрунзик, а вы не знаете, что здесь не заворачивают?» «Знаю, - ответил Фрунзик. – Специально завернул, чтобы поздравить тебя с Новым годом!» Так выпьем же за родных гаишников, которых я очень люблю! Особенно с тех пор, как у меня появилась машина!

Собеседник АрменииЯна Авчиян
http://sobesednikarmenii.ru/%D1%80%D1%83%D0%B1%D1%80%D0%B8%D0%BA%D0%B8/%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9-%D0%B3%D0%BE%D0%B4/item/1135-%D1%8F-%D0%BF%D0%BE%D0%B4%D0%BD%D0%B8%D0%BC%D0%B0%D1%8E-%D1%81%D0%B2%D0%BE%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BA%D0%B0%D0%BB%E2%80%A6

Печать

ՆՐԱ ԿՑԱՆՔԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ՎԵՐԶԱՆՈՒՄ ԷՐ ԲԵՄՈՒՄ

Մհեր Մկրտչյան որ ասում ենք, մի ամբողջ մոլորակ է՝ իր կատակլիզմներով, իր տարօրինակություններով հանդերձ։ Թվացյալ թեթևության տակ բարդ մարդ էր և շատ տաղանդավոր։ Իմ կարծիքով, 20-րդ դարի վերջին 20-30 տարիների ամենահզոր դերասանն էր։ Դերասաններից ոմանք ուժեղ են կինոյում, ոմանք՝ թատրոնում։ Բայց Մհեր Սկրտչյանր այն դերասանն էր, որր թե՛ թատրոնում, թե՛ կինոյում ուղղակի հզոր անձնավորություն էր։
Հետաքրքիր առանձնահատկություն ուներ։ Ի տարբերություն մյուս դերասանների՝ շատ չէր կարդում։ Նա բնածին հոտառություն ուներ։ Իսկ դերասանի համար շատ ավելի կարևոր է հոտառությունր։

 {youtube}XPBmutasCTo|640|450|0{/youtube}

Շատ տխուր մարդ էր, շատ, երևի աշխարհի ամենատխուր մարդր։ Կենցաղում՝ շատ սովորական, անհավես։ ժամերով կնստեր ու կխոսեր, բայց տրամադրված չէր խոսում։ Նա բեմի վրա էր ակտիվ, փորձերի ժամանակ էր ակտիվ։ Նրա կյանքր սկսվում և վերջանում էր ներկայացումների, փորձերի ժամանակ։ Նա ապրում էր միայն թատրոնի հրի մեջ։ Ուրիշ մթնոլորտում նա չկար։
Նրա կինր՝ Թամարր, մի անգամ գնում է բարեկամներին հյուր։ Ինքր ձուկ է առնում, բերում տուն և զանգում Թամարին.
— Թամար, ձուկր ե՞րբ է եփում։ Ուզում եմ եփել։
— Դե՛ դիր, հենց որ աչքերր դուրս գան, ուրեմն եփելէ։
Մեկ Ժամից զանգում է.
— է, բացեցի, աչքերր չկային։
— Ուրեմն դեռ չի եփել։ Դարձյալ մի ժամից զանգում է.
— է՜, այ աղջի, աչքերր չկան։
Վերջր Թամարր տուն է գափս, բացում է կափարիչր.
— Ա՛յ աղա, ձուկր առանց գլուխ ես բերել։ Ա՛յ, այսքան հեռու էր այդ ամեն ինչից։ Շատ հնարամիտ, շատ սրամիտ էր։
Մի անգամ գնացել էինք խաշ ուտելու։ Խաշ կերանք, դուրս եկանք։ Ֆրունզն էլ խմած էր արդեն։ Ասացի.
— Մհեր, զգույշ քշի։ Խմած ես։
— Զգույշ եմ։
Գնաց ու ձախ է թեքվում։ Ասացի.
— Ձախ թեքվել չի կարելի։
— Կարելի է։
Ավտոտեսուչր կանգնեցրեց։ Ֆրունզր ղեկր թո¬ղեց, ձեռքերր բարձրացրեց վեր՝ 
— Վա՜յ,— ասաց,— պարոն Մկրտչյան, Դո՞ւք եք։ Բա Ձեր կյանքր ինչո՞ւ եք վտանգում։ Ձախ թեքվել չէր կարեփ։
— Գիտեմ, քեզ տեսա, եկա քեզ բարևեմ։ Ստամոքսի խոցի վիրահատությունից հետո
գնացի հիվանդանոց՝ իրեն տեսնելու, և նա շատ լուրջ և հանգամանորեն պատմեց, թե ինչպես է կլինիկական մահ տարել։ «Երբ վիրաբույժներր վրաս գործ էին անում, ես զգացի, թե ինչպես մարմնիս միջից դուրս եկա ու բարձրացա վերև։ Վերևից նայում էի, այդ ի՜նչ լավ զգացողություն էր՝ թեթև՜, մարմին չկար, բան չկար։ Հետո, երբ նայեցի առաստաղից, տեսա շատ ուժեղ, դեղին, պայծառ լույս։ Դուրս եկա սենյակից, րնկա մի մութ միջանցք։ Թռա՜, թռա՜, հետս էլ մարդիկ էին թռչում, մեկը առաջ էր րնկնում, մեկր հետ էր ընկնում... Հետո հանկարծ թունելը վերջացավ։ Տեսա, որ բացվում է մի ոսկեգույն լույսով ողողված հրաշք քաղաք։ 

Николай ЦатурянՓառավորված ուզում էի մտնել, հանկարծ մեկր ասաց. «Քեզշուտ է, հետ գնա»։ Ու ինձ հրեց այդ շան որդին։ Օւ հիմա ես հետ եմ գալիս։ Եկա, եկա, մտա նորից այդ սենյակի մեջ։ Տեսա, որ չեմ ուզում, բայց իջնում եմ։ Մտա մարմնիս մեջ։ Ի՛նչ ծանր, զզվելի զգացողություն էր»։
Արդեն առողջանալուց հետո, երբ խմում էր, ասում էի.
—  Ֆրունզ, ինչի՞ ես խմում, այ տղա, քեզ խմել չի կարելի։
—  Խմում եմ, որ մեռնեմ։ Ես պիտի շուտ մեռնեմ։ Սա կյանք չէ, այնտեղ է կյանքդ։
«Մենք ենք, մեր սարերդ» ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրունզդ շատ հետաքրքիր բաներ էր առաջարկում Հենրիկ Մալյանին։ Այն տեսարանում, երբ միլիցիոների հետ խոսում և «է, հե՜յ» էր ասում, մենք ծիծաղից կոտորվում էինք։
— է, ինչի՞ վրա եք ծիծաղում,— զարմանում էր։
— Ախր լավ ես անում։
— Իյա՜, ա՛յ տղա, ես դժբախտ մարդ եմ։ Ինչի՞ եք ծիծաղում։ Ուրեմն, լավ չեմ արել, նորից նկարեք։
Հետո գնալով այդ «է, հե՚յ»–դ այնպես սկսեց անել, որ ծիծաղդ իսկապես դադարեց։ Զգացինք, որ և՛ ծիծաղելի է, և՛...
Ընդհանրապես լավ էր ճանաչում կյանքդ։
Շատ լավ դիտողականություն ուներ։ Չուներ նա¬խանձ։ Մեկ-մեկ ասում էի.
— Բարի նախանձն էլ լավ է։
— Նախանձի բարին ո՞րն է,— ասում էր,— նախանձր նախանձ է։
Երբ ռեժիսուրայով սկսեց զբաղվել, ասացի.
— Ֆրունզ, քեզ չի՞ թվում, որ կորցնում ենք լավ դերասանի և ձեռք ենք բերում կասկածելի բեմադ–
րիչ։
Ասաց.
— Չէ, չեք կորցնում լավ դերասանի, ձեռք եք բերում հանճարեղ ռեժիսոր։
Հետո նկարեց «Հատակում» պիեսդ։ Դերասանների հետ երկար էր աշխատում։ Փորձում էր, ինչպես թատրոնում։
Ասացի.
— Ֆրունզ, բայց սա թատրոն չէ։ Սովորաբար կինոյում այդպես չեն անում։
Ասաց.
— Հենց մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չէ։
Հետո ասում էր.
— Ամենազզվելի բանը կյանքում պառավելն է։ Չեմ ուզում պառավել։
Ու այդպես էլ չպառավեց:

Նիկոլայ Ծատուրյան 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
«Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր