Վարկածներ Ֆրունձի քթի մասին

frunzik souvenirs glases 11ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

«Մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»


Մի անգամ գնացել էին Բեյրութ հյուրախաղերի։ "Դեպի ապագա" ներկայացումը պետք է խաղային։
Ներկայացումն այնպիսին էր, որ բոլորր պետք է հանդես գային մեծ քթերով։ Երբ ներկայացումն ավարտվեց, բեյրութահայ մի կին մտավ կուլիսներ և ասաց Արմեն Խոստիկյանին.
-  Կարելի՞ է ձեզ մի բան խնդրել։
-  Ասացեք։
-  Թույլ կտա՞ք ձեր քիթը շոշափել։ Ձեռք տվեց, տեսավ գրիմ է։
Հանկարծ կուլիսներ մտավ Մհերը։ Նա Մհերին էլ տվեց նույն հարցը։ Մհերը քիթը մոտեցրեց, կինը ձեռք տվեց, զարմացավ ու բղավեց.
- 0՛ ասիգա, իսկական է։


Մանկավարժական ինստիտուտի դիմաց` «Գորկու սադի» ճամփի դարի վրա մէ բիձեմ բժշկական կշեռք էր դրել ու 2 կոպեկով մարդ կկշռեր:
Ֆռունզը կայնավ կշռվելու, քաշը իմացավ, որ 80 կիլո ու 700 գրամ է, ըսավ - " էդ 700 գրամն էլ քիթս է "....

Պատմեց Ալինա Մանուկյանը


Գյումրիի Վահան Տերյանի անվան համար 15 դպրոցում հանդպում կար Ֆրունզիկ Մկրտչյանի հետ: 1973թ.-ն էր:
Երբ Ֆրունզիկը դահլիճում բեմ բարրացավ, բոլորս անվերջ ծիծաղում էինք: Ահա թե ինչ ասաց Ֆրունզիկը.
-Գիտեմ, երեխեք ջան, գիտեմ ընչի կխնդաք: Քթիս վրա կխնդաք: Համ մեծ է, համ էլ խլնքոտ է:
Այդ խոսքի վրա դահլիճի ծիծաղն ավելի շիկացավ: Իսկ երբ հանկարծ նկատեցինք մեր դպրոցի դիրեկտոր ընկեր Աբրահամյանին, վախեցանք, քանի որ, նախ մեր դիրեկտորը կյանքի մեջ առաջին անգամ էր ծիծաղում, իսկ ծիծաղելուց էլ այնքան էր գեշացել, որ տեսանք սարսափեցինք: Ֆրունզիկ Մկրտչյանի հայացքից զգացինք, որ ինքն էլ էր վախեցել:

Պատմում է Մելիքսեթ Ալեքսանյանը


- Ծո, հըլը աշե, էս այօղուլը քիչմ էլ ուշ ծնված էղներ, ամբողջովին քիթ պդի էղներ...


- Ֆրունզի քիթր, որ չէղներ, մեջքի վրա վար կրնգներ։


- Ֆրունզի մէ անգամվա շնչած օդր, մենք ամբողջ օրը կշնչենք։


Ծովափում Ֆրունզը մեջքի վրա լողանալիս՝, միայն քիթն էր երևացել։ Մարդիկ վախեցել էին.
- ժալովուրդ փախեք, ակուլա գուգա։


- Հալալ է Ֆրունզին, երբեք քիթր չի խցկել ուրիշի գործերին։


- Ֆրունզի քիթը ում վրա էլ օր էղներ, ճանաչված մարդ կէղներ։


- Ֆրունզի քիթր նորմալ էր, դեմքն էր փոքր։


- Շատ քթի ծակով մարդ էր։  


- Քիթն ու փորը իրար հավասար էր։ 


- Սեծ քթով մարդիկ միշտ խելացի են եղել, ապացուցված բան է։


Հարց Մհերին.
-  Ընչի՞ ես մոստի վրա կանգնել, քիթդ քորում։
-  Հըբը  Ի՞նչ էնեմ, քթիս վրա կանգնիմ, մո՞ստը քորեմ։


- Մամա, մամա, քիթը, քիթը։
Ֆրունզը ձեռքը տանում է, թեքում քիթը ե ասում.
- Անցի, բալիկ ջան, քեզ չի խանգարում։


Երբ նայում եմ Ֆրունզի քթին, հավատում եմ հրաշքներին։


Ընդհանրապես, Ֆրունզր աշխատում էր փղերի հետ նկարահանվել, որ քիթր փոքր
էրեվար, օրինակ, " Զինվորն ու փիղր"


Ֆրունզին հարցրին.
- Երբ ես ծնվել։
- Չեմ ծնվել, ծնվել ենք։
- Ո՞նց թե...
- Հըբը քիթս։


Ֆրունզին ասում են.
- Քիթդ շատ մեծ է։
- Մեծ չէ, ձեր քթերն են պզդիկ։


- Ֆրունզը քիթ ուներ, աշխարհը չուներ։


- Ֆրունզի քիթր մեծ էր, բայց բարձր չէր։


Երբ մի առիթով Սհերի քթից էին խոսում, բազարի Արսենն ըսեց.
- Իսկական տղամարդն ընիգ է, որ մինչև պատյեզզդից դուրս գալր, սկզբից քիթը բդի դուրս գա, հետո նոր ինքը։


Про нос, который у Фрунзика рос
Руководитель информационного агентства и радио Sputnik Армения Дмитрий Писаренко в видеоблоге Sputnikstory вспомнил одну из многочисленных весёлых историй из жизни любимого артиста.
Фрунзик Мкртчян родился в Ленинакане (ныне Гюмри), но почти всю свою жизнь прожил в столице Армении.
Большинство анекдотичных ситуаций, в которые он попадал, связаны с его колоритным носом. О них он рассказывал часто сам. В одном из таких случаев нос даже мешал… движению пешеходов.
18:38 04.07.2017
https://ru.armeniasputnik.am/story/20170704/7832667/pro-nos-kotoryj-u-frunzika-ros.html

@seagirl82
Иду я такой, никого не трогаю и тут сбоку сзади подходит ко мне кто-то и тихо заговорщески говорит - Армянский нос нужен? -??? (представил #vietcong и гирлянды из отрезанных ушей) - Ну обыкновенные настоящие армянские носы, думаю, вам понравится! - эээ...ммм...что??? (представил ереванскую клинику пластической хирургии) - вот, посмотрите, у меня много носов. В итоге эти носы оказались подставками для очков в виде копий носов известных армян. Были носы с персонажей армянских денег и тп. Я взял нос Фрунзика Мкртчяна из орехового дерева. При этом на самом деле дело даже не в Мкртчяне как таковом, а в форме, цвете и рисунке дерева - понравилось
Подставки для оправ "А ЛЯ ФРУНЗ'

Պատմում են, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայա փղի կողքին կանգնելիս հումորով ասում էր.
«Վերջապես կա մի քիթ, որի կողքին ես չեմ ամաչում»։
Նա իր քիթը սիրում էր այնպես, ասես այն իր փիլիսոփայական երկրորդ «ես»-ն էր.
«Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»։

Լիանա Սարգսյան
http://yerkir.am/news/view/225477.html?fbclid=IwAR3KAg-mrVXIBfF4gG8RQFuzkXrD3A7yYKEhlsL6Tv09YH45hYSmMcmAhBA
Free Joomla Lightbox Gallery

Печать