Короткометражный фильм "О, Геворг" (1979)

О, ГеворгРежиссёр: С. Петросян.
Продолжительность: 00:10:00
Сценаристы: Эдуард Акопов, Леонид Янков.
Оператор:  Армен Миракян.
Композитор:  Юрий Арутюнян.
Художник:  Феликс Егиазарян.
Жанр  кино:  комедия.
Год: 1979.
Киностудия: Հայֆիլմ | Арменфильм "Дебют"
В ролях:  Фрунзик Мкртчян, Жанна Аветисян, Эвелина Шаирян, Мария-Роза Абусефян, Мартин Аветисян, Генрих Алавердян.

Сюжет фильма: О ловеласе, который запутался в своих любовных интригах.
Ֆիլմը սիրային հարաբերությունների մեջ խճճված մի կնամոլի մասին է: 


 «О', ԳևՈՐԳ»

Արդեն ավարտին են մոտենում երիտասարդ ռեժիսոր Սարգիս Պետրոսյանի կարճամետրաժ «0՜,Գևորգ» էքսցենտրիկ կինոկոմեդիայի նկա¬րահանման աշխատանքները, ըստ էդուարդ Ակոպովի սցենարի։
Ֆիլմը պատմելու է հաջողակ, ամենքի և հատկապես կանանց կողմից շատ սիրված ոմն Գևորգի մասին (դերակատար Մ. Մկրտչյան):
Նա ամեն առիթով և երբեմն նույնիսկ անառիթ, հաճոյանում է կանանց, նրանց ծաղիկներ է նվիրում և հատուկ պատվիրված տոնական տորթեր: Ամենուրեք նրան ընդունում են «Օ՜, Գևորգ» բացականչությամբ: Ընտանիքում Գևորգը նույնպես երջանիկ է: Սակայն, մի օր տուն մտնելով,
նա իր հյուրասենյակի մեծ սեղանին տեսնում է նույնպիսի մի տորթ: Ի՞նչ կարող է սա նշանակել... Գուցե չշտապե՞նք ենթադրություններ անել:
Ֆիլմը ռեժիսորի առաջին աշխատանքն է: Նա, ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, իր ստաժավորումն անց է կացրել Մոսկվայում, նշանավոր կինեմատոգրաֆիստներից մեկի՝ Չուխրայի մոտ և մասնակցել նրա վերջին' «Ճահճուտ» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, օպերատորն է Արմեն Միրաքյանը, նկարիչն է Ֆելիքս Եղիազարյանը:

"Էկրան"
11․1979
Ա. 0.

Печать