Татуировка Фрунзика Мкртчяна от "Tattoo Art Club" 

Татуировка с изображением Фрунзика (Мгера) Мкртчяна сделано в в Ереванском "Tattoo Art Club" мастером Арутюном Каримяном

Հարռւթյուն ՔարամյանՀարռւթյուն Քարիմյանն եմ, 26 տարեկան, նկարչությամ զբաղվում եմ գրեթե ամբողջ կյանքի ընթացքում։ Մասնագիտությամբ մանրանկարիչ մոդելավորող եմ, ուսումս ստացել եմ «N10 Արհեստագործական ուսումնարանում»:
Դաջվածքներով սկսել եմ զբաղվել 19 տարեկան հասակից, ուսումը ստացել եմ «Tattoo art club”-ում Գագիկ Մկրտչյանի մոտ: Հետագա 5-6 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Մոսկվայում, վերադարձել եմ մոտ մեկ տարի առաջ։ Հիմա ապրում և աշխատում և աշխատում եմ Երևանում իմ մասնագիտությամբ։ 
Շատ հանկարծակի որոշեցինք «Tattoo art club»-ի թիմով խաղարկենք հայ մեծերից մեկի դիմանկար-դաջվածքը, բոլորս կանգ առանք Մհեր Մկրտչյանի դիմանկարի տարբերակի վրա։ Իրականում խաղարկությունը բավականին հեշտ էր, քանի որ նկարը փակցրել էինք «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»-ի դռան վրա և ով շուտ գտներ և բերեր մեզ մոտ կստանար նվեր հենց այդ դաջվածքը։
Առաջին անգամ փակցնելուց հետո սպասում էինք ստուդիայում և ոչ մի արձագանք չստացանք, որոշեցինք գնալ և ստուգել։ Պարզվեց փակցված նկարը վերցրել էր թատրոնի հսկիչը։
Մենք ևս մեկ անգամ փակցրեցինք նկարը: )))
Այս անգամ արդեն հսկչի իմացությամբ հաջող անցավ: Նկարը ժամեր անց վերցրել էր վերջերս զորացրված Ռաֆ Հարությունյանը, ով զբաղվում է երաժշտությամբ։ Ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում: Ռաֆի տանեցիներն էլ անհամբեր սպասում էին արդյունքին:

Free Joomla Lightbox Gallery

Печать