Санам Мкртчян - мать Фрунзика Мкртчяна

Կարող է Ֆրունզիս անունով բդի՞ երդում ուտեի"

Санам Мкртчян«Ֆրունզը եղել է մոր` Սանամի ամենասիրելի զավակը: Պատմում են, որ մի օր գոգնոցի մեջ դրած մի քանի ձու է բերել տուն, որ երեխաներին կերակրի: Հարեւանի կինը նկատել է պատուհանից ու, քանի որ ավելի աղքատ են եղել, քան Մկրտչյանները, դիմել է Սանամին, թե` Սանամ քույրիկ, կարո՞ղ է մի հատ ձու ունենաս, տաս տանեմ տղայիս համար ձվածեղ անեմ: Սանամն էլ թե` քա, ի՞նչ կխոսիս, Ալբերտիս արեւ, չունիմ: Երբ հարեւանուհին գնացել է, Ալբերտը վիրավորված հարցրել է, թե` այ մերս, էդ ընչի՞ իմ անունովս սուտ երդում կերար: Մայրն էլ թե` բա չէ, Ֆրունզիս անունով բդի՞ երդում ուտեի»

Երանուհի Սողոյան
8 հուլիսի, 2010
http://hetq.am/arm/news/45934/frunzi-masin-uzum-en-anyndhat-khosel-u-lsel.html


Ձեր առաջին ուսուցիչն ո՞վ է։
– Մայրս՝ Սանամը։ Անցյալ օրը բացեցի մորս աշխատանքային գրքույկը։ «Սանամ» էր գրում ստորագրության փոխարեն, «մ» տառն էլ ծռվա՜ծ-հոգնա՜ծ։ Գրելիս հոգնել էր մինչև մ-ին հասնելը։ էնտեղ գրված է կրթություն՝ տարրակա՞ն, միջնակա՞րգ, թե՞ բարձրագույն։ Գծված էր «տարրականի» տակ։ Մի բան, որը պակաս է բոլոր բարձրագույն և միջնակարգ ավարտածներիս մոտ։ Մայրս ուներ տարրական կուլտուրա, որ չունենք մենք այսօր։


Մուրաբեն

Թերթելով անցյափ էջերը ես ի վերջո մտա եւ մեր բակը: Բարձրացա ծանոթ աստի­ճաններով, թակեցի դուռը: Ընդհանուր հարմարություններով բնակարանում, ուր նախկինում ապրում էր 3 ընտանիք. հիմա ապրում է մեկը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալութունս հայտնել նրանց: Այն կես ժամվա ընթացքում, որ անցկացրեցի նրանց հետ, ես ինձ իմ մանկության տան լիիրավ տանտերը զգացի: Նրանք ինձ տարան պատշգամբ, բացեցին խորդանոցի դուռը եւ ցույց տվեցին իմ ձեռքով նկարած խոցված սիրտն ու «Ֆրունզ» մակագրությունը...
Նրանց հուզել էր իմ հուզմունքը. իսկ ես երախտապարտ էի այն նրբանկատության համար, որ ցուցաբերել էին նրանք եւ յուղաներկի թունդ շերտի տակ չէին թոդել իմ հեռավոր օրերի հուշը: Բայց ինձ միայն դա չէր հուզել: Խորդանոցում կողք կողքի շարված համով պահածոների բազմաթիվ ամանների միջից, ինչպես էկրանի վրա, հանկարծ հայտնվեց այն միակ ամանը, մուրաբան, որ ունեինք պատերազմի տարիներին ու պահում էինք ամենակարեւոր հյուրերի համար...
Մենք երկար սպասեցինք այդ հյուրերին եւ մի օր, համբերություններս հատած, դատարկեցինք ամանը չմոռանալով դրսից ներկել պատերն ու նորից բերանը փակել թղթե կա­փարիչով: Եվ ահա երկար սպասված հյուրը Սանամի որբանոցի ընկերուհին Գայանեն: Սանամն անշտապ մոտեցավ պահարա­նին: Ես ու Աբոն հուսահատ իրար նայեցինք. «Կանգ առ ակնթարթ, քանզի ահավոր ես»: Բայց մի պահ անց լսվեց Սանամի ճիչը.
- Մուրաբան ուր է...
Վաղուց չկան ոչ Սանամը. ոչ Գայանեն: Իսկ հիշողության մեջ մեխվել-մնացել է մեր խորդանոցը մուրաբայի մեն-միակ ամա­նով: Կհավատաք, ես մինչեւ հիմա հիշում եմ այդ մուրաբայի համը:

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
24.02.2003 «ԵԹԵՐ» N8

Печать