Սարգիս Մուրադյան

ՄՆԱՑ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՈԻՄ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

Սարգիս ՄուրադյանՄհերի հետ մենք ընկերներ էինք դեռ երիտասարդ տարիներից։ Ինքը շատ էր սիրում նկարիչների հետ ընկերանալ, որովհետև ինքն էլ Լենինականում նկարչական ստուդիայում էր սովորել և լավ էլ նկարում էր։ Նկարիչներից հիմնականում շփվում էր Ձուլում Գրիգորյանի, Ոաֆայել Աթոյանիի, Հովհաննես Շարամյանի և ինձ հետ։ Մենք հաճախ էինք հան­դիպում։ Դե, արվեստանոցում էինք լինում, ազատ ժամերին մեկ էլ գալիս էր. «Ո՞նց եք, ո՞նց չեք»։ Նստում էինք, զրուցում, շախմատ խաղում և այլն։ Նրա հետ շատ հետաքրքիր էր ժամանակը անցնում, շատ հումորով էր։ Բայց աչքերը թախծոտ էին, նրանց մեջ մի տեսակ տխրություն կար։ Նա երբեք ոչինչ ի ցույց չէր անում, իր համար, գլուխը կախ, իր գործն էր անում։ Նրա տաղանդր բնածին էր, բնատուր։ Շատ հաճախ լինում էր այնպես, որ հավաքվամ էինք. Պարույրն էր գալիս, Ֆրունզը, Խորենը, Ձուլումը, մի երկու շիշ էլ խմիչք էինք դնում սեղանին, ու գնում էին խոսակցությունները, վեճերը մինչև լույս։ 1965 թվականն էր՝ Եղեռնի 50-ամյակը։ Մի օր երեկոյան հավաքված էինք, երկար-բարակ զրուցեցինք։ Այդ ժամանակ լույս էր տեսել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստան­ներ» գիրքը։ Գիրքն էինք քննարկում։ Ես և Պա­րույրն էլ շատ քննադատաբար էինք վերաբերվում գրքին։ Սկսեցինք վիճել։ Ֆրունզն ու Խորիկն էլ անընդհատ մեզ հակառակվում էին.
«ճիշտ չէ... Այս հատվածը այսպես չէ... և այլն»։
Այնքան վիճեցինք, մինչև լույսը բացվեց։ Արդեն հալից ընկել էինք։ Խորիկն ու Ֆրունզն ասացին.
«Դե լավ, մենք գնացինք»։
Իսկ Պարույրը, որ շատ էմոցիոնալ մարդ էր, ջղայնացած դեռ խոսում էր. «Այս ի՞նչ մարդիկ են այս դերասանները։ Ի՞նչ են խոսում»։
Ֆրունզն ու Խորիկը հաջողաթյուն ասացին, դուռը բացեցին, որ գնան, մեկ էլ Ֆրունզը շուռ եկավ, թե.
«Մի բան ասեմ՝ չնեղանաք, էլի։ Ոչ ես, ոչ էլ Խորենը այղ գիրքը չենք կաբդացել»։
Պարույրը կատաղեց. «Արա, դուք մարղ  չեք։ Դե՛, ես գնամ, ինձ բալկոնից գցեմ, էլի՜»։
Frunzik Mkrtchyan. Autor Sargis MuradyanՎրաստանը տոնում էր իր 60-ամյակը։ Այդ կապակցությամբ հրավիրված էին հանրապետությունների ղեկավարները՝ Բրեժնևի գլխավորությամբ։ Հայաստանից Կարեն Դեմիրճյանի հետ հրավիրված էի նաև ես՝ որպես արվեստագետ և որպես Սովետական Միության պետական մրցանակի դափնեկիր։ Մեզ տարան հյուրանոց։ Մի քանի ժամ հետո դուռը թակեցին՝ Ֆրունզն էր։
—  Ես էլ եմ այստեղ։ Մեզ էլ են հրավիրել, պետք է համերգ տանք։
Շքերթի ժամանակ Ֆրունզին տեսա ծառի տակ կանգնած մեկի հետ զրուցելիս։ Մոտեցա։ Մեկ էլ Ալիևը մոտեցավ ինձ ու Ֆրունզին.
—  Фрунзик, дорогой,— протянул руку,— рад, что встретились. Хочу пригласить тебя в Баку.
Բոլորի կողմից սիրված էր ու հարգված։ Շատ հասնող էր, մարդ էր բառիս բուն իմաստով, հրա­շալի ընկեր էր, շատ անմիջական, բարի, նվիրված։ Վերջին անգամ մեզ հրավիրեց իր թատրոն դիտելու «Հացթուխի կինը» ներկայացումը։ Շատ հրաշալի էր խաղում, բացվել էր, ապրում էր։ Երբ վերջացավ ներկայացումը, ասաց.
«Սարգիս ջան, տես ի՜նչ թատրոն է։ Այ, հիմա ես ինչե՜ր պետք է ստեղծեմ»։
Ֆրունզը մնաց մեր արվեստում, մեր ժողովրդի մեջ, մնաց  ամենամեծերի կողքին։

Սարգիս Մուրադյան
ՀՀ Ժողովրդական նկարիչ

Печать