Сос Саргсян о Фрунзике Мкртчяне
Когда Мгер Мкртчян выходил на сцену, сияла радуга, светило солнце в родном театре и шквал рукоплесканий рокотал под его сводами.
У нас был узкий круг драматургов, и они писали, писали... Вдруг этот круг разорван - в театр приходит врач по специальности, а по призванию - драматург Жора Арутюнян, держа подмышкой пьесу «Порок сердца» — жизнерадостную, полную правды и свежести, сверкающую остроумием. Вардан Аджемян будто её и ждал. И что это было?.. Мгер, Тадевос Сарьян выходили на сцену... И тотчас место, где они находились, превращалось в некий фонтан, фейерверк, красоту искусства. Отшлифованные, мастерски отработанные сцены, и вместе с этим импровизации актеров имеющих на это право. Нет, ничего подобного я не видел, я не представляю ни в одном театре мира такую хлещущую лаву искусства и это наслаждение, эти рукоплескания, этих счастливых зрителей.
Появлялся Мгер, и зал вибрировал от гула аплодисментов. От него исходили флюиды обаяния.
Зал неистовствовал, мы, его товарищи по спектаклю, непосредственные участники, заканчивая свой выход на сцену, свешиваясь из-за кулис, старались не пропустить ни словечка, ни одной новой интонации, ни одного перелива в эпизоде... Мы втягивались в его игру, мы были под его чарами, магическое действо захватывало нас...
Играл Mrep- и вместе с ним играл зритель, так притягивал он к своей игре, заставляя невольно творить на равных с ним. потоки неудержимого юмора лились со сцены, весь зал хохотал, заливался смехом, смех волнами поднимался до самых ярусов, захватывая весь театр и его служителей Ч от контролеров до осветителей... Казалось, сами стены театра хохочут с ними вместе.
Народный артист СССР, Лауреат Государственной премии Арм.ССР
из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"
Մի Ֆրունզ, Մի Հայաստան
Հազար անգամ նրա հետ բեմ եմ բարձրացել, հազար անգամ նրան տեսել բեմում։ Հազար անգամ զարմացել եմ ու մտածել՝ առիթ լինիմի քանի խոսք ասեմ։ Չէ, ինչո՞ւ մի քանիսը։
Հին ընկերության պարտք ու հախով, խաղացած-չխաղացած դերերով, ուրախ-ուրախ օրերի, մինչև տակավին իրար ճանաչելու, մեր անձնականնիրարից չթաքցնելու, իրար վստահելու, խմած ու չխմած, ասված ու չասված կենացների ու է լի հազար բանի իրավունքով ամեն անգամ էլ ուզում եմ Մհերի մասին մի շնորհքով, կարգին բան ասել, չի ստացվում։ Տարիներն իրար հրմշտելով, դեպքերով-դեմքերով, անկարգ ու անհերթ, խառնիխուռն գալիս լցվում են հիշողությանս մեջ։ Դե, արի դասավորիր... Այս ինչքա՜ն բան կա մարդու ապրած օրերում... Մի մարդու հետ, որ քառասուն տարի և ավելիկողք կողքի ապրում ես ու հիմա ցավով գզում, որ նա չկա, մի խորը, մի զարմանալի կարոտ ուզես-չուզես մեջդ ծնվում է։ Եվ մի ծանր թախիծ պատում էհոգիդ։Օրեր, օրեր...
Հիշում եմ ֆուտբոլի օրերը։ Անհամբեր սպասում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք։ Տոմս դժվարությամբ էինք գտնում ու եթե չէինք գտնում, Ֆրունզը իր հեդինակությամբ մի խումբ դերասաններ հետը ներս էր տանում։ Փակ դուռ չկար նրա առաջ։ Հայ ոստիկանները նրան տեսնելիս զմայլանքից հալվում էին ու... կանաչ ճանապարհ։
— Անցեք, համեցեք, ընկեր Մկրտչյան... Լուրջ պաշտոնյայի կեցվածքով վստահ կարգադրում էր.
—Սրանք ինձ հետ են, բաց թողեք՝ մեկ, երկու, երեք, չորս... Դու էլ արի. գլուխը խուզած, անծանոթ ու անտոմս մի երեխա էլ վրադիր։
Արևածաղիկ չրթելով՝ լցվում էինք ստադիոն, եթե չունենայինք՝ տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունենայինք՝ տեղերը զիջում էին, իրենք մնում կանգնած, ու այս ամենը նրա համար, որ իրենց կողքին լինի։
Ցուցահանդեսներ էլ բաց չէինք թողնում։ Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնա, իր հետ հետաքրքիր էր։ Իր նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բաներ էր բացում։
Այն ջահել օրերին ինչքա՜ն է ինձ խեղճացրել իր Շիրակով։ Թվում էր ու թվարկում՝ քանի նկարիչ, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան են տվել։ Ասում էր.
—Դե, ասա, ձեր Լոռին ի՞նչ է տվել։ Դե թվիր տեսնեմ՝ ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները։
Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել պատասխանը.
—Հա, շատ եք, լավն եք։ Բայց մենք՝ լոռեցիներս, այգպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք։ Հազար տարին մեկ մեր ազգի համար ծնում ենք մի... Թումանյան Հովհաննես... Բա', ախպեր ջան, էս էլիմ ուշացած պատասխանը քեզ։
Դա քիչ էր, ինձ էլ ձեռք էր առնում.
—Դե, մալակտնի դպրոց ավարտած, հայերեն էս երգը երգի...
Ու երգում էր համով, հոտով։ Նախանձումէի։
Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էր.
----- Արի սովորեցնեմ։
1950-ական թվականների սկգբին գրեթե միաժամանակ մի մեծ խումբ երիտասարդներով կարելի է ասել գրոհեցինք մայր թատրոն։ Եվ ահա «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ Մհերը իր փոքրիկ անխոս դերի համար ստանում է հատուկ մրցանակ՝ որպես լավագույն դերակատարներից մեկը։
Ֆրունզը չէր մտորել, չէր ընտրել իր կյանքի ուղին։ Նա ի վերուստ նշանակված էր այդ գործին և տաղանդի հզորությունը գիտակցելով՝ խիզախ մարտիկի նման նետվում էր առաջ։ Դերասան էր ոտքից գլուխ, բեմում՝ տեր ու տիրական։ Թատրոնը նրա տարերքն էր, նա պիտի մնար թատրոնում, նա պիտի լիներ թատրոնում։ Թատրոն էր ոտքից գլուխ, գրիմոտ, վտշոտ, դեկորացիայի հոտ էր գալիս, թատրոնի հոտ էր գալիս վրայից։ Մարդ, որը ծնվէլ էր բեմի համար։ Եթե ոտքը դնում էր բեմ, այլևս հարց չուներ, խնդիր չուներ։
Բեմում բռնկվում էր, ինքնամոռացության աստիճանի տրվամ իր գործին։ Բեմի վրա իրեն զգում էր անսահման երջանիկ։ Հանճարեղ մարդ էր։
«Հայֆիլմ» կինոստուդիայի ձայնագրման խցերում քանի֊-քանի գիշերներ ենքլուսացրել՝ կրկնօրինակելով մեկր մյուսից անպետք ֆիլմեր։ Ծանր ներկայացումներից հետո վազում էինք ստուդիա՝ մի քանի կոպեկ աշխատելու։ Ինչքա՜ն առողջության ենք քայքայել։ Հոգնած, հաճախ կիսաքաղց՝ մեզ փրկողը, մեր տրամադրությունր բացողըէլիՄհերն էր՝ իր անզուսպ, անսպառ հնարամտությամբ, ծիծաղաշարժ պատմություններով, կատակներով, կրքոտ տսպանոով... Ամեն միջավայրում պոռթկում էր, դուրս էր թափփսմ, ու ամեն տեղ կենտրոնում ինքն էր։ Իրենից սրամիտ մեր մեջ չկար, իրենից լավ պատմող մեր մեջ չկար, թատերական աշխար հնիրենից լավ իմացող մեր մեջ չկար։ Բոլոր հավաքույթների զարդն էր, և բոլոս էլ անվերապահորեն դա ընդունամ էինք։ Մհերը հիվանդացավ... թոքախտով։ Ցնցվեցինք... Մեր Ֆրո՞ւնզը...
Երկուսով գնացինք հիվանդանոց, Մհերը պիտի օդ ստանար։ Բժշկուհու հետ կատակներ անելով պառկեց, կողերի արանքից մեծ ասեղ մտցրին... Ես սարսռացի, ինքը՝ հեչ... Հետո էլ ստիպեց, որ ռենտգենով ինձ ստուգեն։
—Տեսնենք՝ հո քեզ չե՞մ վարակել։
Մեր հյուրախաղերր, հյուրանոցում ապրհլը, մի տեղ հավաքվելը հանաք էր, հումոր էր, ծիծաղ էր, խմբով երգ էր, ուրախություն էր։ Առիթր բաց չէինք թողնում իրար գլխի հավաքվելու, որովհետև մեր ապրելու ուժն էր միասին լինելու, սևը սսյիտակեցնելու, պղտորըմի քիչ զուլալելու մղումն ու բնազդը։
Չգիտեմ, հիմա խոսում եմ, բայց սրտիս մեջ տխրություն կա։ Ու այդ տխրությունը գնալով նորանում է, բորբոքվում.
—Ֆրունզ, քո ընկերն եմ։ Ամբիոն եմ ուզում բարձրանալ, ճառել, մեծարել, գուրգուրել քեզ։ Չեմ կարողանամ քեզ հետ զրուցել։ Ո՞ւր ես...
Գիտեմ, քո մասին այնքա՜ն շատ գիտեմ։
Գիտեմ, թե որքան անպաշտպան էիր գռեհկության հանդեպ։ Սուտը չէիր սիրում ա սուտ չէիր խոսում։ Գիտեմ, որ րնկերներիդ երբեք չես հայհոյել։ Զուսպ էիր։ Դա ի՜նչ կրթություն էր, ի՜նչ ազնվականություն էր։ Շնորհակալ եմ։
Գիտեմ, ո՛չինձ, ո՛չէլմեկուրիշիներբեքխաղաթուղթչեսդարձրելքոձեռքինինչ-որնպատակիհասնելուհամար, որովհետևճշմարիտարվեստագետեսեղելևոչերբեքկարիերիստ։Շնորհակալեմ...
Գիտեմ, որ կռիվ անելիս հակառակորդիդ ուսին, ձեռքին, գուցե նաև դոշին էիր հարվածամ,բայց դեմքին ու գլխին՝ երբեք։ Քո էությունն էր այդպիսին։ Շնորհակալ եմ, որ այդպիսինն ես ու իմ ընկերն ես։
Սհեր Մկրտչյանի օրոք ծիածաններ էին համարվում, արև էր լինում մայր թատրոնում, և ծափերն ամպրոպի պես ժայթքում էին նրա կամարները տակ: Դրամատուրգների մի նեղ շրջանակ ունեինք, հաստիքավոր, գրում էին, գրում էին... Հանկարծ այդ շրջանակր պատռվեց, թատրոն մտավ մասնագիտությամբ բժիշկ, կոչումով արվեստագետ-թատերագիր ժորա Հարությունյանը՝ թևի տակ դրած «Սրտի արատ» թատերգությունը՝կյանքով, ճշմարտությամբ լեցուն, թարմ, սրամիտ, փայլուն։ Աճեմյանն էլ ասես հենց դրան էր սպասում։ էն ի՜նչ էր, ի՜նչ էր... Սհերն ու Թադևոս Սարգսյանը դուրս էին գալիս բեմ... Բեմում նրանց լինելը դաոնում էր մի շատրվան, մի հրավաոություն, արվեստի մի գեղեցկություն։ Հղկված, մշակված տեսարաններ, հետն էլ միշտ պատրաստ իմպրովիզացիայի, դրա իրավունքը ձեռք բերած։ Չէ, չեմ տեսել, չեմ պատկերացնում աշխարհի ոչ մի թատրոնում արվեստի հորդացող այդպիսի լավա, այդպիսի հրճվանք, այդքան ծափ, այդքան երջանիկ հանդիսատես։ Մհերը հայտնվում էր, դահլիճը դղրդում էր ծափերի որոտից... Մի ծով հմայք էր գալիս։ Խենթանում էր դահլիճը, մենք՝ նրա խաղընկերները, որ մասնակցում էինք այդ ներկայացմանը, մեր տեսարանն ավարտում էինք ու կախվում կուլիսներից, որ ոչ մի նոր երանգ, ոչ մի նոր գույն բաց չթողնենք։ Կլանվում էինք նրա խաղով, հմայվում, հաղորդվում...
Խաղում էր Մհերը, խաղացնում էր հանդիսատեսին իր հետ, ստիպում, որ ստեղծագործի իրեն հավասար։ Հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, կլանում ողջ թատրոնը, թատրոնի մարդկանց՝ հսկիչից մինչև հրշեջները։ Թվում էր, թե թատրոնի պատերն էլեն քրքջամ։
Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք։ Ես Ստեփանավանից էի եկել, Ֆրունզը՝ Լենինականից։ Յուրաքանչյուր ներկայացման համար ստանամ էինք տասը ոուբլի։ Մի օր երկուսով ունեինք ընդամենը մեկ ոուբ լի։ Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի։ Թատրոնի այզում նստեցինք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրեցինք մեջտեղը և սկսեցինք զրուցել։ Թատրոնից էինք խոսում, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից. զրուցամ էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված։
Տարիներ անցան, նկարահանվում էինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում։ Մհերն արդեն փառքի մեջ լողում էր, նայնիսկ մեքենա ուներ։ Գնում էինք Իջևանի սարերը՝ մեր կիսատ գործին։ Սևանի խորտկատներից մեկի առաջ կանգ առավ.
— Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր։
— Ֆրունզ, Հենրիկը սպասում է...
— Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր... Մտանք ներս, մատուցոդին կանչեց.
— Բեր, բեր, ինչ լավբան ունես, բեր։
— Ի՞նչ ենք անում, երկոաով այսքանն ի՞նչ ենք անելու։
— Քու բանը չի, դու սուս... էն արևածադիկը հիշո՞ւմ ես... Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել։
Մհերի շատրվան հաջողությունների տարիներն էին, մի Ֆրունզ, մի Հայաստան։ Մեծից փոքր ճանաչում էին. սեր, հարգանք, գուրգուրանք։
Թբիլիսիի ո՛ր թաղամասում էինք, հա', Սոլոլակում։ Յուրա Երզնկյանը, ես և Ֆրունզը, մեր դերագգեստներով, մի հսկա ծառի սաղարթի տակ՝ կանաչ ներկած նստարանին նստած, մշակում էինք մեր երկխոսությունը «Խաթաբալա» ֆիլմի սուտ թաղման տեսարանի համար։ Մենք հորինում էինք, ու մենք էլ առաջինը կոտորվում ծիծադից։
Մենք միասին առաջին անգամ նկարահանվեցինք «Տերն ու ծառան» ֆիլմում (Օշականում էին նկարահանումները)։ Երեկոները փակվում էինք կիսախավար սենյակում ու քրքրամ, քուջուջ էինք անում մեր դերերը, թե էլ ինչ գտնենք վաղվա համար։ Այդ օրվանից ես սովորեցի չամաչել փորձ անելիս, ընկերոջից չամաչել, ճիշտ ու սխալ բացվել, այսինքն՝ անել գործը մասնագիտորեն։ Եվ մանավանդ «Տերն ու ծառան» ֆիլմում, որ իմ առաջին դեբերից էր, ես իրենից շատ բան էի հարցնում։ Հեստ եթե նա ներկա չէր, ես չէի կարողանամ նկարահանվել։ Սովորաբար դերասանները կինոյում փռրձ անել չեն սիրում, ինքը սիրում էր, ինքը անում էր, անընդհատ փնտրտուքի մեջ էր։ Հետո բեմադրեց և նկարահանեց «Հատակում» պիեսը, որտեղ ես խաղացի Սատին։ Ֆիլմի վրա աշխատում էինք ևմիաժամանակ ապրում Նորքի հանգստյան տներում. գիշեր-ցերեկ միասին էինք։ Երկար զրուցում էինք, և ես զարմանում էի, թե ինչպես նրա հոգին չի հոգնում արվեստից, արվեստի մեջ լինելուց, արվեստի մասին խոսելուց։ Փորփրում էր մարդու հոգեբանությունը։ Անսպասելի գյուտեր էր անում։ Կարևոր պահերին շատ լուրջ էր։ Արվեստին էր լուրջ վերաբերվում։
«Եռանկյունի» ֆիլմում թե ինչպես թեյը տաքացրեց, բոլորն ապշել էին։ Շիկացած երկաթը հանեց, շատ լուրջ դրեց մեջը, ջուրը միանգամից սկսեց եռալ։ Ծափահարեցին բոլորը, որովհետև այդպիսի գյուտ որ տարիներով մտածես, չես կարող հորինել։ Բայց իր մոտ տեղնուտեղը եղավ։ Քանի որ Մհերն այնպես էր մտնում կերպարի մեջ, որ անկախ իրենից կերպարն էր սկսում գործել, կերպարն էր թելադրում։
Ինձ համար դերասանը սկսվում է թատրոնում։ Եթե թատրոնում նա ունի արժեք, եթե թատրոնում արդեն հաստատվել է, ուրեմն նա կինոյի դերասան էլ է։ Եվ աշխարհում կինոյի մեծ դերասանները թատրոնի ծնունդ են։ Իսկ երբեմն ինձ թվում էր, թե թատրոնն է նրան ծնել, ոչ թե Սանամը։ Սանամն էլ հետաքրքիր եբևույթ էր։ Ֆրունգն ինչքա՜ն էր սիրում մորը, ինչքա՜ն էր կապված։
Շատ ուշադիր էր ընկերների նկատմամբ, հասնող էր բոլորին։ Շատ մարդկանց աշխատանքի էր տեղավորում, բնակարանի հարցեր էր լուծում, գնում էր խնդրում, բոլորի նեղ վիճակին հասնում էր։ Այս երկար տարիների ընթացքում նաև խռովվել գիտեր, բարկանալ գիտեր։ Կեդծություն մեջը չկար, եթե դժգռհ էր, ասում էր։ Երբեմն ստիպված էր լինում հիշեցնել մարդկանց, որ ինքը ինքն է, որովհետև տարիներով շփվելով՝ մարդիկ մոռանում են, որ իրենց կողքին մեծություն է, և ինքը դրանից բարկանում էր։
Հիշում եմ իր վերջին դերը «Հացթուխիկինը» ներկայացման մեջ։ Դերասանի կյանքում պատահում են դերեր, որոնք կենսագրական են դառնամ։ Չնայած որ Ֆրունզիկն ուներ բազմաթիվ գաղափարներ, նոր երազանքներ, այնուամենայնիվ, ինքն էլ հասկանում էր, որ սա իր վերջին դերն է, ինչպես ասում են, կարապի երգը, ու խաղում էր մի տեսակ մոլեգին՝ տրվելով մինչս վերջ։
Կարողանում էր, որովհետև ճշմարիտ արտիստ էր։ Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնարհվել։
Մենք՝ հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ։
Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին։ Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր։
Սոս Սարգսյան
ԽԱՀՍ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակ