Սիլվա Օհանյան. Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին

Диплом СССРՏեսա՞ք  Մհերիս զանգը ինչ արեց ․․․

Ֆեյսբուքյան ընկերներիս հորդորով սկսում եմ գրել իմ հուշերը, կապված ընտանիքիս մտերիմ , մեծարգո բարեկամ Մհեր Մկրտչյանի հետ ... Նախօրոք ասեմ, որ Դոնարայի օրոք ...
Ամուսնուս մտերիմ ընկերն էր Մհերը. Նրանք բեմում միասին են եղել շուրջ 183 անգամ ... 70-ականներին խաղացել են Բաղդասար աղբար ...
Ավոս մարմնավորում էր փաստաբանի դերը ... Մհերի կարապի երգը դարձավ Բաղդասարը, 1993-ի հոկտեմբերին Լոս-Անջելեսի Բրբենքի ,,Ջան-Բորո,, Հայ սքուլում ... Երանի այդ օրը ...
Ինչևիցե ես սկսում եմ իմ Հայաստանյան Հուշերից  ...
Երրորդ կուրսում էի. Հեռակա էի սովորում. Ձմռան սեսիային չկարողացա գնամ ու ... դուրս էի մնում ... Որոշեցինք դիմել Ֆռունզին, որ բարեխոսի ...
Այն ժամանակ Կոնսերվատորիայի ռեկտորը Լազր Սարյանն էր, որ մտերիմ էր Մհերի հետ ... Մի խոսքով, զանգեցի Դոնարան վերցրեց լսափողը. Պատմեցի եղելությունը ... Ասեց արի մեր տուն միասին սպասենք ... Մի տաս հատ սուրճ խմեցինք մինչև գիշերվա ժամը 12-ը Մհերը չեկավ ... Դոնարան ասեց, որ ինքը կպատմի Մհերին եղելությունը, ու ես հանգիստ տուն եկա ...Առավոտյան հուսահատ գնացի դասի, մտածելով, որ էսա դասախոսը կասի
- Մարանդյան դու հեռացված ես , լսարանից դուրս արի ...
ԱԱԱԱԱԱԱյ քեզ հրաաաաաաաաաաաաշք ... Պատկերացնում էք՞ ... մի հարգանք, մե ուրախություն ... էլ ոչ-ոք չասաց, աչքիդ վերևը հոնք կա ... Քննություններս ու զաչոտներս բոլորը նշանակվեցին ու ես փոխադրվեցի չորրորդ կուրս ...
Հոգիտ Լույս դառնա Մհեր Մուշեղիչ.. Դիպլոմս քեզ եմ պարտք ...
Տեսաք՞ Մհերիս մի զանգը ինչ արեց  ???????????


Фрунзик МкртчянՄհեր Մկրտչյանի ,,Կարապի Երգը,, Լոս-Անջելեսում...

1993-հոկտեմբերն էր.... Մհեր Մկրտչյանը Հակոբ Պարոնյանի ,,Բաղդասար Աղբար,,-ով հյուրընկալվել էր Լոս-Անջելես, տեղի Երվանդ Օտյան թատերախմբի հետ խաղալու ... Ով՞ կմտածեր, որ դա կլինի իր բազում կերտած դերերից վերջինը, իր ,,Կարապի երգը,, ... 
Հայտարարված էր երկու ներկայացում , Հոկտեմբերի 23-ին և 24-ին... Ես հիմա չեմ ուզում պատմել այդ երկու ներկայացումների մասին: Դրանք առանձին թեմաներ են, միայն ուզում եմ ներկայացնել, թե ինչպես ընդունեց հանդիսատեսը Մհերի մուտքը ... գալիս էր, ոչ թե Կուլիսներից, այլ հանդիսասրահից աստիճաններով բարձրանում էր ու բղավում....
-,,Ինձի Բաղդիկ կսեեեեեեն,, ... հազար չորսհարյուր հանդիսատես մեկ մարդու նման ոտքի էին կանգնում, ծափահարում: Նույնիսկ կանանց լացի ու հեծկլտոցի ձայներ էր լսվում... Վկան ու ականատեսն եմ եղել ես ... Ինչևիցե, ես հիմա ուզում եմ պատմել այն երրորդ ներկայացման մասին, որը հայտագրերի մեջ չկար ... 
Ժողովրդի բուռն ցանկությանն ընդառաջելով հայտարարվեց երրորդ ներկայացումը: Ընդամենը մի քանի օրվա մեջ բոլոր տոմսերը վաճառվեցին ... Դա հոկտեմբերի-28-ն էր ... Ով՞ կմտածեեեեեեեեեեեեր, որ դա իր վերջին բեմելն էր ... 
Առավոտյան արթնացավ, լվացվեց, նստեց նախաճաշելու, բայց տարօրինակ մի բան զգացինք, չեր խոսում. Ավոյի հարցերին գլխով հա ու չէ էր անում... և մեկ էլ ինչ ... Հասկացանք, որ ձայնը կտրվել է: Չի կարողանում խոսել...
,, Սիլվա անցի գործի,, ... Էլ թրջոցներ, էլ հում ձու. ինչ ասես արինք, որ ձայնը մի փոքր դուրս եկավ կոկորդից ... Երեկոյան սպասում ենք, թե ինչ է լինելու ... ու հրաշք. Մհերն իր բնական ձայնով բեմ եկավ ու ... այլևս չխոսեց ...

Фрунзик МкртчянՄնջախաղի ու դիմախաղի վարպետությամբ ընթացավ ողջ բեմադրությունը.
Ուզում եմ պատմել մի դրվագի մասին: Տեսարանն այսպիսին էր ... Բաղդասարը նստած էր բազմոցին, ծալապատիկ, մի ոտքը տակը դրած ու ... ոտքն էր փնտրում.. Պատկերացնու՞մ էք, ոտքն էր փնտրում ... և այդպես րոպեներ ... Հանկարծ դահլիճում նստած հանդիսատեսը ծառս ելավ տեղից ու գնաաաաաաաաաց ծափահարությունները ... որքան վարպետորեն կատարեց այդ դրվագը ... Սողոմեն, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շնորհալի դերասանուհի Հասմիկ Մուսաելյանն իր մուտքը մոռացած, կլանված Մհերի վարպետությամբ, մոռացավ ,որ ինքը հիմա բեմ է մտնելու ... վերջապես ոտքի կանգնեց Բաղդասարն ու իր կտրված ձայնով բղավեց
-,, Սողոմեեեեեեեեեեեեե, ուր՞ ես արիիիիիիիիիի ,, ....
Իհարկե դա չզգաց հանդիսատեսը ... Միայն տեսնել էր պետք.... Ականատեսներն ու երջանիկ վկաները կարող են փաստել.
Այո, երջանիկ. Նրանք, ովքեր ներկա էին Մեր մեծն վարպետի ,,Կարապի Երգին,, ...
Լոս Անջելեսի Գլենդելում գտնվող մեր տան շքամուտքը սրբավայրի էր վերածվել ... Ծաղիկներ, ծաղիկներ, անթիվ անհամար.... Արդյո՞ք դա հրաժեշտի ծաղիկներ էին. Ո՞վ կմտածեր ... Հանդիսատեսը միչև հիմա հիշում ու կարոտում է ...
Ինչքանով կարողացա նկարագրել, թողնում եմ ընթերցողին


Ֆռունզ հոպարի տորթը

Фрунзик Мкртчян,,ՎԵՐՆԱՏՈՒՆ,,.... Հավաքվում էին......Սիլվա թե կարող ես սուրճ հասցրու..ճճճճճճճճճճ Երանի կրկնվեին այդ օրերը.....
Հասմիկ Մուսաելյան, Թորոս Թորոսյան, Արշավիր Ղարիբյան,Արսեն Հովսեփյան, Հովհաննես Ղուկասյան,Պարգև, Ազգանունը չեմ հիշում.Շահանդուխտ Ջանոյան, Ավետիս Խրիմյան, Ռաֆաել Պապյան. Մի խոսքով թող ինձ ներեն նրանք, ում անունը չհիշատակեցի ... Դեկորացիան էլ էին մեր բակում սարքում ... Հա քանի չեմ մոռացել, մի կարևոր բան ասեմ ... Մեր տանը մինչև հիմա պահպանվում է երկու աթոռ, արևելյան ոճով պատրաստված, որը օգտագործվել է “Բաղդասար Աղբար” ներկայացման մեջ. Որի վրա նստել է Մեծն Մհեր Մկրտչյանը ... Սուրբ մասունքի պես եմ պահում ...Մինչ մահս անպայման կուղարկեմ Տուն -Թանգարան, խոստանում եմ ...
Վերադառնամ “Երվանդ Օտյան” թատերախմբին ...
Բեմադրեցին Ժիրայր Անանյանի ”Իմ տունը քո տունը չէ” և Պերճ Զեյթունցիանիՙ “Ոտքի դատարանն է գալիս” պիեսները ... Մի օր էլ հավաքված ամեն մեկն ընկել էր իր հուշերի գիրկը, Ավոն առաջարկեց Մհեր Մկրտչյանին իրենց օրինական թատերախմբի կողմից հրավիրել Հյուրախաղերի ... Հոգիտ լույս դառնա Կարո Դամադյան ... Կարոն բոլոր փաստաթղթային գործերը վերցրեց իր վրա ու ... Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում ... Մուշեղիչը սիրով ընդունեց հրավերը. Սկսեցին Բաղդասարի փորձերն ու դեկորացիայի պատրաստումը ... Կներեք, մեկ անգամ էլ հիշեցնեմ, էդ բոլորը մեր տաաաաաաաաաաաաաանը ... Ամեն երեկո Մուշեղիչի հետ խոսում են, ցուցումներ ստանում, որ ինքը գա ներմուծվի ու խաղան ... Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հոլիվուդի ,”Սուրբ Կարապետ” Վայնի եկեղեցուն, որ իր սրահներից մեկը անշահախնդիր տրամադրում էր փորձերին ... Ու եկաաաաաաաավ այդ բաղձալի օրը. Լիմուզին վարձեցինք ու գնացինք Օդանավակայան ... Հո պատրաստություն չենք տեսել, հո պտրաստություն չենք տեսել, Էլ հորթի մսով խաշլամա, դայետիկ համով սուպ, աղցաններ, համով-համով բաներ. Մի խոսքով, մի հատ էլ շոկոլադի տորթ եմ առել, որ սուրճի հետ հյուրասիրեմ … Էս իմ փոքր աղջիկը գնում-գալիսա, ասումա
- Մամա բա երբ էնք տորթը ուտելու, ասում եմ ձեռք չտաս դա Ֆռունզ հոպարի համար ենք առել ... Երեխեքս հոպար էին ասում ... Մի խոսքով օդակայանից որ դուրս եկավ, բոլորը քարացել էին ... Մեր տեսած Ֆռունզը չէր ... Ավոն գրկեց ու լաց եղավ ... Նիհարած ու ծերացած էր ... Հյուրանոցում տեղ էինք վերցրել, բայց ինքը չուզեց հյուրանոցում մնալ, շատ էր հյուծված ... Պահեցինք մեզ մոտ … 24 օր մեր տանը տոնախմբություն էր ... Աշոտ Ղազարյանն ու Արմեն Խոստիկյանն էլ էին Լոսում: Մեզ մոտ հաճախ հյուր էին լինում, դե գալիս էին Մուշեղիչին այցելության ... Գիտե՞ք էսորվա հիմնական հուշը որն է. Որ Մհերը մտավ մեր տուն՞ փոքր աղջիկս,Արմինեն, որն անհամբեր շոկոլադի տորթին էր սպասում, նայեց բարևեց քաղաքավրի, ու թե,
- Էսսա՞՞՞՞ ձեր Ֆռունզը ...
Ինքը որ եկանք փոքր էր չէր հիշում, բայց Թագուհիս հիշում ու անհամբեր սպասում էր ...
Այսօր այսքանը ... Յուրաքանչյուր օր իր պատմությունն ունի ... Օգտվում եմ նաև Ավոյիս օրագրերից ...

Печать

Չարաբաստիկ թաշկինակը

Առավոտյան Մհերն իր «Միդյում» սուրճն էր վայելում: Մի երիտասարդ եկավ մեր տուն ու ասաց, որ իրեն հայրն է ուղարկել, որ Մհերին տանի Լաս Վեգաս: Իմիջիայլոց ասեմ, որ 70-ականներին ԱՄՆ գաղթած հայերն ավելի բարի ու ձեռնբաց մարդիկ են եղել.: Հատուկ անուններ չեմ նշում, որովհետև էդպես եմ ուզում: Հետո որ կարդան՝ կհասկանան, որ խոսքն իրենց մասին է: Էս մեր երիտասարդի հայրը անունով մի մեծահարուստ էր. բարի, առատաձեռն ու Մհեր Մկրտչյանի մոլի ֆանատը: Անմիջապես հասկացանք, որ տղան Մհերին կյանքում չի տեսել, որովհտև Ավոյին հարցրեց՝ հոպա՛ր, դու՞ ես Մհերը:
Ինչևէ... Սպիտակ Լիմուզին էին բերել Մհերի համար: Մհերն էլ հասկացրեց, որ ինքը մենակ չի ու՝ ջա՜ն ուրախություն, Մուշեղիչի ջրերն ընկած հա՛մ լիմուզին նստեցինք, հա՛մ Էլ գնում ենք Լաս Վեգասը տեսնելու:
Վարորդը մի հրաշալի դելիկատեսներով սեղան էր բացել մեքենայի մեջ ու հյուրասիրում էր՝ աչքը չկտրելով Մհերից: Մհերն էլ ընկել էր հիշողությունների գիրկն ու պատմում էր ու պատմում... Չհասկացանք, թե ինչպես անցավ այդ մի քանի ժամն, ու մենք «MGM» քազինոյի կենտրոնական դռան մոտ էինք: Երիտասարդը մի տրցակ դոլլարանոց տվեց Մհերին ու տարավ VIP սենյակ, որտեղ մի քանի մեծահարուստ ամերիկացիներ էին նստած, մի հարմար «Սլօտ մշինի» մոտ նստեցրեց ու դուրս եկավ....Պայմանավորվել էինք, որ երկու ժամ հետո հանդիպելու ենք: Մհեր ջան, դու Մհեր: Ձեռքը տանում է գրպանը, որ փող հանի, դնի մեքենայի մեջ, խաղա՝ տեսնում է, որ միայն թաշկինակն է գրպանում, տրցակով հարյուրանոցները չկան. Իհարկե՝ մենք հետո իմացանք, որ 1000 դոլլար է եղել: Ի դեպ՝ ասեմ, որ շատ էր սիրում թաշկինակ գործածել ու ամեն վայրկյան գրպանից հանում ու նորից տեղն էր դնում: Երևի՝ մինչ մեքենայի մոտ նստելը թաշկինակը հանել է, տրցակով գումարն էլ ընկել է: Պատկերացնու՞մ եք գտնողն ինչքան է ուրախանալու: Դե ի՞նչ անի Մհերս: Մի 10 րոպե նստելուց հետո որոշում է դուրս գալ: Ճեմասրահում մի փափուկ բազմոցի վրա նստած մեզ է սպասում: Հիմա իր պատմածն եմ պատմում: «Մի երկու գյումրեցի են անցնելիս լինում, մեկը մեկին հարցնում է՝ ծո՛, էսիգ մեր Ֆրունզը չէ՞....ՈՒ հավաքվում են էդտեղ գտնվող բոլոր հայերը, մի մե՜ծ շոու են անում՝ նկարվում, ինքնագրեր խնդրում»: 
Երկու ժամ անցնելուց հետո մեր պայմանավորված տեղում չգտանք Մհերին: Ավոն VIP-ից դուրս եկավ գունատված ու հազիվ լսելի ձայնով ասաց՝ Ֆրունզը չկա: Պատկերացնու՞մ եք մեր վիճակը... Մեկ էլ մի հայ մարդ մոտեցավ մեզ թե՝ ախպեր ջան, քանի տարի է Ֆրունզին չես տեսել, հե՜նա ընդեղա, գնացեք տեսեք, մեկ էլ եսիմ ըսենց բախտ կվիճակվի՞ ձեզ... Մեր ծիծաղը հազիվ զսպելով մոտեցանք էդ ժողովրդին ու հետներն ուրախացանք: Մեկն էլ ասաց՝ ա՛յ մարդ, թողեք էս մարդիկ էլ նկարվեն Ֆրունզի հետ: Մի խոսքով՝ պատկերացրեցիք ինչ էր կատարվում:
Երբ Մհերի հետ հեռացանք քազինոյից, բավականին մարդիկ, մեր հայերը դեռ մեզ հետևում էին: Գնացինք մի բարձրակարգ ռեստորան ճաշելու: Ճաշելու ընթացքում էս մեր երիտասարդը հարցրեց՝ հոպար տարա՞ր, թե՞ տարվեցիր:
-Բայց խաղացի՞, որ տանեմ, կամ տարվեմ:
Քար լռություն տիրեց, ու մեր երիտասարդը առանց երկար-բարակ մտածելու ասաց, որ պապան էլի է տալու:
-Էդ գումարը տվել էր, որ զբաղվեիր: 
Ախր կա՞ր, որ խաղար: Էդ չարաբաստիկ թաշկինակը հանելուց վայր էր ընկել: 
Հետո էլ Մհերը ծիծաղելով ասաց.«Որ փողերը չկորցնեի, էդքան հայերի մի տեղ ո՞նց կտեսնեի,կնկարվեի հետներն ու ինքնագիր կտայի, մարդիկ տարիներով ինձ չեն տեսել, ախր կարոտում են, չէ՞: Երևի Աստծո կամքն էր»:
Էհ Մհեր, Մհեր, ամեն մի օրը հիշելիս՝ սիլուետդ գալիս կանգնում է աչքիս առջև, ու կարծես նորից շնորհակալություն ես հայտնում այդ հիշարժան օրերի համար: Բայց մե՛նք պետք է շնորհակալ լինենք Քեզնից,որ վայելեցինք քո ներկայությունը... Երանի չթողնեինք վերադառնայիր Հայրենիք: Երկու ամիսը դեռ չէր անցել, որ մեզ լքեցիր, ու միայն մնաց քո լուսավոր հիշողությունը....


Ավետիս Օհանյանի հուշատետրից
1993թ. հոկտեմբեր