Тамар Оганесян

Թամար ՀովհաննիսյանАрмянская советская актриса.
Дочь председателя Союза писателей Армении Грачьи Оганесяна. 
Вторая жена народного артиста СССР Фрунзе Мкртчяна. До 2013 проживала в США. В настоящее время живетв городе Ереване.
В 1997 году создала в Нью-Йорке театр "Мгера Мкртчяна"

Неутешная Тамара

Когда после того как Фрунзику Мкртчяну сообщили о болезни сына он запил с новой силой, но надо было дальше жить, играть, бороться за Вазгена. Дочь Нунэ к тому времени вышла замуж за иностранного студента и улетела с ним в Аргентину. И Фрунзик решил, что ради сына просто обязан создать новую семью. Как-то актер познакомился с первой красавицей Армении с царским именем Тамара и почти царским положением в обществе – она была дочерью председателя Союза писателей Армении Оганесяна. Актер вновь отправился в ЗАГС. Его друг, бывший свидетелем на двух предыдущих свадьбах, пошутил тогда: «Не слишком ли часто, Мгер, мы ходим в это учреждение?». Мкртчян, не терявший чувство юмора ни при каких обстоятельствах, тут же ответил: «Чаплин вообще восемь раз женился. Я что, хуже?».
Но, к сожалению, и этот брак не принес актеру счастья и спокойствия. Тамара, привыкшая к светской жизни и ожидавшая ее продолжения со звездой советского экрана, просто не была готова ни к запоям Мкртчяна, ни к ухудшавшемуся состоянию его сына. Супруги постоянно ссорились, месяцами могли жить врозь. А незадолго до Нового 1994 года Мгер с сыном окончательно ушел жить на отдельную квартиру. Утром 29 декабря он узнал о смерти своего лучшего друга Азата, а через несколько часов его самого нашли мертвым - обширный инфаркт сердца. Рядом с Фрунзиком сидел Ваагн, который даже не понимал, что отца не стало.
http://novaya.com.ua/?/articles/2010/11/10/094607-17 


Ճակատագրով` կին. Թամար Հովհաննիսյան


Մհեր Մկրտչյանի մասին «խոսող» գիրք-ալբոմ կտպագրվի 

Тамар Оганесян«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել էին Մհեր Մկրտչյանի այրին՝Թամար Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ կինոքննադատ Զավեն Բոյաջյանը: Համատեղ նախագծի շրջանակներում լույս կտեսնեն դեռեւս չհրատարակված լուսանկարներ եւ պատմություններ Մհեր Մկրտչյանի մասին: Դրանք կամփոփվեն մի քանի գրքում, նախատեսված են նաեւ ֆիլմեր: «Շուրջ քսան տարի Զավեն Բոյաջյանը համոզում էր ձեռնարկել այս գործը, այնուհետեւ նա ծանոթացրեց Արմեն Մարտիրոսյանի հետ: Նահանգներում արդեն ծանոթ էի «Անտարեսի» գործունեությանը: Սիրով համաձայնեցի»,-նշեց տիկին Հովհաննիսյանը: Զավեն Բոյաջյանը մանրամասնեց նախագծի մասին. «Դա հրատարակչական մեծ նախագիծ է, որը մեդիաէլեմենտներ է պարունակում: Այս նախագծի շրջանակներում ամռանը լույս կտեսնի առաջին գիրքը: Նաեւ մեկ-երկու ֆիլմ կլինի: Առաջին գիրքը ավելի շատ ֆոտոալբոմի բնույթ ունի, վիզուալ կողմն է շեշտադրված, այնտեղ ընդգրկված է չհրապարակված 250-300 լուսանկար՝ Թամար Հովհաննիսյանի արխիվից: Լավ կլինի, որ տիկին Հովհաննիսյանի հսկայական արխիվը հանրության սեփականությունը դառնա: Խոսքը ավանդական պատկերացումներով ֆոտոալբոմի մասին չէ, տեքստը զուգորդում է լուսանկարին: Գիրքը համարյա պատրաստ է, Թամար Հովհաննիսյանը իր գործը կատարել է, լուսանկարները մեկնաբանված են, հիմա գիրքը խմբագրական փուլում է: Դիզայներական փուլից սկսած՝ պարոն Մարտիրոսյանի դերը էական կդառնա: Երկրորդ գրքում կլինեն Թամար Հովհաննիսյանի հուշերը Մհեր Մկրտչյանի մասին: Այդ գիրքը եւս կլինի ճոխ լուսանկարներով, գիրքը սակայն անձնական բնույթի կլինի: Մհեր Մկրտչյանը լեգենդար անձնավորություն էր»: Զավեն Բոյաջյանի խոսքով՝ մինչեւ այժմ բազմաթիվ գրքեր են լույս տեսել Մհեր Մկրտչյանի մասին, որտեղ հաճախ ոչ պատշաճ է ներկայացված քսաներորդ դարի խոշորագույն դեմքերից մեկը. «Մհեր Մկրտչյանն արտիստ է, որին հաճախ մոռանում են անեկդոտիկ պատմությունների հետեւում: Կլինեն նաեւ զանազան նյութեր՝ օտարերկրացի մասնագետների կողմից հրապարակված կամ չհրապարակված, որոնք մեզ մոտ շրջանառված չեն եղել: Մհեր Մկրտչյանի ստեղծագործական խոհանոցը Թամար Հովհաննիսյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել: Մի ֆիլմի մասին էլ կուզեի հիշատակել: Ամերիկահայ ռեժիսոր Աննա Տերյանը մի նախագիծ է ունեցել, նա հինգ ժամ տեւողությամբ նյութ է նկարել, որտեղ Թամարը պատմում է Մհերի մասին: Բայց նախագիծը կյանքի չի կոչվել: Հիմա այդ նյութը Թամար Հովհաննիսյանը իր հետ բերել է Երեւան: Գուցե դա լինի հեռուստատեսային ֆիլմի տարբերակով, մի քանի մասից բաղկացած: Ռեժիսոր Արման Երիցյանի հետ ֆիլմն անելու պայմանավորվածություն կա: Նախագիծը կփակի մի ֆիլմ եւս, որ Թամար Հովհաննիսյանի նախագիծն է, դա կլինի վավերական ֆիլմի՝ ռեալիթի-շոուի սկզբունքով»: Մհեր Մկրտչյանի մասին առաջին գիրքը կլինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ արտիստի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ Սփյուռքում: Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մի տասը տարի առաջ հետազոտություն էինք անցկացնում, թե նախկին ԽՍՀՄ ժողովուրդները ո՞ւմ հետ էին ասոցացնում Հայաստանը: 90%-ը ասում էր՝ Ֆրունզիկ Մկրտչյան, երկրորդ տեղում Ազնավուրն էր, հետո՝ Ջիգարխանյանը, էստեղից միտք հղացավ Մհեր Մկրտչյանի մասին ձեռնարկ ստեղծել: Հետո պարզեցի, որ նման գաղափար ունեն Թամար Հովհաննիսյանը եւ Զավեն Բոյաջյանը: Այսպես մեր ճամփաները «խաչվեցին»: Մեր գիրքը աուդիովիզուալ մշակույթի արդյունք պիտի լինի, շարժվի եւ խոսի»,-ասաց «Անտարեսի» տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 
http://www.aravot.am/2014/03/24/443668/ 


Թամար Հովհաննիսյան. «Ինչ էլ որ արել եմ, միշտ կապել եմ Հայաստանի հետ»  

Тамар ОганесянԴերասանուհի, այժմ նաև ռեժիսոր և սցենարիստ Թամար Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ կտրուկ շրջադարձ է կատարում իր ճանապարհին ու ամեն ինչ սկսում զրոյից: 17-ամյա ընդմիջումից հետո դերասանուհին կրկին հայրենիքում է ու լիահույս է, որ վերադարձը նոր սկիզբ կդառնա իր կյանքում: Միացյալ Նահանգներում անցկացրած 17 տարիների ընթացքում ընդամենը 4-5 բեմադրություն է արել: Իրականացրել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի երազանքներից մեկը` խաղացել է Ֆիլումենա Մարտուրանո, իսկ որպես ռեժիսոր Սարոյան է բեմադրել: Բայց գրեթե 20-ամյա ստեղծագործական դադարի ընթացքում միտքը պարապ ու հոգին դատարկ չեն մնացել, ու հիմա հայրենիքում է` լեցուն նոր գաղափարներով ու ստեղծագործական ծրագրերով:

- Երևանը փոքր քաղաք է, ու Ձեր վերադարձի լուրը տարածվելուն պես բոլորը սպասում են, թե ինչից եք սկսելու: Ես, օրինակ, անակնկալի եկա, որովհետև կարծում էի` թատրոնում կտեսնեմ Ձեզ, բայց կարծես նախապատվությունը հեռուստատեսությանն եք տալիս:

- Թատրոնն էլ կա, հեռուստատեսությունն էլ կա, ավելի շատ թեմայից է կախված: Այնպես չէ, որ ես թատրոնը գիտեի, ու հեռուստատեսությունն ինձ անծանոթ էր: Այս երկար տարիների ընթացքում շատ բան եմ սովորել նաև հեռուստատեսության առումով: Աչքերս չորս արած սովորում էի, սովորում էի ամեն ինչ: Ու հիմա տեսնում եմ, որ էստեղ շտկելու կամ անելու շատ բան կա, և ինչ-որ չափով նաև պարտավորված եմ զգում: Հեռուստատեսության միջոցով շատ-շատ բաների կարելի է հասնել, որոնց պահանջը կա այսօր հասարակության մեջ:

 - 17 տարի. 5 տարի Նյու Յորքում և 12-ը` Լոս Անջելեսում: Երբ Ամերիկայում սկսվեց տևական ստեղծագործական պարապուրդի շրջանը, ինչպե՞ս ապրեցիք այդ շրջադարձը:

- Դա շատ դժվար է հոգեբանորեն: Ուրիշ աշխարհ, ուրիշ միջավայր, ուրիշ հարաբերություններ: Բոլորովին ուրիշ մարդ ես դառնում: Հեշտ չէ ապրել այդ երկրում, հեշտ չէ: Անընդհատ սթրեսով ներծծված կյանք է, անընդմեջ վախի ու տագնապի մեջ, որովհետև դուրս ընկար` դուրս ընկար, հետո քեզ ձեռք մեկնող չի լինի, որ հետ բերի: Բայց դա չի նշանակում, որ անընդհատ տառապել եմ: Մեծ երկիր է, տեսնելու ու սովորելու շատ բան կա, և նույնիսկ տանը նստած` անընդհատ սովորել եմ: Նյու Յորքում հինգ բեմադրություն եմ արել: Նյու Յորքի էդ 5 տարիներին Թեքեյան մշակութային միության հետ էի և բավական զբաղված էի: Տարի կար, որ մեկ բեմադրություն եմ արել, տարի կար` երկու, և դրանք մտքի և ֆիզիկական ծանր աշխատանք էին: Իհարկե, սիրողական խումբ էր, պրոֆեսիոնալներ չէին, բայց դա նույնպես լուրջ աշխատանք էր, և° ժամանակ, ևʹ ջանք, ևʹ ուժեր ու միտք պահանջող աշխատանք: Ուրիշ շերտ կա Ձեր հարցի մեջ, որ դա իսկապես շատ դժվար է անել հոգեբանորեն: Այսինքն` ամեն առավոտ արթնանալ 6-ին, հետո մինչև 9-ը սենդվիչ սարքել ու վաճառել, հետո 9-ին գնալ դեղատուն: Էդպես մի շրջան եղել է, որ դեղատնից դուրս էի գալիս, գնում էի Հովնանյան դպրոց, որտեղ մանկական թատերախումբ էի ստեղծել, հետո էլ 5-6-ին գալիս էի տուն ու գնում Թեքեյան մշակութային միություն: Այդպես ամբողջ օրդ շատ լեցուն էր: Եվ ամբողջ այդ ընթացքում մտածել եմ այն ծրագրերի շուրջ, որոնք միայն Հայաստանում կուզենայի իրագործել:

- Հիմա Հայաստանում եք, ուրեմն դրանք իրագործելու ժամանակն է, ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը:

- Հիմա պատրաստի երկու պիես ունեմ, որ կուզենայի բեմադրել: Ես եմ գրել` բոլորովին չհավակնելով դրամատուրգ լինել, պարզապես դա մի նյութ է, որ շատ լավ գիտեմ: Էսպես ասեմ` լուրջ կատակերգություն է, պատմություն է հայ համայնքի մասին, սուտ չկա մեջը: Դա նաև ինձ է բնորոշում` որպես ստել չիմացող մարդու, և դիտողին էլ շատ անհրաժեշտ է էդ ճշմարտությունը լսել, որովհետև մենք միշտ չէ, որ ճիշտ լրատվություն ենք ստանում այնտեղի մասին: Դա շատ նուրբ բան է, մարդիկ չեն կարողանում ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես կա: Դժվար է, և մարդիկ շատ բաներ գունազարդում են, շատ բաներ չեն տեսնում այնպես, ինչպես կա, և շատ բաներ էլ ներկայացնում են արդեն համակերպված: Այն ամենը, ինչ տեսել ու ապրել եմ այնտեղ, ճշմարտացի հանձնել եմ թղթին: Պիեսը կոչվում է «Արի ամուսնանանք», և թվում է, թե կենցաղային ամուսնության մասին է խոսքը, բայց ոչ: Բացի այդ, ամերիկյան հեղինակներից ոչ միայն թարգմանություն եմ արել, այլև փոխադրություն, պիեսը բերել եմ հայ իրականություն: Իսկ հիմնականում մտածել եմ հեռուստածրագրերի, հեռուստանախագծերի` սերիալի, մինի սերիալի շուրջ: Երկու գործ ունեմ, որոնք սցենարի եմ վերածել: Մեկը Լևոն Շանթի «Դերասանուհին» վիպակն է, որի սինոփսիսը ներկայացրել եմ Հանրային հեռուստաընկերությանը, մյուսն էլ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկն» է` այդ շատ վիճահարույց վեպը: Իմ կարծիքով, մեկը մի 80 սերիայի չափով է, մյուսը մինի սերիալ է` 5-7 սերիա: Դրանք հենց էնպես արված գործեր չեն, տարիների ընթացքում աշխատված, ապրված և որոշակի ուղղություն ունեցող գործեր են: Մի ուրիշ սցենար էլ սկսել եմ գրել` մի 20 սերիայի չափով: Սինոփսիսը պատրաստ է, դա էլ եմ ներկայացրել Հ1-ին: Սա իմ սերնդի պատմությունն է, դարձյալ շատ ճշմարտացի, վավերագրական հիմքով պատմութուն է, շատ հարուստ երկխոսություններով, հավաստի պատմություններով ու խիստ ճանաչելի կերպարներով:

- Ասում եք` Ձեր սերնդի պատմությունն է, այդ պատմությունը համընկավ երկրի փլուզման հետ, ընդունված է այդ սերունդը կորուսյալ համարել: Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:

- Այո, համաձայն եմ, և էս սերիալը, որ կոչվում է «Ճանապարհ», հենց այդ մասին է, մի սերնդի, որի մեջքին կոտրվեց մի հսկայական կայսրություն: Այդ փլուզմանը սպասում էինք, երազում, բայց չէինք պատկերացնում, որ էսպես կլինի: Շատ ապաշնորհ եղավ ևʹ փլուզելը, ևʹ հետագա ընթացքը, շատ խոշոր ու ճակատագրական սխալների վրա դրվեց հիմքը: Հիմնովին քանդելուց հետո հիմնովին սարքել է պետք, ոչ թե հին կտորի վրա նոր կարկատաններ դնել, որն Ավետարանն է նույնիսկ արգելում անել: Էդ սցենարը դրա մասին է, և ես կարծում եմ, որ արժե էդ հարվածի տակ ընկած սերնդի ճշմարիտ պատկերը ստեղծել:

- Հիմնականում սերիալների նախագծերի մասին եք մտածում, իսկ հայաստանյան սերիալային արտադրանքին ծանո՞թ եք:

- Անշուշտ: Չեմ ասի, թե սերիալ չեմ նայել: Նայել եմ: Եվ եթե անգամ չեմ նայել, աչքս վրան եմ պահել: Չեմ կարծում, որ գլուխ գովելու բան է, թե ես սերիալ չեմ նայում: Դա ի՞նչ է նշանակում` որ ես ճաշակով մա՞րդ եմ: Չէ, ես նայում եմ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում, ովքեր կան, ինչ նոր անուններ, ինչ դերասաններ, ովքեր են սցենարը գրում, ինչպես են կառուցում սցենարը: Եʹվ նայել եմ, ևʹ միաժամանակ աշխատել եմ, ինչո՞ւ, որովհետև միշտ սպասել եմ, թե երբ պիտի հետ գամ: Դա երբեք իմ ծրագրերից չի բացակայել: Ինչ էլ որ արել եմ, միշտ կապել եմ Հայաստանի հետ:

- Բայց սերիալները մեզանում ամենացավագին թեմաներից են և մշտապես խիստ քննադատության թիրախ են:

- Հեռուստատեսությունը չի կարող ապրել առանց սերիալի: Ուրիշ հարց Է, որ Հայաստանում դա կիսագրագետ ձևով է արվում: Որակի հարցը չէ միայն: Մի տեսակ ամենաթողություն է առաջացել, իրավական  կողմը մեզանում բացակայում է: Չես կարող, օրինակ, երեկոյան ժամերին դիտվող սերիալի մեջ ցույց տալ շատ ծխել, շատ խմել, բռնություն, անձնասպանություն: Անձնասպանության բոլոր տեսակները հայկական սերիալներում տեսա, կարծես դաս են տալիս, թե ոնց անձնասպան լինել: Բայց դրա իրավունքը չունեն: Կամ ինչպե՞ս են կառուցում սյուժեն, ինչպե՞ս են կառուցում դիալոգները: Ես շատ եմ կարևորում էդ դիալոգները: Երկխոսությունը մտքերի, զգացողությունների կռիվ է: Երևի իմ առաջին մասնագիտությունը` դերասան լինելու հանգամանքն ինձ շատ է օգնում, երբ ես գրում եմ: Չեմ ուզում ասել գրում եմ, այլ թղթին եմ հանձնում այն, ինչ մարդն ապրում է: Շատ կարևոր է նաև, թե որքանով են հավաստի այդ կերպարները, ինչ ճյուղեր են բացում ընդհանուր առանցքային սյուժեից: Սրանք զուտ մասնագիտական հարցեր են, որոնցով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալներն ու գործի գիտակ մարդիկ: Եվ, իհարկե, կյանքի փորձառությունը: Ի վերջո, մարդը, որ ապրում է երկար տարիներ, ինչ-որ յուրահատուկ կամերա ունի իր ուղեղի մեջ: Իմ կարծիքով, ես շատ արժեքավոր բաներ եմ իմ մտքի կամերայով նկարել:

- Կարծում եմ` Ձեր միտքը սնել է նաև այն միջավայրը, որում ապրել եք Ձեր հայրական հարկի տակ, ապա նաև` Մհեր Մկրտչյանի հետ ամուսնությունից հետո:

- Իհարկե, դա նաև այն միջավայրից է, որում ապրել եմ ծնվածս օրից: Ես շատ բացառիկ մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում, որոնք անհետ չեն անցել, այլ շատ մեծ հետք են թողել իմ կյանքում, նրանք դասեր են տվել ինձ: Իմ մասնագիտությունը, ավելի ուշ Մհերի հետ իմ միությունը, որ հնարավորություն տվեց երևելի մարդկանց ճանաչելու իրենց խորքով: Անուններ չեմ ուզում տալ, բայց բոլորին է հայտնի, որ Փարաջանովին անձնական շփումներով գիտեմ, Փելեշյանին անձնական մտերմությամբ գիտեմ, Սարոյան անձնական շփումներով գիտեմ, Սևակի ոչ միայն գրականությունը լավ գիտեմ, այլև անձնական հանդիպումներով գիտեմ: Բոլոր գրողները, դերասանները, ռեժիսորները եղել են մեր տան հյուրը, շատ է օգնել  նաև այն հանգամանքը, որ ճամփորդում էի, երբ երկիրը դեռ փակ էր:

- Շատ դժվար եք խոսում Մհերի երազած թատրոնի մասին:

- Ոչ թե խուսափում եմ, այլ չեմ կարող հպանցիկ խոսել այդ մասին: Եթե ուզում ենք նրա դերասանական դպրոցը, թատերական մտածելակերպը պահել և հանձնել սերունդներին, պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ես նրան մեկնաբանելու ինչ-որ պատկերացումներ ունեմ: Դերասանական շատ յուրահատուկ դպրոցի վարպետ էր, դա փեշակ է, որ երիտասարդներին պետք է սովորեցնել: Դա ահռելի աշխատանք է, և եթե դա չսովորեցնենք ու սերնդեսերունդ չփոխանցենք, շատ մեծ կորուստներ կունենանք: Այնքան բիզնեսի մտածելակերպ ունեցող Հոլիվուդում կինոարվեստն էլ կա և եղել է միշտ: Եվ եթե Ռոբերտ Ռեդֆորդը սկսում է մի քիչ մեծանալ, հետևից բերում են Բրեդ Փիթին, եթե նա է մեծանում, հետևից գալիս է Լեո դի Կապրիոն: Դա գործ է, որ պիտի անես, եթե չանես, կկորցնես:

- Երջանի՞կ եք, որ եկել եք, և երջանի՞կ եք ընդհանրապես:

- Ես հասել եմ այն երջանկությանը, երբ երջանկություն չեն փնտրում: Ոչ մտածում եմ, թե եղել եմ արդյոք երջանիկ, ոչ էլ հետոյից եմ սպասում երջանկություն: Թող Աստված պահապան լինի այն ամենին, ինչ ունեմ հիմա, եթե նունիսկ դա շատ քիչ բան է:

Հարցազրույցը` Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
6:08 Հուլիս 15, 2013   ttp://kinoashkharh.am


Тамар Оганесян, вторая жена Фрунзика Мкртчяна
 


 Հանդիպում արտիստի հետ. Թամար Հովհաննիսյան



Հանդիպում դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ ԳՈՅ Թատրոնում

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում:
Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը և բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը: 1971թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը:
1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում:
1975-88թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Առաջին դերը կերտել է Վ.Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ: Խաղացել է նաև Ա.Վամպիլովի «Ավագ որդի», Ն.Զարյանի «Հացավան», Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար ախպար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում:
1988թ. Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով:
1994-96թթ եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր: Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում:
1986թ. Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Մ.Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն կանացի դերակատարում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Ֆրանսիա և այլուր: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Թթենի» (1979թ.), «Ապրեք երկար» (1979թ.), «Ավտոմեքենան տանիքի վրա» (1980թ.), «Մայրական տունը» (1980թ.), «Խոսք» (1987թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.) և այլ ֆիլմերում:
1996թ. մեկնել է ԱՄՆ:
1997-2002թթ Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որի ընթացքում բեմադրել է Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ:
2007թ. Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վ.Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները` մեկ բեմադրությամբ, իսկ 2008թ.` «Իմ սիրտը լեռներում է» պիեսը:
2013թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երևանում բեմադրել է իր հեղինակած «Վերջին կանգառը» և Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը & Հեյ, ով կա» պիեսները:

Gagik Ghazareh
ԳՈՅ Թատրոն

Free Joomla Lightbox Gallery

Печать