Фрунзик (Мгер) МкртчянРежиссёр и автор сценария Альберт Мкртчян
Оператор Рудольф Ватинян
Композитор Тигран Мансурян
Длительность 92 мин.
Страна СССР
Год 1985
В главных ролях Галя Новенц, Фрунзик Мкртчян, Азат Гаспарян

Вернувшись с войны, Рубен оставляет семью и уходит к женщине, которая спасла ему жизнь. Гордая Сирануш не может смириться с этим и делает попытки образумить Рубена. Нелепые и беспомощные выходки детей и жены доводят его до такого состояния, что он, окончательно запутавшись в своих чувствах, совершает необдуманный поступок и попадает в тюрьму...
Фильм "Танго нашего детства" на армянском языке

«Танго нашего детства» - еще один популярный фильм с участием великого актера. Был снят в 1984 году режиссером Альбертом Мкртчяном. Фильм рассказывает о трудной судьбе армянской женщины с непосредственным характером, которая в послевоенные годы пытается вырастить детей и вернуть мужа, возвратившегося с фронта с другой женщиной. В свою очередь главный герой фильма- Рубен оставляет семью и из чувства благодарности и долга уходит к женщине, которая спасла ему жизнь. Оставшись с тремя детьми, Сирануш не может смириться с этим и делает попытки вернуть мужа в семью. Нелепые и бесполезные выходки детей и жены доводят его до безумия, окончательно отчаявшись и запутавшись в своих чувствах, Рубен совершает необдуманный поступок, в результате чего попадает в тюрьму. 
Фильм "Танго нашего детства" на русском языке


 Фрунзик Мкртчян в фильме 'Танго нашего детства"

Free Joomla Lightbox Gallery

Печать

Մենք դեռ կհանդիպենք:

Albert tango«Մեր մանկության տանգոն» վերհուշ է։ Պատերազմի վերքերը դեռ մխում են նրա հերոսների հոգիներում։ Եվ գուցե հենց այդ վերքերը, բազում զրկանքները, կորուստներն ու խաղաղ կյանքի կարոտն են կրկնապատկել ապ­րելու, սիրելու, հին ու նոր երա­զանքների ետևից ինքնամոոաց մոռանալու նրանց կիրքը, այդ աստիճան զգայուն դարձրել ուրիշի ցավերի նկատմամբ, և զարմանալիորեն  տոկուն՝ ճակատագրի հար­վածների հանդեպ։
Այս ֆիլմն աոաջին իսկ կադ­րերից մի անդիմադրելի ձգողա­կան դաշտի մեջ է առնում հան­դիսատեսին։ Կինոնկարի հերոսու­հու՛ Սիրանույշի հետ (դերասա­նուհի Գալյա Նովենցի փայլուն անձնավորմամբ այս կերպարը դառնում է վերջին տարիների հայկական էկրանի ամենանշա­նակալի ձեռքբերումներից մեկը) մենք անցնում ենք ծիծաղի ու ար­ցունքների, հուսահատության ու հույսի, հիասթափությունների ու հաղթանակների միջով, նրա հետ կարոտում ու սիրում, տխրում ու պայծառանում։ Մենք հաղորդակ­ցվում ենք ժողովրդի բարոյական կեցության պարզ ու իմաստուն ակունքներին, որոնք ապրելու ուժ են տալիս. թե՛ Սիրանույշին, թե՛ նրա հետ առնչվող մարդկանց, թե՛ մեզ…
Ֆիլմում մենք հիանում ենք Մհեր Մկրտչյանի դերասանական տաղանդի ևս մի նոր դրսևորմամբ։ Դերասանը հայտնագոր­ծում է ողբերգականի ու կատա­կերգականի բևեռների միջև խարսխված մի բնավորություն, որ առինքնում է իր շիտակությամբ, ազնիվ «խենթությամբ»՝ հիշեցնում  հերոսներին։  Էկրանի վրա մի բակի տարիների գրությունն է, որ մերվում է հայ­րենի երկրի մեծ կենսագրությա­նը, արտացոլում բոլոր այն սոցիալական, հոգեբանական ու կենցաղային հեղաբեկումները, որ կատարվում են Հայաստանում խորհրդային իշխանության հաս­տատման աոաջին տարիներից մինչև ճակատագրական 41 թվա­կանը, երբ ժողովուրդը սրբազան պատերազմի ելավ իր ազատու­թյունն ու իդեալները հիտլերյան զավթիչներից պաշտպանելու հա­մար։
Ֆիլմի հեղինակները նպատակ են ունեցել ցույց տալ, թե ինչպես են աստիճանաբար ձևավորվում նոր կյանքի հիմքերը, թե հոգևոր ու բարոյական ինչ պաշարներով է ժողովուրդը կառուցում իր վաղ­վա օրը և դիմագրավում պատե­րազմի արհավիրքներին։
Մանուկ հանդիսատեսին է հասցեագրված «Մենք դեռ կհան­դիպենք» կինոնկարը, որի հիմ­քում Կարեն Սիմոնյանի «Ցտե­սություն, Նաթանայել» վիպակն է (սցենարի հեղինակ՝ Անդրեյ Վերդյան, ռեժիսոր`Լևոն Գրիգորյան)։ Իսկ կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը Կենտրոնական հե­ռուստատեսության պատվերով նկարահանել է «Հեծլալորին սպասում են» արկածային կինո­նկարը (սցենարի հեղինակներ՝ Ալեքսան Մեխակյան, Դմիտրի Կեսայանց)։ Գործողությունների համար ժամանակաշրջան ընտրե­լով տասնիններորդ դարի երկ­րորդ կեսը, հեղինակները փորձել են ստեղծել «բարի ավազակի»՝ արդարության և աշխատավոր մարդկանց շահերի համար «այս աշխարհի հզորների» դեմ մարտնչող ռոմանտիկ հերոսի կեր­պար, որին անձնավորել է դե­րասան Վլադիմիր Քոչարյանը։ Այս կինոնկարի համար հիմք է ծառայել Պ. Պռոշյանի հանրա­հայտ «Հունոն» վեպը։


Киноашхар-логоԴավիթ
 ՄՈԻՐԱԴՅԱՆ
15 Փետրվար 2021
kinoashkharh.am202102davit-muradyan-menq-der-khandipenq

- Իրան ըսա քեֆս ինչքան կուտա էնքան պիտի վառեմ

- Էս օրը ցերեկով լույսը ինչի է վառել, իրան ըսա օր մենք հլը զագսով բաժանված չենք, օր կբաժնվինք հետո ինչքան կուզե թող վառե …
- Իրան ըսա քեֆս ինչքան կուտա էնքան պիտի վառեմ, էդիկ իմ անձնական գործն է …
- Ինչ ըսեմ…
- Իրան ըսա քեֆս ինչքան կուտա էնքան պիտի վառեմ, էդիկ իմ անձնական գործն է … Ես ինձի բաժանված կհամարեմ…
- Ինքը կսե օր քեֆդ ինչքան կուդա, էսքան կվառեմ …
- Իրան ըսա թող վառե, ինձի վառեց, էրեխեքին վառեց, թող քաղաքն էլ վառե:
- Ընկեր Ղազարյան, իրան ըսա օր ինքը երեսին մեռոն չունի քսած, էս տան բոլորը ընչի կֆռֆռա …
- Ինքը կսե օր դու էրեսիդ մեռոն չունիս քսած, էս տան բոլորը ինչի կֆռֆռաս …
- Ո՞վ մեռոն չունի քսած:
- Դո՛ւ:
- Լսի ընկեր դու լուսի մարդն ես…
- Հա, լույսի մարդն եմ, էրեխեքին լույս կուդամ …
վառե՜… քու գործդ մենակ վառելն է …