Այց՝ Մհեր Մկրտչյանի գերեզմանին

Ֆրունզիկ ՄկրտչյանՀավերժի ճամփորդները

“Մհեր Մկրտչյանը բեմի համար է ծմված։
Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...»։

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Հայ թատրոնի պատմության մեջ դրամատիկ ու ողբերգակ դերասանների կողքին հանդես են եկել կատակերգու դերասաններ, որոնք երգիծանքի ուժով ձաղկել են կյանքի արատավոր կողմերը՝ հաստատելով բարին ու գեղեցիկը։ Նշանավոր կատակերգու դերասաններ Գ․ Չմշկյանի, Գ. Ավետյանի, Հ․ Խաչանյանի, Ավ. Ավետիսյանի, Թ․ Սարյանի, Ա. Կոթիկյանի եւ այլոց կողքին անմահացել է Մ․ Մկրտչյանի անունը։
Մ․ Մկրտչյանի բեմական կենսագրությունը սկսվել է Գյումրիի Վ․ ԱՃեմյանի անվան թատրոնում։ 1953-ին դերասանը հրավիրվում է Երեւանի Գ․ Սունդուկյանի անվան թատրոն, միաժամանակ, նրան միանգամից ընդունում են Գեղարվեստաթատերական ինստիտուտի երկրորդ կուրս՝ Վ․ Վաղարշյանի դասարանը։ Ստեղծագործական հարուստ կյանքով ապրեց Մ․ Մկրտչյանը, անձնավորելով բազմաթիվ ու բազմաբնույթ կերպարներ, ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում, հեռուստատեսությունում, ռադիոյում, ակտիվորեն մասնակցեց նաեւ կրկնօրինակված ֆիլմերում։
Գյումրիի թատրոնում առավել աչքի ընկած դերերից են Եգոր («Բարձունքներում»), Սազաթել («Պատվի համար»), Խլեստակով («Ռեւիզոր»), Տրաֆալդիոն («Երկու տիրոջ ծառա») եւ այլն։ Մայր թատրոնում ավելի տարաբնույթ եւ ընդգրկուն եղավ բազմաշնորհ դերասանի խաղացանկը, որը վաստակ եւ ճանաչում բերեց նրան։ Այստեղ նա խաղաց Հայրապետ («Նամուս»), Եզոպոս (համանուն պիեսում), Գվիդոն («Սրտի արատ»), Մերկուցիո («Ռոմեո եւ Ջոզիետ»), Պաղտասար աղբար (համանուն պիեսում), Ղազար («Ղազարը գնում է պատերազմ»), Սերանո («Սերանո Ղը Բերժրակ»), Զամբախով («Խաթաբալա») եւ այլ դերեր։
Մ․Մկրտչյանը նկարահանվել է ոչ միայն հայ կինոյում։ Համընդհանուրի ճանաչման արժանացավ Գվիդոնը («01-99»), Սիմոնը («Տերն ու ծառան»), Արսենը («Զինվորն ու փիղը»), Ռուբենը («Սիմինո»), Բորիս Իվանովիչը («Ունայնություն, ունայնությանը»), Նահապետը («Նահապետ»), Իսային («Խաթաբալա») եւ էլի շատ ու շատ կինոդերեր։
Մարդկանց ծիծաղ եւ ժպիտ պարգեւելը քչերին է բախտ վիճակվել։ Դա բացատրվում է նրա-նով, որ Մ․ Մկրտչյանի ծիծաղի մեջ ներքուստ տխրություն կար։ Մեծանուն դերասանը հասել էր մի աստիճանի, որ կարող էր ցանկացած դեր հեշտությամբ ու վարպետորեն կատարել, ցավոք կյանքից անժամանակ հեռացավ, երբ դեռ շատ ասելիք ուներ։
Հուլիսի 4-ին, նրա ծննդյան օրը, Թատերական գործիչների միությունը եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կազմակերպել էին այց՝ Մ․ Մկրտչյանի գերեզմանին։ Կոմիտասի անվան պան-թեոն էին այցելել հարազատներ, խաղընկերներ, նրա արվեստի երկրպագուներ, մայրաքաղաքի աշխատավորության ներկայացուցիչներ, լրագրողներ՝ մեկ անգամ նորից հիշելու եւ մտովի ըմբոշխնելու հավերժի ճամփորդ հայորդու արվեստի հմայքը։
Խաղընկերոջ մասին խոսք ասաց մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։ Նա հուզմունքով ու սրտի ցավով նշեց, որ Մհերը վաղաժամ հեռացավ կյանքից՝ իր հետ տանելով բազում երազներ։
- Արդեն վեց տարի է, որ Մհերը մեզ հետ չէ Նրա հիշատակը գնալով ավելի է պայծառանում։ Հազվադեպ տաղանդ էր Մհերը։ Մենք՝ միասին ենք սկսել մեր ստեղծագործական կյանքը Լենինականի թատրոնում։ Տասնութ տարեկան պատանին Գորկու «Թշնամիներ» պիեսում ծեր մարդու դերը այնքան լավ խաղաց, որ ինձ. թվում է՝ իր խաղացած լավագույն դերերից էր։ Նրան պետք է դասել համաշխարհային մեծությունների շարքը։ Մենք ունեցել ենք կատակերգու դերասաններ՝ Ա․ Վրույր, Հ. Խաչանյան եւ այլոք, ծնվեց եւ Մհերը։ Հայ ազգը որբ չմնաց այդ մեծություններից։ Օրհնվի քո ծնունդը Մհեր, - ավարտեց իր խոսքը Վ․ Վարդերեսյանը։
- Հայ թատրոնի առեղծվածներից էր Մ․ Մկրտչյանը, - ասաց Ե․Ղազանչյանը։ - Եկավ մեզ լսվելն բարի դարձնելու, ծիծաղով ու ժպիտով ապրեցնելու։ Ծիծաղով եկավ ու ծիծաղով գնաց, բայց իր վիշտն ու ցավը թաքցրեց մեզնից, նաեւ՝ իրենից։
- Զարմանալիորեն ապրեց ազատ, շռայլ, ինչպես կապրեր իսկական Գյումրեցին։ Մհերի մեջ կար եւ Շիրազի ըմբոստ հոգին, եւ Մինասի անսահման գույները, եւ Իսահակյանի պոեզիան, եւ Առփաչայի հավերժությունը։
Մհեր ջան ծնունդդ շնորհավոր, հազար ողորմի Սանամ մայրիկին, որ ծնեց քեզ եւ քեզնով հարստացրեց հայոց աշխարհը։ Հանգիստ քո հոգուն, հայ բեմի սիրելի Մհեր, - վերջում ասաց Ե. Ղազանչյանը։
Նույն օրը մայրաքաղաքի բազմաթիվ հեռուստաընկերություններ լայնորեն անդրադարձան նրա ստեղծած բարձրարվեստ կերպարներին, որոնք հարատեւլուեն, քանի կա հայ ժողովուրդը։

"Թատերական Երևան"
№4 - 1999


Печать