ՀԱՅՆՏԻ ՔԱՎՈՐԻ ԵՐԵՔ ՀԱՅՏՆԻ ՍԱՆԻԿՆԵՐԸ

frunzik zulum grigoryan graphicԱրվեստանոցի պատվավոր անկյունում մեծանուն դերասանի՝ ուրախությամբ ու թախիծով շաղախուն դիմանակարն է՝ սեւ-դարչնագույնի լուծումներով:
Տարիներ առաջ արված ճեպանկարը՝ անհայտ շատերին, բայց հարազատ ու հոգեւոր այն արարող արվեստագետ համար, միշտ իր տեղում է՝ նկարչի արվեստանոցը երբեք չլքելու մտայնութամբ: «Ալբերտ Մկրտչյանը մի քանի անգամ ուզել է, բայց չեմ տվել»,- մատնացույց անելով մեծ գյումրեցու դիմանակարը՝ հիշում է ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը:
Ապա հիշողությունների շղթան ավելի հեռուն է ձգվում, հասնում երիտասարդության տարիներ, ու  բյուրեղանում են հիշողության պատառիկները՝ գեղանկարչի մտապատկերում դրվագ առ դրվագ կենդանանալով Մհեր Մկրտչյանի մասին ունեցած հիշողությունները:

- Ջահել ժամանակներս Ֆրունզի հետ հաճախ էինք ուտում-խմում: Մի անգամ էլ մեքենայով գալիս ենք տուն: Փողցում մի տղա եւ երկու աղջիկ կանգնեցնում են ու ասում՝ Կոմիտաս կտանե՞ք: Ֆրունզը թե՝ խնդրեմ, նստեք…Չճանաչեցին Ֆրունզին, ես էլ կողքն եմ նստած: Հիմա այդ տղան ու աղջիկները շատ լուրջ բաներից են խոսում՝ փիլիսոփաներից, գրականությունից, արվեստային խոսակցություն են վարում: Տրամադրություններս էլ մի քիչ լավ է: Մի պահ նրանք լռեցին, Ֆրունզը սկսեց խոսել. գերմանական ինչ-որ փիլիսոփայի անուն է տալիս, հարցնում է նրա աշխատությունները կարդացել են, ուսմունքին ծանոթ են: Սրանք զարմացած նայում են ու «Չէ, չի ստացվել, որ կարդանք» պատասխանում են: Ֆրունզը հետո նորից է ինչ-որ փիլիսոփայի անուն տալիս, այս անգամ հունական: Սրանք նորից չեն ճանաչում: Հետո որ իջան մեքենայից, ասացի՝ Ֆրունզ որտեղի՞ց էդքանը գիտես: Ասում է՝ «Արա, զզվեցրին, իրանց թվում է շատ բան գիտեն… հնարեցի… որտեղից»:
Դերասան ընկերոջ, այդ ժամանակ արդեն մեծ ճանաչում վայելող Ֆրունզիկ Մկրտչյանի  մյուս սխրանքն է հիշում Զուլում Գրիգորյանն ու հանդարտությամբ պատմում՝ մտքում հասնելով այդ օրերին. «Ռուսական թատրոնում Պաղտասար Աղբար էր խաղալու: Թատրոնը վերանորոգվում էր ու Ֆրունզն իմ արվեստանացում էր փորձերն անում: Ես իրա «ռեժիսորն» էի դարձել (ծիծաղում է)… ասում էր մի նկարի, նայի, տես ոնց եմ խաղում: Եկավ ներկայացման օրը ու Ֆրունզը շատ լավ խաղաց: Ծափահարությունները չէին դադարում դահլիճում: Աճեմյանը բարձրացել է բեմ, ինքն էլ, բեմի մեջտեղում կանգնած, ինձ է կանչում: Ժողովուրդն էլ այս ու այն կողմ է նայում՝ հասկանալու ահմար, թե ում հետ Ֆրունզը: Ասում է՝ արի, արի, դու էլ ես ինձ հետ պարապել»:
Զուլում Գրիգորյանն այնուհետ հիշում է 60-ակաների մի ամբողջ սերունդի ոդիսականը, սերունդ, ում մեծ առաքելություն ուներ մշակութային նոր մտածողություն, նոր շունչ բերելու ու եղած կարծրատիպերը փշրելու ուղղությամբ. «Մենք 60-ականների սերունդն ենք»,- ասում է արվեստագետն ու թվարկում՝ Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը, ես»:
Ընկերական այս քառյակին միացնում էր ոչ միայան 60-ականների սերունդ լինելու հանագմանքը, այլեւ բոլորովին պատահական ստեղծված քավոր-սանիկական հարաբերույունը, երբ հանկարծակի որոշմամաբ Զուլում Գրիգորյանը դառնում է երեք հայտնիների կնքահայրը:
Зулум Григорян (Զուլում Գրիգորյան)
- 67 թիվն էր: Դովլաթյանի ու Խորիկն իմ արվեստանոցում էին, Ֆրունզը չկար: Զրուցում էինք ու խոսքի ընթացքում պարզ դարձավ, որ երկուսն էլ կնքված չեն: Խորիկը թե՝ հարկավոր է կնքվել, հետո էլ դարձավ ինձ՝ Զուլում, դու կնքված կլինես, տար մեզ կնքի: Ու էդտեղից սկսվեց ամեն ինչ: Ծանոթ ոսկերիչ ունեի՝ Ժիրայր Ջուլոյանը, Վեհափառի ոսկերիչն էր, միշտ լավ խաչեր էր սարքում: Զանգ տվի, ասի՝ «Ժիրայր ջան, սովորական լավ խաչ ունե՞ս»: Ասում է՝ ինչի համար: Ես էլ, թե՝ կնունքն պիտի անեմ, 3 հատ խաչ է պետք, բայց փիրուզաքար դիր մեջտեղը, որ աչքով չտան: Խոստացավ՝ մինչեւ մեր գնալը պատրաստի խաչերի վրա փիրուզաքարեր ամրացնել:
Ու մինչ խաչերը պատարաստման փուլում էին, ընկերական եռյակը շտապում է Ֆրունզին գտնելու.«Հաստատ Ֆրունզն էլ կնքված չի լինի». մտածում են ու գնում նրա հետեւից: Ու չնայած սանիկների՝ քավորի «Զապորոժեցը» չնստելու ընդդիմությանը՝ այնուամենայնիվ հաղթում է Զուլում Գրիգորյանը.« Երկուսն էլ «Վոլգա» ունեին: Ասացի՝ «Վոլգաները» թողեք, իմ «Զապորոժեցով» ենք գնում, ես քավորն եմ, իմ մեքենայով պիտի գնանք: Նստանք, գնացինք Ֆրունզենց տուն: Քեֆը լավ էր, քնած էր, ձեն տվեցինք, ասում է՝ էս ինչի եք եկել: Ասում ենք՝ տեղ ենք գնալու»: «Զապորոժեց» նտելուն այս անգամ էլ ընդդիմանում է Ֆրունզը, բայց ինքն էլ ստիպված է լինում հրաժարվել իր «Վոլգան» նստելու մտքից ու ենթարկվել քավորի կամքին:


Խորեն Աբրահամայնը նստում է դիմացը, երկու Ֆրունզները հետեւի նստարանին ու գնում են Էջմիածին: Ամբողջ ճանապարհի ընթացքում Ֆրունզին այդպես էլ չի իմանում՝ ուր են գնում. «Քո գործը չէ, հանգիստ նստի» Ֆրունզի հարցերին ի պատասխան՝ ասում են նրանք: Քաղաքից դուրս՝ գարեջրի գործարանի դիմաց Ֆրունզը կանգնեցնել է տալիս մեքենան՝ «ասում է գործ ունեմ, փող ունեմ տալու»: Ֆրունզը գնում, խմած ետ է գալիս ու ասում՝ դե հիմա ուր ուզում եք, քշեք:
Էջմիածին հասնում են երեկոյան բավականին ուշ, երբ եկեղեցին արդեն փակվում էր: Քավորին մեծ դժվարությամբ է հաջողվում տեր հորն համոզել ու էջմիածին հասցրած սանիկների կնունք ինչպես հարկն է կազմակերպել. «Ասի Տեր հայր, հեռվից եմ եկել, ժողովրդին բերել եմ ախր: Ասում է՝ ինչ անեմ, ջուրը տարել ենք արդեն: Մի կերպ վերջը կարողացա  համոզել, ասաց՝ դե լավ, գնա բեր երեխեքին»: Ու մինչ ես գնացի «երեխեքի» հետեւից, ինքը սկսեց ջուրը լցնել ու կնունքի պատարաստություն տեսնել:
Մայր տաճարի բակում հավաքված մեծ բազմությունը հենց տեսնում է «Զապորոժեցից»  միաժամանակ դուրս եկող երեք խոշորամարմին հայտնիներին, սկսում են իրար անցնել, հավաքվում են նրանց շուրջն ու բոլորը նորից վերադառնում են եկեղեցի:
- Եկեղեցում լիքը ժողովուրդ կա, իրանք երեքով կանգնած են՝ ես էլ իրանց մեջտեղում: Քահանան ասում է ՝ դե գնա բեր, հարցնում եմ՝ ու՞մ: Ում որ պիտի կնքենք: Ասի իրանք են: «Ասոնք՞» հարցնում է ու շարունակում՝«ինձ համար երջանկություն է, որ այսպիսի մարդիկ պիտի կնքեմ»:
Մկրտության արարողությունների ավարտից հետո քահանան մկրտվողներին հորդորում է համբուրել քավորի աջը. «Ֆրունզիկ  Դովլայթյանն իմ տեսած ազնվագույն մարդկանցից մեկն է, անմիջապես ձեռքս բռնեց, համբուրեց: Ֆրունզն էլ, արդեն քեֆը լավ էր, հանգիստ համբուրեց: Հմի Խորիկն ասում է՝ ինչի  ես քո ձեռը պիտի համբուրեմ: Այ տղա, պաչի, էլի, դուրս կգանք, կասեմ: Տերտերն է ասել, պիտի համբուրես, էլի: Վերջը զոռով պաչեց»:
Фрунзе Довлатян, Зулум Григорян, Хорен Абрамян, Фрунзик МкртчянՄկրտության արարողակարգին հաջորդում է հանգանակության պահը: Քավորի մեկնած երեք 25 ռուբլիանոցները քահանան մերժում է ու ետ վերադարձնում՝ ասելով, որ նման մարդկանց կնքնելն իր համար պատիվ է: Բայց Խորենն անդրդվելի է: Հիմա էլ ինքն է քավորի գրպանից հանում նույն 25 ռուբլիոնոցներն ու պարզում քահանային: Երկրորդ անգամ է քահանան հետ դնում գումարը՝ այս անգամ դնելով քավորի մյուս գրապանը, որտեղ էր 4-րդ 25 ռուբլին՝ նախատեսված կնունքից հետոյի խրախճանքի համար: Խորեն Աբրահամյանը դարձյալ, արդեն 4-րդ 25 ռուբլին էլ մյուսների հետ խառնած, պարզում է քահանային ու  Տեր հայրը ստիպված է լինում վերջապես ընդունել գումարը:
Խրախճանքի համար գումար չկա այլեւս: Քավորը սնանկ է, փող չունեն նաեւ սանիկները. «Հիմա տխուր հետ ենք գալիս. մեկիս մոտ 3 մանեթ կա, մյուսիս մոտ՝ 10, մյուսինը՝ 5: Ջղայնացա Խորիկի վրա, ասացի՝ բա հիմա ինչ պիտի ուտենք: Քշեցինք, եկանք «Արմենիա» ռեստորոն, մեր ունեցած կոպեկներով հազիվ ուտելու բան խնդրեցինք: Արաղ չէինք կարող առնել: Նոր էինք սկսել ուտելը, մեկ էլ տեսնենք՝ էլ կոնյակ, էլ վազայով մրգեր տարբեր սեղաններից ուղարկեցին մեր սեղան: Ֆրունզն էլ էդտեղ կանչեց մատուցողին, ասաց էս 3 վազը տար, տեղը լավ ուտելիք բեր, էդպես մրգերն ուտելիքով փոխանակեցինք ու մինչեւ գիշեր քեֆ արեցինք»:
Առավոտյան Զուլում Գրիգորյաննը հիշւմ է կնքահոր պարտականություները ու քահանայի խոքերը, թե առավոտյան, երբ սանիկներդ  լվացվեն,  ջուրը պետք է թափեն այնպիս տեղ, որ ոչ մի ոտք կպնի: Բացի Ֆրունզից՝ բոլորը քահանայի ասածը կատարել էին. «Հաջորդ օրը զանգի Ֆրունզին, դեռ տուն չէր եկել: Մյուս օրը նորից զանգեցի, ասացի ուր էիր, զայրացա վրեն, ասաց. «Գնացել էի քեֆ անելու: Ես ուշադիր լսել էի տերտերին՝ խմիչքի մասին ոչ մի վատ բան չասաց»:
Մկրտությունից հետո Զուլում Գրիգորյանի կոմունիստ սանիկին՝ Ֆրունզե Դովլաթյանի, կոնչում են Մոսկվա ու բարկանում, թե կոմունիստ մարդը ոնց է համարձակվել կնքվել ու խաչ կրել: Ֆրունզե Դովլաթյանն էլ ստեղված իրավիճակից դուրս գալու հանարամիտ տարբերակ է գտնում ու ասում, որ խոսքը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին է, իրենք պարզապես շփոթել են:
-Բայց Ֆրունզը խաչն շուտ կորցրեց, չգիտեմ ինչ արեց, իսկ Խորիկիս խաչը մինչեւ մահվան օրն էլ դոշին էր: Ես խնդրեցի էլ չհանել, էդ խաչով էլ թաղել,- հիշողության էջն է եզրափակում Զուլում Գրիգորյանը»:

logo shrjapatՄարինե Պետրոսյան
31.07.2012 - №30
www.shrjapatweekly.am

Печать

«Տալով` ես հարստանում եմ, առնելով` աղքատանում».

Ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես չափազանց բնական մարդու, ով, բացարձակ ճիգ չգործադրելով, արժանանում է շատերի ուշադրությանը` իր տաղանդի և մարդկայնության շնորհիվ: Նա ընկերություն է արել ժամանակի ամենանշանավոր դեմքերի` Կարեն Դեմիրճյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի հետ: Հիմա նկարիչն անհուն կարոտով է հիշում իր ընկերներին, նրանց կարիքը շատ է զգում. «Չգիտեի, որ իրանք պիտի մեռնեն, ես սաղ մնամ… Հասակակիցներ ենք: Հատկապես Խորենի կարիքն եմ շատ զգում, ինքն ուրիշ էր` իսկական, ստեղծող դերասան էր: Եթե Խորենը 20 տոկոս ուներ, 20 էլ ավելացրել էր, Ֆրունզիկը 50 ուներ, 50-ի վրա բան չավելացրեց, ժամանակ չուներ: Բա Դովլաթյանը, ի՜նչ հզոր մարդ էր, ի՜նչ տաղանդավոր»,- մեզ հետ զրույցում հիշեց 85-ամյա նկարիչը, ով ապրում է Երևանի կենտրոնում գտնվող իր տուն-արվեստանոցում, որը կառուցել է իր ձեռքերով:
Նկարչին շատ է հուզում մեր երիտասարդության վիճակը. «Լավ տղերք են, գնում մատուցող, չգիտեմ էլ ինչ են աշխատում, բայց կարող են փոխարենը քար կտրել, երկաթ ձուլել… Սպասարկող ժողովուրդ ենք դառնում: Ջահել ես, հետո կտեսնես, որ կողքդ սաղ սպասարկող մարդիկ են: Մի տղա կար` ադիբուդի էր ծախում փողոցում, մոտեցա, ասացի` ադիբուդի պառավ կինը պիտի ծախի, դու գնա երկաթ ձուլի, խառնվեց իրար: Է´, երկիրը դուրս է եկել ճիշտ ճանապարհից»,- ցավով ասաց նա և պատմեց, թե ինչպես է խորհրդային տարիներին Էջմիածնում կնքել իր երեկ ընկերներին` Ֆրունզիկ Մկրտչյանին, Ֆրունզե Դովլաթյանին և Խորեն Աբրահամյանին. «Կնքահայրն էի, ոսկե խաչեր առա, խաչ սարքողին էլ խնդրեցի, որ քար դնի վրաները, որ աչք չտան»:

Ցուցահանդեսը տևելու է մինչև հոկտեմբերի 26-ը:

Անի Ռափյան
17:07 - 23/Հոկտեմբեր/2015
http://nyut.am/?p=89523&l=am

Крестины знаменитостей армянской сцены

Художник Зулум решил, что их надо крестить. Эти трое – его лучшие друзья совсем отбились от рук. Талант, молодость, популярность, природная веселость – гремучая смесь. Надо бы пригасить чем-нибудь. Крестить, точно!
А еще эти вспышки внезапной грусти. Ну, ладно Довлатян Фрунзик – он режиссер, ему положено много думать. А Хорен? Он высоченный красавец, актер героических фактур и благородных пород – ему-то чего печалиться? А нет-нет, да и склонится над столом, подбородок эдак поддержит – вылитый роденовский мыслитель. Но и это объяснимо отчасти – Хорик – актер-премьер, а значит и позер немного, ему полагается. Но вот любимейший Фрунзик Мкртичян – вот он-то точно божий человек, хоть и не догадывается об этом. Радости в нем столько же, сколько и внезапного детского удивления – мир-то не прост, ох, непрост… Крестить, крестить их, сукиных детей.
Нет, что не говори, художники – люди спокойные и по большей части одинокие. А актеры – шальное семя. Художник Зулум договорился в Эчмиадзине – главной храмине всего армянства, что в воскресенье привезет своих детей, не уточнив, сколько «деткам» годков да и вообще, кто они такие. Но для начала их нужно было найти. Шел 1968 год. Весна уже плясала вовсю.
Довлятян, как приличный человек, был дома воскресным утром. Хорик – как приличный человек, праздновал премьеру спектакля накануне и теперь отсыпался. Фрунзик…
- Господи, да где он еще может быть? Думайте парни!
- Мы всех объехали, вроде…
- Да, с таким же успехом можно начать обходить родственников друзей и друзей родственников их родственников.
Весь Ереван объехали, обзвонили даже дома творчества за городом – композиторы сказали «нет», кинематографисты сказали «не было», архитекторы да художники тоже отказались. Нашли его в неожиданном месте и совершенно случайно – прямо дома, вернее в подвале под домом. Тут каморку арендовал старый плотник-кустарь – делал деревянные игрушки, раскрашивал и продавал желающим. Желающих было мало, а Фрунзик дядьку жалел – тот без ноги был после фронта. А Фрунзик и сам любил иногда найти рукам применение. Захаживал.
Оттуда из подвального окна плотника Фрунзик и увидел ноги своих друзей – топтались рядом, обсуждали что-то негромко и встревоженно.
- Вы чего тут митингуете?
Отреагировав на знакомый голос – друзья обернулись
Он держал в руках деревянную птичку и смотрел детскими глазами.
Креститься согласился с радостью, хотя лишь смутно представлял зачем это и как это – советские дети, что поделаешь.
Дальнейшей задачей Зулума было заставить этих своих «деток» втиснуться в «Запорожец» - у них то у всех уже «Волги» были, а у одного даже иностранный драндулет – все время ломался, но красивый был безбожно. «Дети» протестовали, но смирились – Зулум держал себя строго, как подобает крестному отцу:
- Я отец – моя машина. Сели! Без разговоров.
Вобщем, поехали!
День катился к вечеру. В Эчмиадзине оказались около пяти. Поп сначала отказывался, поздно уже, но потом согласился – все же дело чести, такие люди пришли – цвет народа.
Зулум смотрел на «детей» и действительно преисполнялся отцовской гордостью. Вот они стоят тут и никакой спеси, никакого высокомерия – лица сосредоточенные, иногда, кажется, смешинка вот-вот прорвется, но волнение берет вверх, и они стоят, слушают, повторяют за священником все, что должно быть повторено.
Крещеные, обновленные они вышли в светлый еще вечер. Местный фотограф, из тех, что паслись в людных местах и держали стенд «Фото на память» с напряженными лицами туристов на фоне древних стен, уговорил их сделать снимок. Выстроились в ряд – крещеные дети со свечками в руках – сейчас они их зажгут во славу всей славы мира, поставят их, не сомневаясь, что будут услышаны их первые молитвы и счастье хлынет на них потоком, и мятежные души успокоятся. А художник Зулум, как и подобает уважаемому отцу просто скрестит руки на животе – отдохнуть немного от трудов праведных. Дети, дети…
Зулум заранее приготовил денег священнику - целых 75 рулей, по двадцать пять рублей на "ребенка", но поп не брал:
- Какие деньги?! Такие люди!
Зулум ему, а тот Зулуму. Потягались так несколько раз, пока Хорен своим волевым решением не достал из Зулумова кармана сложенные бумажки и незаметно не сунул бы в карман батюшки. Ха! незаметно! Этот... с позволения сказать, ребенок не заметил, как вместе с причитающимся так сказать церкви, вытащил и заготовленные заботливым крестным и четвертак на пирушку по поводу крестин. И обнаружилось это... (Не скажу чем кончилось:))
Фотография из семейного архива Зулума Григоряна. Слева Фрунзе Довлатян, режиссер фильма "Здравствуй, это я", художник Зулум Григорян, актер Хорен Абраамян, актер Фрунзик Мкртчян. 

Ануш Варданян
Ереван, 22.01.2016
https://www.facebook.com/anush.vardanyan.9/posts/1103489623009231