Մեծատաղանդ արտիստ Մհեր Մկրտչյանը հայտնվեց հայ թատերական արվեստում՝ արժանանալով ժողովրդական ինքնաբուխ սիրո:
Դեռևս մանկուց են դրսևորվել նրա բազմաթիվ շնորհները. դպրոցին զուգընթաց սովորել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (հայրը՝ Մուշեղը, երազում էր, որ որդին նկարիչ դառնա), օժտված անսովոր, բացառիկ
երաժշտականությամբ՝ նվագել է կլարնետ, երգել է գուսանական և
ժողովրդական երգեր, բանաստեղծություններ է գրել, Տեքստիլ կոմբինատի
թատերական ինքնագործ խմբի ներկայացումներին խաղացել է փոքր ու մեծ
բազմաթիվ դերեր, Վարդուհի Վարդերեսյանի հետ ուսանել է Գյումրիի
թատրոնի ստուդիայում՝ դառնալով թատրոնի երիտասարդ դերասանների
փայլուն հերթափոխը:
Ինքն իր մասին ասել է. «Լենինականի Տեքստիլի ակումբը համարում եմ
պատերազմական տարիների իմ խանձարուրը, Լենինականի թատրոնը՝ իմ
ոսկե օրոցքը, Գ. Սունդուկյանի թատրոնը կարելի է համարել ինստիտուտի
ուսումնառություն, այն ամենը, թե ինչ եմ սովորել...»
1: Ապրել է «Ծանիր
զքեզ», «Սովորի՜ր, սովո-րի՜ր, սովորի՜ր…» կարգախոսներով:
«Հայ թատրոնի առեղծվածներից մեկը…Զարմանահրաշ արտիստ: Եկավ
աշխարհը ավելի բարի դարձնելու… եկավ ծիծաղով… դարդը թաքցրած
մեզանից, ինքն իրենից:
Ապրեց ու արարեց ազատ, անկախ, շռայլ: Մեծ… մեծ, ինչպես իրեն ծնող
հողը՝ անզուգական Գյումրին: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց
Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի
ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի
հավերժությունը:
Ինչ բազում ու բազմաթիվ դերեր, ինչ դերակատարումներ: Հա-
մաժողովրդական, խելակորույս սեր բեմում, կյանքում: Հումորի շատրվան,
հմայքի ծով»
2, - այսպես է բնութագրել մեծ արտիստին անվանի ռեժիսոր,
թատերական-հասարակական գործիչ Երվանդ Ղազանչյանը:
Մհերը ծնվել է 1930 թ. հուլիսի 4-ին, նրան անվանել են Ֆրունզիկ: «Մեր
ընտանիքում տիրում էր ջերմությունը, այն գալիս էր հորս ու մորս
կենսագրությունից, մեր ծանր մանկությունից: Մենք համախմբվել էինք՝ երկու
քույր, երկու եղբայր: Ոչ մի ուժ չէր կարող մեզ բաժանել: Ընտանիքով ապրում

ԳԵՎՈՐԳՅԱՆ Թ. Հ.

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ