Աղասի Այվազյան (1925-2007)
Հայտնի Արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանը Հայֆիլմում ստեղծագործական փուլը սկսել է «Եռանկյունի» ֆիլմով որպես սցենարիստ 1967թ.-ից:
Ավելի քան 12 ֆիլմի սցենարի հեղինակ, որոնցից կինոսեր հանրությանը հայտնի են «Խաթաբալա», «Հայրիկ», «Ձայն բարբառոյ» և այլ ֆիլմեր: Ռեժիսորական աշխատանքներից են «Վառած լապտեր» և «Գաղտնի խորհրդականը» ֆիլմերը: Ժողովրդի լեզվով ասված «Եռանկյունու սցենարիստը», Աղասի Այվազյանը մահացավ 2007թ.-ի Նոյեմբերի 21-ին Երևանում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Այվազյանի կինը մանկավարժ Գրետա Վերդիյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան, մեծ գրող Այվազյանի համար թանգարանի տեղ հատկացնելու խնդրանքով. կնոջը պատասխանել էին «ՏԵՂ ՉԿԱ».
«Հայֆիլմի Վերածնունդ»