ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

3-ий канал ТВԱրդեն 21 տարի նա մեզ հետ չէ,սակայն նա միշտ կմնա: Կմնա իր դերերով,իր ասմունքով,իր ձայնով,իր թախցոտ աչքերով,և,վերջապես իր Հանճարով՝ պարզապես Ֆրունզ լինելով:Սրանք բացառիկ կադրեր են,որոնք պահպանվել են մեր տեսադարանում: 25-ը ՄԱՐՏԻ 1993 թվական: 9 ամիս հետո նա հեռացավ մեզանից:
Մութ ու ցուրտ պայմաններում նկարահանում էինք Թատրոնի միջազգային օրվան նվիրված հաղորդում:պարզվեց,որ Մհեր Մկրտչյանը հիվանդանոցում է:
Արտավազդ Եղոյանը,Կարեն Քոչարյանը և օպերատոր Սարգիս Մկրտչյանը այցելեցին նրան: Հրաժարվեց խոսելուց, առողջականը լավ չէր: Այդ օրվանից մնացին այս երկուս ու կես րոպեն,որոնք որսաց մեր թաքնված տեսախցիկը:Սակայն ուշադիր հետևելով,դուք էլ կնկատեք,թե ինչպես է Հանճարը զգում նույնիսկ պայուսակում պահած տեսախցիկը: Այս կադրերը ներկայացվում են առաջին անգամ:


 

Печать