Պելեն, Ֆրունզիկն ու Լենինի արձանը

Левон Иштоян ● Levon Ishtoyan ● Լևոն ԻշտոյանԳավաթի եզրափակչում խփած երկու գոլերի շնորհիվ երկրպագուները տարբեր պատմություններ էին հորինել Իշտոյանի մասին: Ոմանք առաջարկում էին Լենինի արձանի տեղում Իշտոյանի արձանը տեղադրել, մյուսներն էլ համոզված էին, որ նրա ոտքերը գնել է հայտնի թանգարաններից մեկը:
Նրա անվան շուրջ հյուսված անեկդոտներն էլ անթիվ էին, դրանցից մեկի համաձայն Պելեն գալիս է Լենինական ու զարմանում, որ իրեն չեն ճանաչում: Նա հայտարարում է, թե աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստն է: Պատասխանն այսպիսին է լինում. «Վայ, Իշտոյան ջան, այս ինչքան ես սեւացել»:
Իշտոյանի մասին բոլորը սկսեցին խոսել նաեւ «Միմինո» ֆիլմի շնորհիվ: Ֆրունզիկ Մկրտչյանն ու Իշտոյանը Փակ շուկայի մոտ էին ապրում ու շատ մտերիմ էին: Երկուսն էլ հաճախակի էին բացակայում քաղաքից, բայց նրանց հանդիպումները միշտ շատ ջերմ էին լինում: Հայկական կինոյի ու ֆուտբոլի աստղերի մի այդպիսի հանդիպման ժամանակ էլ Իշտոյանն իմացավ ֆիլմի մասին:
«Ֆրունզիկը պատմեց, որ նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ հիշատակել է իմ մասին ու ասաց հետեւյալը. «Այնպես եմ քեզ մեծարել, կտեսնես»: Նա ինձ պատմեց  ֆիլմի ողջ սյուժեն ու առավել մանրամասն խոսեց այդ դրվագի մասին, որ ինքն իմպրովիզ է արել ու ասել. «Իշտոյանա վիդիտ (Իշտոյանին է տեսնում)»: Այդ դրվագն այնքան է դուր եկել ռեժիսորին, որ նա համբուրել է Մկրտչյանին ու ասել, որ ֆիլմը հաստատ սիրվելու է:


Իշտոյանին մնում էր միայն անհամբերությամբ սպասել ֆիլմի ցուցադրմանը: Բայց նախ այն տեսնելու հնարավորություն ունեցան Վրաստանում, որտեղից Իշտոյանի ընկերները զարմացած զանգահարում էին նրան: Այդտեղից էլ «Իշտոյանա վիդել» արտահայտությունը թեւավոր խոսք դարձավ, իսկ յուրաքանչյուր հայ երկրպագու մինչեւ օրս էլ իր պարտքն է համարում անպայման տեսնել մեծ ֆուտբոլիստին:

madianax-logoՀասմիկ Բաբայան
11.12. 2015
https://sport.mediamax.am/am/news/legends/16410

 Пеле и Фрунзик

Благодаря двум мячам, забитым на финале Кубка СССР, болельщики придумывали разные истории про Иштояна.
Анекдотов с его участием тоже было множество. В одном из них Пеле приезжает в Ленинакан и удивляется, что его никто не узнает. Тогда он заявляет, что является самым знаменитым футболистом в мире, на что ему отвечают: «Ах, Иштоян, как ты загорел, дорогой!»

Левон Иштоян ● Levon Ishtoyan ● Լևոն Իշտոյան

Об Иштояне начали говорить и после фильма «Мимино». Фрунзик Мкртчян и Иштоян жили у крытого рынка, и были близки. На одной из их встреч футболист и узнал о фильме:
«Фрунзик рассказал, что снялся в фильме, где упомянул меня и сказал: «Я так почтил тебя, вот увидишь». Он рассказал мне сюжет фильма, и во всех деталях расписал эпизод, который был его импровизацией, когда он говорит: «Иштояна видит!». Этот эпизод настолько понравился режиссеру, что он поцеловал Мкртчяна и сказал, что фильм точно понравится всем».

Асмик Бабаян  madianax-logoФото: sports.ru
https://sport.mediamax.am/ru/news/legends/16410

Печать