Ռոբերտ Նիկողոսյան
Ինչպես ստեղծվեց Մհեր Մկրտչյանի գրաֆիտին (տեսանյութ)
Frunzik.com-ի նախաձեռնությամբ և նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի մասնակցությամբ Օրդֆիլմի հարևան պատին պատկերվել է Ֆրունզիկ Մկրտչյանի գրաֆիտին: Օրդֆիլմը նկարահանել է ամբողջ գործընթացը և այժմ այն ձեզ է մատուցում փոքրիկ հոլովակի միջոցով:
http://www.a1plus.am/1394756.html
16:26 | Հուլիս 4,2015
Ռոբերտ Նիկողոսյան
Քաղաքային մշակույթ կամ ինչո՞ւ չխոսել գրաֆիտիի լեզվով
Մարդն իրեն շրջապատող քարն ու պատերը նկարազարդել է դեռևս անհիշելի ժամանակներից: Սկզբում՝ արև ու այծ, հետո՝ Խաչելություն ու նախշ, ապա գրե՜լ, գրե՜լ ու բարձրաձայնել է իր ասելիքը՝ թե Սիրեք զմիմիանս և մի՛ պատերազմեք:
Ժայռապատկեր, թե որմնանկար, բոլորն էլ ունեին մեկ նպատակ՝ որոշակի գաղտնաբառի ու պատկերի լեզվով ասել չասվածը, բարձրաձայնել կամ հիշեցնել անհիշելին: Այսօր արվեստի այդ տեսակն անվանում են գրաֆիտի: Օտարահոտ այդ բառը մեր ականջների համար տասնամյակների հնչողություն ունի, բայց հազարամյակների պատմությամբ բեռնված իմաստ:
Այսօր մեր մայրաքաղաքի տարբեր շենքերն ու պատերը նկարազարդված են բազմատեսակ պատկերներով ու ոճավորված գրություններով, որոնք քաղաքային մշակույթի մի մասն են կազմում: Իսկ բոլորովին վերջերս երևանյան պատերից երկուսը նկարազարդեց 21-ամյա նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը:
Ռոբերտի կերպարները պատահական չեն ընտրված: Այսօր Նոր Նորքի 4-րդ զանգվածում, մի կիսավեր շինության մեծ պատի վրա հայերից չորսի՝ Պարույր Սևակի, Մհեր Մկրտչյանի, Շառլ Ազնավուրի և Սոս Սարգսյանի դիմանկարներն են: Իսկ Մհեր Մկրտչյանի՝ մեկ այլ դիմանկար էլ Երգի պետական թատրոնի մոտ է:
- Սովորաբար նպատակները ծնվում են երազանքներից, և իրագործվում աշխատասիրությամբ և այն շնորհքով, որ տրված է ի վերուստ, Նրա կողմից: Իսկ նկարչի իմ երազանքն էր մեծադիր դիմանկարներ անելը, և գրաֆիտին փորձ էր իրագործելու իմ երազանքը:
Շատերը գրաֆիտին համարում են ցածրակարգ արվեստ և գտնում, որ մշակույթի գործիչներին այդ կերպ պատկերելը նսեմացնում է նրանց անունը:
Բայց ես այդպես չեմ կարծում:
Այո՛, գրաֆիտին ժամանակակից մեծադիր գրաֆիկա է և որպես գեղագիտական, քաղաքական և սոցիալական քարոզչության նպատակով կիրառվող արվեստ՝ տարածված է աշխարհի բազմաթիվ քաղաքներում:
Երևանն էլ բացառություն չէ: Վաղուց արդեն հիշողություն են գորշ գետնանցումներն ու շենքերի անգույն մուտքակամարները՝ դալանները:
Ժամանակակից արվեստի այս տեսակը հանրահռչակվելու մեծ հնարավորություն ունի: Ի վերջո կտավը կարող է մնալ արվեստանոցում կամ էլ ցուցասրահում, սակայն գրաֆիտիով արված գործը ներկի վերջին հպումից հետո դառնում է հանրության սեփականությունը և քաղաքային կյանքի մի մասը, ուստի պետք է օգտագործել այս տեսակի առավելությունը: Անշուշտ, չեմ կարծում, որ հայաստանցիների համար իմ ընտրած դեմքերը, կերպարներն անծանոթ են, սակայն հատկապես այս տարի, երբ մեր մայրաքաղաքն ամենաշատ զբոսաշրջիկներին է հյուրընկալում, ինչո՞ւ բարձրաձայն չխոսել մեծերի դեմքով:
Լազարևա Մարիա
Граффити Роберта Никогосяна, вополненные на развалинах здания в Норкском массиве города Еревана