ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում:
Հայկական ֆիլմերում Մհեր Մկրտչյանի ուրախ ու տխուր կերպարներն անհնար է մոռանալ:
Նա նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում:
Այս ամենից հետո էլ հանճարեղ դերասանը զարմանալիորեն համեստ էր, երբ հայտնել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու լուրը, նա հուզվել ու ասել է. «Ուրեմն դերասան կդառնամ»:
Սյուզի Լևոնյան
4 Հուլիսի, 2020
https://imradio.armradio.am/2020/07/04/%D5%A1%D5%B6%D5%AF%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8-%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/
Печать
Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում: Ֆրունզիկն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Մհեր Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:
Երեկոյի հյուրերին ողջունել է նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսել է հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը Մհեր Մկրտչյանի և նրա արվեստի հանդեպ:
Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը հանդես է եկել գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում՝ կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։
Լիլիթ Մուրադյան
12 Մարտի, 2014
https://hy.armradio.am/2014/03/12/%d5%b4%d5%b0%d5%a5%d6%80-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%be%d5%ab%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%b8%d6%82/
Печать