Գագիկ Կարապետյան

Gagik Karapetyan - Гагик КарапетянՀուլիսի 15-ին "Արբատ" ռեստորանում հոբելյանական երեկո էր նվիրված հայազգի լեգենդ Մհեր Մկրչյանի 90-ամյակին, որտեղ մասնակցում էին մոտ 400 մարդ։
Երեկոին մասնակցում էին երգիչներ, պարային համույթներ, արվեստագետներ և իհարկե հանդիսության կազմակերպիչ, Ֆրունզի ընկեր-հարևան-բարեկամ՝ գյումրեցի Ղուրբանը, որը ինձ հաճույքով ձայնի իրավունք տվեց։



frunzik_arbat-restoran.jpgԼոս-Անջելեսում հարսանիքի ժամանակ, լեննագանցի Ղուրբանը հարցնում է Ֆրունզիկ Մկրտչյանին, թե ի՞նչ բան է "բանը" որպես պատասխան Ֆրունզը սկսում է բաժակաճառ.
- Հարգելի բաներ՝սեղանակիցներ, էս իմ պուճուր բանով՝ բաժակով, խմում եմ Ձեր մեծ բանի կենացը՝ սրտի կենացը: Բան ջան՝ հարս ջան, հանկարծ կեսրարիտ բան չտաս՝ պատասխան չտաս, կեսրարդ շոֆեր տղա է, քեզ մեկ-մեկ ընպես բան կենե՝կնեղացնե, օր ամբողջ կյանքում բան կեղնիս՝կնեղվիս: Բան ջան՝ փեսա ջան,հանկարծ բանդ հարսին ցույց չտաս, մեր հարսի բանը շատ նուրբ է՝ սիրտը, քո ամեն թեթևակի բանից՝ խոսքից, իրա բանը թռթռում է՝ սիրտը: Հարգելի բաներ՝ սեղանակիցներ, էս իմ պուճուր բանով՝ բաժակով, խմում եմ մեր երկու բաների՝ ծաղիկների կենացը, բաներ ջան՝ ծաղիկներ ջան, ինչքան կռնաք իրար բան էրեք՝ սիրեք, ու ձեր էդ բանով էլ՝ սիրով, մինչև կյանքի վերջ իրար բան էղեք, սիրեք: Հըբը, ըդպես բաներ...

Печать