Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 84 տարեկան

Кентрон ТВԱյսօր մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի ծննդյան օրն է: "Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:
Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց",- ասել է Մհեր Մկրտչյանը:
Ֆրունզիկն այսօր կդառնար 84 տարեկան:

Ուրբաթ, 04 Հուլիս 2014


Հայելու առաջ 08.03.2015

Կենտրոն ԹՎ
"Հայելու առաջ" հաղորդում
Եթերը 08.03.2015
Անժելա Թովմասյանի հարցազրույցը դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ




Печать